ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 2012 թվականի N 138-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 429 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1760-Ն որոշման հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» N 429 որոշման 1-ին կետով հավանության արժանացած համալիր ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների համալիր ծրագրի ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրում ներառված միջոցառումների ֆինանսավորման հնարավորության հարցը, սահմանված կարգով ներկայացված հայտի առկայության պայմաններում, քննարկել համապատասխան տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 21 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի N 138-Ն որոշման |
«Հ Ա Մ Ա Լ Ի Ր Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրով (այսուհետ` ծրագիր) ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ ռիսկի նվազեցման քաղաքականության հիմնական ուղղությունները:
2. Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ ռիսկի նվազեցումն առանձին, ինքնուրույն և կարևորագույն խնդիր է՝ հետևյալ գլխավոր պատճառներով`
1) շենքերի և շինությունների սեյսմակայունության զգալիորեն ցածր մակարդակն իրական սեյսմիկ վտանգի մակարդակից.
2) բնակչության ու ղեկավար մարմինների` սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված գործողություններին պատրաստվածության ոչ անհրաժեշտ մակարդակը:
3. Ծրագրի կատարումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների, բոլոր շահագրգիռ պետական մարմինների կողմից` իրենց վերապահված գործառույթների շրջանակներում:
II. ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ
4. Հայաստանի տարածքն ինչպես և անցյալում, կարող է ենթարկվել 7.0 մագնիտուդով ուժեղ երկրաշարժի, ինչը համապատասխանում է 9-10 բալ ինտենսիվության՝ ըստ MSK-64 սանդղակի: Հատուկ պետական ծրագրով սեյսմիկ ռիսկի մակարդակն զգալիորեն չնվազեցնելու դեպքում զոհերի և կորուստների թիվը կհասնի այնպիսի մակարդակի, որի դեպքում հնարավոր չի լինի արդյունավետ օգնություն ցուցաբերել բնակչությանը և վերացնել ավերածությունները:
5. 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո վերանայվեցին Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ պայմանները, որի արդյունքում երկրաշարժից սեյսմիկ ազդեցության գնահատականը բարձրացավ 1-2 բալով: Բազմաբնակարան բնակելի շենքերի գերակշիռ մասը կառուցվել է մինչև 1990 թվականը և հանրապետությունում սեյսմիկ պայմանների վերանայումից հետո դրանք արդեն իսկ չեն բավարարում ներկայիս գործող սեյսմիկ նորմերի պահանջները: Այս հանգամանքներով պայմանավորված` կարևորվում է շենքերի ու շինությունների սեյսմակայունությանը և հուսալիությանն ուղղված միջոցառումների հետևողական իրականացումը:
III. ԾՐԱԳՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ, ԾՐԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ ԼՈՒԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
6. Ծրագրի գլխավոր նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցումը մինչև բնակչության անվտանգությունն ու հանրապետության կայուն զարգացումն ապահովող մակարդակը:
7. Ծրագիրը հիմք է Հայաստանի Հանրապետության համայնքների զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումներ ներառելու համար:
8. Ծրագիրն ընդգրկում է երեք հիմնական խնդիրների լուծումը`
1) սեյսմիկ վտանգի գնահատում.
2) սեյսմիկ ռիսկի գնահատում.
3) սեյսմիկ ռիսկի նվազեցում:
9. Սեյսմիկ վտանգի գնահատումը բաղկացած է երկու հիմնական մասերից`
1) առաջնային սեյսմիկ վտանգի գնահատում.
2) երկրորդային սեյսմիկ վտանգի գնահատում:
10. Առաջնային վտանգը գրունտի ցնցումները, ճեղքվածքները, երկրակեղևի խզվածքներն են, այսինքն` երկրաշարժը: Երկրորդային վտանգը երկրաշարժերով պայմանավորված բնական և տեխնածին երևույթներն են:
11. Բնական երևույթների թվում են սողանքները, փլուզումները, սելավները, դիֆերենցված նստվածքները, գրունտի ջրիկացումը, ենթաողողումը: Տեխնածինների թվում են վթարները, հրդեհները:
12. Առաջնային վտանգի գնահատումն ընդգրկում է երկարաժամկետ և ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը: Երկարաժամկետ վտանգի գնահատումն առավելագույն հնարավոր ցնցումների տեղի և ուժգնության որոշումն է Հայաստանի Հանրապետության տարածքում` հաջորդաբար աճող մասշտաբների քարտեզներում: Առաջնային վտանգը Հայաստանի Հանրապետության տարածքի համար մանրամասնորեն որոշվում է Հայաստանի Հանրապետության տարածքի, հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմամիկրոշրջանացման (ՍՄՇ) M=1:5000, M=1:10000 քարտեզների միջոցով:
13. Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ նրանից վտանգավոր հեռավորության վրա հնարավոր ուժեղ սեյսմիկ իրադարձության (1≥7 բալ MSK-64 սանդղակով) տեղի, ուժգնության և ժամանակի կանխատեսումն է:
14. Սեյսմիկ ռիսկի գնահատումը համալիր խնդիր է, որի լուծումը պահանջում է նկատի ունենալ բոլոր օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները: Այդ խնդրի լուծման համար կազմվում են մարզերի և բնակավայրերի տարածքների սեյսմիկ ռիսկի տարբեր մասշտաբների քարտեզներ: Սեյսմիկ ռիսկի ճիշտ գնահատումը թույլ կտա մշակել դրա նվազեցման արդյունավետ միջոցառումների ծրագրեր: Սեյսմիկ ռիսկի գնահատումը ենթադրում է հետևյալ խնդիրների լուծումը`
1) շենքերի և շինությունների խոցելիության գնահատում երկրաշարժի տարբեր սցենարների դեպքում.
2) հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների՝ սեյսմիկ խոցելիության գնահատում.
3) երկրաշարժի տարբեր սցենարների դեպքում մարդկային կորուստների գնահատում.
4) երկրորդային սեյսմիկ վտանգով պայմանավորված՝ բնական և տեխնածին երևույթների ռիսկի գնահատում.
5) քաղաքի ենթակառուցվածքների (ջրագծեր ու կոյուղագծեր, էլեկտրամատակարարման 6 կՎ ու ավելի լարման գծեր, գազամատակարարման միջին ճնշման գծեր և այլն) սեյսմիկ ռիսկի գնահատում.
6) քաղաքի կենսաապահովման արտաքին գծերի (ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, հեռախոսային կապի, երկաթուղու, ավտոճանապարհների և այլն) սեյսմիկ խոցելիության գնահատում.
7) քաղաքի տարածքի սեյսմիկ ռիսկի գնահատում.
8) սեյսմիկ ռիսկի նվազեցման կոնկրետ առաջարկները ներկայացնելը:
15. Սեյսմիկ ռիսկի նվազեցումը ենթադրում է հետևյալ խնդիրների լուծումը`
1) ռիսկի նվազեցման համար իրավական հիմք ապահովող նորմատիվ փաստաթղթերի ընդունում.
2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ ռիսկի նվազեցման կառավարման կենտրոնի ստեղծում.
3) վաղ ահազանգման համակարգի ստեղծում.
4) Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ խոցելիության նվազեցման` ֆինանսավորմամբ ապահովված միջնաժամկետ ծախսային ծրագրերի (տիպային բնակելի, դպրոցների, առողջապահական հիմնարկների և այլ շենքերի) մշակում ու իրականացում, որը ներառի վտանգի մակարդակին համապատասխան շենքերի ու շինությունների սեյսմակայունության բարձրացումը, ենթակառուցվածքների ու կենսաապահովման գծերի սեյսմիկ խոցելիության նվազեցումը, արդյունավետ հողօգտագործումը.
5) տիպային, մեծ քանակ կազմող շենքերի ուժեղացման նոր, էժան ու արդյունավետ տեխնոլոգիաների ընտրում, տեղայնացում ու մշակում, այդ թվում՝ գործարանային արտադրության կոնստրուկցիաների կիրառմամբ.
6) երկրաշարժի երկրորդային հետևանքների (հրդեհներ, սողանքներ, թունավոր նյութերի մթնոլորտ ու ջրային միջավայր արտանետումներ, հնարավոր համաճարակներ, երկաթուղու և գլխավոր ճանապարհների շարքից դուրս գալը, վնասվածքներ և այլն) նվազեցումը.
7) Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ ռիսկի աճի կանխման երկարաժամկետ ծրագրի մշակում, որում կարտացոլվեն վտանգավոր օբյեկտների ապակենտրոնացումը քաղաքներից, քաղաքների մեխանիկական աճի, հետևաբար նաև սեյսմիկ ռիսկի աճի, կանխումը.
8) բնակչության նախապատրաստում (ուսուցում).
9) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստում ռիսկի կառավարմանը.
10) բժշկական պատրաստվածության բարձրացում.
11) արագ արձագանքման ուժերի զարգացում.
12) փրկարարների պատրաստվածության ապահովում.
13) ապահովագրության համակարգի ստեղծում.
14) բնակչության արտահոսքի կանխում:
IV. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
16. Սույն ծրագրի իրականացումը կտա հետևյալ հիմնական արդյունքները`
1) կկազմավորվի նոր հեռանկարային երկարաժամկետ պետական քաղաքականություն` բնակչության անվտանգության և Հայաստանի Հանրապետության կայուն զարգացմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցում.
2) կստեղծվի պլանավորված, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից համակարգվող Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համակարգ, որը կիրականացվի պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, այսինքն, գործնականում ամբողջ հասարակության հետ համատեղ, ինչը համապատասխանում է այս բարդագույն խնդրի լուծման միջազգային մոտեցմանը.
3) կբարձրանա պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ընդհանուր պատրաստվածությունն ուժեղ ցնցումների և աղետների նկատմամբ.
4) նախադրյալներ կստեղծվեն սեյսմիկ ռիսկը նվազեցված տնտեսության մեջ խոշոր ֆինանսական ներդրումների համար.
5) կընդգրկվեն սեյսմիկ ռիսկի նվազեցման նորագույն տեխնոլոգիաներ.
6) բոլոր ուղղություններով` սեյսմիկ վտանգի կանխատեսումից մինչև սեյսմակայուն շինարարություն և բնակչության նախապատրաստում, նոր տեխնոլոգիաների ներդրում, ինչը հնարավոր կլինի օգտագործել պետության գործունեության բոլոր մնացած ոլորտներում.
7) կբարելավվեն տեխնիկական բազան և գիտելիքների բազան ապահովագրության, գիտության և տեխնիկայի զարգացման համար:
17. Նշված ակնկալվող արդյունքները կարող են ձեռք բերվել միմյանց լրացնող ծրագրերի մշակման և իրականացման միջոցով` երեք հիմնական ուղղություններով`
1) սեյսմիկ վտանգի գնահատման բնագավառում`
ա. ազգային դիտացանցի, ինչպես նաև տվյալների հավաքման, մշակման և վերլուծության հետագա զարգացում,
բ. տվյալների բազայի և գիտելիքների բազայի հետագա զարգացում, սեյսմիկ վտանգի կանխատեսում` փորձագիտական համակարգերի և աշխարհագրական տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ԱՏՀ) հիման վրա և դրա քարտեզագրում,
գ. Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը, շահագրգիռ պետական մարմիններին և բնակչությանը կանխատեսման տեղեկատվության փոխանցման կանոնակարգի մշակում լիազոր մարմնի կողմից և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ հաստատման.
2) սեյսմիկ ռիսկի գնահատման բնագավառում`
ա. տվյալների բազայի և գիտելիքների բազայի ստեղծում,
բ. ռիսկի լրիվ, բազմագործոնային վերլուծություն,
գ. ԱՏՀ-ի հիման վրա սեյսմիկ ռիսկի քարտեզագրում.
3) սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում`
ա. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով հնարավոր ուժեղ երկրաշարժի դեպքում վաղ ահազանգման համակարգի ստեղծում,
բ. Հայաստանի Հանրապետության տարածքի խոցելիության նվազեցում` գոյություն ունեցող շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման, քաղաքաշինական նորմերի հիման վրա նոր սեյսմակայուն շինարարության, սողանքավտանգ և նստվածքավտանգ տեղամասերի արդյունավետ պաշտպանական ինժեներական կառուցվածքների ստեղծման, հանրապետության տարածքի ինժեներական պաշտպանության գծով այլ միջոցառումների միջոցով,
գ. բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացում` հատուկ հեռուստառադիոհաղորդումների կազմակերպման, համապատասխան գրականության և ձեռնարկների լույսընծայման և տարածման, երկրաշարժից առաջ, ընթացքում և հետո բնակչության գործողությունների վերաբերյալ ուսումնական ծրագրերի մշակման և օգտագործման, տարբեր տարիքային խմբերի մարդկանց հոգեբանական նախապատրաստման, օգնություն ցուցաբերելու անհատական և կոլեկտիվ միջոցների ուսուցման, Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում բնակչությանը երկրաշարժերից և դրանց հետ կապված երկրորդային աղետներից պաշտպանությունն ուսուցանող պատրաստված հրահանգիչների ցանցի ստեղծման, ուսումնական տագնապների անցկացման միջոցով: Բոլոր թվարկված ծրագրերն իրականացվում են բնակչության տարբեր շերտերի համար՝ հասարակության յուրաքանչյուր շերտին առանձնահատուկ մոտեցում կիրառելով,
դ. պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստում ռիսկի կառավարմանը` ուժեղ երկրաշարժի կամ դրա վտանգի դեպքում գործողությունների վերաբերյալ մեթոդական նյութերի մշակման, ուժեղ երկրաշարժի կամ դրա վտանգի դեպքում որոշումներ ընդունելու վերաբերյալ գործնական պարապմունքների անցկացման սցենարի մշակման, կառավարման մարմինների ղեկավար աշխատողների նախապատրաստման և վերապատրաստման ուսումնական բազայի կատարելագործման և այլնի միջոցով,
ե. բժշկական պատրաստվածության բարձրացում` աղետների բժշկության տեղեկատվական-կառավարման ավտոմատացված ծրագրի մշակման և ներդրման, հանրապետության մակարդակով աղետների բժշկության ծառայության զարգացման ծրագրի մշակման և ներդրման, հնարավոր սանիտարական կորուստների (զոհվածների և վիրավորների) ռիսկի գնահատման նպատակով երկրաշարժերի դեպքում վնասվածքների առանձնահատկությունների վերլուծության, երկրաշարժերի հետևանքների վերացման համար անհրաժեշտ միջոցներն ու ուժերն արտացոլող բժշկական-աշխարհագրական քարտեզների մշակման միջոցով,
զ. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության մասնագիտական փրկարարական նյութատեխնիկական բազայի և հանդերձավորման հետագա զարգացում,
է. բնակչության արտագաղթի կանխում` երկրաշարժերի դեպքում առաջին անհրաժեշտության ենթակառուցվածքների կայուն գործունեության ապահովման ծրագրի մշակման միջոցով,
ը. անձի հոգեբանական խոցելիության նվազեցում` համապատասխան միջազգային կազմակերպություններից տեղեկատվության հավաքման, Հայաստանի Հանրապետության պայմաններում սթրեսի հաղթահարման մեթոդների մշակման, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ուսուցողական ծրագրերի մշակման միջոցով: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա բարձրացնելու ուժեղ երկրաշարժերին Հայաստանի Հանրապետության բնակչության պատրաստվածության մակարդակը, ինչը, իր հերթին, երկրաշարժերի հետևանքների վերացման ծախսերի նվազեցման միջոցով կհանգեցնի Հայաստանի Հանրապետության առավել կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:
18. Ծրագրի իրականացման ընթացքում դրական տեղաշարժեր ձեռք կբերվեն նաև հետևյալ ուղղություններով`
1) շրջակա միջավայրի վիճակի բարելավում և դրա պահպանություն.
2) հասարակական կազմակերպությունների ակտիվացում և ընդգրկում ընդհանուր կառավարման համակարգում.
3) երեխաներին կենսականորեն անհրաժեշտ հմտությունների ուսուցման կազմակերպում.
4) հաշմանդամների բժշկասոցիալական վերականգնում, նրանց ընդգրկումն ընդհանուր կառավարման համակարգում:
V. ԾՐԱԳՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
19. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը ծրագրի պատասխանատու կատարողն ու համակարգողն է:
20. Առաջարկել համայնքների ղեկավարներին`
1) մասնակցել համայնքի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում տարվող աշխատանքների կազմակերպմանը.
2) ապահովել համայնքի տարածքում ուժեղ երկրաշարժերին բնակչությանը նախապատրաստելու աշխատանքները.
3) աջակցել համայնքի տարածքում սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի կատարմանը:
21. Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման ռազմավարության հիմքում ընկած են հետևյալ հիմնական սկզբունքները`
1) պատրաստվածության գերակայությունը վերականգնման նկատմամբ.
2) պատրաստվածության ոլորտում սեյսմիկ ռիսկի նվազեցման բոլոր տարրերի հավասար գերակայությունը.
3) ծրագրի իրականացման գործընթացում պետական մարմինների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և ընդհանրապես հասարակության մասնագիտաբար համակարգվող ջանքերի միասնականությունը.
4) սեյսմիկ ռիսկի նվազեցման հիմնախնդրի բոլոր ուղղություններով ենթածրագրերի զուգահեռ իրականացումը.
5) ծրագրի միջազգայնացումը` դրա իրականացման մեջ լավագույն միջազգային և ազգային կենտրոնների ընդգրկման միջոցով.
6) արտասահմանյան դոնորների և ներդրողների ընդգրկումը ծրագրի տարբեր ենթածրագրերի ֆինանսավորման համար.
7) ծրագրի բազմափուլային բնույթը, կազմված կարճաժամկետ (մինչև 1 տարի), միջնաժամկետ (մինչև 5 տարի) և երկարաժամկետ (մինչև 20 տարի) ենթածրագրերից, որոնք իրականացվում են տարբեր պետական մարմինների կողմից:
22. Ծրագրի իրականացմանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության տարբեր հասարակական կազմակերպություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթների շրջանակներում:
23. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալությունը և սեյսմիկ պաշտպանության ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունները մասնակցում են սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքի և նրա համայնքների զարգացման հեռանկարային ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին:
24. Անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը կարող է արտաբյուջետային միջոցների հաշվին ծրագրի տարբեր բաժինների իրականացման համար ներգրավել տարբեր արտասահմանյան փորձագետների:
25. Ծրագրի իրականացումը կբարձրացնի ուժեղ երկրաշարժերին Հայաստանի Հանրապետության բնակչության պատրաստվածության մակարդակը: Դա, համապատասխանաբար, կհանգեցնի սեյսմիկ ռիսկի զգալի նվազեցմանը, ինչը, ընդհանուր առմամբ, կապահովի հասարակության կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը:
VI. ԾՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ
26. Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, համայնքային բյուջեից և օրենքով չարգելված այլ միջոցներից:
VII. ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԸ
27. Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության փոփոխությունը Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրի առաջնահերթության նկատմամբ, ծրագրի իրականացման համար դոնորների բացակայությունը:
VIII. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
28. Ծրագրի իրականացման համար հաշվետվությունը ներկայացվում է հետևյալ ընթացակարգերով՝
1) ծրագրի կատարողների կողմից յուրաքանչյուր կիսամյակ հաշվետվություն է ներկայացվում ծրագրի համակարգողին: Ծրագրի համակարգողը յուրաքանչյուր տարին մեկ անգամ արդյունքների մասին տեղեկատվություն է ներկայացնում պատվիրատուին` Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Արդյունքների մասին տեղեկատվությունը ընդգրկվում է սեյսմիկ պաշտպանության բնագավառում լիազորված մարմնի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստի ամենամյա հաղորդման մեջ.
2) պատվիրատուն կարող է պահանջել լրացուցիչ հաշվետվություն՝ դրա մասին իր քննարկումից առնվազն երեք ամիս առաջ տեղեկացնելով ծրագրի համակարգողին:»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի N 138-Ն որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ
Անմիջական նպատակները |
Արդյունքները |
Միջոցառումները |
Ծրագրի կատարողները |
Ժամանակացույցը |
Ֆինանսավորումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Անմիջական նպատակ 1
Սեյսմիկ վտանգի գնահատում |
1.1. Արդյունք 1 Սեյսմիկ վտանգի և դրա հետ կապված երկրորդային վտանգավոր երևույթների գնահատում |
1.1.1. Միջոցառում 1 Սեյսմիկ վտանգի և դրա հետ կապված այլ երկրորդային վտանգների մոնիթորինգ
1.1.2. Միջոցառում 2 Տվյալների հավաքման ու վերլուծության գոյություն ունեցող համակարգի զարգացում և կատարելագործում
1.1.3. Միջոցառում 3 Սեյսմիկ վտանգի վերաբերյալ ստեղծված տվյալների բազայի համալրում
1.1.4. Միջոցառում 4 Համապատասխան փորձագիտական համակարգերի մշակում` սեյսմիկ վտանգի և դրա հետ կապված հնարավոր աղետների կանխատեսման համար (գիտական ուղղվածություն ունեցող աշխատանքներ են)
1.1.5. Միջոցառում 5 Ազգային դիտացանցի կապի համակարգի ընդլայնում և կատարելագործում տարբեր հիերարխիային մակարդակներով
1.1.6. Միջոցառում 6 Սեյսմիկ իրադարձության կանխանշանների և ուժեղ երկրաշարժի միջև օրինաչափությունների հաստատում
1.1.7. Միջոցառում 7 Սեյսմիկ շրջանացման մեթոդիկայի վերամշակում և լրացում
1.1.8. Միջոցառում 8 Սեյսմիկ վտանգի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ քարտեզագրում
1.1.9. ՀՀ Նախագահին, ՀՀ կառավարությանը, շահագրգիռ պետական մարմինների և բնակչությանը կանխատեսման տեղեկատվության փոխանցման կանոնակարգի մշակում |
ՀՀ ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ, ՀՀ համայնքներ (համաձայնությամբ), ՀՀ ՔՆ, ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ), ՀՀ Տ և ԿՆ, ՀՀ Է և ԲՊՆ, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե, ՀԱԷԿ (համաձայնությամբ), ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտե, ՀՀ ԳՆ
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ), ՀՀ Է և ԲՊՆ, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե, ՀԱԷԿ (համաձայնությամբ)
ՀՀ ԱԻՆ, ՀՀ Տ և ԿՆ
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ)
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ՔՆ, ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ)
ՀՀ ԱԻՆ, ՀՀ համայնքներ (համաձայնությամբ), ՀՀ ՏԿՆ
ՀՀ ԱԻՆ |
Անընդմեջ իրականացվող մոնիթորինգ
Հիմնավորված անհրաժեշտության դեպքում
Անընդմեջ իրականացվող տվյալների բազայի ընդլայնում (սեյսմիկ վտանգի գնահատման վերաբերյալ տվյալների բազան լրացվում է ծրագրի կատարողների կողմից ներկայացվող տվյալներով` լիազոր մարմնի ներկայացրած ցանկի և ժամանակացույցի համաձայն):
2012 թ. ապրիլ, ժամանակացույցը` համաձայն ՀՀ կառավարության 2010 թ. դեկտեմբերի 30-ի N 1760-Ն որոշման հավելվածի 14-րդ կետով նախատեսված ծրագրի, ինչպես նաև հիմնավորված անհրաժեշտության դեպքում
Հիմնավորված անհրաժեշտության դեպքում
Անընդմեջ իրականացվող գիտաարտադրական ուսումնասիրություն
Հիմնավորված անհրաժեշտության դեպքում
1) սեյսմիկ վտանգի կարճաժամկետ և միջնաժամկետ քարտեզագրում կատարվում է անընդմեջ իրականացվող մոնիթորինգի արդյունքում. 2) սեյսմիկ վտանգի երկարաժամկետ քարտեզագրում իրականացվում է քաղաքաշինական փաստաթղթերի կազմման ընթացքում
2013 թվականի ընթացքում |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Անմիջական նպատակ 2.
Սեյսմիկ ռիսկի գնահատում |
2.1. Արդյունք 1 Սեյսմիկ ռիսկի քարտեզներ |
2.1.1. Միջոցառում 1 Սեյսմիկ ռիսկի տվյալների բազայի համալրում
2.1.2. Միջոցառում 2 ԱՏՀ-ի (GIS) բազայի հիման վրա սեյսմիկ ռիսկի ծրագրերի փաթեթի մշակում (գիտական ուղղվածություն ունեցող աշխատանքներ են)
2.1.3. Միջոցառում 3 ՀՀ համայնքների տարածքների տեղագրական գծագրերի կազմում` յուրաքանչյուր օբյեկտի նախագծային սեյսմակայունության նշումով
2.1.4. Միջոցառում 4 ՀՀ համայնքներում շենքերի և շինությունների փաստացի տեխնիկական վիճակի և վնասվածության աստիճանի հայտնաբերման նպատակով հետազննման իրականացում և փաստացի սեյսմակայունության որոշում
2.1.5. Միջոցառում 5 Ռիսկի հաշվարկ և քարտեզագրում: Հատուկ և կարևոր օբյեկտների խոցելիության գնահատում, խոցելի օբյեկտների նվազեցման ծրագրի մշակում և հաստատում ՀՀ կառավարության կողմից: Դպրոցների, հիվանդանոցների և այլ ուսումնական ու առողջապահական հաստատությունների խոցելիության գնահատում, խոցելի շինությունների նվազեցման ծրագրի մշակում և հաստատում ՀՀ կառավարության կողմից: Բազմաբնակարան շենքերի խոցելիության գնահատում, խոցելի շենքերի նվազեցման ծրագրի մշակում և հաստատում ՀՀ կառավարության կողմից |
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ՔՆ, ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԳԱԱ (համաձանությամբ), ՀՀ Տ և ԿՆ, ՀՀ Է և ԲՊՆ, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե, ՀԱԷԿ (համաձանությամբ), ՀՀ ԳՆ, ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտե
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ)
ՀՀ համայնքներ (համաձայնությամբ), ՀՀ ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ՔՆ, ՀՀ համայնքներ (համաձայնությամբ)
ՀՀ ԱԻՆ, ՀՀ համայնքներ (համաձայնությամբ) |
Անընդմեջ իրականացվող տվյալների բազայի ընդլայնում (սեյսմիկ ռիսկի գնահատման վերաբերյալ տվյալների բազան լրացվում է ծրագրի կատարողների կողմից ներկայացվող տվյալներով` լիազոր մարմնի ներկայացրած ցանկի և ժամանակացույցի համաձայն):
Համաձայն ՀՀ կառա-վարության 2010 թ. դեկտեմբերի 30-ի N 1760-Ն որոշման հավելվածի 9-րդ կետով նախատեսված ծրագրի, ինչպես նաև հիմնավորված անհրաժեշտության դեպքում
Համաձայն ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ոլորտի ՊՈԱԿ-ների տարեկան ծրագրերի
Ժամանակացույցը` համաձայն ՀՀ կառավարության 2010 թ. դեկտեմբերի 30-ի N 1760-Ն որոշման հավելվածի 16-րդ կետի, համայնքների զարգացման ծրագրերով ներկայացված ժամանակացույցի
Իրականացվում է հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեփականատերերի կողմից, ՀՀ համայնքների զարգացման ընթացիկ ծրագրերի կազմման ընթացքում: |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ |
Անմիջական նպատակ 3
Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցում |
3.1. Արդյունք 1 Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ստեղծած սեյսմիկ ռիսկի նվազեցման կառավարման կենտրոնը
3.2. Արդյունք 2 Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով ուժեղ երկրաշարժի դեպքում վաղ ահազանգման համակարգի ստեղծում
3.3. Արդյունք 3 Երկրաշարժերի նկատմամբ Հայաս-տանի Հանրապետության տարածքում շենքերի և շինությունների, կենսաապահովման գծերի և բնակավայրերի ենթակառուցվածքի նվազեցված խոցելիություն
3.4. Արդյունք 4 Հնարավոր աղետների կանխման նպատակով սեյսմիկ վտանգի և սեյսմիկ ռիսկի նվազեցման համար անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ բնակչության տեղյակության մշակված համալիր ծրագիր
3.5. Արդյունք 5 Ուժեղ երկրաշարժի կամ դրա իրական վտանգի պայմաններում կառավարման բազմակողմանի ուսուցողական ծրագրի մշակում` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար աշխատողների ուսուցման համար
3.6. Արդյունք 6 Բարձր բժշկական պատրաստվածու-թյուն
3.7. Արդյունք 7 Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության գո-յություն ունեցող հիմքի վրա ձևավորված արագ արձագանքման ուժեր
3.8. Արդյունք 8 Շարժական փրկարարական ծառայությունների ցանց
3.9. Արդյունք 9 Աղետներից ապահովագրության կառուցվածք
3.10. Արդյունք 10 Աղետի գոտուց բնակչության արտագաղթի կանխ- ման միջոցա-ռումների համալիր
3.11. Արդյունք 11 Բնակչության և բնակչությանն օգ-նություն ցույց տվող անձանց (փրկարարներ և այլն) սոցիալ-հոգեբանական նվազեցված խոցելիությունը
3.12. Արդյունք 12 Հայաստանի Հանրապետության տարածքում սեյս-միկ ռիսկի նվազեցման ստեղծված իրավական հիմք |
3.1.1. Միջոցառում 1 Հայաստանի Հանրապետության համայնքների, ծրագրի կատարողների և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության միջև կապի արդյունավետ միջոցների մշակում
3.1.2. Միջոցառում 2 Հայաստանի Հանրապետության պայմաններում սեյսմիկ հնարավոր աղետի մասշտաբների և բնույթի գնահատման նորագույն տեխնոլոգիաների կիրառումը` փրկարարական և վերականգնողական աշխատանքների համար ուժերի և միջոցների բաշխման վերաբերյալ որոշումներ ընդունելու նպատակով
3.1.3. Միջոցառում 3 Սեյսմիկ ռիսկի նվազեցման բաղադրիչների վերաբերյալ տվյալների բազայի համալրում
3.2.1. Միջոցառում 1 Ուժեղ երկրաշարժի վաղ ահազանգման համակարգի նախագծի մշակում:
3.2.2. Միջոցառում 2 Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության ազգային դիտացանցի արդիականացում` Հայաստանի Հանրապետության վաղ ահազանգման համակարգում օգտագործելու նպատակով
3.2.3. Միջոցառում 3 Վաղ ահազանգման համակարգի համար ծրագրերի փաթեթի մշակում
3.2.4. Միջոցառում 4 Վաղ ահազանգման համակարգի համար ազդանշանային ցանցի ստեղծում
3.3.1. Միջոցառում 1 Ուժեղ երկրաշարժի նկատմամբ տարածքների խոցելիության նվազեցման ծրագրերի մշակում
3.3.2. Միջոցառում 2 Հայաստանի Հանրա-պետության համայնքների սեյսմիկ միկրոշրջանացում` հաստատված մեթոդիկայի պահանջների համաձայն
3.3.3. Միջոցառում 3 Գրունտների ուժեղ շարժման տվյալների բանկի համալրում, Հայաստանի Հանրապետության տարածքի տարբեր գրունտային պայմանների համար թույլ ու միջին երկրաշարժերի սինթեզված ակսելերոգրամների ստացում 3.3.4. Միջոցառում 4 Շրջակա միջավայրի վրա ուժեղ երկրաշարժերի ազդեցության գնահատման մեխանիզմի մշակում և կիրառում
3.3.5. Միջոցառում 5 Շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման տեխնոլոգիաների կատարելագործում և կիրառում` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառուցապատման առանձնահատկությունները (գիտական ուղղվածություն ունեցող աշխատանքներ են) 3.3.6. Միջոցառում 6 Ուժեղ երկրաշարժերով պայմանավորված վտանգավոր տեղային երկրաբանական և հիդրոերկրաբանական պրոցեսներից Հայաստանի Հանրապետության բնակելի-քաղաքացիական ու արտադրական օբյեկտների, տրանսպորտային մայրուղիների (ճանապարհների և երկաթգծերի), ինչպես նաև կենսաապահովման օբյեկտների ինժեներական պաշտպանության մեթոդների մշակում և կիրառում (գիտական ուղղվածություն ունեցող աշխատանքներ են)
3.4.1. Միջոցառում 1 Բնակչության տարբեր շերտերի համար ուսուցողական ծրագրերի մշակում և ներդրում` առաջատար երկրների փորձի օգտագործման և Հայաստանի պայմանների համար հարմարեցման միջոցով
3.4.2. Միջոցառում 2 Ուժեղ երկրաշարժերին պատրաստվածության բնագավառում ուսուցիչների և դասավանդող անձնակազմի նախապատրաստում
3.4.3. Միջոցառում 3 Ուսուցողական տեսահոլովակների և տեսաֆիլմերի ստեղծում կենտրոնական և շրջանային հեռուստաալիքներով ցուցադրելու համար
3.4.4. Միջոցառում 4 Բնակչության համար ազգային և տեղական ռադիո-հեռուստաալիքներով հաղորդումների ստեղծում
3.5.1. Միջոցառում 1 Ուսուցողական դասըն- թացների, հատուկ հե-ռուստառադիոհաղոր-դումների կազմակերպում` ռիսկի կառավարման բնագավառում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար աշխատողների ուսուցման նպատակով: Բնակչությանը երկրաշարժերից և դրա հետ կապված երկրորդային աղետներից պաշտպանու-թյան ուսուցողական դասընթացների կազմակերպում, ուսուցանող հրահանգիչների պատրաստում
3.5.2. Միջոցառում 2 Աղետների կառավարման վերաբերյալ տեսաֆիլմերի ստեղծում և դրանց օգտագործում ուսուցողական ծրագրերում
3.5.3. Միջոցառում 3 Վարժանքների ձևով գործնական պարապմունքների կազմակերպում, կոնկրետ արտակարգ իրավիճակների վերլուծություն և աղետների կառավարման բնագավառում որոշումների ընդունման գործընթացի մշակում
3.6.1. Միջոցառում 1 Կառավարման տեղեկատվական համակարգի մշակում` աղետների բժշկության ծառայության համար
3.6.2. Միջոցառում 2 Հիմնական օրենսդրական և նորմատիվ իրավական փաստաթղթերի ստեղծում` պետական ահազանգման համակարգի և աղետների բժշկական հետևանքների վերացման համար 3.6.3. Միջոցառում 3 Բժշկական և ոչ բժշկական մասնագետների պատրաստում առաջին բուժօգնություն ցույց տալու համար 3.6.4. Միջոցառում 4 Ուժեղ երկրաշարժերի դեպքում հնարավոր սանիտարական կորուստների ռիսկի կանխատեսում
3.6.5. Միջոցառում 5 Շարժական ավտոնոմ ստորաբաժանումների ստեղծում` աղետի օջախում մասնագիտացված բժշկական օգնություն ցույց տալու համար
3.7.1. Միջոցառում 1 Արագ արձագանքման ուժերի ձևավորման վե-րաբերյալ նորմատիվ փաստաթղթերի ստեղծում
3.7.2. Միջոցառում 2 Աղետների դեպքում արագ արձագանքման ուժերի կոորդինացման վերաբերյալ մեթոդական նյութերի մշակում
3.7.3. Միջոցառում 3 Արագ արձագանքման ուժերի ուսումնամեթո-դական բազայի ամրացում և դրանց ապահովում կապի ժամանակակից միջոցներով
3.7.4. Միջոցառում 4 Արագ արձագանքման ուժերի անձնակազմի պատրաստման համալիր ուսուցողական ծրագրի ստեղծում
3.8.1. Միջոցառում 1 Որոնողական-փրկարա-րական ջոկատների գործողությունների կոորդինացման կենտրոնի ստեղծման վերաբերյալ ծրագրի մշակում 3.8.2. Միջոցառում 2 Որոնողական-փրկարա-րական ջոկատների աշ- խատանքը համակարգող նորմատիվ փաստաթղթերի մշակում 3.8.3. Միջոցառում 3 Որոնողական-փրկարա-րական ջոկատների տեխնիկական բազայի և հանդերձավորման նորացում
3.8.4. Միջոցառում 4 Փրկարարների նախա-պատրաստման ուսու-ցողական ծրագրերի մշակում և ներդրում
3.9.1. Միջոցառում 1 Ապահովագրության համար իրավական հիմքի մշակում` ապահովագրական գործունեության զարգացման և ակտիվացման համար ֆինանսական բազայի և ենթակառուցվածքի ստեղծման համար 3.10.1. Միջոցառում 1 Աղետների ենթակա Հայաստանի Հանրա- պետության տարածքի խոցելիության նվազեցման ծրագրերի մշակում 3.10.2. Միջոցառում 2 Աղետների ենթարկված բնակավայրերի տա-րածքների խոցելիության նվազեցման ծրագրերի մշակում (տարածքների ինժեներական պաշտպանության, անտառապաշտպանության գոտիների և այլնի վերաբերյալ միջոցառումներ) 3.10.3. Միջոցառում 3 Բնակչության արտագաղթի մոնիթորինգի համար տեղեկատվական ցանցի ստեղծում 3.10.4. Միջոցառում 4 Համայնքների հատա-կագծային կառուցվածք-ների ճշգրտում
3.11.1. Միջոցառում 1 Աղետների նկատմամբ բնակչության սոցիալ-հոգեբանական խոցե-լիության բնագավառում համաշխարհային փորձի վերլուծություն
3.11.2. Միջոցառում 2 «Բնակչության սոցիալ-հոգեբանական խոցելիություն» թեմայով ուսումնական ձեռնարկի մշակում և տեղե-կատվության հավաքման համակարգում
3.11.3. Միջոցառում 3 Սթրեսի հաղթահարման և տեղական պայմաններին հարմարվելու ծրագրի մշակում
3.11.4. Միջոցառում 4 Աղետների նկատմամբ բնակչության սոցիալ-հոգեբանական խոցե-լիության ուսումնական ծրագրի ներդրում
3.12.1. Միջոցառում 1 Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման վերաբերյալ գործողությունները կանոնակարգող նորմատիվ ակտերի (փաստաթղթերի) մշակում և հաստատում |
ՀՀ ԱԻՆ, ՀՀ Տ և ԿՆ ՀՀ համայնքներ(համաձայնությամբ)
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԱԻՆ ՓԾ
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԱԻՆ ՓԾ, ՀՀ համայնքներ (համաձայնու-թյամբ), ՀՀ ՔՆ, ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ), ՀՀ Տ և ԿՆ, ՀՀ Է և ԲՊՆ, Հայկական կարմիր խաչի ընկերություն (համաձայնությամբ)
ՀՀ ԱԻՆ, ՀՀ Տ և ԿՆ
ՀՀ ԱԻՆ, ՀՀ Տ և ԿՆ
ՀՀ ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ, ՀՀ համայնքներ (համաձայնությամբ), ՀՀ Տ և ԿՆ
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ՔՆ, ՀՀ մարզպետարաններ, համայնքներ(համաձայնությամբ)
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ՔՆ, ՀՀ ՏԿՆ
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ)
ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ), ՀՀ ԲՆ, ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԳՆ, ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտե
ՀՀ ՔՆ, ՀՀ մարզպետարաններ, ՀՀ համայնքներ(համաձայնությամբ), ՀՀ ԱԻՆ
ՀՀ ԳԱԱ(համաձայնությամբ), ՀՀ ՔՆ, ՀՀ ԲՆ, ՀՀ մարզպետարաններ, ՀՀ համայնքներ (համաձայնությամբ), ՀՀ ԱԻՆ,
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԱԻՆ «ՃԿՊԱ» ՊՈԱԿ, ՀՀ ՏԿՆ, ՀՀ ԿԳՆ, ՀՀ մարզպետարաններ, ՀՀ համայնքներ (համաձայնությամբ)
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԱԻՆ «ՃԿՊԱ» ՊՈԱԿ, ՀՀ ՏԿՆ, ՀՀ ԿԳՆ, ՀՀ մարզպետարաններ, ՀՀ համայնքներ (համաձայնությամբ)
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԱԻՆ «ՃԿՊԱ» ՊՈԱԿ, «Արտակարգ ալիք» հեռուստահաղորդում(համաձայնությամբ), ՀՀ ԿԳՆ, ՀՀ մարզպետարաններ, ՀՀ համայնքներ (համաձայնությամբ)
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԱԻՆ «ՃԿՊԱ» ՊՈԱԿ, «Արտակարգ ալիք» հեռուստահաղորդում (համաձայնությամբ), ՀՀ ԿԳՆ, ՀՀ մարզպետարաններ, ՀՀ համայնքներ (համաձայնությամբ)
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԱԻՆ «ՃԿՊԱ» ՊՈԱԿ, ՀՀ մարզպետարաններ, ՀՀ համայնքներ (համաձայնությամբ), «Արտակարգ ալիք» հեռուստահաղորդում (համաձայնությամբ)
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԱԻՆ ՓԾ, ՀՀ համայնքներ(համաձայնությամբ), ՀՀ ԱԻՆ «ՃԿՊԱ» ՊՈԱԿ, «Արտակարգ ալիք» հեռուստահաղորդում (համաձայնությամբ)
ՀՀ ԱԻՆ ՓԾ, ՀՀ ԱՆ
ՀՀ ԱԻՆ, ՀՀ մարզպետարաններ, ՀՀ ԱՆ
ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» ՊՈԱԿ, ՀՀ ԱՆ
ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» ՊՈԱԿ, ՀՀ ԱՆ
ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության տարա- ծաշրջանային կենտրոն» ՊՈԱԿ, ՀՀ ԱՆ
ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» ՊՈԱԿ, ՀՀ ԱՆ
ՀՀ ԱԻՆ ՓԾ
ՀՀ ԱԻՆ ՓԾ
ՀՀ ԱԻՆ, ՀՀ մարզպետարաններ
ՀՀ ԱԻՆ ՓԾ
ՀՀ ԱԻՆ ՓԾ
ՀՀ ԱԻՆ ՓԾ
ՀՀ ԱԻՆ ՓԾ, ՀՀ համայնքներ(համաձայնությամբ)
ՀՀ ԱԻՆ ՓԾ
ՀՀ ՖՆ, ՀՀ ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԱԻՆ ՓԾ, ՀՀ համայնքներ (համաձայնությամբ)
ՀՀ ՔՆ, ՀՀ ՏԿՆ, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ համայնքներ(համաձայնությամբ), ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԱԻՆ ՓԾ
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ՏԿՆ, ՀՀ մարզպետարաններ, ՀՀ համայնքներ (համաձայնությամբ)
ՀՀ ՔՆ, ՀՀ ՏԿՆ, ՀՀ մարզպետարաններ, ՀՀ համայնքներ (համաձայնությամբ)
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԱԻՆ «ՃԿՊԱ» ՊՈԱԿ, ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԱՆ
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԱԻՆ «ՃԿՊԱ» ՊՈԱԿ, ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԱՆ,
ՀՀ ԱՆ, ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԱԻՆ «ՃԿՊԱ» ՊՈԱԿ
ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԱԻՆ «ՃԿՊԱ» ՊՈԱԿ , ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԱՆ
ՀՀ ԱԻՆ, ՀՀ մարզ-պետարաններ, ՀՀ համայնքներ(համաձայնությամբ) |
Իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ ռիսկի նվազեցման կառավարման կենտրոնի ստեղծման ծրագրի համաձայն:
Լիազոր մարմին տարեկան տեղեկատվություն ներկայացնելը տեխնոլոգիաների կատարելագործման վերաբերյալ
Անընդմեջ իրականացվող տվյալների բազայի ընդլայնում (սեյսմիկ ռիսկի նվազեցման վերաբերյալ տվյալների բազան լրացվում է ծրագրի կատարողների կողմից ներկայացվող տվյալներով` լիազոր մարմնի ներկա-յացրած ցանկի և ժամանակացույցի համաձայն): Ժամանակացույցը` համաձայն ՀՀ կառավարության 2010 թ. դեկտեմբերի 30-ի N 1760-Ն որոշման հավելվածի 17-րդ կետով նախատեսված ծրագրի
Համաձայն 3.2.1-ին կետով նախատեսված ծրագրի
Համաձայն 3.2.1-ին կետով նախատեսված ծրագրի:
Համաձայն 3.2.1-ին կետով նախատեսված ծրագրի
Ժամանակացույցը՝ համաձայն ՀՀ կառավարության 2010 թ. դեկտեմբերի 30-ի N 1760-Ն որոշման հավելվածի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված ծրագրի
Ժամանակացույցը՝ համաձայն մարզերի և համայնքների զարգացման ծրագրերի
Անընդմեջ իրականացվող մոնիթորինգ
2012 թ. ընթացքում «Շրջակա միջավայրի վրա ուժեղ երկրաշարժերի ազդեցության գնահատման մեխանիզմ» ծրագրի մշակում Լիազոր մարմին տարեկան տեղեկատվություն ներկայացնելը շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման տեխնոլոգիաների կատարելագործման վերաբերյալ
Հիմնավորված անհրաժեշտության դեպքում «Ուժեղ երկրաշարժերով պայմանավորված վտանգավոր տեղային երկրաբանական և հիդրոերկրաբանական պրոցեսներից Հայաստանի Հանրապետության ինժեներական պաշտպանության մեթոդներ» ծրագրի մշակում
Ժամանակացույցը՝ համաձայն ՀՀ կառավարության 2010 թ. դեկտեմբերի 30-ի N 1760-Ն որոշման հավելվածի 10-րդ կետով նախատեսված ծրագրի
ՀՀ ԱԻՆ «ՃԿՊԱ» ՊՈԱԿ-ում պարբերաբար իրականացվող միջոցառում
Ժամանակացույցը և ֆինանսավորումը` հիմնավորված անհրաժեշտության դեպքում
Պարբերաբար իրականացվող միջոցառում
Ժամանակացույցը` համաձայն «ՃԿՊԱ» և «ՍՊԱԾ» ՊՈԱԿ-ների աշխատանքային ծրագրերի
Ժամանակացույցը` համաձայն ՀՀ կառավարության 2010 թ. դեկտեմբերի 30-ի N 1760-Ն որոշման հավելվածի 10-րդ կետով նախատեսված ծրագրի, ինչպես նաև հիմնավորված անհրաժեշտության դեպքում` ֆինանսավորվում է սահմանված կարգով ներկայացված հայտի առկայության պայմաններում, համապատասխան տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:
Լիազոր մարմին տարեկան տեղեկատվություն ներկայացնելը, իրականացվում է համաձայն ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 30-ի N 134-Ն որոշման
Իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ ռիսկի նվազեցման կառավարման կենտրոնի ստեղծման ծրագրի համաձայն:
Անհրաժեշտության դեպքում
Պարբերաբար իրականացվող գործընթաց
Սեյսմիկ ռիսկի գնահատման համար ուժեղ երկրաշարժերի դեպքում հնարավոր սանիտարական կորուստների ռիսկի կանխատեսում իրականացվում է լիազոր մարմնի ներկայացրած ցանկի և ժամանակացույցի համաձայն: Լիազոր մարմին տարեկան տեղեկատվություն ներկայացնելը շարժական ավտոնոմ ստորաբաժանումների ստեղծման վերաբերյալ
Անհրաժեշտության դեպքում
ՀՀ ԱԻՆ ՓԾ աշխատանքային ծրագրերի համաձայն
Լիազոր մարմին տարեկան տեղեկատվություն ներկայացնելն արագ արձագանքման ուժերի ուսումնամեթոդական բազայի ամրացման և դրանց կապի ժամանակակից միջոցներով ապահովման մասին
ՀՀ ԱԻՆ ՓԾ աշխատանքային ծրագրերի համաձայն
ՀՀ ԱԻՆ ՓԾ աշխա-տանքային ծրագրերի համաձայն
ՀՀ ԱԻՆ ՓԾ աշխա-տանքային ծրագրերի համաձայն
Լիազոր մարմին տարեկան տեղեկատվություն ներկայացնելը որոնողական-փրկարարական ջոկատների տեխնիկական բազայի և հանդերձավորման նորացման մասին
ՀՀ ԱԻՆ ՓԾ աշխատանքային ծրագրերի համաձայն
ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրում նախատեսվելու դեպքում
Համայնքների զարգացման ընթացիկ ծրագրերով ներկայացված ենթածրագրեր
ՀՀ մարզերի և համայնքների զարգացման ընթա-ցիկ և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով ներկայացված ենթածրագրեր
ՀՀ ԱԻՆ ռիսկերի կառավարման կենտրոնի ծրագրի համաձայն
ՀՀ համայնքների և մարզերի զարգացման և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համաձայն
Պարբերաբար իրականացվող վերլուծություն
Ծրագիրը կատարող համապատասխան մարմիններում համաձայնեցված և հաստատված ժամանակացույց
Ծրագիրը կատարող համապատասխան մարմիններում համաձայնեցված և հաստատված ժամանակացույց
Ծրագիրը մշակված համապատասխան մարմիններում համաձայնեցնելուց հետո
Հիմնավորված անհրաժեշտության դեպքում |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
Ֆինանսավորում չի պահանջվում:
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
Ֆինանսավորում չի պահանջվում:
Ֆինանսավորում չի պահանջվում:
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
Ֆինանսավորում չի պահանջվում:
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
Ֆինանսավորում չի պահանջվում:
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:
Ֆինանսավորում չի պահանջվում:
Ֆինանսավորում չի պահանջվում:
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:
Ֆինանսավորում չի պահանջվում:
Ֆինանսավորում չի պահանջվում:
Ֆինանսավորում չի պահանջվում:
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ
Ֆինանսավորում չի պահանջվում:
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:
Ֆինանսավորում չի պահանջվում:
Ֆինանսավորում չի պահանջվում:
Ֆինանսավորում չի պահանջվում:
Ֆինանսավորում չի պահանջվում:
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Ծրագրում ներառված հապավումները՝
ՀՀ ԱԻՆ - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն
ՀՀ ՔՆ - Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն
ՀՀ ԱՆ - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
ՀՀ Տ և ԿՆ - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն
ՀՀ Է և ԲՊՆ - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
ՀՀ ՖՆ - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
ՀՀ ԿԳՆ - Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն
ՀՀ ՏԿՆ - Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ ԲՆ - Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն
ՀՀ ԳՆ - Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ ԱԻՆ ՍՊԱԾ - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն
ՀՀ ԱԻՆ ՓԾ - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն
ՀՀ ԱԻՆ «ՃԿՊԱ» ՊՈԱԿ – Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն
ՀՀ ԳԱԱ - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱԷԿ - Հայկական ատոմային էլեկտրակայան
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|