«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 փետրվարի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11415041
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
31 հունվարի 2015 թ. N 33-Ն ք. Երևան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
30 հունվարի 2015 թ. N 11-Ն ք. Երևան |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 123-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2014 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1130-Ն որոշման 5-րդ կետի դրույթներով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թ. փետրվարի 14-ի թիվ 123-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2014թ. փետրվարի 19-ի «Պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման համար ամսական վարձավճարների բաշխման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն համատեղ հրամանում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1) հրամանի 1 կետը լրացնել 4-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
4) Կապի օպերատորների կողմից ամսական վարձավճարները փոխանցվում են կենտրոնական գանձապետարանում բացված «Կապի օպերատորների կողմից վարձավճարների փոխանցման դեպոզիտ (ժամանակավոր)» թիվ 900008000086 հաշվին: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը դեպոզիտ (ժամանակավոր) հաշվից սույն կետի 1, 2 և 3 ենթակետերով սահմանված կարգով իրականացնում է ամսական վարձավճարի բաշխում.
2) հրամանի 2-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանին և» բառերը:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ ֆինանսների նախարար Գ. Խաչատրյան |
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Ա. Սահակյան |