Գլխավոր տեղեկություն
Համար
N 103-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.02.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.02.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 փետրվարի 2012 թվականի N 103-Ա

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Արևելյան փողոցի N 3, Երևան քաղաքի Աճառյան N 20/3 հանրակացարաններում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես բաժնային սեփականություն, հավասար բաժիններով, նվիրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջնորդությանը:

 2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և նվիրվող բնակելի տարածքները, որպես առանձին գույքային միավորներ առանձնացնելուց հետո, եռամսյա ժամկետում որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման բնակիչների միջոցների հաշվին:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 10

Երևան 

 

 

 

 Հավելված

 ՀՀ կառավարության 2012 թվականի

 փետրվարի 2-ի N 103-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ԱրԵՎելյան փողոցի N 3, Երեվան քաղաքի Աճառյան N 20/3 հանրակացարաններում բնակվող տեղաբնակ բնակիչների կողմից զբաղեցՎած նվիրատվության ենթակա բնակելի տարածքների 

Բնակտարա-ծության հասցեն

Բնակիչների ազգանունները, անունները, հայրանունները

Անձնագրային տվյալները

Հատկաց-ման տարեթիվը

Զբաղեց-
րած բնակելի տարածքի մակերեսը
(քառ. մետր)

Զբաղեցրած բնակելի տարածքի սկզբնական հաշվեկշռա-
յին արժեքը (դրամ)

Սեփականու-
թյան տեսակը

Բնակտարա-
ծության պատկանելու-թյունը

1

2

3

4

5

6

7

8

ք.Գյումրի, Արևելյան փող., N3 հանրակացարան, բն.43

Հակոբյան Ստեփան Ռուբենի

Հակոբյան Ռուբեն Գերասիմի

Հակոբյան Ռուզաննա

Հակոբյան Լիանա Զավենի

Հակոբյան Ռուբեն Ստեփանի

AH0567435 տրված` 15.04.2008թ. 016-ի կողմից
AF0763756 տրված` 13.08.2003թ. 016-ի կողմից
AC0301189 տրված` 29.06.1998թ. 016-ի կողմից
AH0598914 տրված` 13.06.2008թ. 016-ի կողմից
ծնված 2008թ.

1995թ.

81.23

9461.26

ընդհանուր համատեղ սեփականու-
թյուն

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավար-
ման վարչություն

ք.Գյումրի, Արևելյան փող., N3 հանրակացարան, բն.41

Մելիքյան Էդվարդ Գևորգի
Մելիքյան Ոսկեհատ
Մելիքյան Արմեն Էդվարդի

AF0722463 տրված` 18.06.2003թ. 016-ի կողմից
AB0281395 տրված` 18.02.1997թ. 016-ի կողմից
AF0592447 տրված` 21.02.2003թ. 016-ի կողմից

1995թ.

66.44

7109.08

ընդհանուր համատեղ սեփականու-
թյուն

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավար-
ման վարչություն

ք.Երևան, Աճառյան 20/3 հանրակացարան,
N 101 սենյակ

Խաչատրյան Մարո Մկրտչի

AC0537833 տրված` 22.12.1998թ. 006-ի կողմից

2004թ.

13.8

 57646.2

սեփականու-
թյան իրավունքով

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավար-
ման վարչություն

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան