Գլխավոր տեղեկություն
Համար
N 74-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2014-31.07.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.03.12/14(888) Հոդ.102
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.01.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունվարի 2012 թվականի N 74-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ ՎԱՐՈՂԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԸ ՇՏԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հարկային մարմնի կողմից պարտադիր կուտակային վճարների և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցների ռեեստր վարողին փոխանցելու հետ կապված սխալները շտկելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 7
Երևան 

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
հունվարի 19-ի N 74-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ ՎԱՐՈՂԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԸ ՇՏԿԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստր վարողին տրամադրվող պարտադիր կուտակային վճարի և դրանց վերաբերյալ տեղեկատվության մեջ առկա սխալների շտկման ընթացակարգը:

2. Հարկային մարմնի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մասնակիցների ռեեստր վարողին տրամադրվող տեղեկությունները կարող են շտկվել, եթե տեղեկատվական բազա են մուտքագրվել նոր տվյալներ, մասնավորապես`

1) ճշտված անձնավորված հաշվետվությունները.

2) լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված ստուգման ակտերը.

3) վեճն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը:

3. Եթե շտկված տեղեկությունները հանգեցնում են մասնակիցների կողմից կատարված կուտակային վճարի չափի փոփոխության, ապա կուտակային վճարի`

1) մասնակիցների ռեեստր վարողի հաշվին փոխանցված կուտակային վճարը վճարվելիք կուտակային վճարի չափից պակաս լինելու դեպքում մասնակիցը կամ մասնակցի փոխարեն կուտակային վճար կատարողը պարտավոր է վճարել (փոխանցել) պակաս վճարած կուտակային վճարի գումարը.

2) սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով շտկված տեղեկություններ ներկայացնելու դեպքում ավելի փոխանցված կուտակային վճարի գումարները հետ վերադարձման ենթակա չեն, դրանք հաշվի են առնվում հետագա կուտակային վճարները հաշվարկելիս և վճարելիս.

3) սույն կարգի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով շտկված տեղեկություններ ներկայացնելու դեպքում ավելի փոխանցված կուտակային վճարի գումարները (բացառությամբ պետության կողմից մասնակցի համար (օգտին) ավելի վճարված կուտակային վճարների) հետ են վերադարձվում գործատուին (նրա իրավահաջորդին), մասնակցին (նրա իրավահաջորդին) կամ հաշվի են առնվում հետագա կուտակային վճարները հաշվարկելիս և վճարելիս: Պետության կողմից մասնակցի համար (օգտին) ավելի վճարված կուտակային վճարները հետ են վերադարձվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

4. Սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված` ավելի փոխանցված կուտակային վճարները, հետ են վերադարձվում գործատուի (նրա իրավահաջորդի) կամ մասնակցի դիմումի համաձայն: Դիմումի հետ միաժամանակ դիմողը մասնակիցների ռեեստր վարողին պարտադիր ներկայացնում է ավելի փոխանցված կուտակային վճարների հետ վերադարձման հիմք հանդիսացող փաստաթուղթ (ստուգման կամ դատական ակտեր):

5. Հարկային մարմնի կողմից ճշտված տեղեկությունները ներկայացվում են մասնակիցների ռեեստր վարողին` ըստ մասնակից համակարգերի միջև տվյալների փոխանակման համաձայնեցված ժամանակացույցի` շտկումները կատարելու հաջորդող հաշվետվությունների հետ միասին` բացառապես էլեկտրոնային եղանակով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.09.2018, N 978-Ն 29.09.2018, N 74-Ն
30.07.2015, N 856-Ն 22.08.2015, N 74-Ն
03.07.2014, N 721-Ն 31.07.2014, N 74-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան