Basic information
Number
N 899-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (17.04.2015-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2015.05.04/11(523).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
16.04.2015
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
16.04.2015
Effective date
17.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 ապրիլի 2015 թ.

N 899-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐԹՈՒՐ ԲԱԲԱՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, անհատ ձեռնարկատեր Արթուր Բաբայանի 08.04.2015 թվականի թիվ 8556 դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Անհատ ձեռնարկատեր Արթուր Բաբայանին (2013 թ. ապրիլի 5-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Ա-ԲՕ-000636 լիցենզիա) իրականացման վայրը` մարզ Տավուշ, համայնք Բերդ ք., Մաշտոցի փողոց, 90-3 տարածքից տեղափոխել մարզ Տավուշ, համայնք Բերդ ք., Մաշտոցի փողոց, 23/6 տարածք:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին.

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 

Ա. Մուրադյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation