Գլխավոր տեղեկություն
Համար
N 248-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.03.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2012 թվականի N 248-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 67-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման միջոցառումների մասին» N 67-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մարտի 26

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

մարտի 26-ի N 248-Ա

որոշման

 

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 2005 թ.

փետրվարի 7-ի N 67-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Գևորգյան

- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)

Ե. Զախարյան

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ

Տ. Մարգարյան

- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

Ս. Բագրատյան

- ՀՀ Վայոց ձորի մարզպետ

Է. Բարսեղյան

- ՀՀ Արարատի մարզպետ

Ա. Գիզիրյան

- ՀՀ Շիրակի մարզպետ

Ս. Խաչատրյան

- ՀՀ Սյունիքի մարզպետ

Ա. Ղահրամանյան

- ՀՀ Արմավիրի մարզպետ

Ա. Ղուլարյան

- ՀՀ Տավուշի մարզպետ

Ա. Նալբանդյան

- ՀՀ Լոռու մարզպետ

Կ. Շահգալդյան

- ՀՀ Կոտայքի մարզպետ

Ն. Պողոսյան

- ՀՀ Գեղարքունիքի մարզպետ

Ս. Սահակյան

- ՀՀ Արագածոտնի մարզպետ

Ս. Պապյան

- ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

Ռ. Ալավերդյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Ս. Գալստյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Կ. Մարգարյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ

Վ. Կարագյոզյան

- «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Ստեփանյան

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի հաշվառման և հողաշինարարության վարչության հողաշինարարության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան