«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 հուլիսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11314268
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 հունիսի 2014 թ. N 11-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
18 հունիսի 2014 թ. N 75-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Ն որոշմամբ հաստատված կարգի 14-րդ կետի 1-ին ենթակետը և ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 1024-Ն որոշման 2-րդ կետը`
Հրամայում ենք`
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը հաշմանդամների հաշվառման տեղեկատվական համակարգից Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրում է նախազորակոչային և զորակոչային տարիքի վերջին փորձաքննության ժամանակ հաշմանդամ ճանաչված կամ չճանաչված անձի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները`
1) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը,
2) անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, հաշվառման վայրը,
3) սահմանված հաշմանդամության խումբը,
4) նախորդ վարույթում հաշմանդամության խումբը (եթե ունեցել է),
5) հաշմանդամություն չսահմանելու (դադարեցնելու) ամսաթիվը:
2. Սույն հրամանի 1-ին կետում նշված տեղեկությունները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով` MS Excel ծրագրով, հանրապետական զինվորական կոմիսարիատի ծառայողական փոստի հասցեով` մեկամսյա պարբերականությամբ կամ վեբ ինտերֆեյս տրամադրելու միջոցով:
ՀՀ պաշտպանության նախարար
Ս. Օհանյան |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|