ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2012 թվականի N 310-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 1851-Ն որոշման հավելվածի «Անշարժ գույքի վարձակալության պայմանագիր» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մարտի 23 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 1-ի N 310-Ն որոշման
«Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Կնքման վայրը՝ __________________ _____ ____________ 20 թ. Վարձատու` □ Ֆիզիկական անձ անուն ______________________________________________________________________ ազգանուն __________________________________________________________________ հաշվառման հասցե ___________________________________________________________ անձնագրի (նույնականացման քարտի) տվյալներ __________________________________ (սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել) □ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս _______________________________________ □ ՀՀ ________________մարզի_____________համայնքն՝ ի դեմս _____________________ □ Իրավաբանական անձ անվանում ___________________________________________________________________ գրանցման համար _____________________________________________________________ գտնվելու վայրը _______________________________________________________________ որի անունից □ կանոնադրության հիման վրա □ լիազորագրի հիման վրա հանդես է գալիս` անուն ________________________________________________________________________ ազգանուն ____________________________________________________________________ հաշվառման հասցե ____________________________________________________________ անձնագրի (նույնականացման քարտի) տվյալներ ___________________________________ (սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)
Վարձակալ՝ □ Ֆիզիկական անձ անուն ________________________________________________________________________ ազգանուն ____________________________________________________________________ հաշվառման հասցե _____________________________________________________________ անձնագրի (նույնականացման քարտի) տվյալներ ____________________________________ (սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)
□ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ________________________________________ □ ՀՀ ________________մարզի_____________համայնքն՝ ի դեմս ______________________ □ Իրավաբանական անձ անվանում_____________________________________________________________________ գրանցման համար______________________________________________________________ գտնվելու վայրը________________________________________________________________ որի անունից □ կանոնադրության հիման վրա □ լիազորագրի հիման վրա հանդես է գալիս` անուն ________________________________________________________________________ ազգանուն ____________________________________________________________________ հաշվառման հասցե _____________________________________________________________ անձնագրի (նույնականացման քարտի) տվյալներ ____________________________________ (սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)
Սույն պայմանագրով վարձատուն պարտավոր է նշված վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել սույն պայմանագրում նշված օբյեկտը:
Վարձակալության օբյեկտ Անշարժ գույքի մակերեսը` □ հողամաս_____________________հա □ շենք, շինություններ` ___________________________________________________________ (ընդհանուր մակերեսի չափը կամ մակերեսների չափերը՝ ըստ առանձին շենք, շինությունների)
Հասցե_______________________________________________________________________ Օգտագործման նպատակային նշանակությունը ______________________________________ Ընթացիկ վերանորոգման պարտավորությունը և ծախսերը կրում է՝ □ վարձակալը. □ վարձատուն։ Հիմնական վերանորոգման պարտավորությունը և ծախսերը կրում է՝ □ վարձակալը. □ վարձատուն։
Երրորդ անձին ենթավարձակալության տրամադրումը` □ թույլատրվում է առանց վարձատուի լրացուցիչ համաձայնության. □ չի թույլատրվում առանց վարձատուի լրացուցիչ համաձայնության: Վարձակալը պարտավոր է (կետը լրացվում է ըստ անհրաժեշտության)՝ □ ապահովել հողահատկացման մասին որոշմամբ նախատեսված հողամասի օգտագործմանը ներկայացվող պահանջները և պահպանման միջոցառումները. □ խնամել և պահպանել հողամասի կանաչապատ գոտին։ Վարձատուն երաշխավորում է, որ սույն պայմանագրի վարձակալության օբյեկտի սեփականատերն է, օբյեկտը վաճառված կամ դատական վեճի առարկա չէ: Վարձատուն երաշխավորում է, որ՝ □ սույն պայմանագրի վարձակալության օբյեկտը վարձակալության կամ անհատույց օգտագործման տրված կամ այլ կերպ ծանրաբեռնված չէ, արգելանքի տակ չի գտնվում. □ վարձակալը տեղեկացված է սույն պայմանագրով նախատեսված վարձակալության օբյեկտի՝ այլ անձանց իրավունքներով ծանրաբեռնված լինելու մասին: □ Սույն պայմանագրով վարձատուն վարձակալի ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից _________ թ. N __________ գրանցման վկայականում նշված անշարժ գույքի միավորն ամբողջությամբ: □ Սույն պայմանագրով վարձատուն վարձակալի ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված _________ թ. N ____________ գրանցման վկայականում նշված անշարժ գույքի միավորի` նախօրոք որպես առանձին գույքային միավոր չառանձնացված մասը, որի հատակագիծը կցվում է սույն պայմանագրին և կազմում է դրա բաղկացուցիչ մասը: Վարձավճար □ Յուրաքանչյուր ամսվա վարձավճարը կազմում է__________________________ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն, եթե կիրառելի է: □ Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի _________ տոկոսը: Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը կազմում է ___________________ դրամ:
Յուրաքանչյուր ամսվա վարձավճարը վճարվում է՝ □ մինչև ընթացիկ ամսվա ____ը. □ ընթացիկ ամսվան նախորդող ____ օրվա ընթացքում. □ ընթացիկ ամսվան հաջորդող ____ օրվա ընթացքում։ □ Վարձավճարը վարձակալի կողմից մուծվում է հավասար չափերով` ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա ____ ը: Առաջին վարձակալական վճարումները կատարվում են ոչ ուշ, քան պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ________ օրվա ընթացքում: Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա ____ ը։
Վարձավճարը վճարվում է՝ □ կանխիկ. □ անկանխիկ _________________ հաշվեհամարին։ Հողամասի վարձակալության դեպքում հողի կադաստրային արժեքի աճի դեպքում՝ □ վարձավճարը չի փոփոխվում. □ վարձավճարի չափն ավելանում է հողի կադաստրային արժեքի փոփոխման (աճի) դեպքում կամ պայմանագիրը համարվում է լուծված (սույն տարբերակն ընտրելիս հողի նոր կադաստրային արժեքի հիման վրա հաշվարկված վարձավճարը ենթակա է կիրառման դրա մասին վարձակալին գրավոր տեղեկացնելուց 15-օր հետո: Գրավոր տեղեկացվելուց հետո 15-օրյա ժամկետում վարձակալն իրավունք ունի միակողմանի դադարեցնելու (հրաժարվելու) պայմանագիրը` դրա մասին գրավոր ծանուցելով վարձատուին, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված: Հակառակ դեպքում վարձավճարը կսկսվի հաշվարկվել նոր գնով)։ Վարձակալը վարձավճարն ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար (կետը լրացվում է ըստ անհրաժեշտության)՝ □ վճարում է տուժանք՝ վարձատուին չվճարված գումարի _______ տոկոսի չափով։ Պայմանագրի ժամկետը՝ □ անորոշ ժամկետով. □ ___ ___________20 թ-ից մինչև _______________20 թ.:
Պայմանագրի ժամկետի ավարտին (կետը լրացվում է ըստ անհրաժեշտության՝ պայմանագիրը ժամկետով կնքելիս)՝ □ պայմանագրի գործողության ժամկետի ավարտով կողմերի պարտավորությունները դադարում են։ □ Եթե կողմերից որևէ մեկը չի ծանուցել մյուս կողմին պայմանագիրը լուծելու մասին, ապա այն համարվում է անորոշ ժամկետով կնքված (երկարաձգված): Սույն պայմանագրով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է պայմանագրի կնքման պահին գործող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:
Ստորագրությունները՝
□ (եթե առկա է) վարձակալության օբյեկտի համատեղ սեփականության մասնակից
Սույն պայմանագիրը կողմերն ստորագրել են իմ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ---------------------------------------- սպասարկման գրասենյակի աշխատող` -------------------------------------------------------------- ներկայությամբ: Նրանց (նաև ներկայացուցիչների, եթե պայմանագրի կողմ հանդես են գալիս Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության համայնքը կամ իրավաբանական անձը) անունը, ազգանունը, ինքնությունն ստուգված են: ________________________________________ (տարեթիվ, ստորագրություն)»։ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |