Գլխավոր տեղեկություն
Համար
N 297-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.04.2015-02.01.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.04.15/9(521) Հոդ.96
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ընդունման ամսաթիվ
03.12.2014
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.01.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 մարտի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 32015100

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ
ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

______________________ Կ. Ճշմարիտյան

______________________ Ա. Մովսեսյան

 

26 դեկտեմբերի 2014 թ. N 1162-Ն

3 դեկտեմբերի 2014 թ. N 297-Ն

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՈՒ ԴՐԱ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ և 44-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի թիվ 202-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 8-րդ կետի «թ» և «ժա» ենթակետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի թիվ 1229-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 9-րդ կետի 5.2-րդ ենթակետի «ե» պարբերությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Սահմանել «Օդանավ շահագործողի վկայականի նկատմամբ ներկայացվող պահանջների ու դրա տալու կարգ»-ը՝ համաձայն հավելված-ի:

2. Մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը տրված օդանավ շահագործողի վկայականները գործում են դրանցում նշված ժամկետներով:

3. Սույն հրամանի ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը տրված օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետների երկարացման կամ դրանցում փոփոխություններ կատարելու մասին հայտերի նկատմամբ կիրառվում են սույն հրամանի պահանջները:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հավելված
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2014 թ. դեկտեմբերի 26-ի N 1162-Ն և
ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2014 թ. դեկտեմբերի 3-ի N 297-Ն
համատեղ հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՈՒ ԴՐԱ ՏԱԼՈՒ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. «Օդանավ շահագործողի վկայականի նկատմամբ ներկայացվող պահանջների ու դրա տալու կարգը» (այսուհետ՝ Կարգ) մշակված է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ և 44-րդ հոդվածների, Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ICAՕ) (ԻԿԱՕ) Հավելված 6-ի և «Օդանավ շահագործողի սերտիֆիկացման, մշտական վերահսկողության և շահագործման գործընթացային տեսչության կանոնակարգ» DOC 8335 (ԴՕԿ 8335) փաստաթղթի, Եվրոպական թռիչքային անվտանգության կազմակերպության EU-OPS-1 (ԵՈՒ-ՕՓՍ-1) և PART-M (ՓԱՐԹ-Մ) փաստաթղթերի համապատասխան պահանջների հիման վրա:

2. Օդանավ շահագործողի վկայական (Ձև 2) տրվում է օդային տրանսպորտի թռիչքային անվտանգության պահանջների ապահովման, դրանում անհրաժեշտ առանձնահատկությունները և սահմանափակումները սահմանելու նպատակով:

3. Օդանավ շահագործողի վկայական կրողը կարող է առևտրային նպատակներով շահագործել քաղաքացիական օդանավերը:

4. Օդանավ շահագործողի վկայական ստացած իրավաբանական անձը կամ մարմինը չեն կարող որևէ կերպ օդանավ շահագործողի իրենց վկայականը փոխանցել/տալ մեկ այլ անձի: Օդանավ շահագործողի վկայականի բնօրինակը պահպանվում է կազմակերպությունում, իսկ օդանավի փաստաթղթերում՝ կազմակերպության կողմից հաստատված դրա պատճենը:

5. Օդանավ շահագործողի վկայականի տրման համար ներկայացվող պահանջները և օդանավ շահագործողի նկատմամբ մշտական վերահսկողությունը նպատակ ունեն գնահատել օդանավ շահագործողի կողմից թռիչքների անվտանգ իրականացման պատրաստվածությունը և հնարավորությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:

6. Առևտրային նպատակով քաղաքացիական օդանավերի շահագործումը առանց օդանավ շահագործողի վկայական ունենալու չի թույլատրվում:

7. Առևտրային նպատակով քաղաքացիական օդանավի շահագործումը իրականացվում է օդանավ շահագործողի վկայականին կից տրվող շահագործման հատուկ դրույթներին (Ձև 3) համապատասխան, որը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) աշխատակազմի թռիչքային պիտանիության վարչության կողմից:

8. Օդանավ շահագործողի վկայականի տրման կամ մերժման գործընթացը համակարգում և ապահովում է Գլխավոր վարչության աշխատակազմի օդային փոխադրումների կարգավորման վարչությունը (այսուհետ` ՕՓԿ վարչություն):

 

II. Օդանավ շահագործողի վկայականի տրման կամ մերժման գործընթացի իրականացման փուլեր

 

9. Օդանավ շահագործողի վկայականի տրման գործընթացն իրականացվում է հետևյալ փուլերով`

1) Հայտի ներկայացման գործընթացին նախորդող փուլ.

ա. Հայտի ներկայացման գործընթացին նախորդող փուլում Օդանավ շահագործողի վկայական ստանալու համար համապատասխան հայտ ներկայացնող իրավաբանական անձը կամ մարմինը (այսուհետ` Հայտատու) կարող է անցկացնել քննարկումներ Գլխավոր վարչության հետ` թույլատրվող թռիչքների տիպերի, Հայտատուի կողմից տրամադրվող անհրաժեշտ տեղեկատվությունների, ներկայացվող փաստաթղթերի ցանկի, դրանց պատրաստման ու ներկայացման ասպեկտների և հայտի ուսումնասիրման գործընթացի սահմանված փուլերի մասին տեղեկատվություն ստանալու համար:

Նշված քննարկումների անցկացման դեպքում կազմվում է արձանագրություն, որը պարունակում է ամփոփ տեղեկատվություն քննարկմանը մասնակցած մասնագետների, քննարկված հարցերի և տրամադրված խորհրդատվության վերաբերյալ: Կազմված արձանագրությունը պատշաճ կերպով հանձնվում է նաև Հայտատուին:

2) Հայտի պաշտոնական ներկայացման փուլ.

ա. Հայտի պաշտոնական ներկայացման փուլում Հայտատուն սույն Կարգի 10-րդ կետում սահմանված ժամկետներում Գլխավոր վարչություն է ներկայացնում համապատասխան հայտ (Ձև 1) (այսուհետ` Հայտ)` կից ներկայացնելով պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերը` այդ թվում՝ Եվրոպական թռիչքային անվտանգության կազմակերպության PART-M (ՓԱՐԹ-Մ)-ով նախատեսված ձևի հայտը (Ձև 4):

3) Հայտին կից ներկայացված փաստաթղթերի նախնական գնահատման փուլ.

ա. Հայտին կից ներկայացված փաստաթղթերի նախնական գնահատման փուլում Գլխավոր վարչության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները ուսումնասիրում են իրենց գործառույթներին վերաբերող ներկայացված փաստաթղթերը և կազմում համապատասխան եզրակացություններ:

4) Տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների փուլ.

ա. Հայտատուի մոտ տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների փուլում Գլխավոր վարչության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվում են տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ` Հայտում նշված օդային փոխադրումների իրականացման համար անհրաժեշտ պահանջների պահպանման և իրավիճակի գնահատման նպատակով:

բ. Գլխավոր վարչությունը անհրաժեշտության դեպքում կարող է պահանջել օդանավերի շահագործմանը առնչվող փորձնական և գործնական դիտարկումներ:

5) Սերտիֆիկացման փուլ.

ա. Սերտֆիկացման փուլում իրականացվում է Օդանավ շահագործողի վկայականի տրման կամ մերժման գործընթացը` սույն Կարգի V Գլխում սահմանված դրույթների և ընթացակարգի համաձայն:

 

III. Օդանավ շահագործողի վկայական ստանալու համար տրվող հայտը և նախնական գնահատման պահանջները

 

10. Առաջին անգամ Օդանավ շահագործողի վկայական ստանալու համար Հայտատուն Հայտը շահագործման գործունեության նախատեսված օրվանից առնվազն իննսուն (90) օր առաջ, իսկ օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետի երկարացման (Հայտ Ձև 1) համար վաթսուն (60) օր առաջ ներկայացնում է Գլխավոր վարչություն` հայտին կից ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) ընկերության պետական գրանցման համարը,

2) միջազգային/ներքին օդային երթուղիներում թռիչքների իրականացման ուղեցույց, որը պետք է համապատասխանի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության DOC 9376 (ԴՕԿ-9376) փաստաթղթի պահանջներին (Հայտատուն սույն փաստաթուղթը կարող է ներկայացնել Հայտը ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան շահագործման նախատեսված օրվանից վաթսուն (60) օր առաջ),

3) օդանավի թռիչքային պիտանիության պահպանման կառավարման ձեռնարկ (CAME) (ԿԱՄԵ) (Հայտատուն սույն փաստաթուղթը կարող է ներկայացնել Հայտը ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան շահագործման նախատեսված օրվանից վաթսուն (60) օր առաջ),

4) օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագիր,

5) օդանավի պետական գրանցման վկայականի պատճենը,

6) օդանավի թռիչքային պիտանիության վկայականի պատճենը,

7) օդանավի վարձակալության կամ ենթավարձակալության հանձնման վերաբերյալ պայմանագրի պատճենը, եթե օդանավը չի հանդիսանում հայտատուի սեփականությունը,

8) Եվրոպական թռիչքային անվտանգության կազմակերպության PART-M-ով նախատեսված հայտը,

9) օդանավի տեխնիկական շահագործման անհրաժեշտ փաստաթղթեր,

10) Հայտատուի և օդանավի տեխնիկական սպասարկումն իրականացնող կազմակերպության միջև կնքված պայմանագրի պատճենը, եթե օդանավի տեխնիկական սպասարկումը չի իրականացվելու Հայտատուի կողմից:

11. Օդանավ շահագործողի վկայական ստանալու համար Գլխավոր վարչություն հայտ կարող են ներկայացնել «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված իրավաբանական անձինք և մարմինները, որոնք

1) չեն հանդիսանում այլ երկրների ավիացիոն իշխանությունների կողմից օդանավ շահագործողի վկայական ստացած կազմակերպություններ,

2) հանդիսանում են առնվազն մեկ պիտանի օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ):

12. Օդանավ շահագործողի վկայականի տրման կամ մերժման վերաբերյալ որոշումը կայացվում է Հայտը և դրան կից փաստաթղթերը Գլխավոր վարչություն մուտք լինելուց հետո իննսուն (90) օրվա ընթացքում, իսկ օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետի երկարացման կամ մերժման վերաբերյալ որոշումը կայացվում է Հայտը և դրան կից փաստաթղթերը Գլխավոր վարչություն մուտք լինելուց հետո վաթսուն (60) օրվա ընթացքում:

13. Հայտը և դրան կից փաստաթղթերը Գլխավոր վարչություն մուտք լինելուց հետո Գլխավոր վարչության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները իրականացնում են Հայտի և Հայտին կից ներկայացված փաստաթղթերի փաստաթղթային և գործնական նախնական գնահատում, մասնավորապես`

1) Գլխավոր վարչության աշխատակազմի թռիչքային պիտանիության վարչության կողմից ուսումնասիրվում են սույն Կարգի 10-րդ կետի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը,

2) Գլխավոր վարչության աշխատակազմի թռիչքային գործունեության վարչության կողմից ուսումնասիրվում են սույն Կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերը,

3) Գլխավոր վարչության աշխատակազմի ավիացիոն անվտանգության վարչության կողմից ուսումնասիրվում է սույն Կարգի 10-րդ կետի 4-րդ ենթակետում նշված փաստաթուղթը,

4) Գլխավոր վարչության աշխատակազմի օդային փոխադրումների կարգավորման վարչության կողմից ուսումնասիրվում է սույն Կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթուղթը:

Սույն կետում նշված Գլխավոր վարչության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրության և նախնական գնահատման արդյունքում կազմվում են եզրակացություններ, որոնք ներկայացվում են ՕՓԿ վարչությանը: Փաստաթղթերի նախնական գնահատման արդյունքում հայտնաբերված թերությունների և/կամ անճշտությունների վերաբերյալ Հայտատուն գրավոր տեղեկացվում է համապատասխան ստորաբաժանման կողմից դրանց հայտնաբերման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

14. Այն դեպքում, երբ Հայտը և ներկայացված փաստաթղթերը լիարժեք չեն, հայտը համարվում է ընդունված Հայտատուի կողմից վերջին անհրաժեշտ փաստաթուղթը Գլխավոր վարչություն մուտք անելու պահից:

15. Հայտի և դրան կից փաստաթղթերի նախնական գնահատման փուլից հետո` Գլխավոր վարչության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ստացված եզրակացությունների հիման վրա, ՕՓԿ վարչության կողմից կազմվում է նախնական գնահատման ամփոփ եզրակացություն հայտավորված փոխադրումների իրականացման հնարավորության վերաբերյալ:

 16. Սույն Կարգի 15-րդ կետում նշված ամփոփ եզրակացությունը կազմելուց հետո Հայտատուն տեղեկացվում է իր մոտ առաջիկա տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ անցկացնելու ժամկետների և ուսումնասիրության ենթակա հարցերի շրջանակների մասին:

 

 IV. Օդանավ շահագործողի վկայական ստանալու համար իրականացվող տեսչական ստուգումները, ուսումնասիրությունները և դրանց պահանջները

 

17. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերի իսկությունը և համապատասխանությունը պարզելու, նրա կարողություններն ու հնարավորությունները գնահատելու համար Հայտատուի մոտ իրականացվում են տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ:

18. Մինչև տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ անցկացնելը, անհրաժեշտության դեպքում Հայտատուին կարող է ներկայացվել համապատասխան հարցաթերթիկ, անհրաժեշտ հարցերի պարզաբանման և լրացուցիչ տեղեկատվության ստացման նպատակով:

19. Տեսչական ստուգման և ուսումնասիրության ընթացքում իրականացվում է.

1) շահագործման տեսչական ստուգում և ուսումնասիրություն համաձայն Եվրոպական թռիչքային անվտանգության կազմակերպության EU-OPS-1-ի պահանջների,

2) օդանավի թռիչքային պիտանիության պահպանման կառավարման համակարգի տեսչական ստուգում և ուսումնասիրություն,

3) Օդանավի տեսչական ստուգում,

4) Հայտատուի հնարավորությունների գնահատում սույն Կարգի 22-րդ կետի պահանջներին համապատասխանության առումով:

20. Շահագործման տեսչական ստուգման և ուսումնասիրության ընթացքում իրականացվում է.

1) Հայտատուի գործունեության կառավարման համակարգի տեսչական ստուգում և ուսումնասիրություն,

2) Հայտատուի միջազգային/ներքին օդային երթուղիներում թռիչքների իրականացման ուղեցույցի գործնական ուսումնասիրություն,

3) վերգետնյա և թռիչքային շահագործման ուսումնասիրություն` ներառյալ ստացիոնար և շարժական ավիացիոն սարքավորումների, տեխնիկական սպասարկման միջոցների,

4) Հայտատուի ներքին շահագործման հսկողության մակարդակի ուսումնասիրություն,

5) թռիչքային անձնակազմի որակավորման, անձնակազմի պատրաստման ծրագրերի ուսումնասիրություն,

6) հայտագրված աերոդրոմների ուսումնասիրություն, ընդ որում.

ա. եթե հայտագրված է աերոդրոմ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս և դրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը լիարժեք են, ապա ուսումնասիրությունը կարող է իրականացվել փաստաթղթային եղանակով,

բ. եթե տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ իրականացնող խումբը արդեն իսկ ծանոթ է տվյալ աերոդրոմի հնարավորություններին, ապա նման ուսումնասիրություն կարող է չիրականացվել:

21. Օդանավի տեսչական ստուգման ընթացքում իրականացվում է.

1) օդանավի տեսչական ստուգում,

2) օդանավի կառամատույցային ստուգում (օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետի երկարացման դեպքում):

22. Տնտեսական առումներով Հայտատուի հնարավորությունների գնահատման ժամանակ տեսչական ստուգում և ուսումնասիրություն իրականացնող խումբը պետք է համոզվի, որ Հայտատուն համապատասխանում է Եվրոպական թռիչքային անվտանգության կազմակերպության EU-OPS-1-ով սահմանված բոլոր չափանիշներին, տիրապետում է առնվազն 60 քմ աշխատանքային տարածք ունեցող գրասենյակի, ունի համակարգչային ու կապի միջոցներ և աշխատակազմ, որոնց միջոցով իրականացնելու է հայտավորած գործունեությունը:

23. Օդանավ շահագործողի վկայականի տրման գործընթացի ժամանակ Հայտատուի օդանավերի, գրասենյակների և այլ ավիացիոն ենթակառույցների Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվելու դեպքում Հայտատուն օդանավերը, գրասենյակային համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետություն` ուսումնասիրությունը ապահովելու նպատակով, կամ իր ցանկությամբ դրանց նկատմամբ իրականացվող ուսումնասիրությունների գործընթացը ապահովում է դրանց գտնվելու վայրերում` իր միջոցների հաշվին:

 

V. Օդանավ շահագործողի վկայականի տրման կամ մերժման գործընթացը

 

24. ՕՓԿ վարչությունը, ուսումնասիրելով և համակարգելով Գլխավոր վարչության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ստացված նախնական գնահատման վերաբերյալ եզրակացությունները, Գլխավոր վարչության պետին է ներկայացնում ամփոփ եզրակացություն, որի հիման վրա նրա հրամանով տրվում է համապատասխան օդանավ շահագործողի վկայական (Ձև 2) կամ հայտը մերժվում է: Գլխավոր վարչության պետի հրամանի նախագծին կցվում են ՕՓԿ վարչության կողմից կազմված ամփոփ եզրակացությունը և օդանավ շահագործողի վկայականը: Օդանավ շահագործողի վկայականում փոփոխությունները կատարվում են դրա ընդունման ընթացակարգի համաձայն:

25. Աննպատակահարմարության պատճառաբանությամբ հայտի մերժումն արգելվում է:

26. Գլխավոր վարչության կողմից տրված օդանավ շահագործողի վկայականները հաշվառվում են գրանցամատյանում, որը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը.

1) Օդանավ շահագործողի վկայականում առկա տվյալները,

2) կոնտակտային հեռախոսի, ֆաքսի և կապի այլ միջոցների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև օդանավ շահագործողի վկայական կրողի ղեկավար աշխատակիցների կոնտակտային տվյալները:

27. Օդանավ շահագործողի վկայականը տրվում է մինչև 2 (երկու) տարի գործողության ժամկետով:

28. Հայտատուին տրվում է օդանավ շահագործողի վկայականի բնօրինակը, իսկ պատճենը պահպանվում է Գլխավոր վարչությունում` նրա կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթում:

29. Օդանավ շահագործողի վկայական կրողը պատասխանատու է օդանավ շահագործողի վկայականի պահպանման համար: Օդանավ շահագործողի վկայականի կորստի կամ վնասման դեպքում օդանավ շահագործողի վկայական կրողը դրա մասին անհապաղ տեղեկացնում է Գլխավոր վարչությանը:

30. Գլխավոր վարչությունը օդանավ շահագործողի հայտի հիման վրա տրամադրում է օդանավ շահագործողի վկայականի կրկնօրինակ:

31. Օդանավ շահագործողի վկայական ստացած կազմակերպությանը՝ Գլխավոր վարչության միջնորդության հիման վրա, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից հատկացվում է համապատասխան եռանիշ կոդ:

 

VI. Օդանավ շահագործողի վերահսկողությունը, գործունեության կասեցումն ու դադարեցումը

 

32. Պահանջվող շահագործման չափանիշների պահպանումն ապահովելու, հանրության համար անվտանգ և հարմարավետ փոխադրման ծառայություններ մատուցելու նպատակով օդանավ շահագործողի նկատմամբ իրականացվում է մշտական վերահսկողություն` տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների միջոցով:

33. Օդանավ շահագործողի հնարավորությունների ու կարողությունների համապատասխանությունը գործող պայմաններին ու պահանջներին պարզելու նպատակով, օդանավ շահագործողը ապահովում է Գլխավոր վարչության աշխատակիցների մուտքը ինչպես իր կազմակերպություն և օդանավեր, այնպես էլ ցանկացած այլ կազմակերպություն, որը իրեն մատուցում է ավիացիոն ծառայություններ:

34. Գլխավոր վարչության կողմից յուրաքանչյուր օդանավ շահագործողի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ժամանակ պետք է մշակվի առանձին վերահսկողության ծրագիր:

35. Մշտական վերահսկողության ժամանակ` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության թռիչքային ստանդարտների, թռիչքային անվտանգության և ավիացիոն անվտանգության շահագործողման նորմերի ապահովման պահանջներին չհամապատասխանելու դեպքում Գլխավոր վարչությունը կարող է կասեցնել կամ դադարեցնել օդանավ շահագործողի վկայականի գործողությունը:

36. Օդանավ շահագործողի գործունեությունը կարող է կասեցվել նաև, եթե իրականացված տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում կամ որևէ այլ կերպ պարզվի, որ.

1) օդանավ շահագործողը չի պահպանում այն պայմաններն ու պահանջները, որոնց հիման վրա տրվել է օդանավ շահագործողի վկայականը,

2) օդանավ շահագործողը չի պահպանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները,

3) օդանավ շահագործողը չի վերացնում մշտական վերահսկողության ժամանակ հայտնաբերված թերությունները,

4) օդանավ շահագործողը Գլխավոր վարչության աշխատակիցներին չի տրամադրում պահանջվող փաստաթղթեր, չի ապահովում նրանց հասանելիությունը պահանջվող տեղեկատվությանը, սարքավորումներին, օդանավերին և ցանկացած այլ վայր կամ առարկայի, որոնք գտնվում են կամ պետք է գտնվեն նրա հսկողության ներքո:

37. Օդանավ շահագործողի գործունեությունը կարող է կասեցվել մինչև 6 ամիս ժամանակահատվածով:

38. Օդանավ շահագործողի գործունեության կասեցման մասին օդանավ շահագործողը տեղեկացվում է Գլխավոր վարչության պետի համապատասխան հրամանի արձակումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

39. Օդանավ շահագործողի գործունեությունը կարող է վերսկսվել Գլխավոր վարչության պետի համապատասխան հրամանով, երբ օդանավ շահագործողը իսպառ վերացրել է կասեցման համար հիմք հանդիսացած պատճառները:

40. Օդանավ շահագործողի վկայականի գործողությունը դադարեցվում է, եթե

1) օդանավ շահագործողի գործունեությունը չի բխում սույն Կարգի 36-րդ կետի դրույթներից,

2) օդանավ շահագործողի վկայականի կասեցման ժամկետը լրանալու պահին օդանավ շահագործողի կողմից չեն վերացվել կասեցման համար հիմք հանդիսացած թերությունները/պատճառները,

3) օդանավ շահագործողը` իր օդանավ շահագործողի վկայականի գործողության կասեցման ժամանակաընթացքում իրականացրել է առևտրային թռիչքներ կամ չթույլատրված այլ թռիչքներ,

4) լրացել է օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետը,

5) լրացել է օդանավ շահագործողի թռիչքային պիտանիության պահպանման կառավարման վկայականի գործողության ժամկետը:

41. Օդանավ շահագործողի վկայականի գործողության դադարեցման մասին օդանավ շահագործողը տեղեկացվում է Գլխավոր վարչության պետի համապատասխան հրամանի արձակումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

42. Օդանավ շահագործողի վկայականի գործողության դադարեցման դեպքում օդանավ շահագործողը Գլխավոր վարչություն է հանձնում օդանավ շահագործողի վկայականի բնօրինակը:

43. Օդանավ շահագործողի վկայականի գործողության դադարեցման դեպքում Գլխավոր վարչությունը այդ մասին տեղեկացնում է նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը` հատկացված եռանիշ կոդը չեղյալ համարելու նպատակով:

44. Օդանավ շահագործողը Գլխավոր վարչությանը տեղեկացնում է օդանավ շահագործողի վկայական ստանալու ժամանակ ներկայացված տեղեկատվության փոփոխությունների մասին:

45. Գլխավոր վարչության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից օդանավ շահագործողի գործունեության կասեցման կամ դադարեցման համար հիմք հանդիսացող թերությունների և/կամ խախտումների հայտնաբերման դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացվում է Գլխավոր վարչության պետին և ՕՓԿ վարչությանը:

 46. Եթե օդանավ շահագործողի վկայականում կամ շահագործման հատուկ դրույթներում պետք է կատարվեն փոփոխություններ կամ լրացումներ, ապա համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը այդ մասին 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտնում է Գլխավոր վարչության պետին և ՕՓԿ վարչությանը:

 

VII. Անցումային դրույթներ

 

47. Օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետի երկարացման համար Հայտատուն Հայտին կից սույն Կարգի 10-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը ներկայացնում է, եթե դրանցում տեղի են ունեցել փոփոխություններ: Սույն Կարգի 10-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 9-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը կարող են ներկայացվել ինչպես փաստաթղթային, այնպես էլ համապատասխան պաշտպանվածությամբ էլեկտրոնային տարբերակով: Էլեկտրոնային տարբերակով նշված փաստաթղթերի ներկայացման դեպքում, Գլխավոր վարչությունում պահպանվող տվյալ փաստաթղթերը լրացնելու նպատակով, Հայտատուն պետք է Գլխավոր վարչություն ներկայացնի նաև տվյալ փաստաթղթի էլեկտրոնային տարբերակում ներառված փոփոխությունների փաստաթղթային տարբերակը` համապատասխան փոփոխությունների թերթով և հաստատմամբ:

48. Օդանավ շահագործողների, օդանավ շահագործողի վկայականի տրման ընթացակարգերի վերաբերյալ հակիրճ տեղեկությունները Գլխավոր վարչության կողմից պարբերաբար հրապարակվում են Գլխավոր վարչության «www.aviation.am» պաշտոնական ինտերնետային կայքում:

 

Ձև 1

 

Հ Ա Յ Տ

 

ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐՄԱՆ

(ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ)

 

ԲԱԺԻՆ 1 Հայտի ներկայացում

1. Հայտը պետք է լրացվի, ստորագրվի, կնքվի և ներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ` Գլխավոր վարչություն) նախատեսված շահագործման գործունեության օրվանից (գործողության ժամկետի ավարտից) առնվազն իննսուն (90) օր առաջ հետևյալ հասցեով` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0042, «Զվարթնոց» օդանավակայան, ՀՀ ԿԱ ՔԱԳՎ մասնաշենք, հեռ.` 010-28-20-66, ֆաքս` 010-28-53-45, էլ. փոստ` gdca@aviation.am, ինտերնետային կայք` www.aviation.am:

2. Հայտատուի վերաբերյալ տեղեկատվություն

ա) Իրավաբանական անձի կամ մարմնի անվանումը`
բ) Գտնվելու վայրը`
գ) ՀՎՀՀ`
դ) Կապի բոլոր միջոցների համարներն ու գտնվելու վայրերը`
ե) Հայտատուի ֆիրմային անվանումը (առկայության դեպքում)`
զ) Հայտատուի գործունեության իրականացման վայրը՝
է) Հայտատուի շահագործման հիմնական գտնվելու վայրը`
ը) Հայտատուի փոստային հասցեն`
թ) Շահագործման ընթացքում օպերատիվ կապ հաստատելու նպատակով տեղեկություններ այն մասին, թե անհրաժեշտության դեպքում օդանավ շահագործողի օպերատիվ ղեկավարության հետ անհապաղ կապվելու նպատակով կապի վերաբերյալ տեղեկությունները օդանավում գտնվող ինչ փաստաթղթ(եր)ում և որ մաս(եր)ում են ներկայացված`
ժ) Օդանավ շահագործողի վկայականի համարը,
ի) Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից տրված եռանիշ կոդը`
լ) Օդային տրանսպորտի միջազգային կազմակերպության (IATA) (ԱՅԱՏԱ) երկնիշ կոդը (առկայության դեպքում)`
3. Սույն կետի ժ), ի) և լ) ենթակետերում նշված տեղեկատվությունները լրացվում են միայն օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետի երկարացման դեպքում:

4. Հայտատուի (Օդանավ շահագործողի վկայական կրողի) կապի բոլոր միջոցները

ա) Հեռախոս (աշխատանքային ժամերին)`
բ) Հեռախոս (ոչ աշխատանքային ժամերին)`
գ) Հեռախոս (բջջային)`
դ) Ֆաքս`
ե) Էլ. փոստ`
զ) Ինտերնետային կայք (առկայության դեպքում)`
5. Գլխավոր վարչությունը իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու է օդանավ շահագործողի վկայական կրողների վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը`
ա) Իրավաբանական և առևտրային (առկայության դեպքում) անվանումը,
բ) Ինտերնետային կայքի հասցեն (բացակայության դեպքում էլեկտրոնային փոստի
հասցեն),
գ) Օդանավ շահագործողի օդանավերի տիպերը:
6. Եթե դուք չունեք ինտերնետային կայքի հասցե, ապա խնդրում ենք նշել հրապարակման
ենթակա էլեկտրոնային հասցեն`
ա) Խնդրում եմ հրապարակել սույն հայտի 4-րդ կետի ե) ենթակետում նշված էլ. փոստի
հասցեն`
բ) Խնդրում եմ հրապարակել հետևյալ էլ. փոստի հասցեն`
7. Եթե չեք ցանկանում, որպեսզի Ձեր ընկերության վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվի Գլխավոր վարչության ինտերնետային կայքում, ապա խնդրում ենք նշում կատարել ներքոհիշյալ դաշտում`
Օդանավ շահագործողի վերաբերյալ տեղեկատվությունը չի հրապարակվել
ընկերության խնդրանքով`

ԲԱԺԻՆ 2 Հայտատուի կառավարման համակարգի նկարագրությունը

8. Օդանավ շահագործողը պետք է ունենա կառավարման այնպիսի համակարգ, որպեսզի կարողանա իրականացնել պատշաճ կառավարում և վերահսկողություն օդանավ շահագործողի վկայականով նախատեսված բոլոր տեսակի ավիացիոն գործունեությունների իրականացման ընթացքում: Սույն բաժնում նշված տեղեկատվությունը պետք է արտացոլի օդանավ շահագործող ընկերության համապատասխան ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը (Խնդրում ենք հայտին կցել նաև նշված յուրաքանչյուր պաշտոնատար անձի ինքնակենսագրականը (CV) (ՍԻ ՎԻ): Սույն բաժնում նշված պաշտոնատար անձանց աշխատանքային հմտություններն ու փորձը պետք է համապատասխանեն Եվրոպական թռիչքային անվտանգության կազմակերպության EU-OPS-1-ով սահմանված պահանջներին և նրանց թեկնածությունները պետք է հաստատվեն Գլխավոր վարչության կողմից:

9. Հաշվետու ղեկավար

Օդանավ շահագործողը պետք է ունենա նշանակված հաշվետու ղեկավար, ով պետք է լիազորված լինի այնպիսի իրավունքներով, որոնք նրան հնարավորություն կտան ապահովելու բոլոր տեսակի շահագործումների և տեխնիկական սպասարկման գործառույթների պատշաճ կերպով իրականացումը:
ա) Անուն, Ազգանուն`
բ) Բնակության վայր`

10. Հաշվետու ղեկավարի կապի միջոցները`
ա) Հեռախոս (աշխատանքային ժամերին)`
բ) Հեռախոս (ոչ աշխատանքային ժամերին)`
գ) Հեռախոս (բջջային)`
դ) Ֆաքս`
ե) Էլ. փոստ`
զ) Զբաղեցրած պաշտոնի անվանումը`
է) CV-ն կցվում է`

11. Շահագործման պատասխանատու անձինք

Օդանավ շահագործողը պետք է ունենա նշանակված և Գլխավոր վարչության կողմից հաստատված պատասխանատու անձինք, ովքեր պետք է պատասխանատվություն կրեն իրենց բնագավառներին վերաբերող բոլոր տեսակի շահագործումների կառավարման համար:

12. Թռիչքային գործունեություն

ա) Անուն, Ազգանուն`
բ) Զբաղեցրած պաշտոնի անվանումը`
գ) CV-ն կցվում է`

13. Թռիչքային պիտանիության/տեխնիկական սպասարկման համակարգ

ա) Անուն, Ազգանուն`
բ) Զբաղեցրած պաշտոնի անվանումը`
գ) CV-ն կցվում է`

14. Ավիացիոն անվտանգություն

ա) Անուն, Ազգանուն`
բ) Զբաղեցրած պաշտոնի անվանումը`
գ) CV-ն կցվում է`

15. Անձնակազմի վերապատրաստում

ա) Անուն, Ազգանուն`
բ) Զբաղեցրած պաշտոնի անվանումը`
գ) CV-ն կցվում է`

16. Վերգետնյա սպասարկում

ա) Անուն, Ազգանուն`
բ) Զբաղեցրած պաշտոնի անվանումը`
գ) CV-ն կցվում է`

17. Այլ նշանակված պաշտոնատար անձինք

ա) Անուն, Ազգանուն`
բ) Զբաղեցրած պաշտոնի անվանումը`
գ) CV-ն կցվում է`
դ) Անուն, Ազգանուն`
ե) Զբաղեցրած պաշտոնի անվանումը`
զ) CV-ն կցվում է`
է) Անուն, Ազգանուն`
ը) Զբաղեցրած պաշտոնի անվանումը`
թ) CV-ն կցվում է`

18. Որակի կառավարում

Օդանավ շահագործողը պետք է նշանակի Գլխավոր վարչության կողմից հաստատված որակի կառավարիչ:
ա) Անուն, Ազգանուն`
բ) Զբաղեցրած պաշտոնի անվանումը`
գ) CV-ն կցվում է`

19. Վթարների կանխարգելման և թռիչքային անվտանգության ծրագիր

Օդանավ շահագործողը պետք է նշանակի ծրագրի կառավարման համար պատասխանատու անձ:
ա) Անուն, Ազգանուն`
բ) Զբաղեցրած պաշտոնի անվանումը`
գ) CV-ն կցվում է`

20. Միջազգային/ներքին օդային երթուղիներում թռիչքների իրականացման ուղեցույցի ներկայացում

Միջազգային/ներքին օդային երթուղիներում թռիչքների իրականացման ուղեցույցը (այսուհետ` Ուղեցույց) կարող է ներկայացվել Գլխավոր վարչություն շահագործման նախատեսված օրվանից ոչ ուշ, քան վաթսուն (60) օր առաջ:
Ուղեցույցը կներկայացվի (նշել ներկայացման նախատեսված ամսաթիվը)`
(օր, ամիս, տարի)

21. Շահագործումը սկսելու նախատեսված օրը

Նախատեսված շահագործման օրը պետք է լինի ոչ շուտ, քան Հայտի և սույն Կարգով նախատեսված Հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ներկայացման օրը`
(օր, ամիս, տարի)

ԲԱԺԻՆ 3 Ավիացիոն գործունեության նկարագրությունը

22. Սույն բաժնում պետք է արտացոլված լինի Հայտատուի կողմից նախատեսված ավիացիոն գործունեության, շահագործման համապարփակ նկարագրությունը, մասնավորապես` շահագործման վայր(եր)ը (Գրանցման երկրի ներսում (Ա-ից Ա), գրանցման երկրից դեպի այլ երկիր (Ա-ից Բ), գրանցման երկրից դուրս (Բ-ից Բ)), փոխադրումների տեսակները (ուղևորային և/կամ բեռնային, փոստ), հատուկ փոխադրումներ (վտանգավոր բեռներ, ռազմական նշանակության արտադրանք, կենդանիներ և այլն), ավիացիոն գործունեության տեսակները և այլն, յուրաքանչյուր օդանավի համար նախատեսված շահագործման տարածաշրջանները և երթուղիները, օդանավ(եր)ի տիպերը, գրանցման նիշերը, երկրները և նախատեսված բազավորման վայրերը: Խնդրում ենք սույն բաժնում նշված «Նկարագրություն» դաշտերը լրացնել հակիրճ և բովանդակալից:

23. Ավիացիոն գործունեություն (ավիացիոն գործունեության տեսակները, շահագործման
տիպերը և տեսակները)

Նկարագրություն
ա) Շահագործման վայրերը`
բ) Ա-ից Ա շահագործումներ`
գ) Ա-ից Բ շահագործումներ`
դ) Բ-ից Բ շահագործումներ՝
ե) Փոխադրումների տեսակները`
զ) Ուղևորային`
է) Բեռնային`
ը) Փոստային`
թ) Համակցված (ուղևոր, բեռ, փոստ)`
ժ) Գործունեության տեսակները`
ի) Առևտրային`
լ) Ոչ առևտրային`
խ) Մասնավոր`
ծ) Աերոտաքսի`
կ) Ընդհանուր ավիացիա`
հ) Շահագործման տեսակները`
ձ) Կանոնավոր օդային հաղորդակցություն`
ղ) Ոչ կանոնավոր օդային հաղորդակցություն

24. Պահանջվող հատուկ թույլտվություններ`
Նկարագրություն
ա) FTL (ՖՏԼ)`
բ) ETOPS (ԵՏՕՊՍ)`
գ) AWOPS (ԱՈՒՕՊՍ)`
դ) RVSM (ՌՎՍՄ)`
ե) MNPS (ՄՆՊՍ)`
զ) RNP-10 (ՌՆՊ-10)`
է) B-RNAV (Բ-ՌՆԱՎ) (RNAV-5) (ՌՆԱՎ-5)`
ը) P-RNAV (Պ-ՌՆԱՎ) (RNAV-1) (ՌՆԱՎ-1)`
թ) GNSS Approach (ԳՆՍՍ ԱՊՊՐՈԱՉ)`
ժ) Dangerous Goods (Վտանգավոր բեռներ)`
ի) Offshore Exposure (Օֆշորային լուսավորում)`
լ) En-route Exposure (Երթուղային լուսավորում)`
խ) Public Interest Operations (Պետական նշանակության շահագործումներ)`
ծ) Ground Level Exposure (Վերգետնյա լուսավորում)`
կ) HEMS (ՀԷՄՍ)`

25. Այլ նշումներ`

26. Շահագործման նախատեսված տարածաշրջաններ

Խնդրում ենք տրամադրել հակիրճ նկարագրություն յուրաքանչյուր օդանավի համար շահագործման/երթուղիների տարածաշրջանների վերաբերյալ`
ա) Օդանավի տիպ`
Նախատեսված շահագործման տարածաշրջան/երթուղի`
բ) Օդանավի տիպ`
Նախատեսված շահագործման տարածաշրջան/երթուղի`
գ) Օդանավի տիպ`
Նախատեսված շահագործման տարածաշրջան/երթուղի`

27. Օդանավերի և շահագործման բազավորման մասին տեղեկատվություն

Սույն կետում պետք է արտացոլված լինի համապարփակ տեղեկատվություն յուրաքանչյուր օդանավի և նրա բազավորման վերաբերյալ:

28. Օդանավերի մասին տեղեկատվություն

ա) Օդանավ արտադրող ընկերություն

բ) Տիպ/Մոդել

գ) Գրանցման նիշ

դ) Տեսչական ստուգման համար պատրաստ է (ամսաթիվ)

ե) ԹՊ վկայական պահանջվում է
(այո, ոչ)

29. Շահագործման բազա

Նախատեսված շահագործման բազա

30. Օդանավերի տեխնիկական սպասարկում

Սույն կետում պետք է արտացոլված լինի համապարփակ տեղեկատվություն այն մասին, թե որ արտոնագրված կազմակերպության կողմից է իրականացվելու օդանավերի տեխնիկական սպասարկումը:

ա) Արտոնագրված
տեխնիկական սպասարկում իրականացնող ընկերության անվանումը

բ) Բազային կամ գծային տեխնիկական սպասարկում (բազային/գծային)

գ) Արտոնագրման համար

ԲԱԺԻՆ 4 Ստորագրում

31. Ստորագրում և կնքում

Սույնով հավաստում եմ, որ ներկայացված տեղեկատվությունները ճիշտ են, և որ Գլխավոր վարչությունը կտեղեկացվի բերված տեղեկությունների յուրաքանչյուր փոփոխության դեպքում, գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
Խնդրում եմ`
ա) տրամադրել օդանավ շահագործողի վկայական`
բ) երկարացնել օդանավ շահագործողի վկայականի գործողության ժամկետը`
համաձայն ներկայացված տեղեկատվության:
Ստորագրություն` ________________________________
Անուն, Ազգանուն`
Պաշտոն`
Ամսաթիվ`

 

Ներմուծեք նկարագրությունը_7240

 

Ներմուծեք նկարագրությունը_7241

Շահագործման հատուկ դրույթներ/Эксплуатационные спецификации/Operations Specifications AM-AOC-

 Նավատորմ
 Флот:  
 Fleet:

Հատուկ Թույլատվություններ` Այո Ոչ

Հատուկ հաստատումներ

Նշումներ

Специальные разрешения:
Special Authorizations

 Да
 Yes

Нет

Специальные утверждения
Special Approvals

Замечания
Remarks

Վտանգավոր Բեռներ`
Опасные грузы:
Dangerous goods:

   

Շահագործում վատ տեսանելիության պայմաններում`
Полеры в условиях низкой видимости
Low visibility operations
Անցում վայրէջքի և վայրէջք
Заход на посадку и посадка
ApproachandLanding
Վերթիռ
Взлет
Take-off

CAT (ԿԱՏ) RVR m. (ՌՎՌ մ.)
DH ft. (ԴՀ ֆտ.) RVR m. (ՌՎՌ մ.)

 

Չի կիրառվում
RVSM (ՌՎՍՄ) ☐ Неприменимо
Not Applicable

   

PBN (ՊԲՆ) պայմաններում թռիչքների
նավիգացիոն հատուկ դրույթներ
Навигационные спецификации для полетов в условиях PBN
Navigation specifications for PBN
operations

B-RNAV (Բ-ՌՆԱՎ); P-RNAV (Պ-ՌՆԱՎ); RNP 5 (ՌՆՊ 5)

 

Չի կիրառվում
ETOPS (ԵՏՕՊՍ) ☐ Неприменимо
Not Applicable

Maximum diversion time: min.
(Շեղման առավելագույն ժամանակ` րոպե)

 

Թռիչքային պիտանիության պահպանում
Сохранение летной годности
Continuing airworthiness

   

Այլ
Прочее
Other

   
 

   

Թռիչքային պիտանիության վարչության պետ

Началник Управления Летной Годности

Director of Airworthiness Department

 

________________________________
(ստորագրություն. ազգանուն անուն/
подпись. Фамилия/signature, name)

Կ.Տ./М.П./Seal

Ամսաթիվ`
Дата:
Date:

 

Շահագործման հատուկ դրույթներ/Эксплуатационные спецификации/Օperations Specifications AM-AOC-

 Նավատորմ
 Флот:  ''
 Fleet:

Օդանավի տեսակը`
Модель воздушного судна
Aircraft Model

           

Ազգային և գրանցման նիշերը`
Национальные и регистрационные знаки:
Nationality and registration marks:

           
           
           
           

Շահագործման տեսակը`
Виды полетов:
Types of operation:

Առևտրային օդային փոխադրումներ
Коммерческие воздушные перевозки
Commercial air transport


''Ուղևորներ
passengers


''Բեռներ
Cargo


''Այլ
Other

Թռիչքների շրջաններ)ը`
Район(ы) полетов:
Area(s) of operation:

Հատուկ սահմանափակումներ`
Специальные ограничения:
Special Limitation:

Հատուկ Թույլտվություններ`
Специальные разрешения:
Special Authorizations:

Այո
Да
Yes

Ոչ
Нет

Հատուկ հաստատումներ
Специальные утверждения
Special Approvals

Նշումներ
Замечания
Remarks

Վտանգավոր Բեռներ`
Опасные грузы:
Dangerous goods:

   

Շահագործում վատ տեսանելիության պայմաններում`
Полеры в условиях низкой видимости:
Low visibility operations
Անցում վայրէջքի և վայրէջք
Заход на посадку и посадка
ApproachandLanding
Վերթիռ
Взлет
Take-off

CAT RVR m.
DH ft.
RVR m.

 

Չի կիրառվում
RVSM ☐ Неприменимо
Not Applicable

   

PBN պայմաններում թռիչքների նավիգացիոն հատուկ դրույթներ
Навигационные спецификации для полетов в условиях PBN
Navigation specifications for PBN
operations

B-RNAV; P-RNAV; RNP 5

 

Չի կիրառվում
ETOPS ☐ Неприменимо
Not Applicable

Maximum
diversion time:
min.

 

Թռիչքային պիտանիության պահպանում
Сохранение летной годности
Coutinuing airworthiness

   

Այլ
Прочее
Other

   
 

   

Թռիչքային պիտանիության վարչության պետ

Начальник Управления Летной Годности

Director of Airworthiness Department

 

________________________________
(ստորագրություն. ազգանուն անուն/
подпись. Фамилия/signature, name)

Կ.Տ./М.П./Seal

 Ամսաթիվ`
 Дата:
 Date:

 

Շահագործման հատուկ դրույթներ/Эксплуатационные спецификации/Օperations Specifications AM-AՕC-

Նշանակված պատասխանատու անձինք
Назначенные ответственные руководители
Nominated Postholders

 

Պատասխանատու ղեկավար
Отвественный руководитель
Accountable Manager

Որակի ղեկավար
Руководитель по качеству
Quality Manager

Թռիչքների անվտանգության և պատահարների կանխման
Ծրագրի ղեկավար
Руководитель программы по предотвращению происшествий и безопасности полетов
Accident Prevention & Flight Safety Programme Manager

 

Թռիչքների շահագործման ղեկավար
Руководитель по производству полетов
Flight Operations

 

Տեխնիկական սպասարկման ղեկավար
Руководитель по техническому обслуживанию
Maintenance Manager

 

Անձնակազմի ուսուցման ղեկավար
Руководитель по подготовки персонала
Crew Training Manager

 

Վերգետնյա շահագործման ղեկավար
Руководитель по наземной эксплуатации
Ground Operations Manager

Թռիչքային պիտանիության վարչության պետ

Начальник Управления Летной Годности

Director of Airworthiness Department

 

________________________________
(ստորագրություն. ազգանուն անուն/
подпись. Фамилия/signature, name)

Կ.Տ./М.П./Seal

 Ամսաթիվ`
 Дата:
 Date:

 

 

 Ձև 4

Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
General Department of Civil Aviation at the Government of the Republic of Armenia

ՓԱՐՏ-Մ-Ի ԵՆԹԱՄԱՍ Ջ-Ի ՎԱՎԵՐԱՑՈՒՄ
Part-M Subpart G
APPROVAL

 ՀԱՅՏ՝
 Application for
 
սկզբնական շնորհման [ ]
 
initial grant
 
փոփոխման [ ]
 
change

 

1.

Հայտատուի գրանցված անվանումը:
Registered name of applicant:

 
     

2.

Առևտրային անվանումը (առկայության դեպքում)
Trading name (if different):

 
     

3.

Վավերացման ենթակա հասցեները:
Addresses requiring approval:

 
     
     
     
     

4.

Հեռ.
Tel.

Ֆաքս.
Fax.

Էլ. փոստ.
E-mail.

5.

Ենթամաս-Ջ-ի վավերացման տիրույթը համաձայն սույն հայտի:
Scope of Subpart-G Approval relevant to this application.

 

6.

Հաշվետու կառավարիչի (ներկայացված*) պաշտոնը և անուն ազգանունը:
Position and name of the (proposed *) Accountable Manager.

 

7.

Հաշվետու կառավարիչի ստորագրությունը (ներկայացված*):
Signature of the (proposed *) Accountable Manager.

 

8.

Հասցե:
Place.

 

9.

Թվականը:
Date.

 
 

Ծանոթություն 1. Ձև(եր)ը ներկայացվում է (են)

Note 1: The Form(s) should be sent to

Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
General Department of Civil Aviation at the Government of the Republic of Armenia

 

Ծանոթություն 2. Տեղեկատվություն վճարումների վերաբերյալ
Note 2: Information on any fees payable

 

 * Կիրառելի է միայն ՓԱՐՏ-ի նոր հայտատուի համար
 Applicable only in the case of new PART
 Applican
t

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.08.2015, N 194-Ն 02.01.2016, N 297-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան