Գլխավոր տեղեկություն
Համար
N 163-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.03.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.03.28/17(891) Հոդ.140
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.02.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 2012 թվականի N 163-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման 26-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 04 խմբի 02 դասի «01. Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծրագրով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին նախատեսված 10,0 մլն դրամը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով հատկացնել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 22

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

փետրվարի 16-ի N 163-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ` ԸՍՏ ԷԹՆԻԿ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

NN
ը/կ

Էթնիկ համայնքը

Կազմակերպության անվանումը

Բանկի անվանումը և հաշվեհամարը

Պահանջվող գումարը (դրամ)

1.

Ասորական

Հայաստանի «Աթուռ» ասորիների ասոցիացիա

«Հայէկոնոմբանկ» 163048120741

409.000

   

«Ասորական «Աշուր» երիտասարդական կենտրոն» ՀԿ

«Յունիբանկ»
24124000620500

409.000

2.

Բելառուսական

Հայաստանի «Երևանի բելառուսների համայնք «Բելառուս» ՀԿ

«Արդշինինվեստբանկ» 247010017991

818.000

3.

Գերմանական

«Տեվտոնիա» գերմանացիների մշակութային հասարակական կազմակերպություն

«Կոնվերսբանկ»

1930026634280100

818.000

4.

Եզդիական

«Եզդիների ազգային միություն»

«Արդշինինվեստբանկ»

2470100046920000

409.000

   

«Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ

«Հայէկոնոմբանկ» Արաբկիրի մասնաճյուղ

163058701547

409.000

5.

Լեհական

Լեհերի համագործակցության «Պոլոնիա» բարեգործական ՀԿ

«HSBC» 001-133255-001

818.000

6.

Հունական

«Հունական հասարակական կազմակերպությունների միություն»

«Հայէկոնոմբանկ» Թումանյանի մասնաճյուղ 163188103481

818.000

7.

Հրեական

«Հայաստանի հրեական համայնք» ՀԿ

«Յունիբանկ»
24100100675800

818.000

8.

Ռուսական

«ՀՀ ռուսաստանցի հայրենակիցների օգնության և աջակցության հիմնադրամ» ՀԿ

«Անելիք Բանկ» ՓԲԸ
 118001002088

818.000

9.

Վրացական

«Վրացական «Իվերիա» համայնք» բարեգործական ՀԿ

«Հայէկոնոմբանկ»
163008136661

818.000

10.

Ուկրաինական

«Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» ՀԿ

«Ամերիաբանկ» 1570001167470300

820.000

11.

Քրդական

«Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» ՀԿ

«Անելիք Բանկ» ՓԲԸ Աբովյանի մասնաճյուղ
118031024318

818.000

12.

Ընդհանուր ծախսերը

Համակարգող խորհուրդ, «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» ՀԿ

«Ամերիաբանկ»
1570001167470300

1.000.000

 

 Ընդամենը

   

10.000.000

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան