Գլխավոր տեղեկություն
Համար
N 25-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.03.2012-02.07.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.03.21/16(890) Հոդ.64.1
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
06.02.2012
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 փետրվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 60612102

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

6 փետրվարի 2012 թ.

ք. Երևան

N 25-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի ԹԻՎ 57-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի
1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 11-ի «Համապետական, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արձանագրությունների ձևերը, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունից քաղվածքի ձևը սահմանելու և կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 27-ի N 11-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 57-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) որոշմամբ սահմանված N 4 հավելվածը «Ընտրողների ընդհանուր թիվը» տողից առաջ լրացնել նոր տողով.

«Էլեկտրոնային եղանակով քվեարկության մասնակցած ընտրողների թիվը (տողը նշվում է «Հանրապետության Նախագահի» և «ԱԺ համամասնական ընտրակարգով» ընտրությունների դեպքում)»,

2) որոշումը լրացնել նոր` N 5 հավելվածով.

 

 

«Հավելված N 5

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2011թ. օգոստոսի 11-ի

N 57-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

 [նշվում է ընտրության անվանումը` «Հանրապետության Նախագահի» կամ «Ազգային Ժողովի համամասնական ընտրակարգով» բառերը] ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

[նշվում է քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը]

 

Արձանագրություն

Էլեկտրոնային եղանակով քվեարկության

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով Էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները, արձանագրում է

Վերահաշվարկի արդյունքում կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրում է

Ընտրողների թիվը (Ը)

(լրացվում է էլեկտրոնային եղանակով քվեարկության ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը)

Քվեարկության մասնակիցների թիվը (Մ) (լրացվում է էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը)

(Ը)

(Մ)

       

Անվավեր քվեաթերթիկների թիվը

    

Թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը կամ կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը (լրացվում է ըստ քվեաթերթիկի հերթականության)

Կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը

(Վերահաշվարկի տվյալները)

1.

    

2.

    

3.

    

Թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (տողը նշվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում)

    

Արձանագրությունում տվյալները լրացվում են թվերով և տառերով

 

 

Ազգանուն, անուն, հայրանուն

ստորագրություն

   

Ազգանուն, անուն, հայրանուն

ստորագրություն

Հանձնաժողովի նախագահ`

       

Նախագահի տեղակալ`

       

Քարտուղար՝

       

Անդամներ՝

      

 

Կ.Տ.

Արձանագրությունը կազմվել է «____» ___________ 20 թ., ժամը____-ին:

_________________________________________________________________________________________

 

Վերահաշվարկ իրականացրած ԿԸՀ անդամների կազմը

 

 Ազգանուն, անուն, հայրանուն

ստորագրություն

   

Ազգանուն, անուն, հայրանուն

ստորագրություն

Հանձնաժողովի նախագահ`

     

Նախագահի տեղակալ`

     

Քարտուղար՝

     

Անդամներ՝  

 

 

Կ.Տ.

Վերահաշվարկի արդյունքներն արձանագրվել են «____» ___________ 20 թ., ժամը____-ին:»:

 

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան