Գլխավոր տեղեկություն
Համար
N 1925-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.02.2012-08.02.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.01.27/5(879).1 Հոդ.70.2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.01.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2011 թվականի N 1925-Ն

 

ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՒՄ, ԿԱԽՎԱԾ ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ՝ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ, ՏՎՅԱԼ ՈԼՈՐՏԸ ՎԵՐԱՀՍԿՈՂ՝ ՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ, ԿԱՐՈՂ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ՎԵՑ ԱՄԻՍԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել այն կազմակերպությունների ցանկը, որոնցում, կախված դրանց գործունեության ոլորտի՝ հանրության և պետության համար կենսական նշանակությունից, տվյալ ոլորտը վերահսկող՝ ստուգում իրականացնող պետական մարմինների կողմից ստուգումներ, բացառության կարգով, կարող են իրականացվել վեց ամիսը մեկ անգամ` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ներառված կազմակերպություններում վեց ամիսը մեկ անգամ ստուգում իրականացնելու լիազորությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունվարի 20

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1925-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ, ԿԱԽՎԱԾ ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ՝ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ, ՏՎՅԱԼ ՈԼՈՐՏԸ ՎԵՐԱՀՍԿՈՂ` ՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ, ԿԱՐՈՂ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ՎԵՑ ԱՄԻՍԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ

 

NN
ը/կ

Կազմակերպության անվանումը

Գտնվելու վայրը

1

2

3

1.

«Հայկական ԱԷԿ» ՓԲԸ

քաղ. Մեծամոր

2.

«Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ

քաղ. Երևան, Բաղրամյան 78

3.

«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Մեսրոպ
Մաշտոցի 46

4.

«Ա. Խաչատրյանի անվան մեծ համերգասրահ» ՊՈԱԿ                                


քաղ. Երևան, Մեսրոպ Մաշտոցի 46

5.

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ

քաղ. Երևան, Ծիծեռնակաբերդի զբոսայգի

6.

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

գ. Փարաքար

7.

«Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ


քաղ. Երևան, Գրիգոր Լուսավորչի 6

8.

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ


քաղ. Երևան, Մեսրոպ Մաշտոցի 53

9.

«Արտյոմ Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա» հիմնադրամ (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)

քաղ. Երևան, Ալիխանյան եղբայրների 2

10.

«Նաիրիտ» գործարան» ՓԲԸ

քաղ. Երևան, Բագրատունյաց 70

11.

«Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ

քաղ. Երևան, Մանանդյան 41

12.

«Երևան ՋԷԿ» ՓԲԸ

քաղ. Երևան, Արին-Բերդի
3-րդ նրբ., 3

13.

«Ռուսալ-Արմենալ» ՓԲԸ

քաղ. Երևան, Գրիբոյեդովի 25

14.

«Վանաձորի Քիմպրոմ» ՓԲԸ

քաղ. Վանաձոր, Վարդանանց 2

15.

«ԷՅ-ՓԻ-ՍԻ» ՓԲԸ

քաղ. Ալավերդի, Կիրովի 4

16.

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ

քաղ. Քաջարան, Լեռնագործների 18

17.

«Հրազդան ՋԷԿ» ՓԲԸ

քաղ. Հրազդան, Գործարանային 1

18.

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ

քաղ. Երևան, Թբիլիսյան խճ., շենք 43

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան