ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2011 թվականի N 1794-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոմայրուղու 35-րդ կետում քարաթափման աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը 2011 թվականին հատկացնել 13315.8 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հետևյալ հոդվածներով`
1) «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով` 11968.3 հազ. դրամ.
2) «Գույքի և սարքավորումների վարձակալություն» հոդվածով՝ 1347.5 հազ. դրամ:
(1-ին կետը փոփ. 29.12.11 N 1933-Ն)
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով հատկացվող գումարների սահմաններում կատարվելիք գնումների անվանացանկը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1794-Ա որոշման |
Գ Ն ՈՒ Մ Ն Ե Ր Ի Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
NN |
Ապրանքի անվանումը |
Գնման ձևը |
Քանակը |
Գումարը |
1. |
Մասնագիտական ծառայություններ |
ԲԸԱՀ |
1 |
11968.3 |
2. |
Տրանսպորտային միջոցների վարձակալություն |
ԲԸԱՀ |
1 |
1347.5 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.12.2011, N 1933-Ն | 23.02.2012, N 1794-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|