Գլխավոր տեղեկություն
Համար
N 380-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.01.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2012.01.27/1(32) Հոդ.1
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
20.01.2012
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
20.01.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.01.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

 

20 հունվարի 2012 թ.

N 380-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 356-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 16-րդ կետերով, 75-րդ և 76-րդ հոդվածներով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և 42-րդ հոդվածներով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեի մասին» N 356-Ն որոշմամբ հաստատված.

1) եկամուտների գումարը նվազեցնել 267,460.0 հազար դրամով,

2) ծախսերի գումարն ավելացնել 1,450,944.1 հազար դրամով,

3) դեֆիցիտի (պակասուրդի) գումարը ավելացնել 1,718,404.1 հազար դրամով:

2. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեի մասին» N 356-Ն որոշմամբ հաստատված NN 1-7 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն սույն որոշման համապատասխանաբար NN 1-7 հավելվածների:

3. «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը լրացուցիչ 4000 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ավելացնել 40,000.0 հազար դրամով՝ այն սահմանելով 65,000.0 հազար դրամ, որից հետո հասարակ (սովորական) բաժնետոմսերի ընդհանուր թիվը կդառնա 6500 հատ, յուրաքանչյուրը` 10000 դրամ անվանական արժեքով՝ վճարումը իրականացնելով Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեով սույն որոշմամբ նախատեսված հատկացումների հաշվին:

4. Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից մինչև 300,000.0 հազար դրամ հատկացնել՝ «Երևան» հիմնադրամին բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով, որից 150,000.0 հազար դրամը առաջին եռամսյակում, 300,000.0 հազար դրամը առաջին կիսամյակում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան

 

Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ Ն Ե Ր

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան