Գլխավոր տեղեկություն
Համար
N 1160-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.04.2015-02.01.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀ ԱՆ թարգմանությունների կենտրոն, չի հրապարակվել Հոդ.98
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
26.12.2014
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.01.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 մարտի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 32015102

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ
ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

______________________ Կ. Ճշմարիտյան

______________________ Ա. Մովսեսյան

 

26 դեկտեմբերի 2014 թ. N 1160-Ն

3 դեկտեմբերի 2014 թ. N 299-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ և 49-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի թիվ 202-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 8-րդ կետի «ժա», «ժա1», «ժբ» և «ժթ» ենթակետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի թիվ 1229-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 9-րդ կետի 5.2-րդ ենթակետի «ե» և «զ1» պարբերությունները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

1. Հաստատել «Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրման կանոնակարգ»-ը՝ համաձայն հավելվածի:

2. Մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը տրված կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունները գործում են դրանցում նշված ժամկետներով:

3. Սույն հրամանի ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը տրված կանոնավոր և ոչ կանոնավոր օդային ուղիների շահագործման թույլտվությունների գործողության ժամկետների երկարացման կամ դրանցում փոփոխություններ կատարելու մասին հայտերի նկատմամբ կիրառվում են սույն հրամանի պահանջները:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2014 թ. դեկտեմբերի 26-ի N 1160-Ն և
ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2014 թ. դեկտեմբերի 3-ի N 299-Ն
համատեղ հրամանի

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրման կանոնակարգ»-ը (այսուհետ՝ Կանոնակարգ) մշակված է Հայաստանի Հանրապետության օդային հաղորդակցությունների մասին միջազգային պայմանագրերի և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ և 49-րդ հոդվածների հիման վրա:

2. Սույն Կանոնակարգի նպատակն է՝ դեպի Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից ուղևորային, բեռնային, փոստային կամ համակցված կանոնավոր օդային հաղորդակցությունների և ոչ կանոնավոր օդային փոխադրումների իրականացման թույլտվությունների տրման գործընթացի ապահովումը, դրանց իրականացման համար պահանջների և պայմանների սահմանումը:

3. Օտարերկրյա օդանավ շահագործողները դեպի Հայաստանի Հանրապետություն կանոնավոր օդային հաղորդակցության թույլտվություն կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն, համապատասխան պետության կառավարության կամ ավիացիոն իշխանությունների կողմից դիվանագիտական ուղիներով ուղարկված օտարերկրյա օդանավ շահագործողին կանոնավոր փոխադրող նշանակելու մասին գրությունը ստանալուց հետո:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) օտարերկրյա օդանավ շահագործողին կանոնավոր փոխադրող նշանակելու մասին գրությունը դիվանագիտական ուղիներով ստանալուց հետո, հեռագրային ձևով այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում նպատակակետ հանդիսացող օդանավակայանին և այլ հարակից ծառայություններ մատուցող կազմակերպություններին:

5. Ոչ կանոնավոր օդային փոխադրումները լինում են չվացուցակում չընդգրկված և չվացուցակի ենթակա: Սույն կարգի իմաստով չվացուցակում չընդգրկված են համարվում այն օդային փոխադրումները, որոնց իրականացման ժամանակ ավիատոմսեր չեն վաճառվում:

6. Օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից կանոնավոր և չվացուցակի ենթակա ոչ կանոնավոր օդային հաղորդակցություններ և փոխադրումներ` Հայաստանի Հանրապետության տարածք, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և տարածքի ներսում կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ օդային հաղորդակցություն իրականացնելու համար Գլխավոր վարչության կողմից տրված թույլտվության հիման վրա՝ հիմքում ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1022-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ավիափոխադրողի մասնագրի, կանոնավոր և ոչ կանոնավոր օդային փոխադրումների իրականացման համար օդային ուղու շահագործման թույլտվությունների ստացման համար ներկայացված հայտերի քննարկման հետ կապված հարցերով խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) եզրակացությունը:

7. Օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից չվացուցակում չընդգրկված ոչ կանոնավոր օդային փոխադրումներ` Հայաստանի Հանրապետության տարածք, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և տարածքի ներսում կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ օդային հաղորդակցություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) կողմից տրված թույլտվության հիման վրա:

8. Ելնելով օդային փոխադրումների ծավալների, հաճախականությունների, ավելացման և պակասեցման անհրաժեշտությունից, օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից ներկայացված հայտի հիման վրա կատարվում է օդային փոխադրումների ծրագրի փոփոխություն՝ սույն Կանոնակարգի 2-րդ Գլխի դրույթներով նախատեսված ընթացակարգերով:

 

II. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԴԱՅԻՆ ՈՒՂՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏ

 

9. Օտարերկրյա օդանավ շահագործողները (այսուհետ` Հայտատու) դեպի Հայաստանի Հանրապետություն կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով թույլտվություն ստանալու համար նախատեսվող օդային հաղորդակցության իրականացման օրվանից առնվազն 30 աշխատանքային օր առաջ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն են (այսուհետ՝ Էկոնոմիկայի նախարարություն) ներկայացնում սույն Կանոնակարգի ձև 1-ով սահմանված հայտ և հայտին կից տեղեկություններ ու փաստաթղթերի պատճենները (այսուհետ՝ Հայտ) հետևյալի վերաբերյալ.

1) օդանավ շահագործողի վկայականի՝ կից հավելվածներով կամ հատուկ դրույթներով պատճենները,

2) հայտում նշված երթուղով կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության պատճենները` տրված օդանավ շահագործողի գրանցման պետության ավիացիոն իշխանությունների կողմից,

3) Հայտատուի ավիացիոն անվտանգության ծրագիրը,

4) Հայտում նշված օդային հաղորդակցությունը իրականացնելու համար նախատեսված օդանավի թռիչքային պիտանիության, պետական գրանցման և աղմուկի վկայականների պատճենները,

5) օդային հաղորդակցության իրականացման համար նախատեսված անձնակազմերի, ուղևորների, ուղեբեռների, բեռների և երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության/վերաապահովագրության վկայականների (սերտիֆիկատների) պատճենները,

6) իրականացվող կանոնավոր օդային հաղորդակցությունների ծրագիրը՝ ներկայացնելով նաև սույն Կանոնակարգի ձև 3-ով պահանջվող տեղեկատվությունը,

7) Հայտատուի կողմից կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման համար նախատեսված օդանավակայանների հետ համաձայնեցված թռիչք-վայրէջքների համար ժամանակահատվածների (ՍԼՕՏ) նախագծերը` սույն կետի 6-րդ ենթակետով ներկայացվող ծրագրին համապատասխան,

8) Հայտատուի կողմից շահագործվող օդանավերի տիպերը, քանակը, որոնցով նախատեսվում է իրականացնել կանոնավոր օդային հաղորդակցություն,

9) տվյալ կանոնավոր օդային հաղորդակցության իրականացման համար օդանավերի միջազգային պահանջներին համապատասխանող տեխնիկական անհրաժեշտ սարքավորումների առկայության և տեխնիկական սպասարկման վերաբերյալ տեղեկություններ,

10) օդանավերում ուղևորների սպասարկման պայմանների, ինչպես նաև առաջարկվող սպասարկումների մասին տեղեկություններ,

11) տեղեկություններ ավիատոմսերի վաճառքի ցանցի վերաբերյալ,

12) օդանավերի տեխնիկական սպասարկման վերաբերյալ տեղեկություններ,

13) Հայաստանի Հանրապետության համապատասխան նպատակակետ հանդիսացող օդանավակայանի և այլ հարակից ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ կնքված անհրաժեշտ ծառայությունների մատուցման պայմանագրերի պատճենները,

14) այլ տեղեկություններ, որոնք ըստ հայտատուի կարող են կարևոր լինել և նպաստել օդային ուղու շահագործման թույլտվություն ստանալու գործընթացին:

Ներկայացվող Հայտին կցվող փաստաթղթերի պատճենները հաստատվում են օդանավ շահագործողի լիազորված անձի կողմից:

10. Հայտատուի կողմից ներկայացվող Հայտը կազմվում է հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն լեզուներով և հաստատվում Հայտատուի լիազորված անձի կողմից:

11. Անհրաժեշտության դեպքում Գլխավոր վարչությունը կարող է դիմել Հայտատուի գրանցման պետության ավիացիոն իշխանություններին՝ ներկայացված փաստաթղթերի վավերականությունը պարզելու և այլ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:

 

III. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

12. Հայտը և կից փաստաթղթերից վերջինը Էկոնոմիկայի նախարարություն մուտք լինելուց և մուտքագրվելուց հետո, 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են Գլխավոր վարչություն:

13. Գլխավոր վարչություն մուտքագրվելուց հետո Հայտը ներկայացվում է Գլխավոր վարչության ստորաբաժանումներին ուսումնասիրության համար, որոնք 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանց վերաբերյալ տալիս են եզրակացություն:

14. Հայտի ուսումնասիրության և ամփոփման արդյունքում Գլխավոր վարչությունը համապատասխան ամփոփ եզրակացությունը Հայտը Գլխավոր վարչություն մուտքագրվելու օրվանից առնվազն 8 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Էկոնոմիկայի նախարարություն, որը այն 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ):

15. Խորհուրդը Էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված եզրակացությունը մուտքագրվելու օրվանից 11 աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության տրամադրման վերաբերյալ համապատասխան եզրակացությունը փոխանցում է Գլխավոր վարչություն:

16. Հայտի ուսումնասիրության և համաձայնեցման ընթացքում հաշվի է առնվում ներկայացվող փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, իսկ դրանց բացակայության դեպքում՝ միջազգային օդային հաղորդակցությունները կարգավորող նորմատիվ ակտերին, ինչպես նաև սույն Կանոնակարգի պահանջներին:

17. Խորհրդի եզրակացությունը Գլխավոր վարչություն մուտքագրվելու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրյա օդանավ շահագործողին տրվում է գարուն-ամառ կամ աշուն-ձմեռ ժամանակահատվածի համար կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն՝ Գլխավոր վարչության պետի հրամանով և սույն Կանոնակարգի ձև 2-ով սահմանված Հայաստանի Հանրապետություն կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն:

18. Գլխավոր վարչության պետի հրամանը և սույն Կանոնակարգի ձև 2-ով սահմանված ձևով տրված կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունը Գլխավոր վարչության կողմից 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Էկոնոմիկայի նախարարություն, որը դրանք տրամադրում է Հայտատուին 1 աշխատանքային օրվա ընթացքում:

19. Հայաստանի Հանրապետություն կանոնավոր օդային հաղորդակցության իրականացման թույլտվության գործողության ժամկետի ավարտից առնվազն 25 աշխատանքային օր առաջ, օտարերկրյա օդանավ շահագործողները տվյալ երթուղով կանոնավոր օդային հաղորդակցության իրականացման ցանկության դեպքում՝ թույլտվության գործողության ժամկետի երկարացման համար Էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում սույն Կանոնակարգի ձև 1-ով սահմանված հայտ` անհրաժեշտության դեպքում նաև ներկայացնելով նախկինում ներկայացված փաստաթղթերի փոփոխությունները: Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման գործողության ժամկետի երկարացումը իրականացվում է տվյալ թույլտվության տրամադրման ընթացակարգին համապատասխան:

20. Օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից ներկայացված հայտը մերժվում է Խորհրդի կողմից տվյալ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ բացասական եզրակացության դեպքում:

21. Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

 

IV. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

22. Օտարերկրյա օդանավ շահագործողներին տրամադրված կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության դադարեցման առաջարկությունը Գլխավոր վարչության կամ Էկոնոմիկայի նախարարության կողմից կարող են ներկայացվել Խորհուրդ Համապատասխան պետության կառավարության կամ ավիացիոն իշխանությունների կողմից դիվանագիտական ուղիներով ուղարկված օտարերկրյա օդանավ շահագործողին կանոնավոր փոխադրող նշանակելու մասին գրությունը հետ կանչելու դեպքում:

23. Օտարերկրյա օդանավ շահագործողներին տրամադրված կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության դադարեցման առաջարկությունը Գլխավոր վարչության կողմից ներկայացվում է Էկոնոմիկայի նախարարություն, որը այն 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Խորհուրդ: Խորհուրդը նշված առաջարկությունը մուտքագրվելու օրվանից 12 աշխատանքային օրվա ընթացքում Գլխավոր վարչություն է ներկայացնում համապատասխան եզրակացություն:

24. Խորհրդի եզրակացությունը Գլխավոր վարչություն մուտքագրվելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրյա օդանավ շահագործողի կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության գործողությունը դադարեցվում է Գլխավոր վարչության պետի հրամանով: Գլխավոր վարչության պետի հրամանը Գլխավոր վարչության կողմից 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Էկոնոմիկայի նախարարություն, որը այն 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Հայտատուին 1 աշխատանքային օրվա ընթացքում:

 

V. ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԵՆԹԱԿԱ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԵՆԹԱԿԱ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐՄԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

25. Չվացուցակի ենթակա ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվության համար թռիչքի իրականացման օրվանից առնվազն 25 աշխատանքային օր առաջ Հայտատուն կից գրությամբ Էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում սույն Կանոնակարգի ձև 4-ով սահմանված հայտ և կից հետևյալ տեղեկությունները ու փաստաթղթերի պատճենները.

1) օդանավ շահագործողի վկայականի պատճենը՝ կից հավելվածներով կամ հատուկ դրույթներով,

2) հայտում նշված օդային փոխադրման համար նախատեսված օդանավի կամ օդանավերի թռիչքային պիտանիության սերտիֆիկատները և պետական գրանցման սերտիֆիկատները,

3) անձնակազմի, ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ ապահովագրության վկայականները,

4) օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրի պատճենը,

5) օդանավ շահագործողի պատվիրատուի տվյալները (անունը կամ անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցների համարները),

6) Հայաստանի Հանրապետությունում Հայտատուի ներկայացուցչի կամ ներկայացուցչության վերաբերյալ տեղեկություններ (անունը կամ անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցների համարները),

7) Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում օդանավի տեխնիկական սպասարկման վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն,

8) չվացուցակի ենթակա ոչ կանոնավոր օդային փոխադրման ծրագիրը:

26. Չվացուցակի ենթակա ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվության համար հայտը և կից տեղեկություններն ու փաստաթղթերի պատճենները Էկոնոմիկայի նախարարություն մուտք լինելուց և մուտքագրվելուց հետո, 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են Գլխավոր վարչություն:

27. Չվացուցակի ենթակա ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվության համար հայտը և կից տեղեկությունները Գլխավոր վարչություն մուտքագրվելուց հետո ներկայացվում են Գլխավոր վարչության ստորաբաժանումներին ուսումնասիրության համար, որոնք 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանց վերաբերյալ տալիս են եզրակացություն:

28. Հայտի ուսումնասիրության և ամփոփման արդյունքում Գլխավոր վարչությունը համապատասխան ամփոփ եզրակացությունը Հայտը Գլխավոր վարչություն մուտքագրվելու օրվանից առնվազն 8 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Էկոնոմիկայի նախարարություն, որը 1 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է Խորհուրդ: Խորհուրդը Էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված եզրակացությունը մուտքագրվելու օրվանից 11 աշխատանքային օրվա ընթացքում չվացուցակի ենթակա ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվության տրամադրման վերաբերյալ համապատասխան եզրակացությունը փոխանցում է Գլխավոր վարչություն:

29. Անհրաժեշտության դեպքում Գլխավոր վարչությունը կարող է դիմել Հայտատուի գրանցման պետության ավիացիոն իշխանություններին՝ ներկայացված փաստաթղթերի վավերականությունը պարզելու և այլ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:

30. Խորհրդի եզրակացությունը Գլխավոր վարչություն մուտքագրվելու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում, օտարերկրյա օդանավ շահագործողին տրվում է չվացուցակի ենթակա ոչ կանոնավոր օդային փոխադրումների թույլտվություն՝ Գլխավոր վարչության պետի հրամանով և սույն Կանոնակարգի ձև 5-ով սահմանված ձևով:

31. Գլխավոր վարչության կողմից տրված ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվությունը 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Էկոնոմիկայի նախարարություն, որը 1 աշխատանքային օրվա ընթացքում այն տրամադրում է Հայտատուին:

32. Հայտը մերժվում է Խորհրդի կողմից տվյալ չվացուցակի ենթակա ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվության տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ բացասական եզրակացության դեպքում:

33. Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

34. Սույն գլխում նշված Հայտերի քննարկման և համաձայնեցման ընթացքում հաշվի են առնվում դրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ միջազգային օդային հաղորդակցությունները կարգավորող նորմատիվ ակտերի դրույթներին:

 

VI. ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԵՆԹԱԿԱ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

35. Չվացուցակի ենթակա ոչ կանոնավոր օդային փոխադրումների թույլտվությունը կարող է դադարեցվել, եթե օդանավ շահագործողի կողմից չեն կատարվում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջները, ինչպես նաև, եթե.

1) օդանավ շահագործողի վկայականի գործողության դադարեցման մասին ստացվել է տեղեկատվություն,

2) օդային ուղու շահագործման թույլտվության ստացման համար ներկայացված պահանջներին համապատասխան գործունեություն չի իրականացվել:

36. Տրամադրված չվացուցակի ենթակա ոչ կանոնավոր օդային փոխադրումների թույլտվության դադարեցման առաջարկությունը Գլխավոր վարչության կողմից կարող է ներկայացվել Խորհուրդ սույն կարգի 35-րդ կետով սահմանված դեպքերում:

37. Չվացուցակի ենթակա ոչ կանոնավոր օդային փոխադրումների թույլտվության դադարեցման առաջարկությունը Գլխավոր վարչության կողմից ներկայացվում է Էկոնոմիկայի նախարարություն, որը այն 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Խորհուրդ: Խորհուրդը նշված առաջարկությունը մուտքագրվելու օրվանից 12 աշխատանքային օրվա ընթացքում Գլխավոր վարչություն է ներկայացնում համապատասխան եզրակացություն:

38. Չվացուցակի ենթակա ոչ կանոնավոր օդային փոխադրումների թույլտվության գործողությունը դադարեցվում է Գլխավոր վարչության պետի հրամանով: Գլխավոր վարչության պետի հրամանը Գլխավոր վարչության կողմից 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Էկոնոմիկայի նախարարություն, որը այն տրամադրում է Հայտատուին 1 աշխատանքային օրվա ընթացքում:

 

VII. ՉՎԱՑՈՒՑԱԿՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՉՎԱՑՈՒՑԱԿՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐՄԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

39. Չվացուցակում չընդգրկված ոչ կանոնավոր օդային փոխադրման համար օտարերկրյա օդանավ շահագործողը, իրավաբանական կամ ֆիզիկական անձը (այսուհետ՝ Հայտատու) թույլտվություն ստանալու համար թռիչքի/թռիչքների իրականացման ժամից առնվազն 72 ժամ առաջ՝ Գլխավոր վարչություն է ներկայացնում հայտ՝ դրա մեջ նշելով սույն Կանոնակարգի ձև 6-ով սահմանված հետևյալ տեղեկատվությունը.

1) Օդանավ շահագործողի կամ մասնավոր չվերթ իրականացնող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, բնակության վայրը), կապի միջոցների համարները,

2) Օդանավ շահագործողի ԻԿԱՕ-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) եռանիշ կոդը (օդանավ շահագործող կազմակերպության դեպքում) և չվերթի համարը,

3) Օդանավի տիպը, ազգային և գրանցման նիշերը,

4) Չվերթի նպատակը և տեսակը (ուղևորային, բեռնային, համակցված և այլն),

5) Չվերթի երթուղին,

6) Օդանավի հրամանատարի վկայականի պատճենը (իրավաբանական կամ ֆիզիկական անձի դեպքում),

7) Թռիչքի կատարման ամսաթիվը, թռիչք/վայրէջքի աերոդրոմները և ժամերը,

8) Օդանավի բեռնվածություն (ուղևորների քանակը` անուն, ազգանուն, քաղաքացիություն, բեռի քաշը և բնույթը),

9) Օդանավի սարքավորումները,

10) Դիմավորող կողմը:

40. Եթե օդային փոխադրումը հրատապ է և Հայտատուն չի կարող պահպանել սույն Կանոնակարգի 39-րդ կետում նշված ժամկետը, ապա Հայտատուն պետք է էլեկտրոնային փոստի կամ հեռագրի միջոցով նշի հեռագիրը սահմանված ժամկետներում չներկայացնելու հիմնավոր պատճառները:

41. Չվացուցակում չընդգրկված ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվության համար Գլխավոր վարչություն մուտք եղած հայտը ուսումնասիրվում է Գլխավոր վարչության կողմից:

42. Հայտը Գլխավոր վարչություն մուտքագրվելուց հետո անհապաղ համաձայնեցվում է Գլխավոր վարչության շահագրգիռ ստորաբաժանումների հետ՝ իրենց իրավասության շրջանակում քննարկելու նպատակով, որի վերաբերյալ նշված ստորաբաժանումները մեկօրյա ժամկետում տրամադրում են դիտողություններ:

43. Հայտի սույն Կանոնակարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում, այդ մասին տեղեկացվում է թույլտվության տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող Գլխավոր վարչության պաշտոնատար անձին: Այդ դեպքում Հայտատուին տրամադրվում է դիտողությունների ցանկը՝ հայտը Գլխավոր վարչություն մուտքագրվելուց հետո 1-օրյա ժամկետում: Հայտատուն իր թռիչքը իրականացնելու ժամկետից առնվազն 1 օր առաջ պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները, այդ մասին տեղեկացնելով Գլխավոր վարչությանը: Համապատասխանության դեպքում օդանավ շահագործողին տրվում է չվացուցակում չընդգրկված ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվություն (հեռագիր, էլեկտրոնային փոստ, հատուկ ավիացիոն կապ և այլն)՝ սույն կարգի ձև 7-ին համապատասխան:

44. Չվացուցակում չընդգրկված ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվությունների տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող Գլխավոր վարչության պաշտոնատար անձանց ցուցակը հաստատվում է Գլխավոր վարչության պետի հրամանով:

45. Հայտը մերժվում է, եթե.

1) չեն պահպանվել սույն Կանոնակարգի 38-րդ և 39-րդ կետերի դրույթները,

2) ներկայացված տեղեկությունները ակնհայտ կեղծ են,

3) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենքների և սույն կանոնակարգի պահանջներին,

4) Հայտի և կից տեղեկությունների թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվել կամ չեն շտկվել։

46. Հայտի մերժման դեպքում այդ մասին հայտատուն նույն օրը տեղեկացվում է համապատասխան ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները:

47. Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

48. Սույն գլխում նշված Հայտերի քննարկման և համաձայնեցման ընթացքում հաշվի են առնվում դրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ միջազգային օդային հաղորդակցությունները կարգավորող նորմատիվ ակտերի դրույթներին:

 

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

49. Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման ընթացակարգի վերաբերյալ հակիրճ տեղեկությունները Գլխավոր վարչության կողմից պարբերաբար հրապարակվում են Գլխավոր վարչության «www.aviation.am» պաշտոնական ինտերնետային կայքում և Հայաստանի Հանրապետության «Աերոնավիգացիոն տեղեկատու ժողովածու» (ԱՏԺ) փաստաթղթում:

 

Ձև N 1

 

ՀԱՅՏ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

 

ЗАЯВКА

 

НА ПОЛУЧЕНИЕ РАЗРЕШЕНИЯ НА ВЫПОЛНЕНИЕ РЕГУЛЯРНЫХ ВОЗДУШНЫХ СООБЩЕНИЙ В РЕСПУБЛИКУ АРМЕНИЯ ИНОСТРАННЫМИ ЭКСПЛУАТАНТАМИ ВОЗДУШНЫХ СУДОВ

 

APPLICATION

 

FOR GETTING PERMISSION FOR SCHEDULED AIR SERVICES OPERATION TO THE REPUBLIC OF ARMENIA BY FOREIGN AIRCRAFT OPERATORS

 

1. Օդանավ շահագործողի լրիվ անվանումը՝ կազմակերպաիրավական ձևի նշումով, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցների համարները

Полное наименование эксплуатанта воздушного судна с указанием юридического статуса, местонахождение, номера всех средств связи

Full name of the aircraft operator, with legal form indication, location, all numbers for communications

____________________________________________________________________:

2. Հայաստանի Հանրապետությունում օդանավ շահագործողի ներկայացուցչության (ներկայացուցչական գործառնություն իրականացնող կազմակերպության) գտնվելու վայրը, ներկայացուցիչների անունը, ազգանունը, գտնվելու վայրը և կապի միջոցների համարները

Местонахождение Представительства (организации, осуществляющей представительскую функцию) эксплуатанта воздушного судна в Республике Армения, имя, фамилия, представителей, местонахождение и номера средств свяази

Location of the aircraft operator Representation (organization, performing representating function) in the Republic of Armenia, name, surname of the representatives, location and numbers for communications

____________________________________________________________________:

3. Օդային հաղորդակցության իրականացման համար շահագործվող օդանավ(եր)ի տիպ(եր)ը, պատկանելությունը, գրանցման երկիրը, ազգային և գրանցման նիշերը

Тип(ы), принадлежность, страна регистрации, национальный и регистрационный знаки воздушного(ых) судна(ов), эксплуатируемых для выполнения воздушных сообщений

Type(s), ownership, state of registry, nationality and registration marks of the operating aircraft(s) for air service operation

____________________________________________________________________։

4. Օդային ուղին, չվերթի համարը, Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) եռանիշ կոդը, Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (ԻԱՏԱ) երկնիշ կոդը, օդային հաղորդակցությունների իրականացման ժամկետները և շաբաթական հաճախականությունը, կիրառման ենթակա սակագները

Воздушная линия, номер рейса, трехбуквенный код Международной Организации Гражданской Авиации (ИКАО), двухбуквенный код Международной ассоциации воздушного транспорта (ИАТА), периоды выполнения воздушных сообщений и еженедельная частота, тарифы, подлежащие к применению

Air route, flight number, International Civil Aviation Organization (ICAO) three-letter designator code, International Air Transport Association (IATA) two-letter designator code, periods of air service operation and weekly frequency, tariffs subject to apply

____________________________________________________________________։

5. Պահուստային օդանավակայանների/աերոդրոմների վերաբերյալ տեղեկատվություն

Информация о запасных аэропортах/аэродромах

Information about alternate airports/airdromes

____________________________________________________________________:

6. Օդանավ շահագործող ընկերությունում օտարերկրյա կապիտալի բաժնեմասի առկայության և չափի մասին տեղեկություն

Данные о наличии и размере доли иностранного капитала в организации, эксплуатирующей воздушное судно

Information about the presence and share of the foreign capital at the aircraft operator's company

____________________________________________________________________:

_________________________________________

(Ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)

(Должность, имя, фамилия представителя)

(Position title, name, surname of the Representative)

 

Ստորագրությունը

Подпись

Signature _____________________

 

Ամսաթիվը

Дата

Date _____________________

 

Կնիքը

Печать

Seal

 

Ձև N 2

 

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ 000/20 ____

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

РАЗРЕШЕНИЕ 000/20____

ИНОСТРАННЫМ ЭКСПЛУАТАНТАМ ВОЗДУШНЫХ СУДОВ НА ВЫПОЛНЕНИЕ РЕГУЛЯРНЫХ ВОЗДУШНЫХ СООБЩЕНИЙ В РЕСПУБЛИКУ АРМЕНИЯ

 

PERMISSION 000/20 ____

TO THE FOREIGN AIRCRAFT OPERATORS FOR SCHEDULED AIR SERVICES OPERATION TO THE REPUBLIC OF ARMENIA

Օդանավ շահագործող

______________________

Эксплуатант воздушного судна

______________________

Aircraft Operator

______________________

Երթուղի

______________________

Маршрут

______________________

Air route

______________________

Օդանավ(եր)ի տիպ(եր)ը

______________________

Тип(ы) воздушного(ых) судна(ов)

______________________

Type(s) of aircraft(s)

______________________

Օդանավ(եր)ի ազգային և գրանցման նիշերը

______________________

Национальный и регистрационный знаки воздушного(ых) судна(ов)

______________________

Aircraft(s') nationality and registration marks

______________________

Չվերթի համարը

______________________

Номер рейса

______________________

Flight number

______________________

Հաճախականությունը

______________________

Частота

______________________

Frequency

______________________

Թույլտվության գործողության ժամկետը` մինչև

Срок действия разрешения: до

Permission validity: till

«___»______________20__

_________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

(Должность, имя, фамилия)

(position title, name, surname)

Կ.Տ.

М.П

Seal

«___» ________________ 20__

(տրման ամսաթիվը)

(Дата выдачи)

(date of issue)

 

Ձև N 3

 

 

«Հաստատում եմ»
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
«__ »______ 20__

«Утверждаю»
Начальник Главного управления гражданской авиации при Правительстве Республики Армения

«__ »______ 20__

«Affirmed»
Director General
General Department of Civil Aviation
at the Government of the
Republic of Armenia
«__ »______ 20__

(Օդանավ շահագործողի անվանումը)
(Наименование эксплуатанта воздушного судна)
(Name of the aircraft operator)
«___ »_______ 20__ թ.-ից «___ » ______20__ թ.-ը ընկած ժամանակահատվածում
Հայաստանի Հանրապետության օդային տարածք չվերթերի իրականացման չվացուցակի նախագիծ
Проект расписания выполнения полетов в воздушном пространстве Республики Армения в период с «___ »______ 20__ г. до «___ »______ 20__ г.
Schedule draft for flight operation in the airspace of the Republic of Armenia
in the period from «___ »_______ 20__ till «___ »_______ 20___

Հ/Հ
№/№

Չվերթի համարը
Номер рейса
Flight number

Շաբաթվա օրերը
Дни недели
Days of the week

Երթուղի
Маршрут
Route

Ծանոթություն
Примечание
Remarks

1.

(Ժամանող)
(Прибывающий)
(Arriving)

0000000

(Մեկնման կետ) (Ժամը) UTC
(Пункт вылета)(Время)
Departure point) (Time)

(Ժամանման կետ) (Ժամը)UTC
(Пункт прилета) (Время)
(Arrival point) (Time)

 

(Նշել թռիչքի երթուղին)
(Указать маршрут полета)
(Indicate flight route)

 

2.

(Մեկնող)
(Вылетающий)
(Departing)

0000000

(Մեկնման կետ) (Ժամը)UTC
(Пункт вылета)(Время)(Departure point) (Time)

(Ժամանման կետ) Ժամը)UTC
(Пункт прилета) (Время)
(Arrival point) (Time)

 

(Նշել թռիչքի երթուղին)
(Указать маршрут полета)
(Indicate flight route)

 

Հ/Հ
№/№

Առևտրային իրավունքներով հատվածներ
Участки с коммерческими правами
Segments with commercial rights

«stop-over» իրավունքով կետեր
Пункты с правом
"stop-over"
Points with
 "stop-over" rights

Երթուղում տեխնիկական վայրէջքի կետեր
Пункты технических посадок на маршруте
En-route points of technical landings

Օդանավի տիպը
Тип воздушного судна
Aircraft type

Բաղադրակազմը
Компоновка
Layout

Առաջին կարգ
Первый класс
First class

Բիզնես կարգ
Бизнес класс
Business class

Էկոնոմ կարգ
Эконом класс
Economy class

1.

(Նշել կետերը)
(Указать пункты)
(Indicate points)

(Նշել կետերը)
(Указать пункты)
(Indicate points)

(Նշել կետերը)
(Указать пункты)
(Indicate points)

       

2.

(Նշել կետերը)
(Указать пункты)
(Indicate points)

(Նշել կետերը)
(Указать пункты)
(Indicate points)

(Նշել կետերը)
(Указать пункты)
(Indicate points)

       

 

Օդանավ շահագործողի ղեկավար Руководитель эксплуатанта воздушного судна CEO of the aircraft operator

 

Ձև N 4

 

 

Հ Ա Յ Տ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԵՆԹԱԿԱ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

 

З А Я В К А

 

НА ПОЛУЧЕНИЕ РАЗРЕШЕНИЯ ИНОСТРАННЫМИ ЭКСПЛУАТАНТАМИ ВОЗДУШНЫХ СУДОВ НА НЕРЕГУЛЯРНЫЕ, ПОДЛЕЖАЮЩИЕ РАСПИСАНИЮ ВОЗДУШНЫЕ ПЕРЕВОЗКИ В РЕСПУБЛИКУ АРМЕНИЯ

 

A P P L I C A T I O N


FOR GETTING PERMISSION BY FOREIGN AIRCRAFT OPERATORS FOR CHARTER AIR TRANSPORTATIONS SUBJECT TO SCHEDULE TO THE REPUBLIC OF ARMENIA

 

1. Օդանավ շահագործող (անվանումը, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցների համարները)

Эксплуатант воздушного судна (наименование, местонахождение, номера всех средств связи)

Aircraft operator (name, location, all numbers for communications)

____________________________________________________________________:

Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցիչ (անունը, ազգանունը, գտնվելու վայրը, կապի միջոցների համարները)

Представитель в Республике Армения (имя, фамилия, местонахождение, номера средств связи)

Representative in the Republic of Armenia (name, surname, location, numbers for communications)

____________________________________________________________________:

2. Պատվիրատու (անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցների համարները)

Заказчик (наименование, местонахождение, номера средств связи)

Charterer (name, location, numbers for communications)

____________________________________________________________________:

3. Չվերթի տեսակը

Вид полета

Type of flight

____________________________________________________________________:

4. Օդանավ(եր)ի տիպ(եր)ը

Тип воздушного(ых) судна(ов)

Type of aircraft

____________________________________________________________________,

Նստատեղերի քանակը

Количество кресел

Nսmber of seats

____________________________________________________________________:

Օդանավերի ազգային և գրանցման նիշերը

Национальный и регистрационный знаки воздушных судов

Nationality and registration marks of the aircraft

____________________________________________________________________:

5. Օդանավի գրանցման պետությունը

Государство регистрации воздушного судна

State of registry of the aircraft

____________________________________________________________________:

6. Չվերթերի երթուղին

Маршрут полетов

Flights route

____________________________________________________________________:

7. Կատարվող չվերթերի ժամկետները, հաճախականությունը և չվերթի համարը

Период, частота и номер выполняемого рейса

Periods, frequency and flight number of the operating flights

____________________________________________________________________,

«__»____________20__ թ-ից մինչև «__» __________20__ թ-ը

շաբաթվա __ օր

с __ ___________20_____г. до «__» _______________20____г. по ______ дням недели

From «__»____________20__ till «__»____________20__ on___ days of the week

8. Այլ պայմաններ.

Прочие условия:

Other conditions:

____________________________________________________________________:

ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ
ЭКСПЛУАТАНТ ВОЗДУШНОГО СУДНА
AIRCRAFT OPERATOR

ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
ЗАКАЗЧИК
CHARTERER

Կ.Տ.
М.П
Seal

Կ.Տ.
М.П
Seal

_______________
ստորագրությունը
подпись
signature

_______________
ազգանունը
фамилия
surname

_____________
ստորագրությունը
подпись
signature

______________
ազգանունը
фамилия
surname

«__»____________20__

«__»____________20__

Հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

К заявке необходимо приложить следующие документы:

The following documents shall be enclosed to the application:

- օդանավ շահագործողի սերտիֆիկատի պատճենը՝ կից հավելվածներով/հատուկ դրույթներով,

копия Сертификата эксплуатанта с приложениями/специальными положениями:

copy of the Air Operator Certificate with operations specifications/special supplementary regulations on operations;

- հայտում նշված օդային հաղորդակցությունն իրականացնելու համար նախատեսված օդանավերի թռիչքային պիտանիության սերտիֆիկատների (վկայականների) և պետական գրանցման սերտիֆիկատների (վկայականների) պատճենները,

копии свидетельств (сертификатов) о государственной регистрации и летной годности воздушных судов, предназначенных для выполнения воздушного сообщения, указанного в заявке;

copies of Certificates of Registration and Airworthiness Certificates of the aircraft provided for air services mentioned in the application;

- օդային հաղորդակցության իրականացման համար նախատեսված օդանավերի, փոխադրվող ուղևորների, ուղեբեռների, բեռների, ինչպես նաև երրորդ անձանց հանդեպ ապահովագրության/վերաապահովագրության վկայականների (սերտիֆիկատների) պատճենները,

копии страховых/перестраховочных полисов ответственности на воздушные суда, перед перевозимыми, за багаж, груз, а также перед третьими лицами;

copies of insurance/reinsurance policy certificates for aircraft, transporting passengers, baggage, cargo, as well as for third party legal liabilities;

- օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրի պատճենը,

копия программы авиационной безопасности эксплуатанта воздушного судна;

aviation security program of aircraft operator;

- օդանավ շահագործողի պատվիրատուի տվյալները (անունը, ազգանունը, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցների համարները),

данные о представителе заказчика эксплуатанта воздушного судна (имя, фамилия, местонахождение, номера всех средств связи);

information on charterer of the aircraft operator (name, surname, location, all numbers for communications);

- Հայաստանի Հանրապետությունում օդանավ շահագործողի ներկայացուցչի կամ ներկայացուցչության վերաբերյալ տեղեկություններ (անունը, ազգանունը, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցների համարները, լիազորությունները)՝ բնօրինակը,

данные о представителе или представительстве эксплуатанта воздушного судна в Республике Армения (имя, фамилия, местонахождение, номера всех средств связи, полномочия)-оригинал;

information on Representative or Representation of the aircraft operator in the Republic of Armenia (name, surname, location, all numbers for communications, power of attorney) - original;

- Հայաստանի Հանրապետության օդանավակայանում օդանավերի տեխնիկական սպասարկման վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն՝ բնօրինակը,

сводная информация о техническом обслуживании воздушных судов в аэропорту Республики Армения-оригинал;

information about aircraft maintenance at the airport in the Republic of Armenia - original;

- իրականացվող ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների ծրագրի բնօրինակը:

оригинал программы выполняемых нерегулярных воздушных сообщений.

original of the program for operating non-scheduled air services.

 

Ձև N 5

 

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ 000/20 ____

ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԵՆԹԱԿԱ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ

РАЗРЕШЕНИЕ 000/20___

НА НЕРЕГУЛЯРНЫЕ, ПОДЛЕЖАЩИЕ РАСПИСАНИЮ ВОЗДУШНЫЕ ПЕРЕВОЗКИ

PERMISSION 000/20 ____

FOR CHARTER AIR TRANSPORTATIONS SUBJECT TO SCHEDULE

Օդանավ շահագործողը

______________________

Эксплуатант воздушного судна

______________________

Aircraft Operator

______________________

Պատվիրատու

______________________

Заказчик

______________________

Charterer

______________________

Երթուղի

______________________

Маршрут

______________________

Route

______________________

Օդանավերի տիպերը

______________________

Типы воздушных судов

______________________

Types of aircraft

______________________

Օդանավերի ազգային և գրանցման նիշերը

______________________

Национальный и регистрационный знак воздушных судов

______________________

Aircrafts' nationality and registration marks

______________________

Չվերթի համարը

______________________

Номер рейса

______________________

Flight nսmber

______________________

Հաճախականությունը

______________________

Частота

______________________

Frequency

______________________

Թույլտվության գործողության ժամկետը` մինչև

Срок действия разрешения: до

Permission validity: till

«___» ___________20____

______________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

(должность, имя, фамилия)

(position title, name, surname)

Կ.Տ.
М.П.
Seal

«___» ________________ 20__
(տրման ամսաթիվը)
(дата выдачи)
(date of issue)

Ձև N 6

 

 

Հ Ա Յ Տ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉՎԱՑՈՒՑԱԿՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

 

З А Я В К А

 

НА ПОЛУЧЕНИЕ РАЗРЕШЕНИЯ ИНОСТРАННЫМИ ЭКСПЛУАТАНТАМИ ВОЗДУШНЫХ СУДОВ ДЛЯ ВЫПОЛНЕНИЯ

НЕ ВКЛЮЧЕННЫХ В РАСПИСАНИЕ НЕРЕГУЛЯРНЫХ ВОЗДУШНЫХ ПЕРЕВОЗОК В РЕСПУБЛИКУ АРМЕНИЯ

 

A P P L I C A T I O N

 

BY FOREIGN AIRCRAFT OPERATORS FOR GETTING PERMISSION

TO OPERATE NON-SCHEDULED AIR TRANSPORTATIONS TO THE REPUBLIC OF ARMENIA,

NOT INCLUDED IN THE SCHEDULE

 

1. Օդանավ շահագործողի կամ մասնավոր չվերթ իրականացնող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը (ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն, հայրանունը, բնակության վայրը), կապի բոլոր միջոցների համարները

Наименование эксплуатанта воздушного судна или организации, выполняющей частный полет, местонахождение (если физическое лицо: имя, фамилия, отчество, место жительства), номера всех средств связи

Name of the aircraft operator or the organization operating private flight (in case of natural person: name, surname, address), location, all numbers for communications

____________________________________________________________________

2. Օդանավ շահագործողի ԻԿԱՕ-ի եռանիշ կոդը և/կամ չվերթի համարը

Трехбуквенный код ИКАО эксплуатанта воздушного судна и/или номер рейса

ICAO three-letter designator code of the aircraft operator and/or flight number

____________________________________________________________________

3. Oդանավի գրանցման երկիրը

Страна регистрации воздушного судна

State of registry of the aircraft

____________________________________________________________________

4. Oդանավի տիպը, ազգային և գրանցման նիշերը, առավելագույն թռիչքային քաշը

Тип, национальный и регистрационный знаки воздушного судна, максимальный взлетный вес

Aircraft type, nationality and registration marks, maximum take of weight (MTOW)

____________________________________________________________________

5. Չվերթի նպատակը

Цель полета

Purpose of flight

____________________________________________________________________

6. Փոխադրումների տեսակը (ուղևորային, բեռնային, համակցված)

Тип перевозок (пассажирский, грузовой, комбинированный)

Type of traffic (Passengers, cargo, combined)

____________________________________________________________________

7. Չվերթի երթուղին, թռիչքի կատարման ամսաթիվը և ժամերը, թռիչք/վայրէջքի աերոդրոմները

Маршрут полета, дата и время выполнения, аэродромы вылета/прилета,

Flight route, date and time of flight operation, departure/arrival aеrоdrome

____________________________________________________________________

8. Oդանավի բեռնվածություն (ուղևորային՝ ուղևորների թիվը, անուն, ազգանուն,

բեռնային՝ բեռի քաշը և բնույթը)

Загрузка воздушного судна (пассажирские: число пассажиров, имя, фамилия,

грузовые: вес и характер груза)

Load of the aircraft (passenger flight: number of passengers, name, surname,

cargo flight: weight and nature of cargo)

____________________________________________________________________

9. Oդանավի ստանդարտ սարքավորում

Стандартное оборудование воздушного судна

Standard equipment of the aircraft

____________________________________________________________________

10. Դիմավորող կողմ

Встречающая сторона

Receiving party

____________________________________________________________________

Ձև N 7

 

«ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ 000/20___

РАЗРЕШЕНИЕ 000/20___

PERMISSION 000/20___

 

ՉՎԱՑՈՒՑԱԿՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ

FOR NON-SCHEDULED AIR TRANSPORTATION, NOT INCLUDED IN THE SCHEDULE

Փոխադրում իրականացնող

___________________

Operator

___________________

Երթուղի

___________________

Route

___________________

Օդանավ շահագործողի ԻԿԱՕ-ի եռանիշ կոդը և չվերթի համարը

___________________

ICAO three-letter designator code of the aircraft operator and flight number
Փոխադրման կատարման ամսաթիվը և ժամերը
Date and time of flight operation

___________________

Օդանավերի տիպերը

___________________

Aircraft types

___________________

Օդանավերի ազգային և գրանցման նիշերը

___________________

Aircraft national and registration marks

___________________

___________________

___________________

___________________

___________________

(Ստորագրություն) __________________
(Signature) __________________

__ ___________20 թ.

__ ___________20 թ.

(տրման ամսաթիվը)

(date of issue)