Գլխավոր տեղեկություն
Համար
N 1319-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.08.01/17(496) Հոդ.196
Ընդունող մարմին
Արտաքին գործերի նախարար
Ընդունման ամսաթիվ
30.06.2014
Ստորագրող մարմին
Արտաքին գործերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 հուլիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11314284

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 հունիսի 2014 թ.          N 8-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

30 հունիսի 2014 թ.        N 1319-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Ն որոշմամբ հաստատված կարգի 14-րդ կետի 4-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1024-Ն որոշումը`

 

Հրամայում ենք`

 

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր կողմից վարվող հյուպատոսական հաշվառման կանգնած քաղաքացիների տվյալների հաշվառման բազայից հանրապետական զինվորական կոմիսարիատին տրամադրում է նախազորակոչային և զորակոչային տարիքի կամ պահեստազորում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները`

1) դիվանագիտական մարմնում կամ հյուպատոսական հիմնարկում հյուպատոսական հաշվառման կանգնած անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը,

2) անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը,

3) պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա անձանց և զորահավաքի ժամանակ զինապարտների ծանուցման մասին:

2. Սույն հրամանի 1-ին կետում նշված տեղեկությունները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով` հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգ մուտքի իրավունք տրամադրելու միջոցով կամ MS Excel ձևաչափով` հանրապետական զինվորական կոմիսարիատի ծառայողական էլեկտրոնային փոստի հասցեին յուրաքանչյուր ամսվա առաջին և տասնհինգերորդ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկելու միջոցով:

 

ՀՀ պաշտպանության նախարար

Ս. Օհանյան

ՀՀ արտաքին գործերի նախարար
Է. Նալբանդյան