ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2015 թվականի N 431-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 123-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը՝
1) 2-րդ կետում «100000 դրամ» բառերը փոխարինել «123346 դրամ» բառերով.
2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.
«10.1. Որսված գայլի մորթին հանձնաժողովի կողմից չի ընդունվում և որսված գայլի դիմաց սահմանված պարգևավճարը չի վճարվում, եթե՝
1) խախտվել է սույն կարգի 9-րդ կետում նշված ժամկետը.
2) հանձնաժողով չի ներկայացվել՝
ա. որսորդական վկայականը,
բ. որսը համայնքի բնակավայրի սահմաններում իրականացվելու դեպքում՝ սույն կարգի 5-րդ կետով սահմանված փաստաթուղթը.
3) գայլը որսվել է արգելված եղանակով (ձգօղակով, թունավորելով, պայթեցնելով).
4) ներկայացվել է որսված գայլի քայքայված մորթի.
5) ներկայացված փաստաթղթերում տեղեկատվությունը լիարժեք չէ (որսորդական վկայականը կամ որսորդական զենք կրելու վկայականը ժամկետանց է, սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքերում 5-րդ կետով սահմանված փաստաթղթում բացակայում են գայլ որսացողի անձնական տվյալները, որսալու վայրը, ձևը, ժամանակը)»:
2. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 123-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի` 2015 թվականի ընթացքում որսած գայլերի դիմաց պարգևավճարների գումարները վճարելու հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացնել 24669.2 հազ. դրամ, այդ թվում՝ առաջին կիսամյակում` 14000.0 հազ. դրամ, ինն ամսում` 17000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.13 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Հ. Աբրահամյան | 
| 
 
 2015 թ. ապրիլի 30   | 
| 
 Հավելված N 1  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
| 
 Չափորոշիչներ  | 
 Ցուցանիշների փոփոխությունը  | ||||||||||
| 
 ոչ ֆինանսական ցուցանիշներ  | 
 ֆինանսական ցուցանիշներ  | ||||||||||
| 
 առաջին կիսամյակ  | 
 ինն ամիս  | 
 տարի  | 
 առաջին կիսամյակ  | 
 ինն ամիս  | 
 տարի  | ||||||
| 
 ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները  | |||||||||||
| 
 Ծրագրային   | 
 Մատուցվող ծառայության անվանումը  | ||||||||||
| 
 1016  | 
 ԱԾ06  | ||||||||||
| 
 Քանակական  | 
 Ոչնչացված գայլերի համար պարգևավճարների վճարման քանակը (հատ)  | 
 113  | 
 137  | 
 200  | 
|||||||
| 
 Որակական  | 
 Մշակված չէ  | 
||||||||||
| 
 Ժամկետայնության  | 
 2015 թ. 1-4-րդ եռամսյակ  | 
||||||||||
| 
 Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)  | 
 X  | 
 X  | 
 X  | 
 14000.0  | 
 17000.0  | 
 24669.2  | |||||
| 
 Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը  | |||||||||||
| 
 1016 Շրջակա միջավայրի պահպանության, մոնիթորինգի և տեղեկատվական վերլուծության ծառայություններ  | |||||||||||
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Դ. Հարությունյան | 
| 
 Հավելված N 2  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՀՀ բնապահպանության նախարարություն
Բաժին 2 Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորում
| 
 Ծրագրային դասիչը  | 
 Գործառական դասիչը  | 
 Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը  | 
 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)  | |||||||
| 
 2015 թ. ՀՀ պետական բյուջե  | ||||||||||
| 
 ծրագիրը  | 
 միջոցառումը  | 
 (բաժինը/խումբը/դասը)  | 
||||||||
| 
 1016  | 
 Շրջակա միջավայրի պահպանության, մոնիթորինգի և տեղեկատվական վերլուծության ծառայություններ  | 
 24,669.2  | ||||||||
| 
 Բնապահպանության ոլորտում տեղեկատվական հավաքագրման, գրանցման և տրամադրման, իրականացման և մոնիթորինգի իրականացման ծառայություններ  | ||||||||||
| 
 Վերջնական արդյունքի նկարագրությունը  | ||||||||||
| 
 Շրջակա միջավայրի վրա ազդեցության կրճատում/մեղմում  | ||||||||||
| 
 ԱԾՕ6  | 
 Խախտված էկոլոգիական հավասարակշռության վերականգնում  | 
 24,669.2  | ||||||||
| 
 Մատուցվող ծառայության նկարագրությունը  | ||||||||||
| 
 Գայլերի թվաքանակի կարգավորման խրախուսում և բնության մեջ բնական էկոհամակարգերի խախտված էկոլոգիական հավասարակշռության վերականգնում  | ||||||||||
| 
 Ծառայությունը մատուցողի անվանումը  | ||||||||||
| 
 ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմ  | ||||||||||
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Դ. Հարությունյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|