Գլխավոր տեղեկություն
Համար
N 18
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.04.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

22 ապրիլի 2015 թվականի N 18

 

13. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ (4-ՐԴ ՀԵՐԹ)» ՆԱԽԱԳԾԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 (անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

 Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի ապրիլի 14-ին ստորագրված «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրին` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 22

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

ապրիլի 22-ի նիստի N 18
արձանագրային որոշման

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 “ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ” ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ (4 ՀԵՐԹ)” ՆԱԽԱԳԾԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԸ միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է և իր գործունեությունն իրականացնում է 12 հունվարի 2006թ. Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության միջև կնքված Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման մասին համաձայնագրի հիման վրա, որի գլխամասը գտնվում է՝ Ղազախստանի Հանրապետություն, 050051 ք. Ալմաթի, Դոստիկ պող. 220 հասցեում, որը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների Կառավարիչ և հանդես է գալիս նրա մասնակիցների անունից և հանձնարարությամբ, ղեկավարվելով Եվրասիական տնտեսական միության Հակաճգնաժամային հիմնադրամի հիմնադրման մասին Պայմանագրով, առ 09 հունիսի 2009թ., Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին Համաձայնագրով, առ 09 հունիսի 2009թ., և Եվրասիական տնտեսական միության Հակաճգնաժամային Հիմնադրամի Խորհրդի որոշումներով, առ 02 հունիսի 2014թ., Արձանագրություն № 15 և առ …. 2015թ., Արձանագրություն № , այսուհետ՝ Կառավարիչ

 

և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, այսուհետ՝ “Ստացող”

 

կնքեցին սույն Համաձայնագիրը Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին (այսուհետ՝ Համաձայնագիր) հետևյալի մասին՝

 

ՀՈԴՎԱԾ 1. ՉԱՓԱՆՇԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԵԶՐՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

 

1.1. Համաձայնագրի անբաժանելի մաս են հանդիսանում Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրի Չափանշային պայմանները (այսուհետ՝ “Չափանշային պայմաններ”) (Համաձայնագրի Հավելված №1), հաստատված Կառավարչի կողմից Հիմնադրամի միջոցների կառավարման Համաձայնագրի 1 կետի և 4 հոդվածի համաձայն (Եվրասիական զարգացման բանկի Կառավարման արձանագրություն № 9/ԱԿՖ, առ 10 հոկտեմբերի 2013թ.), որը հանդիսանում է Հիմնադրամի պաշտոնական փաստաթուղթը, համաձայն Հիմնադրամի մասին Կանոնակարգի 2 հոդվածի (Համաձայնագրի Հավելված № 1):

Եթե Համաձայնագրի որևէ դրույթ չի համապատասխանում Չափանշային պայմանների որևէ դրույթին, ապա կիրառվում է Համաձայնագրի դրույթը: Համաձայնագրում Չափանշային պայմանների հղումային նորմի առկայության դեպքում, կամ Համաձայնագրում կարգավորող դրույթների բացակայության դեպքում, կիրառվում են Չափանշային պայմանների նորմերը՝ Համաձայնագրին չհակասող մասով:

1.2.Համաձայնագրում օգտագործվող եզրույթները և սահմանումները ունեն նույն նշանակությունը, ինչը որ առկա են Չափանշային պայմաններում:

Որոշ եզրույթների նշանակությունը Չափանշային պայմանների փոփոխության և լրացումների կիրառման համար, սահմանվում է Համաձայնագրի ենթատեքստում:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

2.1. Կառավարիչը Հիմնադրամի Մասնակիցների անունից և հանձնարարությամբ Հիմնադրամի միջոցներից Ստացողին տրամադրում է Ներդրումային վարկ 150 000 000 (հարյուր հիսուն հազար միլիոն) ԱՄՆ դոլարի չափով, Համաձայնագրով սահմանված կարգով և պայմաններով, “Հյուսիս-Հարավ” (4 Հերթ) Ավտոճանապարհային Միջանցքի Կառուցման” Նախագծի Ֆինանսավորման համար, նկարագրված Համաձայնագրի № 5 հավելվածում:

 

2.2. Ներդրումային վարկը տրամադրվում է Ստացողին միջոցների տրամադրման Հայտերի հիման վրա՝ համաձայն Չափանշային պայմանների 2.01. և 2.05 Բաժինների, միջոցների տրամադրման Հայտում նշված հաշվեհամարին փոխանցման միջոցով, Կառավարչի կողմից սահմանված միջոցների ծախսման ընթացակարգի համաձայն, որը նշված է Համաձայնագրի № 8 Հավելվածում:

 

2.3. Ներդրումային վարկի գումարը տրամադրվում է Ստացողին Համաձայնագրի № 4 Հավելվածի դրույթների համաձայն, հաշվի առնելով Չափանշային պայմանների 2.02. և 2.04 Բաժինների դրույթները, Ստացողի կողմից կատարված կամ հետագա Ընդունելի ծախսերի վճարման համար, նախագծի իրականացման շրջանակներում Ստացողի կողմից կնքված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մատուցման պայմանագրերով նախատեսված հիմնավորված արժեքներիի վճարման համար, որոնք ենթակա են ֆինանսավորման Ներդրումային վարկի միջոցների հաշվին:

 

2.4. Չի թույլատրվում Ներդրումային վարկի օգտագործումը Չափանշային պայմանների 2.03 Բաժնում նշված Հարկերի ֆինանսավորման և վճարման նպատակով:

 

2.5. Ներդրումային վարկի համապատասխան մասի տրամադրման օր է համարվում Կառավարչի թղթակցային հաշվից դրամական միջոցների դուրս գրման օրը:

 

2.6. Ներդրումային վարկը Ստացողին տրամադրվում է մինչև Ներդրումային վարկի հասանելիության ժամանակահատվածի ավարտի ամսաթիվը, որը նշված կամ սահմանված է Համաձայնագրի № 2 հավելվածում և Չափանշային պայմանների 1.03 Բաժնի (ե) կետում:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՄԱՐՈՒՄԸ

 

3.1. Ստացողը վճարում է Ներդրումային վարկի սպասարկման և մարման համար գումարները՝ (Վարկի վճարումներ) Ներդրումային վարկի պայմանների համաձայն (Համաձայնագրի № 2 Հավելված), հաշվի առնելով Չափանշային պայմանների 3.01 Բաժնի (3.01 Բաժնի բ) (գ) (դ) կետերը չեն կիրառվում), ինչպես նաև 3.04-3.06 Բաժնի պահանջները:

 

Ի փոփոխումն Չափանշային պայմանների 3.01 բաժնի ա) ենթակետի, Համաձայնագրի նպատակների համար սահմանվում է, որ Սկզբնական միանվագ կոմիսիոն վճարը ենթակա է վճարման միանվագ կերպով ոչ ուշ, քան Համաձայնագրի 7.1 կետով սահմանված ուժի մեջ մտնելու օրվանից 60 օր անց:

 

Ստացողը Ներդրումային վարկի հիմնական պարտքը վճարում է Համաձայնագրի № 3 հավելվածում նկարագրված ժամանակացույցի համաձայն:

 

3.2. Ստացողն իրավունք ունի վաղաժամկետ վճարել Ներդրումային վարկի Հիմնական պարտքը՝ Չափանշային պայմանների 3.02 Բաժնում շարադրված կարգով և պայմաններով:

 

3.3. Եթե Կառավարիչը Ստացողից ստանում է Վարկի մարման ամբողջ գումարից պակաս գումար, Կառավարիչը հաշվեգրում է նշված գումարը որպես վարկի մարման Վճարում՝ Չափանշային պայմանների 3.03 Բաժնում նախատեսված կարգով:

 

3.4. Վարկի Վճարումների փոխանցման համար Կառավարչի թղթակցային հաշվի վավերապայմանները նշված են Համաձայնագրի 9 Հոդվածում, իսկ դրանց փոփոխման դեպքում, Ստացողին ուղղված Կառավարչի ծանուցման մեջ՝ Չափանշային պայմանների 3.04 Բաժնի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՍՏԱՑՈՂԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4.1. Ստացողը պարտավորվում է ապահովել.

 

ա) Համաձայնագրով սահմանված կարգով և պայմաններով Նախագծի իրականացումը՝ Չափանշային պայմանների 4.01 Բաժնի պայմանների համաձայն, Համաձայնագրի № 5 Հավելվածում նկարագրված Նախագծի իրականացման ծրագրին համապատասխան:

 

բ) Նախագծի իրականացման ընթացքում Համաձայնագրի № 2 Հավելվածում նշված քաղաքականությունների և ընթացակարգերի պահանջների կատարում, հաշվետվությունների և փաստաթղթերի կազմում և տրամադրում Կառավարչին՝ նշված քաղաքականությունների և ընթացակարգերի համաձայն:

 

վ) Նախագծի համաֆինանսավորումը Համաձայնագրի № 4 Հավելվածի համաձայն, և տեխնիկական միջոցների, ծառայությունների և այլ ռեսուրսների տրամադրումը, որոնք անհրաժեշտ են Նախագծի արդյունավետ կատարման համար՝ Չափանշային պայմանների 4.01 Բաժնի (բ) կետին համապատասխան:

 

գ) Կառավարչին Նախագծի փաստաթղթերի և դրանց համար մուտքի տրամադրումը, հաշվառման փաստաթղթերի վարումը և պահպանումը՝ Չափանշային պայմանների 4.02 Բաժնին համապատասխան:

 

դ) Նախագծի մոնիթորինգը և գնահատումը, ինչպես նաև Համաձայնագրով նախատեսված հաշվետվության տրամադրումը Նախագծի իրականացման մասին` Չափանշային պայմանների 4.03 Բաժնի և Համաձայնագրի № 6 Հավելվածի համաձայն:

 

ե) Նախագծի ֆինանսական մոնիթորինգի մասին հաշվետվության նախապատրաստումը և Կառավարչին ներկայացնելը, որոնք կբավարարեն Կառավարչին ըստ ձևի և բովանդակության, ներառյալ՝

 

- Նախագծի ֆինանսավորման համար հատկացված գումարի օգտագործման հաշվետվությունները հաշվետու ժամանակահատվածի և աճող վերջնահաշվարկի համար՝ բաժանված ըստ ֆինանսավորման աղբյուրների (Հիմնադրամ, այլ աղբյուրներ), բացատրելով տվյալ միջոցների փաստացի և պլանավորված օգտագործման տարբերությունը,

 

- Նախագծի իրականացման ընթացքի հաշվետվություններ հաշվետու ժամանակահատվածի, աճող վերջնահաշվարկի համար՝ բացատրելով Նախագծի միջոցառումների իրականացման փաստացի և պլանավորված ժամկետների տարբերությունը,

 

- Նախագծի գնումների պլանների կատարման հաշվետվություններ՝ հաշվետու ժամանակահատվածի ավարտի համար:

 

Առաջին հաշվետվությունները պետք է ներկայացվեն Կառավարչին ոչ ուշ քան ուժի մեջ մտնելու ամսաթվից առաջին օրացույցային կիսամյակի ավարտից 45 (քառասունհինգ) օրացույցային օր հետո, և այն պետք է ընդգրկի ուժի մեջ մտնելու ամսաթվից մինչև նշված օրացույցային կիսամյակի ավարտն ընկած ժամանակահատվածը: Հետագայում, յուրաքանչյուր հաջորդ հաշվետվություն պետք է ներկայացնել Կառավարչին ոչ ուշ քան յուրաքանչյուր օրացույցային կիսամյակի ավարտից 45 (քառասունհինգ) օր հետո՝ Նախագծի իրականացման ժամկետի ընթացքում, և այն պետք է ընդգրկի նշված ժամանակահատվածը: Վերջին հաշվետվությունները պետք է ներկայացնել ոչ ուշ, քան վարկի հասանելիության ժամանակահատվածի ավարտի ամսաթվից 45 (քառասունհինգ) օր հետո :

 

ժ) Ներդրումային վարկի միջոցների ֆինանսական կառավարումը, ֆինանսական հաշվետվության աուդիտի անցկացումը և Կառավարչին տեղեկատվության տրամադրումը` Չափանշային պայմանների 4.04 Բաժնի պահանջներին համապատասպան:

 

Եթե Կառավարչի կողմից համաձայնեցված չեն այլ պայմաններ, ապա հաշվետվությունը, փաստաթղթերը և վերստուգողի եզրակացությունները, որոնք նշված են Չափանշային պայմանների 4.04 (վ) Բաժնում, Կառավարչին են տրամադրվում ըստ պատրաստվածության, սակայն ցանկացած դեպքում ոչ ուշ, քան յուրաքանչյուր օրացույցային տարվա ավարտից 6 (վեց) ամիս հետո՝ Նախագծի իրականացման ժամկետի ընթացքում: Առաջին հաշվետվությունները (հաշվետվությունները, փաստաթղթերը և վերստուգողների եզրակացությունները, որոնք նշված են Չափանշային պայմանների 4.04 (վ) Բաժնում) պետք է տրամադրվեն Կառավարչին ոչ ուշ, քան յուրաքանչյուր օրացույցային տարվա ավարտից 6 (վեց) օրացույցային ամիս հետո, որի ընթացքում Համաձայնագիրը մտել է ուժի մեջ, իսկ վերջինները ոչ ուշ, քան վարկի հասանելիության ժամանակահատվածի ավարտի ամսաթվից 6 (վեց) օրացույցային ամիս հետո:

 

զ) Նախագծի ֆինանսավորման համար հատկացված միջոցների օգտագործումը՝ Համաձայնագրի №8 Հավելվածում նկարագրված միջոցների օգտագործման ընթացակարգերին համապատասխան:

 

ի) Նախագծի իրականացման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների իրականացումը Ներդրումային վարկի միջոցներից՝ Համաձայնագրի №7 Հավելվածում նկարագրված գնումների ընթացակարգերին համապատասխան:

 

կ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունում (կամ դրա իրավահաջորդում) կառուցվածքային ստորաբաժանման ձևավորումը (այսուհետ՝ “Նախագծի իրականացման Խումբ” կամ “ՆԻԽ”), կազմված մասնագետներից, որոնց մասնագիտական աստիճանը թույլ է տալիս արդյունավետ իրականացնել Նախագիծը՝ Համաձայնագրի № 2 Հավելվածում նշված քաղաքականությունների և ընթացակարգերի համաձայն, ներառյալ ՆԻԽ-ի գործունեության /աշխատանքի/ ապահովումը՝ Նախագծի իրականացման և վերջնական հաշվետվության տրամադրման ամբողջ ժամանակատվածի ընթացքում, ինչպես նաև ՆԻԽ-ին ռեսուրսների տրամադրումը, որոնք անհրաժեշտ են հաձնարարված գործողությունների կատարման համար:

 

4.2. Ստացողի և Կառավարչի միջև համագործակցությունը իրականացվում է Չափանշային պայմանների 4.05 և 4.06 Բաժիններին համապատասխան:

 

4.3. Ստացողը Կառավարչի գրավոր հայտով ներկայացնում է նրան տեղեկատվություն իր տարածքի ֆինանսական և տնտեսական պայմանների մասին, որի հարցումը Կառավարչի կողմից հիմնավորված է Չափանշային պայմանների 5.01 Բաժնով:

 

4.4. Ստացողը պարտավորվում է ապահովել արտաքին պարտքի գերակայության բացակայությունը Ներդրումային վարկի պարտքի նկատմամբ՝ Չափանշային պայմանների 6.01 Բաժնի դրույթների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

 

5.1. Ներդրումային վարկի միջոցների օգտագործման իրավունքի կասեցումը, չեղարկումը, Հիմնական պարտքի և այլ վճարումների վաղաժամկետ մարման պահանջի ներկայացումը իրականացվում են Կառավարչի կողմից Չափանշային պայմանների VII հոդվածի համաձայն, դրանում նշված հետևանքներով:

 

Չափանշային պայմանների 7.02 Բաժնի (լ) ենթակետի, 7.03 Բաժնի (ե) ենթակետի և 7.05 Բաժնի (բ) ենթակետի համաձայն սահմանվում են նշված պատժամիջոցների կիրառման հետևայլ լրացուցիչ հիմքերը:

 

Համաձայնագրի 4.1 կետի (կ) ենթակետում նշված Նախագծի իրականացման խմբի գործառույթները և իրավասությունները փոխվել, դադարեցվել կամ կասեցվել են, կամ գործադրվել են այլ միջոցներ Նախագծի իրականացման խմբի գործունեության նկատմամբ այնպես, որ դա էականորեն կամ բացասական է անդրադարձել Համաձայնագրով սահմանված Նախագծի իրականացման համար Ստացողի հնարավորության վրա:

5.2. Չափանշային պայմանների 7.06 Բաժնով նախատեսված վարկի Վճարումների մարման հետաձգման համար տուժանքի չափը կազմում է 0,01 (մեկ հարյուրերորդական) տոկոս ժամկետանց պարտքի ամբողջ գումարից կետանցի յուրաքանչյուր օրվա համար:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

6.1. Համաձայնագրի վերաբերյալ վեճերի լուծումն իրականացվում է Չափանշային պայմանների 8.03 Բաժնի համաձայն՝ հաշվի առնելով Կառավարչի հնարավորությունների և իրավունքերի մասին ընդհանուր դրույթները, Չափանշային պայմանների 8.01 և 8.02 Բաժինների համաձայն Ստացողին պարտականությունների հարկադիր կատարումը, բացառությամբ Չափանշային պայմանների 8.01 բաժնի գ) կետի:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

7.1. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում («Ուժի մեջ մտնելու ամսաթիվը»), երբ Կառավարիչը Ստացողին ծանուցում է ուղարկում այն մասին, որ ընդունել է իր համար բավարար ապացույցները՝ Ստացողի կողմից հետևյալ պայմանները կատարելու վերաբերյալ.

 

Ա) Համաձայնագիրը Ստացողի անունից ստորագրված է պատճաշ կերպով՝ ձևակերպված իրավասություններ ունեցող անձի կողմից, համաձայն Ստացողի օրենսդրության,

 

Բ) Համաձայնագիրը պատշաճ կերպով հաստատված կամ վավերացված է Ստացողի բոլոր իրավասու մարմինների կողմից` նրա օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Վ) Համաձայնագրի 4.1 կետի (կ) ենթակետում նշված Նախագծի իրականացման Խումբը ստեղծված է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունում (կամ դրա իրավահաջորդում) և ՆԻԽ-ի մասնագետների մասնագիտական աստիճանը թույլ է տալիս արդյունավետ իրականացնել Նախագիծը Համաձայնագրի № 2 Հավելվածում նշված քաղաքականությունների և ընթացակարգերի համաձայն,

 

Գ) Ստացողը Կառավարչի հետ համաձայնեցրել է Համաձայնագրի 4.1 կետի (դ) և (ե) ենթակետերում նշված հաշվետվությունների ձևերը,

 

Դ) Ստացողը նախապատրաստել, Կառավարչի հետ համաձայնեցրել և հաստատել է Նախագծի գնումների պլանը՝ համաձայն Հիմնադրամի Գնումների քաղաքականության պահանջների:

 

Այն դեպքում, երբ ուժի մեջ մտնելու մասին ծանուցման ուղարկումը Կառավարչի կողմից հետաձգվել է Չափանշային պայմանների 9.2 Բաժնի (բ) կետի դրույթների համաձայն, Կառավարիչը ծանուցում է այդ մասին Ստացողին, նշելով իրադարձությունները, որոնք խոչընդոտ են հադիսացել Համաձայնագրի ուժի մեջ մտնելուն:

 

7.2. Որպես Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պայմանների կատարման հաստատում Կառավարչին պետք է տրամադրվեն Ստացողի Արդարադատության նախարարության եզրակացությունը (իրավաբական եզրակացությունը), որը հաստատում է, որ Համաձայնագիրը պատշաճ կերպով հաստատված կամ վավերացված է Ստացողի կողմից և նրա համար հանդիսանում է իրավաբանորեն պարտադիր, համաձայն սույն Համաձայնագրի պայմանների, միջազգային իրավունքի նորմերի և Ստացողի ներքին օրենսդրության, ինչպես նաև եզրակացություն Ստացողի կողմից սույն հոդվածի այլ կետերում նշված համաձայնագրի ուժի մեջ մտնելու պայմանների կատարման վերաբերյալ:

 

7.3. Համաձայնագրի ուժի մեջ մտնելու բոլոր նախատեսված պայմանները, ներառյալ Կառավարչի կողմից իրավաբանական եզրակացության ստացումը, Ստացողի կողմից իրականացվում են Կողմերի կողմից Համաձայնագրի ստորագրման ամսաթվից ոչ ուշ, քան 60 (վաթսուն) օրվա ընթացքում («Ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը»): Սույն ժամկետի խախտումը հանգեցնում է Չափանշային պայմանների 9.03 Բաժնով նախատեսված հետևանքներին:

 

7.4. Համաձայնագրի գործողությունը և Համաձայնագրով նախատեսված Կողմերի բոլոր պարտավորությունները դադարեցվում են Չափանշային պայմանների 9.04 Բաժնի դրույթների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

8.1. Համաձայնագրի հետ կապված ծանուցումների և հարցումների ուղարկումն իրականացվում է Չափանշային պայմանների 10.01 Բաժնի դրույթների համաձայն:

 

8.2. Համաձայն Չափանշային պայմանների 10.02 Բաժնի ա) կետի, Համաձայնագրի նպատակների համար Ստացողի իրավասու ներկայացուցիչ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարը և Չափանշային պայմանների 10.02 Բաժնի համաձայն նրա կողմից լիազորված անձը (անձինք):

 

Ստացողի անունից Չափանշային պայմանների 10.02 բաժնի բ) կետով նախատեսված գործողությունների կատարման համար իրավասությունները ձևակերպվում են Ստացողի կողմից առանձին գրավոր փաստաթղթերով՝ Ստացողի օրենսդրության համաձայն:

 

8.3. Կառավարչի հասցեն՝ Ղազախստանի Հանրապետություն, ք. Ալմաթի Դոստիկ պողոտա տ. 220

 

Ստացողի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Մելիք Ադամյան փող. շ.1

 

8.4. Համաձայնագրին կից փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են և ուժի մեջ են մտնում Չափանշային պայմանների 10.04 Բաժնով նախատեսված կարգով:

 

8.5. Համաձայնագրի բոլոր հավելվածները դրա անբաժանելի մասն են և կազմված են`

 

1) Հավելված №1 Եվրասիական տնտեսական Ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից մասնակից պետությանը ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրի Չափանշային պայմանները

2) Հավելված №2 Ներդրումային վարկի Պայմանները

3) Հավելված №3 Հիմնական պարտքի մարման ժամանակացույցը

4) Հավելված №4 Նախագծի ֆինանսավորման աղբյուրը և ծախսերի տեսակները

5) Հավելված №5 Նախագծի իրականացման նկարագրությունը և կարգը

6) Հավելված №6 Նախագծի մոնիթորիգ և գնահատում

7) Հավելված №7 Գնումների ընթացակարգեր

8) Հավելված №8 Միջոցների ծախսման ընթացակարգեր

 

ՀՈԴՎԱԾ 9. ԿԱՌԱՎԱՐՉԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Կառավարչի կողմից Հիմնադրամի միջոցների հետ գործառույթների համար բացված հաշվի վավերապայմանները՝

Eurasian Development Bank

Almaty, Kazakhstan, SWIFT: EABRKZKAACF

Correspondent account №980-1003-441

with The Bank of New York Mellon, New York, USA

SWIFT: IRVTUS3N

In favor of account

№ KZ147000000221100001

 

of Anti-Crisis Fund of EurAsEC

 

Համաձայնագիրը ստորագրված է ք. _________________, “___”____________2014թ., ռուսերեն լեզվով երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, մեկական օրինակ Կառավարչին և Ստացողին:

 

ՍՏԱՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ

ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ

   
   

____________________

__________________
Պանկին Դ. Վ.
Վարչության նախագահ

 

Նախագիծ

Թարգմանություն ռուսերենից

 

Հայաստանի Հանրապետության Եվ Եվրասիական Զարգացման Բանկի միջև կնքված

Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Հակաճգնաժամային Հիմնադրամի

Միջոցներից ներդրումային Վարկի Տրամադրման Մասին

Համաձայնության առ “__” _____2015թ.

Հավելված №1

 

Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից մասնակից պետությանը ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրի Չափանշային պայմաններ

 

Հավելված №1

Եվրասիական զարգացման բանկի

Կառավարման արձանագրության №9/ԱԿՖ առ 10 հոկտեմբերի 2013թ.

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական զարգացման բանկի Կառավարման կողմից

(Արձանագրություն №9/ԱԿՖ առ 10 հոկտեմբերի 2013թ.)

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ

 ՉԱՓԱՆՇԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

Բովանդակություն

 

ՀՈԴՎԱԾ 1. Ընդհանուր դրույթներ

ԲԱԺԻՆ 1.01. Չափանշային պայմանների կիրառումը

ԲԱԺԻՆ 1.02. Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի գերակայությունը Չափանշային պայմաննների նկատմամբ

ԲԱԺԻՆ 1.03. Եզրույթներ և Սահմանումներ

ԲԱԺԻՆ 1.04. Հղումներ և վերնագրեր

 

ՀՈԴՎԱԾ II. Ներդրումային վարկի միջոցների տրամադրումը

ԲԱԺԻՆ 2.01. Ներդրումային վարկի միջոցների տրամադրումը. Միջոցների տրամադրման հայտեր

ԲԱԺԻՆ 2.02. Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի ընդունելի ծախսերը

ԲԱԺԻՆ 2.03. Ներդրումային վարկի միջոցների օգտագործումը հարկերի ֆինանսավորման համար

ԲԱԺԻՆ 2.04. Ներդրումային վարկի միջոցների վերաբաշխումը ծախսերի տեսակների միջև

ԲԱԺԻՆ 2.05. Ներդրումային վարկի միջոցների տրամադրման արժույթը

ԲԱԺԻՆ 2.06. Հաշվառման վարում

ԲԱԺԻՆ 2.07. Արժույթների արժեքի գնահատում

 

ՀՈԴՎԱԾ III. Ներդրումային վարկի սպասարկումը և մարումը

ԲԱԺԻՆ 3.01. Վարկի վճարումներ

ԲԱԺԻՆ 3.02. Հիմնական պարտքի վաղաժամկետ մարում

ԲԱԺԻՆ 3.03. Վարկի մասնակի վճարում

ԲԱԺԻՆ 3.04. Վարկի վճարումների կատարման ժամկետները

ԲԱԺԻՆ 3.05. Վարկի վճարման արժույթը

ԲԱԺԻՆ 3.06. Վարկի վճարման եղանակը

 

ՀՈԴՎԱԾ IV. Նախագծի իրականացումը

ԲԱԺԻՆ 4.01. Նախագծի իրականացումը

ԲԱԺԻՆ 4.02. Պլաններ, փաստաթղթեր, հաշվառում

ԲԱԺԻՆ 4.03. Նախագծի մոնիթորինգ և գնահատում

ԲԱԺԻՆ 4.04. Ֆինանսական կառավարում: Ֆինանսական հաշվետվություն: Աուդիտ

ԲԱԺԻՆ 4.05. Կառավարչի և Ստացողի փոխգործակցությունը

ԲԱԺԻՆ 4.06. Նախագծի վերահսկումը Ստացողի տարածքում

 

ՀՈԴՎԱԾ V. Տեղեկատվության տրամադրումը

ԲԱԺԻՆ 5.01. Ֆինանսական և տնտեսական տվյալներ

 

ՀՈԴՎԱԾ VI. Ներդրումային վարկի ապահովումը

ԲԱԺԻՆ 6.01. Ներդրումային վարկի ապահովումը

 

ՀՈԴՎԱԾ VII. Չեղարկումը: Կասեցումը: Վաղաժամկետ մարման պահանջը

ԲԱԺԻՆ 7.01. Ստացողի կողմից Ներդրումային վարկի գումարների չեղարկումը

ԲԱԺԻՆ 7.02.Ներդրումային վարկի միջոցների տրամադրման վերաբերյալ Ստացողի իրավունքի կասեցումը

ԲԱԺԻՆ 7.03. Ներդրումային վարկի միջոցների տրամադրման վերաբերյալ Ստացողի իրավունքի չեղարկումը

ԲԱԺԻՆ 7.04. Հիմնական պարտքի մարման ժամանակացույցի փոփոխում չեղարկման դեպքում

ԲԱԺԻՆ 7.05. Ներդրումային վարկի Հիմանական պարտքի վաղաժամկետ մարման պահանջի ներկայացումը

ԲԱԺԻՆ 7.06. Տուժանք վարկի Վճարումների մարման կետանցի համար

ԲԱԺԻՆ 7.07. Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի գործողությունը չեղարկումից, կասեցումից կամ վաղաժամկետ մարման պահանջ ներկայացնելուց հետո

 

ՀՈԴՎԱԾ VIII. Պարտավորությունների հարկադիր կատարում: Արբիտրաժ

ԲԱԺԻՆ 8.01. Պարտավորությունների հարկադիր կատարման հնարավորություն

ԲԱԺԻՆ 8.02. Իրավունքների իրականացման հետաձգում

ԲԱԺԻՆ 8.03. Արբիտրաժ

 

ՀՈԴՎԱԾ IX. Ուժի մետ մտնելը: Գործողության դադարեցումը

ԲԱԺԻՆ 9.01. Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պայմանները

ԲԱԺԻՆ 9.02. Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվը

ԲԱԺԻՆ 9.03. Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի գործողության դադարեցումը ուժի մեջ չմտնելու պատճարով

ԲԱԺԻՆ 9.04. Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի գործողության դադարեցումը

 

ՀՈԴՎԱԾ X. Այլ դրույթներ

ԲԱԺԻՆ 10.01. Ծանուցումներ և հարցումներ

ԲԱԺԻՆ 10.02. Գործողություններ Ստացողի անունից

ԲԱԺԻՆ 10.03. Ստացողի նեկայացուցչի իրավասությունների հաստատում

ԲԱԺԻՆ 10.04. Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի ձևակերպումը

 

ՀՈԴՎԱԾ I. Ընդհանուր դրույթներ

 

ԲԱԺԻՆ 1.01. Չափանշային պայմանների կիրառումը

 

Սույն “Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից մասնակից պետությանը ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրի Չափանշային պայմանները” (այսուհետ՝ Չափանշային պայմաններ) հաստատված են Կառավարչի կողմից Հիմնադրամի միջոցների կառավարման մասին Համաձայնագրի 4 հոդվածի 1 (ի) կետի համաձայն և հանդիսանում են Հիմնադրամի պաշտոնական փաստաթուղթ՝ Հիմնադրամի Կանոնակարգի 2 հոդվածի համաձայն:

Սույն Չափանշային պայմանները կիրառվում են կոնկրետ Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի նկատմամբ այն ծավալով, որը նախատեսված է սույն Համաձայնագրով: Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում կարգավորիչ դրույքների բացակայության դեպքում գործում են Չափանշային պայմանների կիրառելի դրույթները այն մասով, որոնք չեն հակասում համաձայնագրին:

 

ԲԱԺԻՆ 1.02. Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի գերակայությունը Չափանշային պայմաննների նկատմամբ

Եթե Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի կամ դրան կից հավելվածների որևէ դրույթ չի համապատասխանում Չափանշային պայմանների որևէ դրույթին, կիրառվում են Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի կամ համապատսխան հավելվածի դրույթները:

 

ԲԱԺԻՆ 1.03. Եզրույթներ և Սահմանումներ

Եթե Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով այլ բան նախատեսված չէ, ապա Չափանշային պայմաններում և Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում կիրառվող եզրույթները և սահմանումները նշանակում են հետևյալը՝

ա) Ակտիվներ – ցանկացած գույք, ֆինանսական միջոցներ, եկամուտներ և պահանջի իրավունքներ

բ) Վարկի արժույթ – արժույթ (ԱՄՆ դոլար և/կամ Եվրո), որում արտահայտված է Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում նշված Ներդրումային վարկը: Եթե Ներդրումային վարկը արտահայտված է առավել քան մեկ արժույթով, ապա Վարկի արժույթ եզրույթը վերաբերում է յուրաքանչյուր արժույթին:

վ) Արտաքին պարտք –Ստացողի ցանկացած պարտք,որը ենթակա է կամ կարող է ենթակա լինել վճարման ցանկացած արժույթով ցանկացած այլ պետությանը կամ ՄՖԿ:

գ) Պետական ակտիվներ – Ստացողի, նրա ցանկացած սուբյեկտի, քաղաքական կամ վարչական մարմինների և այլ կազմակերպությունների ակտիվները, որոնք նշված են Չափանշային պայմանների 5.01 Բաժնի բ) կետում, ներառյալ ոսկու և արժութային պահուստները, գտնվող ցանկացած հիմնարկությունում, որը կատարում է Ստացողի կենտրոնական (ազգային) բանկի կամ արժութային կարգավորող հիմնադրամի գործառույթները կամ նմանատիպ գործառույթներ:

դ) Ուժի մեջ մտնելու ամսաթիվ – ամսաթիվ, որի վրա հասնելուն պես Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագիրը մտնում է ուժի մեջ համաձայան Չափանշային պայմանների 9.02 Բաժնի ա) կետի:

ե) Վարկի հասանելության ժամանակահատվածի ավարտի ամսաթիվ - Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում նշված ամսաթիվ կամ այլ ավելի ուշ ամսաթիվ, որը Կառավարիչը կարող է սահմանել Ստացողի դիմումի կամ Հիմնադրամի Խորհրդի որոշման հիման վրա, Ստացողին ուղարկելով համապատասխան ծանուցում համաձայն Չափանշային պայմանների10.01 Բաժնի, որի վրա հասնելուց հետո Ներդրումային վարկի միջոցներ ստանալու Ստացողի իրավունքը դադարում է: Կառավարչի ծանուցման հիման վրա Վարկի հասանելության ժամանակահատվածի ավարտի ամսաթվի փոփոխությունը չի պահանջում Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում կատարել փոփոխություններ`Չափանշային պայմանների 10.04 Բաժնով նախատեսված կարգով:

ժ) Վճարման ամսաթիվը - Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում նշված յուրաքանչյուր ամսաթիվ, որում ենթական են վճարման վարկի Վճարումները, հիշատակված Չափանշային պայմանների 3.01 Բաժնում:

զ) Հիմնական պարտքի մարման ամսաթիվ - յուրաքանչյուր Վճարման ամսաթիվ, որի վրա հասնելուն պես ենթակա են վճարման Ներդրումային վարկի Հիմնական պարտքի ամբողջ գումարը կամ գումարի մասը:

ի) Հիմնադրամի հիմնադրամն մասին պայմանագիր - Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի հիմնադրման մասին պայմանագիր, ստորագրված 9 հունիսի 2009թ. ք. Մոսկվայում` Հիմնադրամի հիմնադիր պետությունների` Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետութան, Ռուսաստանի Դաշնության Տաջիկստանի Հանրապետության և Հաայաստանի Հանրապետոթյան կողմից:

կ) Ներդրումային վարկ - Հիմնադրամի միջոցներից ժամկետային, վճարովի և վերադարձման հիմունքներով Ստացողին տրամադրված վարկ` Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի հիման վրա` նման Համաձայնագրով սահմանված կարգով և պայմաններով:

լ) Վերջնական Ստացող` Ստացողի տարածքում Նախագծի իրականացումը կատարող իրավաբանական անձ (նախագծող ընկերություն), որի իրավունակությունը որոշվում է այն պետության օրենսդրությամբ որտեղ այն հիմնադրվել է և որի հետ Ստացողը կնքել է ֆինանսավորման տրամադրման մասին համաձայնագիր Ներդրումային վարկի հաշվին` Ստացողի տարածքում Նախագծի իրականացմանը աջակցություն ցուցաբերելու նպատակով:

մ) ԼԻԲՈՐ - Լոնդոնյան միջբանկային առաջարկի դրույքաչափ (London Inter Bank Offer Rate), սահմանվող Բրիտանական բանկային ասոցիացիայի կողմից (British Bankers's Association), Վարկի արժույթով վեցամյա ավանդների համար, արտահայտված տարեկան տոկոսներով, որոշվող Reuters screnn համապատասխան էջի տվյալներով ըստ Գրինվիչի առավոտյան ժամը 11:00 դրությամբ այն ամսաթվով, որը վրա կհասնի Լոնդոնում T ամսաթվից 2 աշխտանքայի օր առաջ, որտեղ T-ն միջոցների տրամադրման մասին Համաձայնագրի տոկոսների հաշվարկման ժամանակահատվածի առաջին օրն է:

ն) ՄՖԿ - նշանակում է Միջազգային Ֆինանսական Կամզակերպություն, ստեղծված միջազգային իրավունքին համապատասպան` միջպետական կամ միջկառավարական համաձայնագրերի հիման վրա և ունեցող միջազգային իրավունակություն:

օ) Հիմնադրամի մասին կանոնակարգ - Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի մասին կանոնակարգ, որը հանդիսանում է Հիմնադրամի հիմնադրման մասին Պայմանագրի անբաժանելի մասը:

պ) Ստացող - Հիմնադրամի մասնակից պետություն, որը հանդիսանում է Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի կողմ, որին տրամադրվում են Ներդրումային վարկի միջոցները:

ր) Պահման իրավունք ` հիփոթեք, գրավ, ինչպես նաև այլ ցանկացած տեսակի սահմանափակումներ, առավելություններ և գերակայություններ Ստացողի Պետական ակտիվների նկատմամբ:

ս) Նախագիծ` նշանակում է փոխկապակցված միջոցառումների համալիր, իրականացվող որոշակի ժամկետի ընթացքում , որը նախատեսում է ներդումներ նոր արտադրությունների և ենթակառուցվածքների օբյետկնետրի ստեղծման, գործողների ընդլայման և/կամ վերանորոգման համար:

տ) Տոկոսային ժամանակահատված` տոկոսների հաշվեգրման ժամանակահատված, ընդ որում առաջին տոկոսային ժամանակահատվածը սկսվում է Ներդրումային վարկի կամ դրա մի մասի տրամադրման ամսաթվին, ներառելով այն և ավարտվում է առաջիկա Վճարման ամսաթվին, չներառելով այն: Հետագա Տոկոսային ժամանակահատվածները սկսվում են նախորդ Տոկոսային ժամանակահատվածի համար Վճարման ամսաթվին, ներառելով այն և ավարտվում են հաջորդ Վճարման ամսաթվին, չներառելով այն: Վերջին Տոկոսային ժամանակահատվածը ավարտվում է Ներդրումային վարկի օգտագործման ժամկետի ավարտին, չներառեով այն:

ու) Աշխատանքային օր` Ստացողի կողմից Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով նախատեսված վճարումների իրականացման դեպքերի համար նշանակում է աշխատանքային օր`Ստացողի, Ղազախստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների և /կամ Եվրոպայի օրենսդրության համապատասխան, երբ տվյալ երկրներում առևտրային բանկերը բաց են բանկային գործառույթների համար (բացի տվյալ պետություններում սահմանված հանգստյան և պաշտոնապես ոչ աշխատանքային օրերի):

ֆ) Հիմնադրամի միջոցների կառավարման մասին համաձայնագիր` Համաձայնագիր Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին, ստորագրված Կառավարչի և Հիմնադրամի հիմնադիրների/մասնակիցների միջև համաձայն Հիմնադրամի հիմնադրման մասին պայմանագրի և Հիմնադրամի մասին կանոնակարգի:

խ) Համաձայնագիր Կառավարչի հիմնադրման մասին` Համաձայնագիր Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման մասին Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև առ 12 հունվարի 2006թ., ստորագրված ք. Աստանայում:

ց) Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագիր` համաձայնագիր Հիմնադրամի մասնակցի անունից և նրա հանձնարարությամբ գործող Կառավարչի և Ստացողի միջև, որի առարկան հանդիսանում է Հիմնադրամի միջոցներից Նեդրումային վարկի տրամադրումը: Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագիրը ներառում է բոլոր ուղղումները (փոփոխություները),որոնք կատարված են նման համաձայնագրում սահմանված կարգով, ինչպես նաև դրան կից բոլոր հավելվածները և փաստաթղթերը, հղումները, որոնք պարունավում են նման համաձայնագրի տեքստում:

չ) Հիմնադրամի մասնակից` Հիմադրամի հիմնադրման մասին պայմանագրի և Հիմնադրամի մասին կանոնակարգի համաձայն Հիմնադրամի մասնակից հանդիսացող պետություններ և կազմակերպություններ:

շ) Կառավարիչ Միջազգային կազմակերպություն հանդիսացող Եվրասիական զարգացման բանկ, ստեղծված Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման մասին համաձայնագրի համաձայն, գործող որպես Հիմնադրամի միջոցների Կառավարիչ համաձայն Հիմնադրամի միջոցների կառավարման մասին Համաձայնագրի, կամ այլ կազմակերպություն, որոշված Հիմնադրամի մասնակիցների կողմից ` Հիմնադրամի հիմնադրման մասին պայմանագրի և Հիմնադրամի մասին կանոնակարգի համաձայն:

շ') Հիմնադրամ` Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամ, ստեղծված Հիմնադրամի հիմնադրման մասին Պայմանագրի հիման վրա` որպես Հիմնադրամի հիմնադրման մասին Պայամնագրով սահմանված նպատակներով ֆինանսական ռեսուրսների ներգրավման, կուտակման և օգտագործման գործիք:

 Չափանշային պայմաններում օգտագոծվող բոլոր այլ եզրույթները և սահմանումները ունեն նույն նշանակությունը, ինչը որ սահմանված է Հիմնադրամի հիմնադրման մասին Պայմանագրում, Հիմնադրամի մասին Կանոնակարգում և Հիմնադրամի միջոցներից ներդրումային ֆինանսավորման տրամադրաման Կարգում, հաստաված Հիմնադրամի Խորհրդի կողմից:

Որոշ եզրույթների նշանակությունը սահմանվում է Չափանշային պայմանների կոնտեքստում:

 

ԲԱԺԻՆ 1.04 Հղումներ և վերնագրեր

 Չափանշային պայմաններում առկա հղումները Հոդվածներին, Բաժիններին և կետերին հանդիսանում են Չափանշային պայմանների հղումները Հոդվածներին, Բաժիններին և կետերին: Հոդվածների և Բաժինների վերնագրերը, ինչպես նաև Բովանդակությունը ներառված են Չափանշային պայմաններում տեղեկատվական նպատակներով և հաշվի չեն առնվում Չափանշային պայմանների մեկնաբանման դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ II. Ներդրումայի վարկի միջոցների տրամադրումը

 

ԲԱԺԻՆ 2.01. Ներդրումայի վարկի միջոցների տրամադրումը: Միջոցների տրամադրման հայտերը

ա) Ներդրումային վարկի միջոցների տրամադրումը իրականացվում է Կառավարչի կողմից Ստացողի հայտի հիման վրա, ներկայացվող Ստացողի կողմից Կառավարչին, որը պարունակում է հետևյալ փաստաթղթերը (այսուհետ` Միջոցների տրամադրման հայտ)`

- Ստացողի գրավոր հայտը, կազմված Կառավարչի կողմից հաստատված ձևով;

- Ստացողի անունից Միջոցների տրամադրման հայտը ստորագրելու իրավասություն ունեցող անձի կամ անձանց իրավասությունների վերաբերյալ Կառավարչի համար բավարար ապացույցներ, ինչպես նաև յուրաքանչյուր նման անձի ստորագրության հաստատված նմուշ:

- այլ փաստաթղթեր, հաստատող Միջոցների տրամադրման հայտի հիմնավորումը, որոնք կարող են պահանջվել Կառավարչի կողմից ինչպես տվյալ Հայտով միջոցների տարամդրումից առաջ, այնպես էլ հետո:

Միջոցների տրամադրման հայտը կազմվում և Ստացողի կողմից ստորագրվում է Ստացողի լիազորված անձի կողմից:

Միջոցների տրամադրումը իրականացվում է 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ ժամկետ սահմանված չէ Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով, Բանկին բավարարող Միջոցների տրամադրման հայտ ստանալուց հետո` Համաձայնագրով նախատեսված բոլոր նախնական պայմանները կատարելու դեպքում:

բ) սույն բաժնի ա) կետում նշված յուրաքանչյուր փաստաթղթի ձևը և բովանդակութունը պետք է բավարար լինի այն բանի համար, որ Կառավարիչը համոզվի, որ`

-Ստացողն իրավունք ունի ստանալ Միջոցների տրամադրման հայտում նշված գումարը

- Միջոցների տրամադրման հայտում նշված գումարը Ստացողի կողմից կօգտագոործվի միայն Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով նախատեսված նպատակներով:

վ) Կառավարիչը Ներդրումային վարկի գումարները տրամադրում է Միջոցների տրամադրման հայտի հիման վրա` Կառավարչի կողմից սահմանված միջոցների ծախսման ընթացակարգերի:

 

ԲԱԺԻՆ 2.02 Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի ընդունելի ծախսերը

Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի հիման վրա տրամադրված Ներդրումային վարկի միջոցները Ստացողն օգտագործում է միայն Ընդունելի ծախսերի ֆինասավորման նպատակով:

Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի նպատակների համար ընդունելի ծախսեր են համարվում, եթե նշված համաձայնագիրը այլ բան չի նախատեսում, Ստացողին միջոցների տրամադրումը վճարումների կատարման նպատակով որոնք բավարարում են միաժամանակ հետևյալ պահանջներին:

- Վճարումը նախատեսված է Նախագծի համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքերի կամ ծառայությունների հիմնավորված արժեքի վճարման համար, որոնք գնվում են համաձայն գնումների կարգի, որոնք նշված են Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում և Համաձայնագրի այլ պայմաններով, և ենթական են ֆինանսավորման Ներդրումային վարկի միջոցներից:

-վճարումը արգելված չէ Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհդրի կողմից, ընդունված ՄԱԿ-իԿանոնադրության VII Գլխի դրույթների համաձայն կամ Եվրասիական տնտեսական ընկերակցության իրավասու մաիմինների որոշմամբ:

- վճարումը չի խախտում միջազգային իրավունքի և այն պետության ազգային օրենդրության նորմերը, որի տարածքում իրականացվում է վճարումը:

- վճարումն իրականացված է Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով նախատեսված ժամկետից ոչ շուտ և Կառավարչի հետ այլ պայմանավորվածությունների բացակայության դեպքում, նախատեսված է մինչև վարկի հասանելիության ժամանակահատվածի ավարտի ամսաթիվը կատարված ծախսերի վճարման համար:

 

ԲԱԺԻՆ 2.03. Ներդրումային վարկի միջոցների օգտագործումը հարկերի ֆինանսավորման համար

Եթե դա թույլատրված է Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով, Ներդրումային վարկի միջոցների օգտագործումը պարտադիր հավաքների վճարման համար, ներառյալ հարկային և մաքսային վճարները, տուրքերը, միջնորդավճարները և այլն, որոնք գանձվում են պետության կողմից կամ դրա տարածքում ընդունելի ծախսերից կամ դրանց կապակցությամբ, կամ սահմանված դրանց ներմուծման, արտադրության, գնման կամ մատակարարման համար (այսուհետ` Հարկերը) իրականացվում են, պահպանելով Ներդրումային վարկի միջոցների տնտեսող և արդյունավետ օգտագործման սկզբունքները:

Եթե Կառավարիչը երբևիցե կհամարի, որ ցանկացած նման Հարկի գումարը մեծ է կամ որ նման Հարկը խտրական է կամ հիմնավորված չէ, Կառավարիչը ծանուցելով Ստացողին համաձայն Չափանշային պայմանների 10.01 Բաժնի, կարող է ուղղել Ընդունելի ծախսերի տոկոսը, որոնք ենթական են ֆինանսավորման Ներդրումային վարկի միջոցներից, որպեսզի ապահովի Ներդրումային վարկի միջոցների տնտեսող և արդյունավետ օգտագործման սկզբունքները: Նման ուղղումը ուժի մեջ է մտնում Կառավարչի ծանուցման պահից և չի պահանջում Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում կատարել փոփոխություններ`Չափանշային պայմանների 10.04Բաժնով նախատեսված կարգով:

 

ԲԱԺԻՆ 2.04. Ներդրումային վարկի միջոցների վերաբաշխումը ծախսերի տեսակների միջև

Եթե Կառավարիչը ցանկացած ժամանակ հիմնավոր կերպով կհամարի, որ Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով Ընդունելի ծախսերի ֆինանսավորման համար տրամադրված Ներդրումային վարկի գումարը Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով նախատեսված ծախսերի ֆինանսավորման որևէ տեսակի համար անբավարար է ապա Կառավարիչը ծանուցելով Ստացողին իրավունք ունի`

ա) այլ տեսակից վերաբաշխել նշված տեսակի մեջ Ներդրումային վարկի գումարն այն չափով, որն անհրաժեշտ է պակասը լրացնելու համար, եթե Կառավարչի կարծիքով Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով այլ տեսակի համար տրամադրված միջոցների ծավալը գերազանցում է անհրաժեշտ ծավալը այն նպատակների կատարման համար, որոնց համար դրանք տրամադրված են;

բ) եթե սույն բաժնի ա) կետում նշված վերաբաշխումը չի կարող ամբողջությամբ լրացնել պակասը, ապա Կառավարիչն իրավունք ունի կրճատել Ընդունելի ծախսերի տոկոսը, որոնք ենթակա են ֆինանսավորման այդ տեսակի համար Ներդրումային վարկի միջոցներից, որպեսզի ապահովի նման ծախսերի վճարման համար միջոցների հետագա տրամադրումը մինչև այն պահը, երբ բոլոր այդ ծախսերը ամբողջությամբ չեն կատարվի:

Նման վերաբաշխումը կամ կրճատումը ուժի մեջ է մտնում Կառավարչի ծանուցման պահից և չի պահանջում Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում կատարել փոփոխություններ`Չափանշային պայմանների 10.04 Բաժնով նախատեսված կարգով:

 

ԲԱԺԻՆ 2.05. Ներդրումային վարկի միջոցների տրամադրման արժույթը

Ներդրումային վարկի ցանկացած գումարի տրամադրում կատարվում է Վարկի Արժույթով:

Եթե համաձայն Միջոցների տրամադրման հայտի Ընդունելի ծախսերի վճարման համար ահնրաժեշտ է տրամադրել միջոցներ այլ արժույթվ, Կառավարիչը գործելով Ստացողի հանձնարարությամբ և հանդես գալով որպես նրա գործակալ Կառավարչի կողմից սահմանված պայմաններով Վարկի արժույթով ձեռք է բերում այն արժույթները, որոնք հիմնավոր կերպով պահանջվել են Ստացողի կողմից Ընդունելի ծախսերի վճարման համար: Նշված գործառույթը հանդիսանում է Նեդրումային վարկի միջոցների ծախսման գործառույթ և արտահայտվում է հաշվառման մեջ Վարկի արժույթով որպես Ներդրումային վարկով Ստացողի Հիմնական պարտք:

 

ԲԱԺԻՆ 2.06. Հաշվառման վարում

Կառավարիչը վարում է Ներդրումային վարկի միջոցների հետ գործառույթների հաշվառում առանձին հաշիվներով կամ Վարկի արժույթով հաշվով:

 

ԲԱԺԻՆ 2.07. Արժույթների արժեքի գնահատում

Այն դեպքում, երբ Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի նպատակների համար անհրաժեշտություն է ծագում արտահայտել մեկ Արժույթի արժեքը այլ Արժույթով, նման արժեքը հիմնավոր կերպով որոշվում է Կառավարչի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ III. Ներդրումային վարկի սպասարկումը և մարումը

 

ԲԱԺԻՆ 3.01. Վարկի վճարումներ

Ներդրումաին վարկի սպասարկման և մարման համար Ստացողը գումարներ է վճարում Կառավարչի հաշվին համաձայն Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի Կանոնակարգի (այսուհետ` Վարկի վճարումներ) այդ թվում`

ա) միջնորդավճար, որը հաշվեգրվում է Ներդրումային վարկի ամբողջ սկզբնական գումարի վրա (այսուհետ`Սկզբնական միանվագ միջնորդավճար) համաձայն Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում նշված դրույքաչափի: Սկզբնական միանվագ միջնորդավճարը վճարվում է միանվագ ոչ ուշ քան Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի ստորագրման պահից 60 (վաթսուն) օրվա ընթացքում, եթե Համաձայնագրում սահմանված չէ այլ ժամկետ;

բ) միջնորդավճար, որը հաշվեգրվում է Ներդրումային վարկի չօգտագործված գումարի համար (այսուհետ` Պահեստավորման համար միջնորդավճար) համաձայն Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում նշված դրույքաչափի: Պահեստավորման համար միջնորդավճարը հաշվեգրվում է սկսած Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի ստոարգրման պահից 60 (վաթսուն) օր հետո, ներառելով այն և մինչև Ներդրումային վարկի համապատասխան գումարների տրամադրման կամ նման գումարների չեղարկման օրը, չներառելով այն: Պահեստավորման համար միջնորդավճարը վճարվում է յուրաքանչյուր անցած Տոկոսային ժամանակահատվածի համար յուրաքանչյուր Վճարման ամսաթվին: Վերջին վճարումը կատարվում է այն Տոկոսային ժամանակահատվածի համար, երբ վրա է հասել Վարկի հասանելիության ժամանակահատվածի ավարտի ամսաթիվը: Հաշվարկի համար հիմք է ընդունված տարվա 360 (երեք հարյուր վաթսուն) օրը:

վ) Տոկոսներ, որոնք հաշվեգրվում են Ներդրումային վարկի հանված և չմարված գումարի համար (այսուհետ` Տոկոսներ) համաձայն Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում նշված դրույքաչափի: Տոկոսները հաշվեգրվում են սկսած Ներդրումային վարկի տրամադրման ամսաթվերից և վճարվում են յուրաքանչյուր անցած Տոկոսային ժամանակահատվածի համար յուրաքանչյուր Վճարման ամսաթվի վրա հասնելուն պես: Հաշվարկի համար հիմք է ընդունված տարվա 360 (երեք հարյուր վաթսուն) օրը:

գ) Մարժա, որը հաշվեգրվում է Տոկոսների վրա՝ Ներդրումային վարկի հանված և չմարված գումարի համար (այսուհետ՝ Մարժա) համաձայն Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում նշված դրույքաչափի: Մարժան հաշվեգրվում է սկսած Ներդրումային վարկի տրամադրման ամսաթվերից և վճարվում է յուրաքանչյուր անցած Տոկոսային ժամանակահատվածի համար յուրաքանչյուր Վճարման ամսաթվի վրա հասնելուն պես: Հաշվարկի համար հիմք է ընդունված տարվա 360 (երեք հարյուր վաթսուն) օրը:

դ) Ռիսկի հավելավճար, որը հաշվեգրվում է Տոկոսների և մարժայի վրա՝ Ներդրումային վարկի հանված և չմարված գումարի համար (այսուհետ՝ Ռիսկի հավելավճար), համաձայն Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում նշված դրույքաչափի: Ռիսկի հավելավճարը հաշվեգրվում է սկսած Ներդրումային վարկի տրամադրման ամսաթվերից, ներառելով դրանք մինչև մարման ամսաթվերը, չներառելով դրանք և վճարվում է կես տարին մեկ անգամ յուրաքանչյուր անցած Տոկոսային ժամանակահատվածի համար յուրաքանչյուր Վճարման ամսաթվի վրա հասնելուն պես: Հաշվարկի համար հիմք է ընդունված տարվա 360 (երեք հարյուր վաթսուն) օրը:

ե) Ներդրումային վարկի տրամադրված և չմարված գումարը (այսուհետ՝ Հիմնական պարտք) համաձայն մարման ժամանակացույցի, սահմանված Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրով:

ժ) Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրով և Չափանշային պայմաններով նախատեսված այլ վճարումներ, համապատասխան Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրով սահմանված կարգով և պայմաններով:

Այն դեպքում, երբ Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրում նախատեսվում է Վարկի վճարումների որևէ դրույքաչափի փոփոխություն, Կառավարիչը գրավոր տեքստով ծանուցում է Ստացողին յուրաքանչյուր Տոկոսային ժամանակահատվածի համար նման դրույքաչափերի մասին, անմիջապես դրանք սահմանելուց հետո:

 

ԲԱԺԻՆ 3.02. Հիմնական պարտքի վաղաժամկետ մարում

ա) Սույն բաժնի բ) կետում նշված պայմանները պահպանելու դեպքում, Ստացողն իրավունք ունի կատարել Հիմնական պարտքի հետևյալ գումարների վաղաժամկետ վերադարձ՝

-Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրի Հիմնական պարտքի ամբողջ գումարը, որն առկա է վաղաժամկետ մարման ամսաթվի դրությամբ;

- Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրի Հիմնական պարտքի գումարները, որոնք ենթական են վճարման հիմնական պարտքի մարման մեկ կամ մի քանի ամսաթվերում, Ներդրումային վարկի մարման ժամկետների հակառակ կարգով, երբ ամենաուշ մարման ժամկետով Հիմնական պարտքի գումարը ենթակա է վճարման առաջին հերթին:

բ) Սույն բաժնի ա) կետում նշված գումարների վաղաժամկետ վերադարձի իրականացման համար ահնրաժեշտ է հետևյալ պայմաննների պահպանումը՝

- Ստացողը Կառավարչին ծանուցում է ուղարկել վաղաժամկետ մարում կատարելու իր մտադրության մասին՝ վաղաժամկետ մարման ենթադրյալ ժամկետից ոչ պակաս քան 45 օր առաջ և նման ամսաթիվն ընդունելի է Կառավարչի համար;

- Վաղաժամկետ վարման ամսաթվի դրությամբ Ստացողը կատարել է այդ ամսաթվին վճարման ենթական բոլոր Վարկի վճարումները:

 

ԲԱԺԻՆ 3.03. Վարկի մասնակի վճարում

Եթե Կառավարիչը Ստացողից ստանում է Վարկի վճարման գումարից պակաս գումար, Կառավարիչը հաշվարկում է նշված գումարը որպես Վարկի վճարման գումար հետևյալ կարգով՝

- առաջին հերթին – տուժանքի (տույժի, տուգանքի) վճարման համար

- երկրորդ հերթին – միջնորդավճարների վճարման համար

- երրորդ հերթին – Տոկոսների, Մարժայի և Ռիսկի հավելավճարի վճարման համար

- չորրորդ հերթին – Հիմնական պարքտի մարման համար:

 

ԲԱԺԻՆ 3.04. Վարկի վճարումների կատարման ժամկետները

Վարկի բոլոր վճարումները ենթական են վճարման Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրով սահմանված ժամկետներում:

Վարկի վճարման Ստացողի պարտավորության կատարման ամսաթիվ է համարվում Կառավարչի թղթակցային հաշվին դրամական միջոցների հաշվեգրման ամսաթիվը:

Վարկի վճարումների համար Կառավարչի բանկային հաշվի վավերապայմանները նշվում են Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրում: Նշած վավերապայմանների փոփոխման դեպքում, Կառավարիչը միակողմանի ծանուցում է այդ մասին Ստացողին՝ Չափանշային պայմանների 10.01 բաժնի համաձայն: Ստացողի համար վավերապայմանների փոփոխությունը ուժի մեջ է մտնում Կառավարչի ծանուցման մեջ նշված ամսաթվից առանց Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում փոփոխություներ կատարելու`Չափանշային պայմանների 10.04 Բաժնով նախատեսված կարգով:

Եթե այն օրը, երբ Ստացողը պետք է կատարի վճարում Կառավարչին ըստ Համաձայնագրի աշխատանքային օր չէ, ապա վճարումը պետք է կատավի Ստացողի կողմից դրան հաջորդող աշխատանքային օրը:

 

ԲԱԺԻՆ 3.05. Վարկի վճարման արժույթը

ա) Վարկի բոլոր վճարումները Ստացողը կատարում է Վարկի արժույթով:

բ) Եթե վարկի վճարումների կատարման համար Ստացողին անհրաժեշտ է ձեռք բերել Վարկի արժույթ և Ստացողը դիմել է Կառավարչին, նման արժույթ ձեռք բերելու խնդրանքով, Կառավարիչը գործելով որպես Ստացողի գործակալ Կառավարչի կողմից սահմանված պայմաններով Վարկի վճարումների կատարման համար ձեռք է բերում Վարկի արժույթ ՝ Ստացողի կողմից Կառավարչի համար ընդունելի արժույթով կամ արժույթներով դրա համար բավարար միջոցներ փոխանցելուց հետո: Նման դեպքում Վարկի վճարումը համարվում է կատարված միայն Հիմնադրամին փոխանցելուց հետո, իսկ նման վճարման չափը համարվում է Վարկի արժույքով ՝ Ստացողի կողմից տրամադրված միջոցների վաճառքից Կառավարչի կողմից ստացված գումարին հավասար:

 

ԲԱԺԻՆ 3.06. Վարկի վճարման եղանակը

ա) Վարկի ցանկացած վճարում, որը պետք է կատարվի Կառավարչի հաշվին ցանկացած երկրի արժույթով, իրականացվում է այն եղանակով և արժույթով, ձեռք բերված այն եղանակով, որոնք թույլատրված են տվյալ երկրի օրենսդրությամբ նման վճարման իրականացման և Կառավարչի հաշվին նման արժույթի ավանդադրման համար Կառավարչի դեպոզիտարիաներից մեկում, որն իրավասու է ընդունել ավանդներ այդ արժույթով:

բ) Վարկի բոլոր վճարումները իրականացվում են առանց Հիմնադրամի մասնակից պետությունների կողմից կամ դրանց տարածքում սահմանված որևէ սահմանափակումների , և առանց հարկերի պահումների և հաշվեգրումների, որոնք գանձվում են Հիմնադրամի մասնակից պետությունների կողմից կամ դրանց տարածքում:

վ) Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրերի նկատմամբ չեն կիրառվում Հիմնադրամի մասնակից պետությունների կողմից կամ դրանց տարածքում գանձվող Հարկերը՝ Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրի կնքման, հանձնման կամ գրանցման կապակցությամբ;

գ) Վարկի բոլոր վճարումները Ստացողի կողմից իրականացվում են առանց Ստացողի կողմից հակընդեմ պահանջների, պահումների կամ գանձումների իրավունքի : Կառավարիչն իրավունք ունի կատարել փոխադարձ հակընդեմ պահանջների հաշվանցում Ստացողի հետ հաշվարկների ժամանակ:

դ) եթե Ստացողը պետք է կատարի Վարկի վճարում Հարկերի պահումներով կամ գանձումներով կամ այլ հիմունքներով, ներառյալ թղթակից բանկերի միջնորդավճարները, ապա Ստացողի կողմից վճարվող գումարը պետք է ավելացվի այն չափով, որ անհրաժեշտ պահումից կամ գանձումից հետո Կառավարիչը ստանա գումար, հավասար այն գումարին, որը նա կստանար եթե նման պահումներ կամ գանձումներ չկատարվեին կամ չպահանջվեին:

 

ՀՈԴՎԱԾ IV. Նախագծի իրականացում

 

ԲԱԺԻՆ 4.01 Նախագծի իրականացում

Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրի շրջանակներում, Ստացողն ապահովում է՝

ա) Նախագծի իրականացումը՝

- պատշաճ կարգապահությամբ և արդյունավետությամբ;

- համապատասխան վարչական, տեխնիկական, ֆինանսական, բնապահպանական և սոցիալական նորմերի և պրակտիկայի համաձայն;

-Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրի դրույթների համաձայն;

բ) Նախագծի ֆինանսավորման համար դրամական միջոցների, ինչպես նաև տեխնիկական միջոցների, սարքավորումների, ծառայությունների և այլ ռեսուրսների տրամադրումը, որոնք պահանջվում են Նախագծի արդյունավետ իրականացման համար այն ժամկետներում, որոնք ապահովում են Նախագծի արդյունավետ իականացումը:

վ) Նախագծի իրականացման համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների իրականացումը Ներդրումային վարկի միջոցների հաշվին համաձայն Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրում նշված Կառավարչի կողմից սահմանված գնուների ընթացակարգերի;

գ) բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցների ձեռնարկումը Նախագծի համար անհրաժեշտ ապրանքների ապահովագության համար, որոնք ֆինանսավորվում են Ներդրումային վարկի միջոցներից բոլոր տեսակ ռիսկերից դրանց ձեռք բերման, տեղափոխման և օգտագործման կամ մոնտաժման վայր առաքելու ժամանակ: Այդ տեսակի ապահովագրության հետ կապված ցանկացած փոխհատուցում վճարվում է ազատ շրջանառվող արժույթով նման ապրանքերի փոխարինման կամ վերանորոգման նպատակով:

դ) Նախագծի ֆինանսավորման համար հատկացված միջոցներով ձեռք բերված բոլոր ապրանքների, աշխատանքների և ծառայությունների օգտագործումը բացառապես Նախագծի նպատակների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Կառավարիչը համաձայնել է կատարել այլը:

ե) բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցների ձեռնարկումը հողամասերի և հողամասերի նկատմամբ իրավունքների ձեռք բերման համար, որոնք պահանջվում են Նախագծի կատարման համար և Կառավարչի հայտով նրան անհապաղ բավարար ապացույցների տրամադրումը այն բանի մասին, որ նման հողամասերը և հողամասերի նկատմամբ իրավունքները առկա են անհրաժեշտ ծավալով Նախագծի նպատակների իրականացման համար;

ժ) Նախագծին վերաբերող բոլոր օբյեկտների պատշաճ շահագործման և պահպանման իրականացումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նման օբյեկտների անհապաղ վերանորոգումը և վերակառուցումը;

զ) միջազգային և ազգային չափանիշների սահմանումը, որոնք կարգավորում են Նախագծին վերաբերող շրջակա միջավայրի, աշխատանքի և անվտանգության տեխնիկայի պահպանման հարցերին:

 

ԲԱԺԻՆ 4.02. Պլաններ, փաստաթղթեր, հաշվառում

Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրի շրջանակներում, Ստացողն ապահովում է՝

ա) ըստ պատրաստվածության աստիճանի բոլոր պլանների, ժամանակացույցերի Ներդրումային վարկի միջողցների հաշվին գնումների փաստաթղթերի, պայմանագրային փաստաթղթերի (ներառյալ պայմանագրերով սկզբնական հաշվառման փաստաթղթերը), Նախագծին վերաբերող հաշվետվությունների Կառավարչին տարամադրումը, ինչպես նաև տվյալ փաստաթղթերին կից ցանկացած փոփոխությունները կամ լրացումները:

բ) հաշվառման փաստաթղթերի վարումը, որոնք բավարար են Նախագծի իրականացման ընթացքի գնահատման համար (ներառյալ Նախագծի ծախսերը և շահույթները, որոնք նա պետք է տրամադրի)` Նախագծի շրջանակներում Ներդրումային վարկի միջոցների հաշվին գնված ապրանքների, աշխատաքների և ծառայությունների որոշման նպատակով և տեղեկատվության տրամադրոմը դրանց օգտագործման մասին, և այդ հաշվառման փաստաթղթերի տրամադրումը Կառավարչին ըստ նրա հայտի;

վ) Ներդրումյաին վարկի միջոցների հաշվին կատարված ծախսերը հաստատող սկզբնական հաշվառման բոլոր փաստաթղթերի պահպանումը (ներառյալ պայմանագրերը, ակտերը, հաշվետվությունները, հաշիվները, հաշիվ-ապրանքագրերը, ստացականները, անդորրագրերը և այլն) մինչև հաջորդող այն ժամկետի լրանալը, որը ավելի ուշ է վրա հասնում քան`

-Մեկ տարի հետո` աուդիտորների կողմից ստուգված Նախագծի ֆինանսական հաշվետվությունը Կառավարչին տրամադրելու պահից, որը ներառում է այն ժամանակահատվածը, որի ընթացքում կատարվել է ներդրումային վարկի միջոցների վերջին տրամադրումը;

- երկու տարի հետո` Վարկի հասանելիության ժամանակահատվածի ավարտի ամսաթվի վրա հասնելու պահից:

Նշված ժամանակահատվածի ընթացքում Ստացողը Կառավարչի ներկայացուցիչներին տրամադրում է այդ տեսակի հաշվառման փաստաթղթերն ուսումնասիրելու հնարավորություն:

 

ԲԱԺԻՆ 4.03. Նախագծի մոնիթորինգ և գնահատում

Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրի շրջանակներում, Ստացողն ապահովում է՝

ա) Նախագծի իրականացման ընթացքի և դրանց նպատակների իրականացման մշտական մոնիթորինգ և գնահատում, օգտագործելով Կառավարչի համար ընդունելի ցուցիչներ;

բ) Կառավարչին ըստ ձևի և բովանդակության բավարարող պարբերաբար հաշվետվությունների կազմումը, ամփոփելով նմանատիպ մոնիթորինգի և գնահատման արդյունքները և միջացառումների շարադրումը, որոնք կապահովեն Նախագծի հետագա արդյունավետ կատարումը և նպատակների իրականացումը;

վ) Սույն բաժնի բ) կետում նշված յուրաքանչյուր հաշվետվության օպերատիվ տրամադրումը Կառավարչին, նման հաշվետվությունների վերաբերյալ Ստացողի հետ կարծիքների փոխանակման հնարավորության տրամադրումը Կառավարչին, ինչպես նաև Կառավարչի կողմից խորհուրդ տրված միջոցների իրականցումը` հաշվի առնելով կոնկրետ հարցերով Կառավարչի դիրքորոշումը;

գ) Ներդրումային վարկի հասանելիության ժամանակահատվածի ավարտի Ամսաթվից ոչ ուշ քան վեց ամիս հետո Նախագծի իրականացման, Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրով Ստացողի կողմից իր պարտավորությունների կատարման և Նախագծի նպատակների իրականացման հաշվետվության կազմումը, և այն Կառավարչին ուղարկելը այն ծավալով և այն մանրամասնությամբ, որոնք հիմնավոր պահանջվել են Կառավարչի կողմից, ինչպես նաև Նախագծի արդյունքների կայունության ապահովման ուղղությամբ գործողությունների պլանը:

 

ԲԱԺԻՆ 4.04. Ֆինանսական կառավարում: Ֆինանսական հաշվետվություն: Աուդիտ

Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրի շրջանակներում, Ստացողն ապահովում է՝

ա) Ներդրումային վարկի միջոցների ֆինանսական կառավարման համակարգի վարումը, ներառյալ հաշվառման փաստաթղթերի և հաշվապահական հաշիվների վարումը և ֆինանսական հաշվետվություների կազմումը` Կառավարչի համար հաշվապահական հաշվառման և հաշվետվության ընդունելի կանոններով, որոնք հաջորդականորեն կիրառվում են և պատշաճ կերպով արտացոլում են Նախագծի հետ կապված գործունեությոնը, ռեսուրսները և ծախսերը;

բ) սույն բաժնի ա) կետում նշված ֆինանսական հաշվետվության աուդիտի անցկացումը յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար (կամ Կառավարչի հետ համաձայնեցված այլ ժամկետում) համաձայն աուդիտի հաջորդականորեն կիրառվող չափանիշների, որոնք ընդունելի են Կառավարչի համար, ներգրավելով Կառավարչի համար ընդունելի անկախ աուդիտորների;

վ) Ներդրումային վարկի տրամադրման մասին համապատասխան համաձայնագրում նշված ժամկետներում Կառավարչին աուդիտորական ստուգում անցած ֆինանսական հաշվետվության հաստատված պատճենների, ֆինանսական հաշվետվության վերաբերյալ վերը նշված աուդիտորների կարծիքների (եզրակացությունների) տրամադրումը` Կառավարչին բավարարող ծավալով և մանրամասնություներով, ինչպես նաև աուդիտորական ստուգում անցած այլ ֆինանսական հաշվետվության մասին տեղեկատվության և աուդիտորական եզրակացության տրամադրումը որը Կառավարիչը կարող է պարբերաբար պահանջել:

 

ԲԱԺԻՆ 4.05.Կառավարչի և Ստացողի փոխգործակցությունը

Ստացողը և Կառավարիչն աշխատում են սերտ համագործակցությամբ` Նախագծի առաջադրանքների և նպատակների իրականացման ապահովման, ինչպես նաև Նախագծի միջոցառումների ժամանակին և արդյունավետ կատարման համար այդ թվում`

ա) ըստ անհրաժեշտության կողմերից մեկի նախաձեռնությամբ փոխանակվում են կարծիքներով, կապված Նախագծի իրականացման և Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման հետ և մյուս կողմին ներկայացնում են ամբողջ տեղեկատվությունը,կապված նման հարցերի հետ, որը նա կարող է հիմնավորված պահանջել;

բ) անհապաղ տեղեկացնում են միմյանց ցանկացած հանգամանքների մասին, որոնք հանդիսանում են կամ կարող են խոչընդոտ հանդիսանալ տվյալ հարցերի քննարկման և լուծման համար:

 

ԲԱԺԻՆ 4.06. Նախագծի վերահսկումը Ստացողի տարածքում

Ստացողը Կառավարչի ներկայացուցիչներին ընձեռում է հետևյալ հնարավորությունները`

ա) այցելել Ստացողի տարածքի ցանկացած հատվածը` Նախագծի իրականացման հետ կապված նպատակներով կամ Ներդրումային վարկին վերաբերող;

բ) այցելել Նախագծի իրականացման հետ կապված ցանկացած օբյեկտներ և շինարարական հրապարակներ;

վ) վերահսկել Նախագծի շրջանակներում Ներդրումային վարկի միջոցների հաշվին գնված ապրանքները, ինչպես նաև Նախագծին վերաբերող ցանկացած արտադրությունները, տեղադրումները, սարքավորումները, հրապարակները, գործարանները շենքները, գույքը և նյութերը;

գ) ստանալ և վերահսկել Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրով նախատեսված իր պարտավորություննրի կատարման հետ կապված հաշվառման փաստաթղթերը:

 

ՀՈԴՎԱԾ V. Տեղեկատվության տրաամդրումը

 

ԲԱԺԻՆ 5.01. Ֆինանսական և տնտեսական տվյալներ

Ստացողը տրամադրում է Կառավարչին`

ա) իր տարածքում ֆինանսական և տնտեսական պայմանների մասին ամբողջ տեղեկատվությունը, որը հիմնավորված պահանջում է Կառավարիչը, ներառյալ նրա վճարային հաշվեկշռի և Արտաքին պարտքի մասին տեղեկատվությունը;

Բ) տեղեկատվություն նրա սուբյեկտների, քաղաքական և վարչական մարմինների, հիմնարկությունների և ցանկացած կազմակերպությունների մասին, որոնք`

- պատկանում են Ստացողին

- վերահսկվում են Ստացողի կողմից;

- գործում են Ստացողի անունից նրա շահերից ելնելով;

- գործում են նման հիմնարկության կամ կազմակերպության անունից և դրա շահերից ելնելով

- կատարում են Ստացողի կենտրոնական (ազգային) բանկի կամ արժութային կարգավորող հիմնադրամի գործառույթները կամ նմանատիպ գործառույթներ:

 

ՀՈԴՎԱԾ VI. Ներդրումային վարկի ապահովումը

 

ԲԱԺԻՆ 6.01. Ներդրումային վարկի ապահովումը

ա) Ստացողը պարտավորվում է ապահովել այն, որ նրա ոչ մի արտաքին պարտք գերակայություն չունենա Հիմնադրամի միջոցներից ստացած Ներդրումային վարկի պարտքի նկատմամբ` հատկացման, իրացման և Ստացողի ակտիվների վերաբաշխման մասով:

բ) Այն դեպքում, երբ Ստացողի Արտաքին պարտքի որևէ վարկատուի մոտ ծագում է Պահման իրավունք նման պետության որևէ Պետական ակտիվների նկատմամբ, որը նախատեսում է նման վարկատուի պահանջի գերակայող բավարարում Պետական ակտիվների հաշվին Կառավարչի պահանջների համեմատ, ապա եթե Կառավարիչը համաձայն չէ այլի, նման Պահման իրավունքը դրա ծագման փաստի ուժով և Կառավարչի և Հիմնադրամի կողմից առանց հավելյալ գանձումների հավասար կերպով և համամասնորեն ճանաչվում է Վարկի բոլոր վճարումների ապահովում:

 

ՀՈԴՎԱԾ VII. Չեղարկումը. Կասեցումը. Վաղաժամկետ մարման պահանջը

 

ԲԱԺԻՆ 7.01. Ստացողի կողմից Ներդրումային վարկի գումարների չեղարկումը

Ստացողն իրավունք ունի, ծանուցելով Կառավարչին, չեղարկել Ներդրումային վարկի ցանկացած չօգտագործված գումար:

Ստացողի կողմից նման ծանուցում ուղարկելու ամսաթիվ է համարվում դրանում նշված Ներդրումային վարկի գումարի չեղարկման ամսաթիվը: Չեղարկումն ուժի մեջ է մտնում Կառավարչի կողմից Ստացողին չեղարկման մասին գրավոր հաստատում ուղարկելու ամսաթվից:

Եթե նշված ծանուցումը Կառավարչի կողմից ստացված է Ստացողի կողմից այն ուղարկելու պահից մեկ օրացույցային ամսվա ընթացքում, դրանում նշված գումարի չեղարկման ամսաթիվ է համարվում Կառավարչի կողմից Ստացողին չեղարկման մասին գրավոր հաստատում ուղարկելու ամսաթիվը:

 

ԲԱԺԻՆ 7.02.Ներդրումային վարկի միջոցների տրամադրման վերաբերյալ Ստացողի իրավունքի կասեցում

Այն դեպքում, երբ վրա կհասնի և կշարունակվի ստորև նշված իրադարձություններից մեկը, Կառավարիչն իրավունք ունի Ստացողին ծանուցելով, ամբողջությամբ կամ մասնակի կասեցնել Ներդրումային վարկի միջոցների տրամադրման Ստացողի իրավունքը: Նման կասեցումը կգործի Կառավարչի կողմից Ստացողին ծանուցելու պահից մինչև այն պահը, երբ կվերանան կասեցումն առաջացրած պատճառները եթե Կառավարիչը չի ծանուցի Ստացողին միջոցների տրամանդրման իրավունքի վերականգնման մասին մինչև կասեցման պատճառների վերացումը:

ա) Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով սահմանված ժամկետում Ստացողը չի կատարել Վարկի որևէ վճարում ամբողջությամբ կամ մասնակի;

բ) Ստացողը չի կատարել կամ չի ապահովել Հիմնադրամի հիմնադրման մասին Պայմանագրով, Հիմնադրամի մասին կանոնակարգով, Հիմնադրամի միջոցների կառավարման մասին Համաձայնագրով, ինչպես նաև նրա հետ կնքված Հիմնադրամի միջոցների տրամադրաման մասին ցանկացած Համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարումը :

վ) Ստացողը չի կատարել Հիմնադրամի մասնակից պետությանը, Կառավարչին կամ ՄՖԿ հասանելիք Հիմնական պարտքի մարման , տոկոսների կամ ցանկացած այլ գումարի վճարում` Ստացողի և Հիմնադրամի մասնակից պետության, Կառավարչի կամ ՄՖԿ միջև կնքված Համաձայնագրով սահմանված ժամկետներում:

գ) Իրավաբանական անձը, որի բաժնետեր կամ մասնակից է հանդիսանում Ստացողը, չի կատարել Հիմնական պարտքի մարման , տոկոսների կամ ցանկացած այլ գումարի վճարումներ`իրավաբանական անձի և Կառավարչի միջև կնքված Համաձայնագրով սահմանված ժամկետներում:

դ) ծագել է արտակարգ իրավիճակ, որը քիչ հավանական է դարձնում այն, որը Նախագիծը կարող է իրականացվել կամ կողմերից որևէ մեկը կկարողանա կատարել Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները:

ե) Ստացողի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի կապակցությամբ ներկայացված ցանկացած տեղեկատվություն կամ հաշվետվություն էականորեն սխալ էին:

ժ) Տեղի է ունեցել ստորև բերված իրադարձություններից մեկը, վերաբերող Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով նախատեսված ֆինանսավորման տրամադրման պարտավորություններին, որոնք պետք է կատարվեին Նախագծի իրականացման համար (Համաֆինանսավորում) որևէ կազմակերպության կողմից, բացառությամբ Կառավարչի (Համաֆինանսավորող կազմակերպություն)

- Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում նշված է ժամկետ, որի վրա հասնելու ժամանակ Համաֆինանսավորող կազմակերպության հետ կնքված Համաֆինասավորման տրամադրման մասին Համաձայնագիրը (Համաֆինանսավորման համաձայնագիր) պետք է մտներ ուժի մեջ, սակայն Համաֆինանսավորման մասին համաձայնագիրը չի մտել ուժի մեջ այդ ժամկետում կամ Կառավարչի հետ համաձայնեցված ավելի ուշ ժամկետում ;

- Համաֆինանսավորման միջոցների ստացման իրավունքը ամբողջությամբ կամ մասնակի կասեցվել , չեղարկվել կամ դադարեցվել է Համաֆինանսավորող կազմակերպության կողմից Համաֆինանսավորման մասին համաձայանգրի պայմանների համաձայն, եթե նման կասեցումը, չեղարկումը կամ դադարեցումը կապված էին Համաֆինանասավորում ստացողի կողմից Համաֆինանսավորման մասին համաձայանգրով պարտավորությունները չկատարելու հետ:

- Համաֆինանսավորող կազմակերպությունը պահանջ է ներկայացրել Նախագծի համաֆինանսավորման համար հատկացված միջոցների վաղաջամկետ մարման մասին, եթե նման պահանջը առաջացել է Համաֆինանասավորում ստացողի կողմից Համաֆինասավորման մասին համաձայանգրով պարտավորությունները չկատարելու հետ:

Սույն կետի դրույթները չեն կիրառվում այն դեպքում, երբ Ստացողը Կառավարչին ներկայացնում է Կառավարչին բավարարող ապացույցներ այն բանի համար, որ Նախագծի Համաֆինանսավորման բավարար միջոցներ կարելի է ստանալ այլ աղբյուրներից Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի պայմաններով:

զ) Ստացողը առանց Կառավարչի համաձայնության ամբողջությամբ կամ մասնակի վերազիջել է Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով նախատեսված իր պարտավորություններից որևէ մեկը;

ի) Ստացողը առանց Կառավարչի համաձայնության վաճառել է, հանձնել է վարձակալության, փոխանցել է, վերազիջել կամ այլ կերպով կատարել է որևէ գույքի կամ ակտիվների օտարում, որոնք ամբողությամբ կամ մասնակի ֆինանասավորվում էին Ներդրումային վարկի միջոցներից այն պայմանով, որ սույն կետի դրույթները չեն տարածվում այն գործառույթների վրա, որոնք իրականացվում են սովորական գործունեության կարգով և Կառավարչի կարծիքով էական և բացասական ազդեցություն չեն գործադրում Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով նախատեսցած Ստացողի կողմից իր պարտավորությունների կատարման վրա:

կ) Ստացողն այլևս Հիմնադրամի մասնակից չէ

լ) Տեղի է ունեցել ցանկացած այլ իրադարձություն, նշված Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում սույն բաժնի նպատակերի համար:

 

ԲԱԺԻՆ 7.03. Ներդրումային վարկի միջոցների տրամադրման վերաբերյալ Ստացողի իրավունքի չեղարկում

Այն դեպքում, երբ վրա կհասնի և կշարունակվի ստորև նշված իրադարձություններից մեկը,Կառավարիչն իրավունք ունի Ստացողին ծանուցելով,կասեցնել Ներդրումային վարկի միջոցների որևէ մասի տրամադրման Ստացողի իրավունքը: Նման ծանուցման ամսաթիվը համարվում է դրանում նշված գումարի չեղարկման ամսաթիվը:

ա) Ներդրումային վարկի միջոցների տրամադրման Ստացողի իրավունքը կասեցվել է Ներդրումային վարկի չօգտավործված որևէ գումարի նկատմամբ ավելի քան երեսուն օր շարունակ;

բ) Կառավարիչը խորհրդակցելով Ստացողի հետ, որոշում է ընդունել այն մասին, որ Ներդրումային վարկի չօգտավործաված որևէ գումար չի պահանջվի Ընդունելի ծախսերի ֆինանսավորման համար:

վ) Կառավարիչը Ներդրումային վարկի միջոցներից ֆինանսավորման ենթակա որևէ պայմանագրի կապակցությամբ գալիս է եզրահանգման, որ Ստացողի ներկայացուցիչները պայմանագրով նախատեսված գնումների ընթացքում ներգրավված են եղել կաշառակերության, խարդախության, դավադրության կամ ճնշում գործադրելու մեջ, իսկ Ստացողը չի ձեռնարկել Կառավարչին բավարարող միջոցներ իրավիճակը շտկելու համար: Այս դեպքում Կառավարիչը որոշում է Ներդրումային վարկի միջոցների չեղարկման ենթակա գումարները, ելնելով նման պայմանագրի ծախսերի ծավալից, որը Կառավարչի տեսակետից, ընդունելի կլիներ Ներդրումային վարկի միջոցներից ֆինանսավորման համար:

գ) Կառավարիչը գալիս է եզրահանգման, որ Ներդրումային վարկի միջոցներից վճարվող որևէ պայմանագրի գնումները չեն համապատասխանում Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում շարադրված կամ նշված ընթացակարգերին: Այս դեպքում Կառավարիչը որոշում է Ներդրումային վարկի միջոցների չեղարկման ենթակա գումարները, ելնելով նման պայմանագրի ծախսերի ծավալից, որը Կառավարչի տեսակետից, ընդունելի կլիներ Ներդրումային վարկի միջոցներից ֆինանսավորման համար:

դ) Վարկի հասանելիության ժամանակահատվածի ավարտի Ամսաթվի վրա հասնելուց հետո մնում է չօգտագործված մնացորդ:

ե) Տեղի է ունեցել ցանկացած այլ իրադարձություն, նշված Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում սույն բաժնի նպատակերի համար:

 

ԲԱԺԻՆ 7.04. Հիմնական պարտքի մարման ժամանակացույցի փոփոխություն չեղարկման դեպքում

Եթե Կառավարիչը և Ստացողը չեն պայմանավորվում այլ բանի մասին, ապա չեղարկման հետևանքով Ներդրումային վարկի Հիմնական պարտքի մարման նոր ժամանակացույցի սահմանման դեպքում Ներդրումային վարկի ցանկացած չեղարկված գումար հանվում է Ներդրումային վարկի Հիմնական պարտքի գումարներից` համաչափ մարման ժամկետներին, որոնք վրա են հասնում չեղարկման ամսաթվից հետո:

 

ԲԱԺԻՆ 7.05. Ներդրումային վարկի Հիմնական պարտքի վաղաժամկետ մարման պանահջի ներկայացում

Կառավարիչն իրավունք ունի, գրավոր ծանուցելով Ստացողին, պահանջել Ներդրումային վարկի Հիմնական պարտքի ամբողջ կամ գումարի մասի վաղաջամկետ մարում Վարկի այլ վճարումների հետ միասին, որոնք ենթակա են վճարման համաձայն Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի կամ Չափանշային պայմաններով հետևյալ դեպքերում`

ա) եթե տեղի է ունեցել Չափանշային պայմանների 7.02 բաժնում նշված որևէ իրադարձություն և Կառավարչի կողմից Ստացողին ծանուցելու ամսաթվից շարունակվում է 30 (երեսուն ) օր, եթե այլ ժամկետ նշված չէ ծանուցման մեջ:

բ) Տեղի է ունեցել ցանկացած այլ իրադարձություն, նշված Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում սույն բաժնի նպատակների համար և այդ իրադարձությունը շարունակվում է Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում նշված ժամանակահատվածի ընթացքում:

Կառավարչի կողմից վաղաժամկետ մարման մասին ծանուցում ստանալուց հետո դրանում նշված Հիմնական պարտքի գումարները և Վարկի այլ վճարումները ենթակա են անհապաղ վճարման:

 

ԲԱԺԻՆ 7.06. Տուժանք վարկի Վճարումների մարման կետանցի համար

Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով նախատեսված Հիմնական պարտքի, Տոկոսների, Մարժայի, Ռիսկի հավելավճարի, Պահեստավորման համար միջնորդավճարի, Սկզբնական միանվագ միջնորդավճարի վերադարձման պարտավորության կատարման կետանցի դեպքում, Ստացողը կետանցված պարտքի գումարի հետ մեկտեղ, Կառավարչին վճարում է տուժանք մարման հետաձգման համար Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում նշված չափով, որը հաշվեգրվում է կետանցի պարտքի ամբողջ գումարի վրա կետանցի յորաքանչյուր օրվա համար: Տուժանքը հաշվեգրվում է այն ամսաթվից հետո, երբ նման վճարումը պետք է կատարվեր, մինչև Կառավարչի հաշվին կետանցված պարտքի գումարի հաշվեգրման օրը:

 

ԲԱԺԻՆ 7.07. Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի գործողությունը Չեղարկումից, կասեցումից կամ վաղաժամկետ մարման պահանջ ներկայացնելուց հետո

Չնայաց սույն հոդվածին համաձայն ցանկացած չեղարկմանը, կասեցմանը կամ վաղաժամկետ վճարման պահանջի ներկայացմանը, Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի բոլոր դրույթները շարունակում են գործել ամբողջ ծավալով, եթե Չափանշային պայմաններով կամ Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով այլ բան նախաեսված չէ:

 

ՀՈԴՎԱԾ VIII. Պարտավորությունների հարկադիր կատարում: Արբիտրաժ

 

ԲԱԺԻՆ 8.01. Պարտավորությունների հարկադիր կատարման հնարավորություն

ա) Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով նախատեսված Ստացողի իրավունքներն ու պարտականություններն ունեն իրավաբանական ուժ և ապահովված են հարկադիր կատարման հնարավորությամբ` Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի, Չափանշային պայմանների և Հիմնադրամի այլ փաստաթղթերի դրույթների համաձայն, անկախ Ստացողի Օրենսդրության որևէ դրույթներից:

բ) Ստացողն իրավունք չունի պնդել, որ Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի և Չափանշային պայմանների որևէ դրույթ չունի իրավաբանական ուժ կամ ենթակա չէ հարկադիր կատարման` Ստացողի Օրենսդրության որևէ դրույթի, Հիմնադրամի փաստաթղթերի կամ Կառավարչի փաստաթղթերի համաձայն:

գ) Սույնով Ստացողը հաստատում և հավաստիացնում է Կառավարչին այն մասին, որ նրա մոտ և նրա գույքի նկատմամբ բացակայում է դատական անձեռնմխելիությունը, հայցի ապահովման միջոցների նկատմամբ անձեռնմխելիությունը, որոշման կամ հրամանի հարկադիր կատարման նկատմամբ անձեռնմխելիությունը և սույնով Ստացողը հրաժարվում է իր և իր գույքի նկատմաբ ցանկացած անձեռնմխելիությունից, որը նա կարող է ձեռք բերել, լինի դա պետական կամ այլ անձեռնմխելիություն, ներառյալ ցանկացած տրիբունալի նկատմամբ անձեռնմխելիությունը, ինչպես նաև իր գույքի անձեռնմխելիությունը նախնական ապահովման միջոցներից կամ այլ ապահովման միջոցներից կամ դատական որոշման կատարումից;

դ) Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում և Չափանշային պայմաններում պարունակվող ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել որպես հրաժարական, ուրացում կամ փոփոխություն անձեռնմխելիությունների, առավելությունների, արտոնությունների կամ պատասխանատվությունից ազատելու նկատմամբ, նախատեսված Կառավաչրի գործունեությունը կարգավորող միջազգային պայմանագրերով, այլ կիրառելի միջազգային պայմանագրերով և իրավունքով:

ե) Կառավարչի դեմ Հայցերը և գործերը կարող են հարուցվել միայն Կառավարչի կողմից անձեռնամխելիությունից, առավելություններից, արտոնություններից հրաժարվելուց հետո, որը կատարվել է Կառավարչի կողմից այն աստիճանով և այն պայմաններով, որոնք, նրա կարծիքով համապատասխանում են Կառավարչի շահերին: Անձեռնմխելիությունից, առավելություններից, արտոնություններից (դրանց մի մասից) նման հրաժարականը պետք է կատարվի Կառավարչի հիմնադրման մասին համաձայնագով նախատեսված կարգով:

 

ԲԱԺԻՆ 8.02. Իրավունքների իրականացման հետաձգում

Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով Կողմերին հասանելի որևէ իրավունքի, իրավասության կամ իրավական պաշտպանության միջոցի իրականացման հետաձգում կամ չիրականացում, ցանկացած պարտավորությունները չկատարելու դեպքում, չի նվազեցնում նման իրավունքները, իրավասությունները կամ իրավական պաշտպանության միջոցները և չի համարվում դրանցից հրաժարական կամ պարտավորությունները չկատարելու հետ լուռ համաձայնություն:

Նման կողմի ոչ մի գործողություն պարտավորություննրի չկատարման նկատմամբ կամ պարտավորությունները չկատարելու հետ լուռ համաձայնությունը չի դիպչում և չի նվազեցնում ոչ մի իրավունք, իրավասություն կամ իրավական պաշտպանության միջոցներ ցանկացած այլ կամ հաջորդող պարտավորության չկատարման նկատմամբ:

 

ԲԱԺԻՆ 8.03. Արբիտրաժ

ա) Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի կողմերի միջև ծագած ցանկացած տարաձայնություն կամ կողմերից որևէ մեկի ցանկացած առարկություն մյուս կողմի հանդեպ, որը ծագել է Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի կապակցությամբ և չի կարգավորվել Կողմերի միջև պայմանավորվածությամբ ծագման պահից վեց ամսից ոչ պակաս ժամկետում, փոխանցվում է վեճի ցանկացած կողմին` Հիմնադրամի Խորհրդի կողմից լուծման համար:

բ) այն դեպքում , երբ վեճը չի լուծվել Հիմնադրամի Խորհրդի կողմից սույն բաժնի ա) կետով նախատեսված կարգով, վեճի ցանկացած կողմ կարող է փոխանցել վեճը միջնորդ դատարանի քննությանը, որը կազմված է երեք միջնորդ դատավորներից, որոնցից մեկը նշանակվում է Հիմնադրամի Խորհրդի կողմից, մյուսը Ստացողի, իսկ երրորդը նշանակված միջնորդ դատավորների համաձանեցմամբ, կամ եթե դատավորները իրենց նշանակման պահից վեց ամսվա ընթացքում համաձայնության չգան` Միավորված Ազգերի Կազմակերպության Միջազգային Դատարանի Նախագահի կողմից: Երրորդ միջնորդ դատավորի ընտրության ժամանակ նշանակված դատավորները առաջնորդվում են այն կանոնով, որ նա չի կարող լինել վիճող կողմի պետության քաղաքացի կամ վիճող կողմի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ:

վ) Վեճի քննության ժամանակ միջնորդ դատավորներն առաջնորդվում են ՅՈՒՆՍԻՏՐԱԼ Արբիրտաժային կանոնակարգով: Արբիտրաժային քննության լեզուն ռուսերենն է: Արբիտրաժային քննության վայրը` Մոսկվա քաղաքն է:

գ) Չնայած ՅՈՒՆՍԻՏՐԱԼ Արբիրտաժային կանոնակարգի դրույթներին, արբիտրաժային դատարանն իրավասու չէ Կառավարչի հանդեպ ձեռնարկել պաշտպանության ժամանակավոր միջոցներ կամ հայցի ապահովման միջոցներ միչև արբիտրաժային որոշում կայացնելը, և Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի Կողմերից ոչ ոք չի կարող դիմել որևէ դատական ատյան Կառավարչի հանդեպ պաշտպանության ժամանակավոր միջոցներ կամ հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու միջնորդությամբ միչև արբիտրաժային որոշում կայացնելը:

դ) Արբիտրաժային դատարանն իրավասու է քննել և ցանկացած վարությում, սահմանումում կամ արբիտրաժային որոշման մեջ ներառել ցանակած վեճ կամ տարաձայնություն, պատշաճ կեպով Կառավարչի կամ Ստացողի կողմից հանձնված նրա քննությանը, այն չափով, որով վեճը կամ տարաձայնությունը ծագել են Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրից: Ընդ որում, հաշվի առնելով սույն կետը, արբիտրաժային վարությում չեն ներառվում ոչ մի կողմեր և այն չի միավորվում այլ կողմերի մասնակցությամբ:

ե) Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի նպատակների համար կիրառելի իրավունք է հանդիսանում միջազգային հանրային իրավունքը, որի աղբյուրներն են հանդիսանում Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի նպատակների համար՝

- Հիմնադրամի հիմնադրման մասին Պայմանագիրը, հիմնադրամի միջոցների կառավարման մասին Համաձայնագիրը, Կառավարչի հիմնադրման մասին Համաձայնագիրը, Ստացողի տարածքում Կառավարչի գտնվելու պայմանների մասին Համաձայնագիրը (եթե կիրառելի է), ինչպես նաև ցանկացած այլ համաձայնագրեր և պայմանագրեր, որոնք Կողմերի համար ստեղծում են փոխադարձ իրավունքներ և պարտավորություններ;

- ցանկացած միզազգային կոնվենցիաների և պայմանագրերի դրույթները, որոնք պարտադիր ուժ ունեն Կառավարչի համար, ճանաչված որպես սովորութային իրավունքի համակարգված պարտադիր նորմեր, համապատասխան կարգով կիրառվող պետությունների և ՄՖԿ նկատմամբ, կամ հաստատված որպես նման նորմեր:

- միջազգային սովորույթների այլ ձևեր, ներառյալ պետությունների և ՄՖԿ փորձը, որն ունի իրավաբանական պարտավորությունների ստեղծման համար անհրաժեշտ բազմանշանակություն, հաջորդականություն և շարունակելիություն;

- իրավունքի ընդհանուր կիրառելի սկզբունքները:

Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով լրացուցիչ կարող են սահմանվել կիրառելի իրավունքի այլ աղբյուրներ:

ժ) Համաձայնագրով դատարանի որոշման հարկադիր կատարման մասով կիրառելի իրավունք է հանդիսանում Միջազգային հանրային իրավունքը և Ստացողի օրենսդրությունը՝ դրան չհակասող մասով:

զ) Միջնորդ դատավորները որոշումն ընդունում են ձայերի մեծամասնությամբ և նրանց կողմից ընդունված որոշումը վերջնական է և պարտադիր վեճի կողմերի համար:

ի) Եթե Միջնորդ դատավորների որոշումը չի կատարվում այն վեճի կողմերին հանձնելուց հետո երեսուն օրվա ընթացքում, վեճի յուրաքանչյուր կողմ իրավունք ունի՝

- դիմել դատական որոշման համար կամ երկրորդ կողմի նկատմամբ հարուցել վարույթ` որոշման հարկադիր կատարման նպատակով՝ նման ընդդատություն ունեցող ցանկացած դատարանում;

- հարկադիր կատարել այդ որոշումը դատական հրամանով;

- երկրորդ մասնակցի հանդեպ կիրառել իրավական պաշտպանության այլ ընդունելի միջոցներ՝ արբիտրաժային որոշման և Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի դրույթների հարկադիր կատարման նպատակով:

կ) Սույն բաժնի համաձայն կայացրած ցանկացած որոշման հարկադիր կատարման նպատակով որևէ վարույթի կապակցությամբ ցանկացած ծանուցումների կամ դատական որոշումների հանձնումը պետք է իրականացվի Չափանշային պայմանների 10.01 բաժնի համաձայն: Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի Կողմերը հրաժարվում են նման ծանուցման կամ դատական որոշման հանձնման այլ եղանակներից:

 

ՀՈԴՎԱԾ IX. Ուժի մետ մտնելը: Գործողության դադարեցումը

 

ԲԱԺԻՆ 9.01. Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պայմանները

Ներդրումային վարկի տրամադրման մասին ցանկացած Համաձայնագիր ուժի մեջ է մտնում միայն այն բանից հետո, երբ Կառավարիչը ստանում է իր համար բավարար ապացույցներ հետևյալ պայմանների կատարման մասին՝

ա) Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագիրը

- պատշաճ կերպով հաստատված կամ վավերացված է Ստացողի բոլոր իրավասու մարմինների կողմից վերջինիս օրենսդրությամբ սահմանված կարգով;

- Ստացողի անունից ստորագրված է պատշաճ ձևակեպված իրավասություններ ունեցող անձի կողմից;

- իրենից ներկայացնում է Ստացողի վավերական և իրավաբանական ուժ ունեցող պարտավորություն, որը ենթակա է կատարման Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի պայմաններին համապատասխան:

բ) Կատարված են ցանկացած այլ պայմաններ, վերապահված Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով սույն բաժնի նպատակների համար:

Ի հաստատումն ուժի մեջ մտնելու պայմանների կատարման, Կառավարչին պետք է ներկայացվի իրավաբանի եզրակացություն, որն ընդունելի է վերջինիս համար կամ հանաձայնեցված է նրա հետ, Կառավարչին բավարարող իրավասու մարմնի եզրակացություն, որը հաստատում է որ՝

 - Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագիրը պատշաճ կերպով հաստատված կամ վավերացված է Ստացողի կողմից և իրավաբանորեն պարտադիր է նրա համար սույն համաձայնագրի պայմանների համաձայն:

- Կատարված են ցանկացած այլ պայմաններ, վերապահված Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով սույն բաժնի նպատակների համար:

 

ԲԱԺԻՆ 9.02. Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվը

ա) բացառությամբ Ստացողի և Կառավարչի միջև այլ պայմանավորվածությունների, Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն օրը, երբ Կառավարիչը ծանուցում է Ստացողին այն մասին, որ նա ընդունել է Չափանշային պայմանների 9.01 բաժնի համաձայն անհրաժեշտ ապացույցները (այսուհետ՝ Ուժի մեջ մտնելու ամսաթիվ):

բ) Եթե մինչև Ուժի մեջ մտնելու ամսաթիվը տեղի է ունեցել իրադարձություն, որի հիման վրա Կառավարիչը կարող է կասեցնել Ներդրումային վարկի միջոցների տրամադրման Ստացողի իրավունքը, եթե Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագիրն ուժի մեջ լիներ, Կառավարիչն իրավունք ունի հետաձգել սույն բաժնի ա) կետում նշված ծանուցման ուղարկումը մինչ այն պահը, երբ կդադարեն նման իրադարձությունները կամ իարվիճակը:

 

ԲԱԺԻՆ 9.03. Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի գործողության դադարեցումը ուժի մեջ չմտնելու պատճառով

Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի գործողությունը և Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի շրջանակներում Կողմերի բոլոր պարտավորությունների գործողությունը դադարեցվում է, եթե Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագիրն ուժի մեջ չի մտել՝ սույն բաժնի նպատակների համար Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով սահմանված ժամկետում (այսուհետ՝ Ուժի մեջ մտնելու վերջնաժամկետ), բացառությամբ այն դեպքերի, երբ Կառավարիչը, քննելով հետաձգման պատճառները, սահմանում է Ուժի մեջ մտնելու ավելի ուշ վերջնաժամկետ: Կառավարիչը անհապաղ ծանուցում է Ստացողին Ուժի մեջ մտնելու ավելի ուշ վերջնաժամկետի մասին:

 

ԲԱԺԻՆ 9.04. Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի գործողության դադարեցումը

Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի գործողությունը և Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի շրջանակներում Կողմերի բոլոր պարտավորությունների գործողությունը անհապաղ դադարեցվում է Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով նախատեսված Հիմնական պարտքի և Վարկի բոլոր վճարումներց հետո:

 

ՀՈԴՎԱԾ X. Այլ դրույթներ

 

ԲԱԺԻՆ 10.01. Ծանուցումներ և հարցումներ

Ցանկացած ծանուցում կամ հարցում, որոնք պետք է կամ կարող են ուղարկվել Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի համաձայն կամ դրա կապակցությամբ, ձևակերպվում են գրավոր: Նման ծանուցումը կամ հարցումը համարվում են պատշաճ կերպով ուղարկված, եթե դրանք առաքված են փոստատարի կողմից կամ փոստով, տելեքսով կամ ֆաքսով, (կամ եթե դա թույլատվում է Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով, կապի էլեկտրոնային միջոցների օգնությամբ), մյուս կողմին, որին դրանք պետք է կամ կարող են ուղարկվել տվյալ կողմի հասցեով, որը նշված է Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում, կամ այլ հասցեով, որի մասին այդ կողմը հայտնել է ծանուցում ուղարկող կամ հարցում կատարող կողմին: Առաքումը ֆաքսով նույնպես հաստատվում է փոստային առաքմամբ:

 

ԲԱԺԻՆ 10.02. Գործողություններ Ստացողի անունից

ա) Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի շրջանակներում Ստացողի կողմից նշանակված ներկայացուցիչը կամ ցանկացած այլ անձ, տվյալ ներկայացուցչի կողմից նշված նպատակներով պատշաճ կերպով գրավոր ձևով լիազորված, կարող է կատարել ցանկացած գործողություններ, որոնց կատարումն անհրաժեշտ է կամ թույլատրված է Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրին համապատասխան և ձևակերպել ցանկացած փաստաթղթեր, որոնց ձևակերպումն անհրաժեշտ է կամ թույլատրված է նման Համաձայնագրով Ստացողի անունից:

բ) Ստոացողի կողմից նշանակված նեկայացուցիչը կամ ներկայացուցչի կողմից լիազորված անձը կարող է Ստացողի անունից համաձայնեցնել Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի ցանկացած փոփոխություն, գրավոր փաստաթղթի հիման վրա, որը ձևակերված է Ներկայացուցչի կամ լիազորված անձի կողմից, այն պայմանով, որ նման ներկայացուցչի կարծիքով այդ փոփոխությունը տվյալ պայմաններում հիմնավորված է և Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի շրջանակներում չի հանգեցնի Ստացողի պարտավորությունների ավելացմանը:

 

ԲԱԺԻՆ 10.03. Ստացողի ներկայացուցչի իրավասությունների հաստատում

Ստացողը ներկայացնում է Կառավարչին՝

ա) Անձի կամ անձանց իրավասությունների մասին բավարար ապացույցներ, որոնք Ստացողի անունից կատարելու են ցանկացած գործողություններ կամ ձևակերպելու են ցանկացած փաստաթղթեր, որոնց կատարումը կամ ձևակեպումը նա պահաջում է Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրին համապատասխան, որի կողմ նա հանդիսանում է:

բ) Ստացողի ներկայացուցչի կողմից լիազորված անձանց ստորագրությունների նմուշները՝ Չափանշային պայմանների 10.02 բաժնի համաձայն, որոնք հաստատված են Ստացողի լիազորված ներկայացուցչի կողմից:

 

ԲԱԺԻՆ 10.04. Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի ձևակերպումը

Ներդրումային վարկի տրամադրման մասին յուրաքանչյուր Համաձայնագիր կազմվում է ռուսերեն լեզվով և կարող է ձևակերպվել մի քանի օրինակով, որոնց քանակը նշվում է Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում, որոնցից յուրաքանչյուրը հանդիսանում է բնօրինակ:

Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են գրավոր տեսքով և ստորագրվում են Կողմերի լիազորված ներկայացուցիչների կողմից, ուժի մեջ են մտնում Համաձայնագրի համար սահմանված կարգով, և ուժի մեջ մտնելուց հետո հանդիսանում են դրա անբաժանելի մասը:

Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի փոփոխությունները, որոնց կատարումը թույլատրվում է Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի և սույն Չափանշային պայմանների համաձայն ծանուցում ուղարկելու միջոցով, կատարվում են միակողմանի և չեն պահանջում մյուս կողմից լիազոր ներկայացուցչի ստորագրություն:

 

Թարգմանություն ռուսերենից

 

Հայաստանի Հանրապետության և Եվրասիական Զարգացման Բանկի Միջև կնքված

Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Հակաճգնաժամային Հիմնադրամի

Միջոցներից ներդրումային Վարկի Տրամադրման Մասին

Համաձայնության առ “__” _____201_թ.

Հավելված №2

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Ներդրումային վարկի գումարը՝

150 000 000 (Հարյուր հիսուն միլիոն)

Վարկի արժույթը

ԱՄՆ դոլար

Ներդրումային վարկի հասանելիության ժամանակահատվածի ավարտի ամսաթիվը

31 դեկտեմբրի 2018 թվական կամ ավելի ուշ ժամկետ, որը Կառավարիչը կարող է սահմանել Չափանշային պայմանների 1.03 Բաժնի ե) կետի դրույթների համաձայն

Ներդրումային վարկի օգտագործման ժամկետը

20 (քսան) տարուց ոչ ավել, սկսած Ուժի մեջ մտնելու ամսաթվից, ներառյալ այն ժամանակահատվածը, որի ընթացքում չի կատարվում Հիմնական պարտքի մարում (այսուհետ՝ Արտոնյալ ժամանակահատված)՝ Ուժի մեջ մտնելու ամսաթվից 5 (հինգ) տարուց ոչ ավել
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը որոշվում է Համաձայնագրի 7.1. կետի համաձայն

Սկզբնական միանվագ միջնորդավճար

Ներդրումային վարկի գումարից 0,5 (Զրո ամբողջ հինգ տասնորդական) տոկոս

Սկզբնական միանվագ միջնորդավճարը վճարվում է Չափանշային պայմանների 3.01. Բաժնի ա) ենթակետի համաձայն

Միջնորդավճար պահեստավորման համար

չի կիրառվում

Մարժա

չի կիրառվում

Ռիսկի հավելավճար

չի կիրառվում

Տոկոսներ

Դրույքաչափը՝տարեկան 1.65 (մեկ ամբողջ վաթսունհինգ հարյուրերորդական) տոկոս

Համաձայնագրի շրջանակներում կիրառվող կանոնները և ընթացակարգերը

- Եվրասիական տնտեսական ընկերակցույթան Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսավորվող նախագծերի գնումների քաղաքականությունը (հաստատված է Հիմնադրամի Խորհրդի որոշմամբ առ 10 հուլիսի 2013թ., արձանագրություն №11) (այսուհետ՝ “Հիմնադրամի գնումների Քաղաքականություն”)
- Վերակառուցման և զարգացման Միջազգային բանկի (ՎԶՄԲ) ուղեցույց “Համաշխարհային բանկի փոխառուների կողմից ՎԶՄԲ փոխառություններով և ԶՄԱ վարկերով ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումներ” 2011 թվականի հունվար (Guidelines: Procurment of Goods, Works and Non-consulting Services under IBRD Loans and IDA Credits & Grants by World Bank Borrowers, January 2011) (այսուհետ՝ “ՎԶՄԲ ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումների ուղեցույց”)
- Վերակառուցման և զարգացման Միջազգային բանկի (ՎԶՄԲ) ուղեցույց “ՎԶՄԲ փոխառություններով և ԶՄԱ վարկերով խորհրդատուների ընտրություն և վարձում”, 2011 թվականի հունվար (Guidelines: Selection and employment of Consultants under IBRD Loans and IDA Credits & Grants by Word Bank Borrowers, January 2011) (այսուհետ՝ “ՎԶՄԲ խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույց ”)
- Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործառութային քաղաքականություն “Կանոնակարգ պաշտպանության միջոցների քաղականության մասին”, 2009թ. հունիս (Asian Development Bank Policy Paper: Safeguard Policy Statement, June 2009);
- Ասիական զարգացման բանկի հակակոռուպցիոն քաղաքականություն (Asian Development Bank: Anticorruption Policy, July 1998);
- Ասիական զարգացման բանկի թափանցիկության սկզբունքները և ուղեցույցները, 2012 թվականի դեկտեմբեր (Asian Development Bank Integrity Principles and Guidelines, December 2012);
- Ասիական զարգացման բանկի հասարակության հետ կապերի քաղաքականություն՝ Տեղեկատվության բացահայտում և փոխանակում, 2011 թվականի հոկտեմբեր (Asian Development Bank Public Communications Policy: Disclosure and Exchange օf Information, October 2011):

ՍՏԱՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ

ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ

   
   

____________________

__________________
Պանկին Դ. Վ.
Վարչության նախագահ

 

Թարգմանություն ռուսերենից

 

Հայաստանի Հանրապետության և Եվրասիական Զարգացման Բանկի միջև կնքված

Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Հակաճգնաժամային Հիմնադրամի
Միջոցներից ներդրումային Վարկի Տրամադրման Մասին

Համաձայնության առ “__” _____2015թ.

Հավելված №3

Հիմնական պարտքի մարման ժամանակացույց

 

1. Ստացողը պարտավորվում է իրականացնել Հիմնական պարտքի մարումը հետևյալ ժամանակացույցով՝

 

Հիմնական պարտքի մարման ամսաթիվը

Հիմնական պարտքի գումարը, որը ենթական է մարման հիմնական պարտքի մարման յուրաքանչյուր Ամսաթվին

30 հունիսի 2020 թվականի

5.000.000,00 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար

30 դեկտեմբերի 2020 թվականի

5.000.000,00 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար

30 հունիսի 2021 թվականի

5.000.000,00 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար

30 դեկտեմբերի 2021 թվականի

5.000.000,00 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար

30 հունիսի 2022 թվականի

5.000.000,00 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար

30 դեկտեմբերի 2022 թվականի

5.000.000,00 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար

30 հունիսի 2023 թվականի

5.000.000,00 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար

30 դեկտեմբերի 2023 թվականի

5.000.000,00 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար

30 հունիսի 2024 թվականի

5.000.000,00 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար

30 դեկտեմբերի 2024 թվականի

5.000.000,00 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար

30 հունիսի 2025 թվականի

5.000.000,00 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար

30 դեկտեմբերի 2025 թվականի

5.000.000,00 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար

30 հունիսի 2026 թվականի

5.000.000,00 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար

30 դեկտեմբերի 2026 թվականի

5.000.000,00 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար

30 հունիսի 2027 թվականի

5.000.000,00 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար

30 դեկտեմբերի 2027 թվականի

5.000.000,00 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար

30 հունիսի 2028 թվականի

5.000.000,00 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար

30 դեկտեմբերի 2028 թվականի

5.000.000,00 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար

30 հունիսի 2029 թվականի

5.000.000,00 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար

30 դեկտեմբերի 2029 թվականի

5.000.000,00 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար

30 հունիսի 2030 թվականի

5.000.000,00 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար

30 դեկտեմբերի 2030 թվականի

5.000.000,00 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար

30 հունիսի 2031 թվականի

5.000.000,00 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար

30 դեկտեմբերի 2031 թվականի

5.000.000,00 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար

30 հունիսի 2032 թվականի

5.000.000,00 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար

30 դեկտեմբերի 2032 թվականի

5.000.000,00 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար

30 հունիսի 2033 թվականի

5.000.000,00 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար

30 դեկտեմբերի 2033 թվականի

5.000.000,00 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար

30 հունիսի 2034 թվականի

5.000.000,00 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար

30 դեկտեմբերի 2034 թվականի

5.000.000,00 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար

2. Սույն Հավելվածի 1 կետում նշված Հիմնական պարտքի մարման ժամանակացույցը փոփոխվում է Համաձայնագրով նախատեսված դեպքերում և կարգով՝ հաշվի առնելով Չափանշային պայմանների դրույթները:

 

3. Կառավարիչը Ստացողին ծանուցում է Հիմնական պարտքի մարման ժամանակացույցի յուրաքանչյուր փոփոխության մասին, նշելով Համաձայնագրով փոփոխությունների համար նախատեսված հիմքերը և կցելով Հիմնական պարտքի մարման փոփոխված ժամանակացույցը:

 

ՍՏԱՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ

ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ

   
   

____________________

__________________
Պանկին Դ. Վ.
Վարչության նախագահ

 

Թարգմանություն ռուսերենից

 

Հայաստանի Հանրապետության և Եվրասիական Զարգացման Բանկի միջև կնքված

Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Հակաճգնաժամային Հիմնադրամի
Միջոցներից ներդրումային Վարկի Տրամադրման Մասին

Համաձայնության առ “__” _____201_թ.

Հավելված №4

 

Նախագծի ֆինանսավորման աղբյուրները և ծախսերի տեսակները

 

Ծախսերի տեսակները

Հատկացված գումարը (ԱՄՆ դոլարով)

Բաժնեմասը ՝ծախսերի ֆինանսավորման ընդհանուր գումարից

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԱՐԿ

(1) Ագարակից դեպի Քաջարան ավտոճանապարհի 20,5 կիլոմետր երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքներ, ներառյալ Նախագծի դիզայնի մանրամասն նախապատրաստում

141.150.000,00 (հարյուր քառասունմեկ միլիոն հարյուր հիսուն հազար)

100% (առանց հարկերի)

(2) Խորհրդատուի ծառայություններ աշխատանքների կատարման վերահսկողության և ճարտարագիտության որոլտում

2.000.000,00 (Երկու միլիոն)

100% (առանց հարկերի)

(3) Չնախատեսված ծախսեր

6.850.000,00 (Վեց միլիոն ութ հարյուր հիսուն հազար)

100% (առանց հարկերի)

ՍՏԱՑՈՂԻ ԲՅՈՒՋԵ

(4) Հողի առգրավում և տեղահանում Նախագծի նպատակներով

4.500.000, 00 (Չորս միլիոն հինգ հարյուր հազար)

100%

(5) Ըստ Պայմանագրերի հարկերից և այլ պարտադիր վճարումներից ազատում, վճարվող Ներդրումային վարկի միոցների հաշվին

30.000.000, 00 (Երեսուն միլիոն)

100%

Նախագծի ֆինանսավորման համար հատկացված ընդհանուր գումարը

184.700.000,00 (Հարյուր ութսունչորս միլիոն յոթ հարյուր հազար)

 

ՍՏԱՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ

ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ

   
   

____________________

__________________
Պանկին Դ. Վ.
Վարչության նախագահ

 

Թարգմանություն ռուսերենից

 

Հայաստանի Հանրապետության և Եվրասիական Զարգացման Բանկի միջև կնքված

Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Հակաճգնաժամային Հիմնադրամի Միջոցներից ներդրումային Վարկի Տրամադրման Մասին

Համաձայնության առ “__” _____201_թ.

Հավելված №5

 

Նախագծի նկարագրությունը և իրականացման կարգը

 

1. Նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում Ագարակից դեպի Քաջարան 20,5 կիլոմետր ձգվող “Հյուսիս-Հարավ” ավտոճանապարհային միջանցքի հատվածում անցանելիության բարձրացումը և վթարների նվազումը:

Նախագիծը նախատեսվում է ավարտել վարկի հասանելիության ժամանակահատվածի ավատրման Ամսաթվից ոչ ուշ:

2. Ստացողն ապահովում է Նախագծի իրականացումը և Համաձայնագրի պայմանների կատարումը իր գործադիր իշխանության մարմինների միջոցով, նրանց վրա դնելով Համաձայնագրի պայմանների կատարման պատասխանատվությունը՝ Ստացողի օրենսդրությամբ սահմանված կարգով, այդ թվում՝

2.1. Հայաստանի Հանրապետության Տրանսպորտի և կապի նախարարությունը (կամ դրա իրավահաջորդը) պատասխանատու է Համաձայնագրի պայմաններով Նախագծի իրականացման համար, այդ թվում Նախագծի իրականացման աշխատանքների ամենօրյա համակարգման համար, ներառյալ ֆինանսների, գնումների, հաշվառման վարման, միջոցների նպատակային բաշխման, մոնիթորինգի և արդունավետության գնահատման կառավարման, ֆինասնական հաշվետվության ձևավորման և ներկայացման և Համաձայնագրով սահմանված այլ հաշվետվությունների ըստ Նախագծի, արտաքին աուդիտորների ներգրավվման, սոցիալական և բնապահպանական ոլորտում պատասխանատվության պահանջների կատարման համար:

2.2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը (կամ նրա իրավահաջորդը) պատասխանատու է Վարկի վճարումների ամբողջական և ժամանակին կատարելու համար, ինչպես նաև Համաձայնագրին համապտասխան Համաֆինանսավորումը ժամանակին տրամադրելու համար:

 

ՍՏԱՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ

ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ

   
   

____________________

__________________
Պանկին Դ. Վ.
Վարչության նախագահ

 

Թարգմանություն ռուսերենից

 

Հայաստանի Հանրապետության և Եվրասիական Զարգացման Բանկի միջև կնքված

Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Հակաճգնաժամային Հիմնադրամի

Միջոցներից ներդրումային Վարկի Տրամադրման Մասին

Համաձայնության առ “__” _____201_թ.

Հավելված №6

 

Նախագծի մոնիթորինգ և գնահատում

 

1. Նախագծի մոնիթորինգ եվ գնահատում

ա) Ստացողը մշտապես պետք է իրականացնի Նախագծի կատարման և դրա նպատակների իրականացման մոնիթորինգ և գնահատում համաձայն Սույն հավելվածի 2 կետում նշված մոնիթորինգի ցուցանիշների (այսուհետ՝ “Նախագծի մոնիթորինգի ցուցանիշներ”)

բ) Նախագծի իրականացման յուրաքանչյուր օրացույցային տարվա համար Ստացողը պետք է նախապատրաստի և ներկայացնի Կառավարչին հաշվետվություն Նախագծի մոնիթորինգի և գնահատման ամփոփոված արդյունքներով, անցած օրացուցային տարում Նախագծի իրականացման ընթացծում ձեռք բերված առաջընթացի մասին, շարադրելով Նախագծի արդյունավետ կատարման և դրա նպատակների իրականացման համար հաստատված միջոցները: Նման հաշվետվությունը պետք է ներկայացվի մինչև հաշվետու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա մարտի 31, եթե այլ ժամկետ սահմանված չէ Կառավարչի կողմից: Վերջին հաշվետվությունը Կառավարչին պետք է ներկայացվի Վարկի հասանելիության ժամանակահատվածի ավարտի Ամսաթվից ոչ ուշ, քան 45 (քառասունհինգ) օրվա ընթացքում:

վ) Ստացողը Կառավարչի հետ համատեղ պետք է քննարկի (բ) ենթակետում նշված հաշվետվությունը և հետագայում ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները Նախագծի արդյունավետ կատարման և դրա նպատակների իրականացման համար, հաշվի առնելով վերը նշված հաշվետվությունների վերաբերյալ եզրակացությունները և խորհուրդները, ինչպես նաև տվյալ հարցի շուրջ Կառավարչի կարծիքը:

գ) Ստացողի կողմից վերջնական հաշվետվությունը ներկայացվում է Չափանշային պայմանների 4.03 Բաժնի գ) ենթակետի դրույթների համաձայն:

2. Նախագծի մոնիթորինգի ցուցանիշներ

1) Ճանապարհային ցանցի անցանելիության և անվտագության աստիճանի բարձրացում;

2) բեռնափոխադրող և ուղևորափոխադրող տրանսպորտի անխոչըդոտ ընթացքի պայամանների ստեղծում;

3) Վաճառքի շուկաների հասանելիության բարելավում, նյութատեխնիկական պահումների նվազեցում;

4) Հայաստանի Հանրապետության տարածքով բեռների տարանցիկ հոսքի ավելացում, այդ թվում Մաքսային միության անդամ պետություններ

5) հարակից բնակավայրերի բնակիչների համար բարենպաստ տրանսպորտային պայմանների ստեղծում;

6) Նախագծի շրջանակներում գնումները, միջոցների ծախսումը և հաշվետվությունները, ինչպես նաև Նախագծի կառավարումն իրականացվում են Համաձայնագրի պայմանների համաձայն:

 

ՍՏԱՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ

ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ

   
   

____________________

__________________
Պանկին Դ. Վ.
Վարչության նախագահ

 

Թարգմանություն ռուսերենից

 

Հայաստանի Հանրապետության և Եվրասիական Զարգացման Բանկի միջև կնքված

Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Հակաճգնաժամային Հիմնադրամի

Միջոցներից ներդրումային Վարկի Տրամադրման Մասին

Համաձայնության առ “__” _____201_թ.

Հավելված №7

 

Գնումների ընթացակարգեր

 

Ներդրումային վարկի միջոցների հաշվին ֆինանսավորված բոլոր գնումները Ստացողի կողմից իրականացվում են Հիմնադրամի գնումների Քաղաքականության, ՎԶՄԲ ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումների ուղեցույցի և ՎԶՄԲ խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցի համաձայն, Հիմնադրամի գնումների Քաղաքականությանը չհակասող մասով:

Հավելված №4 ծախսերի 1 տեսակի նկատմամբ ընդունելի գնումների եղանակ է համարվում միջազգային մրցութային սակարկությունները, որոնք պետք է անցկացվեն Ստացողի կողմից ՎԶՄԲ ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումների ուղեցույցի 2 Բաժնի “Միջազգային Մրցութային Սակարկություններ” (Section II “International Competitive Bidding”) դրույթների համաձայն, անկախ նրանից թե քանի՝ մեկ կամ մի քանի փոխկապակցված պայմանագրեր կկնքվեն, և անկախ յուրաքանչյուր նման պայմանագրի գումարից: Սակարկությունների անցկացման համար Ստացողն օգտագործում է ՎԶՄԲ-ի տիպային մրցութային փաստաթղթերը:

Հավելված №4 ծախսերի 2 տեսակի նկատմամբ ընդունելի գնումների եղանակ է համարվում որակի և արժեքի հիման վրա կատարված ընտրությունը, որը պետք է անցկացվի Ստացողի կողմից ՎԶՄԲ խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցի 2 Բաժնի “Որակի և արժեքի հիման վրա կատարված ընտրությունը” (Section 2 “Quality-and Cost –Based Selection”) դրույթների համաձայն, անկախ նրանից թե քանի՝ մեկ կամ մի քանի փոխկապակցված պայմանագրեր կկնքվեն, և անկախ յուրաքանչյուր նման պայմանագրի գումարից: Սակարկությունների անցկացման համար Ստացողն օգտագործում է ՎԶՄԲ-ի տիպային մրցութային փաստաթղթերը:

Գնումների մասնակիցներին, որոնք գրացված են Հիմնադրամի Մասնակից Պետություններում Ստացողն ընձեռում է նախապատվություններ համարժեք նրանց, որոնք տրամադրվում են Ստացողի երկրում գրանցված անձանց, համաձայն Հիմնադրամի Գնումների Քաղաքականության ՎԶՄԲ ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումների ուղեցույցի 2 Բաժնի 2.55 կետի և ՎԶՄԲ խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցի, ինչպես նաև կատարում է Հիմնադրամի միջոցների ստացողների կողմից ստանձնած այլ պարտավորություններ և գործառույթներ՝ Հիմնադրամի Գնումների Քաղաքականությանը համապատասխան:

Նախագծով գնումների իրականացման վերահսկողության նպատակով Կառավարիչն օգտագործում է նախնական քննության ընթացակարգերը պարբերաբար հիմունքներով:

 

ՍՏԱՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ

ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ

   
   

____________________

__________________
Պանկին Դ. Վ.
Վարչության նախագահ

 

Թարգմանություն ռուսերենից

 

Հայաստանի Հանրապետության և Եվրասիական Զարգացման Բանկի միջև կնքված

Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Հակաճգնաժամային Հիմնադրամի

Միջոցներից ներդրումային Վարկի Տրամադրման Մասին

Համաձայնության առ “__” _____201_թ.

Հավելված №8

 

Միջոցների ծախսման ընթացակարգերը

 

Ներդրումային վարկի միջոցների տրամադրումը Ստացողին իրականացվում է ըստ պայմանագրերի մատակարարներին ուղղակի վճարումների եղանակով, որոնք ենթակա են վճարման Ներդրումային վարկի միջոցներից: Ուղղակի վճարումների իրականացման, միջոցների տրամադրման Հայտերի ձևակերպման, միջոցների տրամադրման Հայտերի ստորագրման իրավունքի ընձեռնման կարգի հարցերով Կառավարիչը և Ստացողը ղեկավարվելու են Համաշխարհային Բանկի փաստաթղթերի ընդունելի ձևերով և դրույթներով՝

- Համաշխարհային Բանկի հաճախորդներին միջոցների տրամադրման տեղեկագիր, մայիս 2006թ. (Disbursement Handbօօk for World Bank clients, May 2006),

- Նախագծերի իրականացման համար Համաշխարհային Բանկի կողմից միջոցների տրամադրման ուղեցույց առ 1 մայիսի 2006թ. (World Bank Disbursement Guidelines for Projects, dated May 1, 2006):

Կառավարիչը Ստացողին կարող է ծանուցել տվյալ փաստաթղթերի հետագա արդիական խմբագրությունների անհրաժեշտության մասին:

Չափանշային Պայմանների 2.01 Բաժնի ա) ենթակետի համաձայն Միջոցների տրամադրման Հայտի հիմնավորման փաստաթղթեր են համարվում այն փաստաթղթերը, որոնց ներկայացումը նախատեսված է ՎԶՄԲ ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումների ուղեցույցի 2 Բաժնի “Միջազգային Մրցութային Սակարկություններ” (Section II “International Competitive Bidding”) համաձայն, (Համաձայնագրի Հավելված №4 ծախսերի (1) տեսակի գնումների նկատմամբ) ՎԶՄԲ խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցի 2 Բաժնի “Որակի և արժեքի հիման վրա կատարված ընտրությունը” (Section 2 “Quality-and Cost –Based Selection”) համաձայն (Համաձայնագրի Հավելված №4 ծախսերի (2) տեսակի գնումների նկատմամբ), ինչպես նաև Ընդունելի ծախսերը հաստատող սկզբնական հաշվառման փաստաթղթերը և այլ լրացուցիչ փաստաթղթերը, որոնք հիմնավոր կերպով կարող են պահանջվել Կառավարչի կողմից:

 

ՍՏԱՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ

ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ

   
   

____________________

__________________
Պանկին Դ. Վ.
Վարչության նախագահ