Գլխավոր տեղեկություն
Համար
N 1734-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2012-28.12.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.19/3(806) Հոդ.23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2010 թվականի N 1734-Ն

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԸ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԱՐԺԵՔԸ ԵՎ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 44-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) հիմնական կենսաթոշակի չափը՝ 13000 դրամ.

2) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ 450 դրամ.

3) թաղման նպաստի չափը՝ 200000 դրամ:

(1-ին կետը փոփ. 29.12.11 N 1860-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Բազային և հիմնական կենսաթոշակների չափերն ու ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը, կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվող թաղման նպաստի չափը սահմանելու մասին» N 707-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հունվարի 12
Երևան