«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 փետրվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60612105
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
6 փետրվարի 2012 թ. ք. Երևան |
N 28-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի ԹԻՎ 26-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասով, 61-րդ հոդվածի 1-ին մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 11-ի «Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող` քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող ընտրողների և ձերբակալված ընտրողների քվեարկության կարգը սահմանելու մասին» N 26-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«6) տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամին (այսուհետ` հանձնաժողովի անդամ) տրամադրում է շրջիկ արկղը, դրոշմակնիքը, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակը, այդ ցուցակում, ինչպես նաև ձերբակալված անձանց պահելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թվից մինչև 3 տոկոս ավելի քանակով քվեաթերթիկներ, բայց ոչ պակաս, քան այդ լրացուցիչ ցուցակներում ընդգրկված ընտրողների թվից 2 քվեաթերթիկ ավելին և քվեարկության ծրարներ` այդ մասին համապատասխան գրառում կատարելով հանձնաժողովի գրանցամատյանում: Հանձնաժողովի անդամին անհրաժեշտության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով կարող է ուղեկցել ոստիկանության ծառայողը,»:
ՀՀ կենտրոնական ընտրական |
Տ. Մուկուչյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|