«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 փետրվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60612103
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
6 փետրվարի 2012 թ. ք. Երևան |
N 26-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԱՅՆ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը, 49-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Պետական լիազոր մարմին ճանաչելու մասին» N 56-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել`
1) կուսակցությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի,
2) կուսակցությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվող ֆինանսական հաշվետվության ձևը` համաձայն N 2 հավելվածի,
3) կուսակցությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվող ֆինանսական հաշվետվությունը լրացնելու կարգը` համաձայն N 3 հավելվածի:
ՀՀ կենտրոնական ընտրական |
Տ. Մուկուչյան |
Հավելված N 1 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թ. փետրվարի 6-ի N 26-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Կուսակցությունները, սույն կարգին համապատասխան, պարտավոր են իրենց ֆինանսական հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացնել յուրաքանչյուր տարի՝ հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ:
2. Կուսակցությունները իրենց ֆինանսական հաշվետվությունները հրապարակում են զանգվածային լրատվության միջոցներում` սույն կարգի 1-ին կետով սահմանված ժամկետում:
3. Ֆինանսական հաշվետվությունը պետք է տվյալներ պարունակի հաշվետու տարվա ընթացքում կուսակցության հաշվում մուտք արված միջոցների աղբյուրների և ծավալի, այդ միջոցների ծախսման, ինչպես նաև կուսակցությանը պատկանող գույքի և այդ գույքի արժեքի մասին:
3. Ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևին համապատասխան: Հաշվետվության ձևը ներբեռնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից:
4. Ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են թղթային տարբերակով՝ դրան կցելով տպագիր մամուլի այն համարը, որում հրապարակվել է հաշվետվությունը:
5. Կուսակցության նախընտրական քարոզչության ֆինանսավորման համար ծախսված միջոցների հաշվառումը կատարվում է առանձին:
Հավելված N 2 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թ. փետրվարի 6-ի N 26-Ն որոշման |
_____________________________________ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ 20 __ ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎՈՒՄ ՄՈՒՏՔ ԱՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Աղբյուրները |
Չափը (հազ. դրամով) |
Հատկացման ձևը (բանկային հաշիվ/դրամարկղ կանխիկ/փոխանցում) |
Այլ տվյալներ |
1 |
2 |
3 |
4 |
1. Մնացորդը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ |
|||
2. Անդամակցության վճարներ |
|||
3. Ֆիզիկական անձանց նվիրատվություններ |
|||
4. Իրավաբանական անձանց նվիրատվություններ |
|||
5. Օրենքով նախատեսված կարգով ստացված բյուջետային ֆինանսավորում |
|||
6. Քաղաքացիական իրավական գործարքներ և օրենսդրությամբ չարգելված այլ մուտքեր |
|||
Ընդամենը` |
Կուսակցության ղեկավարի (կուսակցության իրավասու պաշտոնատար անձի)
անուն, հայրանուն, ազգանուն, ստորագրությունը
ԾԱԽՍՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Ծախսի անվանումը |
Չափը (հազ. դրամով) |
Ծախսի կատարումը հավաստող փաստաթղթերի անվանումը և տվյալները |
Այլ տվյալներ |
1. |
2. |
3. |
4. |
1. Ֆիզիկական անձանց տրված վճարներ (աշխատավարձ, ծառայությունների մատուցման վճարներ) |
|||
2. Սոցիալական վճարներ |
|||
3. Գույքի վարձակալության վճար |
|||
4. Կոմունալ վճարումներ |
|||
5. Հարկեր, տուրքեր |
|||
6. Գույքի ձեռքբերման համար կատարված ծախսեր |
|||
7. Տրանսպորտային ծախսեր |
|||
8. Գործուղման ծախսեր |
|||
9. Այլ ծախսեր |
|||
Ընդամենը` |
Կուսակցության ղեկավարի (կուսակցության իրավասու պաշտոնատար անձի)
անուն, հայրանուն, ազգանուն, ստորագրությունը
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՆԵՑԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ
Աղբյուրները |
Արժեքը (հազ. դրամով) |
Անշարժ գույքի տեսակը, գտնվելու վայրը, մակերեսը |
Այլ տվյալներ |
1. |
2. |
3. |
4. |
1. Առկա անշարժ գույքը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ |
|||
2. Ֆիզիկական անձանց նվիրատվություններ |
|||
3. Իրավաբանական անձանց նվիրատվություններ |
|||
4. Քաղաքացիական իրավական գործարքներ |
|||
5. Օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ |
|||
Ընդամենը` |
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՆԵՑԱԾ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ
Աղբյուրները |
Արժեքը (հազ. դրամով) |
Շարժական գույքի տեսակը, մակնիշը և սերիան, թողարկման տարեթիվը |
Այլ տվյալներ |
1. |
2. |
3. |
4. |
1. Առկա շարժական գույքը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ |
|||
2. Ֆիզիկական անձանց նվիրատվություններ |
|||
3. Իրավաբանական անձանց նվիրատվություններ |
|||
4. Քաղաքացիական իրավական գործարքներ |
|||
5. Օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ |
|||
Ընդամենը` |
Կուսակցության ղեկավարի (կուսակցության իրավասու պաշտոնատար անձի)
անուն, հայրանուն, ազգանուն, ստորագրությունը
ՕՏԱՐՎԱԾ ԿԱՄ ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ ԳՈՒՅՔ
Գույքի անվանումը |
Օտարման գինը (հազ. դրամով) |
Օտարման ձևը և օտարման փաստը հաստատող փաստաթղթի անվանումը և տվյալները |
Այլ տվյալներ |
1. |
2. |
3. |
4. |
1. |
|||
2. |
|||
3. |
|||
Ընդամենը` |
ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԸ ՏԱՐՎԱ ՎԵՐՋՈՒՄ
Միջոցի անվանումը |
Գույքի անվանումը |
Չափը, արժեքը |
Այլ տվյալներ |
1. |
2. |
3. |
4. |
1. Դրամական միջոցներ |
|||
2. Անշարժ գույք |
|||
3. Շարժական գույք |
|||
Ընդամենը` |
Հաշվետվությունը բաղկացած է ________ թերթից: _________________________________________________________ Կուսակցության ղեկավարի (կուսակցության իրավասու պաշտոնատար անձի) անուն, հայրանուն, ազգանուն, ստորագրությունը |
_____________________ օր, ամիս, տարեթիվ |
Հավելված N 3 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թ. փետրվարի 6-ի N 26-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ
1. Ֆինանսական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) վերնագրում նշվում է հաշվետվություն ներկայացնող կուսակցության անվանումը և հաշվետու տարին:
2. Հաշվետվության «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎՈՒՄ ՄՈՒՏՔ ԱՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ» բաժնի «Աղբյուրները» սյունակի.
1) «Ֆիզիկական անձանց նվիրատվություններ 1» տողում` նվիրատվության չափը 100.000 դրամը գերազանցելու դեպքում լրացվում է նվիրատուի անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը,
2) «Իրավաբանական անձանց նվիրատվություններ 1» տողում` նվիրատվության չափը 100.000 դրամը գերազանցելու դեպքում լրացվում է նվիրատուի անվանումը և գտնվելու վայրը,
3) «Քաղաքացիական իրավական գործարքներ և օրենսդրությամբ չարգելված այլ մուտքեր 1» տողում լրացվում է քաղաքացիական իրավական գործարքը և օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերը,
4) «Չափը (հազ. դրամով)» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Աղբյուրները» սյունակում նախատեսված աղբյուրներից ստացած դրամական միջոցների չափը,
5) «Հատկացման ձևը (բանկային հաշիվ/դրամարկղ, կանխիկ/փոխանցում)» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Աղբյուրները» սյունակում նախատեսված աղբյուրներից ստացած դրամական միջոցների հատկացման ձևը,
6) «Այլ տվյալներ» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Աղբյուրները» սյունակում նախատեսված աղբյուրներից ստացած դրամական միջոցների վերաբերյալ ցանկացած այլ տվյալ,
7) «Ընդամենը» տողում լրացվում է «Չափը (հազ. դրամով)» սյունակում նշված գումարների ընդհանուր չափը:
3. Հաշվետվության «ԾԱԽՍՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ» բաժնի «Ծախսի անվանումը» սյունակի.
1) «Գույքի վարձակալության վճար 1» տողում լրացվում է վարձակալած գույքի անվանումը և վարձակալության ժամկետները,
2) «Կոմունալ վճարումներ 1» տողում լրացվում է կոմունալ սպասարկման անվանումը,
3) «Հարկեր, տուրքեր 1» տողում լրացվում է հարկերի և տուրքերի տեսակը,
4) «Գույքի ձեռքբերման համար կատարված ծախսեր 1» տողում լրացվում է ձեռք բերված գույքի անվանումը և քանակը,
5) «Չափը (հազ. դրամով)» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Ծախսի անվանումը» սյունակում նախատեսված ծախսերի չափերը,
6) «Ծախսի կատարումը հավաստող փաստաթղթերի անվանումը և տվյալները» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Ծախսի անվանումը» սյունակում նախատեսված ծախսերի կատարումը հավաստող փաստաթղթերի անվանումը և փաստաթղթի համարը, օրը, ամիսը, տարեթիվը,
7) «Այլ տվյալներ» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Ծախսի անվանումը» սյունակում նախատեսված ծախսերի վերաբերյալ ցանկացած այլ տվյալ,
8) «Ընդամենը» տողում լրացվում է «Չափը (հազ. դրամով)» սյունակում լրացված գումարների ընդհանուր չափը:
4. Հաշվետվության «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՆԵՑԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ» բաժնի «Աղբյուրները» սյունակի.
1) «Ֆիզիկական անձանց նվիրատվություններ 1» տողում լրացվում է նվիրատուի անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը,
2) «Իրավաբանական անձանց նվիրատվություններ 1» տողում լրացվում է նվիրատուի անվանումը և գտնվելու վայրը,
3) «Քաղաքացիական իրավական գործարքներ 1» տողում լրացվում է քաղաքացիական իրավական գործարքի տեսակը,
4) «Օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ 1» տողում լրացվում է օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրի անվանումը (տեսակը),
5) «Արժեքը (հազ. դրամով)» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Աղբյուրները» սյունակում նախատեսված աղբյուրներից ստացած անշարժ գույքի արժեքը,
6) «Անշարժ գույքի տեսակը, գտնվելու վայրը, մակերեսը» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Աղբյուրները» սյունակում նախատեսված աղբյուրներից ստացած անշարժ գույքի տեսակը, գտնվելու վայրը, մակերեսը քառակուսի մետրերով, իսկ հողամասի դեպքում` հեկտարով,
7) «Այլ տվյալներ» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Աղբյուրները» սյունակում նախատեսված աղբյուրներից ստացած անշարժ գույքի վերաբերյալ ցանկացած այլ տվյալ,
8) «Ընդամենը» տողում լրացվում է «Արժեքը (հազ. դրամով)» սյունակում նշված գումարների ընդհանուր չափը:
5. Հաշվետվության «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՆԵՑԱԾ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ» բաժնի «Աղբյուրները» սյունակի.
1) «Ֆիզիկական անձանց նվիրատվություններ 1» տողում` նվիրատվության պայմանագրի առարկա հանդիսացած շարժական գույքի արժեքը 100.000 դրամը գերազանցելու դեպքում լրացվում է նվիրատուի անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը,
2) «Իրավաբանական անձանց նվիրատվություններ 1» տողում` նվիրատվության պայմանագրի առարկա հանդիսացած շարժական գույքի արժեքը 100.000 դրամը գերազանցելու դեպքում լրացվում է նվիրատուի անվանումը և գտնվելու վայրը,
3) «Քաղաքացիական իրավական գործարքներ 1» տողում լրացվում է քաղաքացիական իրավական գործարքի տեսակը,
4) «Օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուներ 1» տողում լրացվում է օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրի անվանումը (տեսակը),
5) «Արժեքը (հազ. դրամով)» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Աղբյուրները» սյունակում նախատեսված աղբյուրներից ստացած շարժական գույքի արժեքը,
6) «Շարժական գույքի տեսակը, մակնիշը և սերիան, թողարկման տարեթիվը» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Աղբյուրները» սյունակում նախատեսված աղբյուրներից ստացած շարժական գույքի տեսակը, մակնիշը և սերիան, շարժական գույքի թողարկման տարեթիվը,
7) «Այլ տվյալներ» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Աղբյուրները» սյունակում նախատեսված աղբյուրներից ստացած շարժական գույքի վերաբերյալ ցանկացած այլ տվյալ,
8) «Ընդամենը» տողում լրացվում է «Արժեքը (հազ. դրամով)» սյունակում նշված գումարների ընդհանուր չափը:
6. Հաշվետվության «ՕՏԱՐՎԱԾ ԿԱՄ ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ» բաժնի.
1) «Գույքի անվանումը» սյունակում լրացվում է հաշվետու տարում օտարված կամ դուրս գրված գույքի անվանումը,
2) «Օտարման գինը (հազ. դրամով)» սյունակում համապատասխանաբար լրացվում է 1-ին սյունակում թվարկված օտարված կամ դուրս գրված գույքի օտարման գինը,
3) «Օտարման ձևը, օտարման փաստը հավաստող փաստաթղթերի անվանումը և տվյալները» սյունակում համապատասխանաբար լրացվում է 1-ին սյունակում թվարկված օտարված կամ դուրս գրված գույքի օտարման ձևը, օտարման փաստը հավաստող փաստաթղթերի անվանումը և փաստաթղթի համարը, օրը, ամիսը, տարեթիվը,
4) «Այլ տվյալներ» սյունակում համապատասխանաբար լրացվում է 1-ին սյունակում թվարկված օտարված կամ դուրս գրված գույքի վերաբերյալ ցանկացած այլ տվյալ,
5) «Ընդամենը» տողում լրացվում է «Օտարման գինը (հազ. դրամով)» սյունակում նշված գումարների ընդհանուր չափը:
7. Հաշվետվության «ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԸ ՏԱՐՎԱ ՎԵՐՋՈՒՄ» բաժնի.
1) «Գույքի անվանումը» սյունակում համապատասխանաբար լրացվում է 1-ին սյունակում թվարկված և տարվա վերջում առկա գույքի (շարժական կամ անշարժ) անվանումը,
2) «Չափը, արժեքը» սյունակում համապատասխանաբար լրացվում է 1-ին սյունակում թվարկված դրամական միջոցների չափը կամ շարժական և անշարժ գույքի արժեքը,
3) «Այլ տվյալներ» սյունակում համապատասխանաբար լրացվում է 1-ին սյունակում թվարկված միջոցների վերաբերյալ ցանկացած այլ տվյալ,
4) «Ընդամենը» տողում լրացվում է «Չափը, արժեքը» սյունակում նշված գումարների ընդհանուր չափը:
8. Հաշվետվության բոլոր էջերը ստորագրվում է կուսակցության ղեկավարի կողմից (իրավասու պաշտոնատար անձի կողմից):
9. Հաշվետվության վերջին էջում լրացվում է հաշվետվության թերթերի թիվը և հաշվետվությունը ներկայացնելու օրը, ամիսը և տարեթիվը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.10.2012, N 310-Ն | 11.11.2012, N 26-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|