ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 2012 թվականի N 24-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1053-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 919-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1053-Ա որոշման հավելվածի «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Գ. Բավեյան-Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնի ասպիրանտ» բառերը փոխարինել «Շ. Հովհաննիսյան-Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժնի 2-րդ կուրսի ուսանող» բառերով.
2) «Ա. Սարգսյան-Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժնի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Լ. Փչախչյան-Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային բաժնի 2-րդ կուրսի ուսանող» բառերով.
3) «Ն. Դարբինյան-Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային բաժնի 5-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Լ. Մանուկյան-Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային բաժնի 2-րդ կուրսի ուսանող» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունվարի 18 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|