ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2012 թվականի N 78-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1372-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության գազաքիմիական ճյուղի վերակառուցման ծրագիրը հաստատելու մասին» N 1372-Ն որոշման N 2 հավելվածի ցանկի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ կետերում «31.12.2011 թ.» բառերը փոխարինել «նոր օպերատորի հետ պայմանագիր կնքելուց հետո վեցամսյա ժամկետում» բառերով, իսկ 8-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ և 21-րդ կետերի «31.01.2012 թ.» բառերը` «նոր օպերատորի հետ պայմանագիր կնքելուց հետո 10-ամսյա ժամկետում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2012 թ. փետրվարի 7
վարչապետՏ. Սարգսյան
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|