Գլխավոր տեղեկություն
Համար
N 114-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.02.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.02.22/5(418).1 Հոդ.124
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.02.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 փետրվարի 2012 թվականի N 114-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաների տպագրության աշխատանքները կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2012 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 65,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման մեջ կատարել լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 13
Երևան 

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2012 թվականի
փետրվարի 9-ի N 114-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 (հազ. դրամ)

Գնման առարկայի

Գումարի
փոփոխությունը (ավելացումները
նշված են
դրական նշանով)

անվանումը

գնման ձևը

չափի միավորը

քանակը

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

բաժին
N 11

խումբ
N 01

դաս
N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

Հրատարակչական այլ գործունեություն

ՇՀ

դրամ

260,000

65,000.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2012 թվականի
փետրվարի 9-ի N 114-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին եռամսյակ

առաջին
կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին եռամսյակ

առաջին
կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը
Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ

Նկարագրությունը
Ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերի հրապարակում, ՀՀ մուտքի վիզաների տպագրություն

1128

ԱԾ03

Քանակական

ՀՀ մուտքի վիզաների տպագրություն (հատ)

260,000

260,000

260,000

260,000

X

X

X

X

                   

Որակական

Մշակված չէ

       

X

X

X

X

Ժամկետայնություն

Մշակված չէ

       

X

X

X

X

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

 

X

X

X

X

65000.0

65000.0

65000.0

65000.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1128 ՀՀ արտաքին քաղաքականության իրականացում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Երկրի միջազգային ներգրավվածության աստիճանի, միջազգային հեղինակության ամրապնդում, արտաքին առևտրի համար նպաստավոր պայմանների ապահովում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն մրցույթով ընտրված կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան