Գլխավոր տեղեկություն
Համար
N 18
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.04.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

 22 ապրիլի 2015 թվականի N 18

17. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ  ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ  ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՎ ԾԱԽՍՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 (անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների 2014 թվականի համալրման և ծախսման վերաբերյալ հաշվետվությունը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 27

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

ապրիլի 22-ի նիստի N 17
արձանագրային որոշման

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների 2014թ. համալրման և ծախսման վերաբերյալ

 

 1. «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 737-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կանոնադրության (այսուհետև Պետական գանձարանի կանոնադրություն) համաձայն, պետական գանձարանի պահուստների ձևավորման և համալրման հիմնական աղբյուրներն են`

1) պետական բյուջեի միջոցների հաշվին ներքին և արտաքին շուկաներից ձեռք բերված թանկարժեք մետաղներով և թանկարժեք քարերով, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերով,

2) օրենքով սահմանված կարգով բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, ժառանգության իրավունքով կամ նվիրատվությամբ պետությանն անցած թանկարժեք մետաղներով, թանկարժեք քարերով, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերով,

3) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորներով և գանձերով,

4) պետական պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե ստացած թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերներով,

5) պետական հիմնարկների ու կազմակերպությունների գույքի վերանորոգումից, դուրսգրումից և օտարումից գոյացած թանկարժեք մետաղների ջարդոնի ու թափոնի ընդունման, դրանց վերամշակման, զտման կազմակերպմամբ և արտադրված թանկարժեք մետաղների Հայաստանի Հանրապետության պետական պահուստներում հաշվեգրմամբ,

6) օրենքով սահմանված կարգով բնակչությունից թանկարժեք մետաղների, ինչպես նաև դրանցից պատրաստված իրերի ջարդոնների, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների, թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված բարձր գեղարվեստական պատմամշակութային արժեք ներկայացնող իրերի գնումների կազմակերպմամբ և իրականացմամբ,

7) այլ հիմքերով պետության սեփականությանն անցած թանկարժեք մետաղներով, թանկարժեք քարերով, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերով:

2. Պետական գանձարանի կողմից 2014թ. ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի N 484-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն կատարվել են թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ընդունման թվով 2 և բաց թողնման թվով 1 գործարք, որի արդյունքում պետական պահուստները համալրվել են` 1354 հատ` 4445.65 գրամ ընդհանուր քաշով արծաթյա իրերով, 253.3 գրամ պլատինով, 1177.4 գրամ արհեստական քարերով: Երևանի Ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲԸ-ին վերամշակման համար հանձնվել է 6155.35 գրամ թանկարժեք մետաղներ պարունակող համաձուլվածք, որի վերամշակման արդյունքում Պետական գանձարան ետ է վերադարձվել 1251.8 գրամ պալադիում, իսկ 4598.3 գրամ արծաթը վաճառվել է Երևանի Ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲԸ-ին: Արդյունքում Պետբյուջեի «Մուտքեր թանկարժեք մետաղների իրացումից» հաշվին մուտքագրվել է 1.319.200 (մեկ միլիոն երեք հարյուր տասնինը հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:

Փաստորեն, Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստը համալրվել է «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի միայն բ) կետի հիմքով: Այլ աղբյուրներից համալրում տեղի չի ունեցել:

3. «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը` առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի N 484-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի պահանջներով գնահատել է Պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղները` տվյալ պահին միջազգային շուկայում գործող գներին համապատասխան:

4. Պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև դրանցից պատրաստված իրերի արժեքը 01.01.2015թ. դրությամբ կազմել է 1.502.005.453 դրամ (տես` կից աղյուսակ 1): Մետաղների հաշվարկի համար հիմք է ընդունվել 12.01.2015-18.01.2015թթ. Պետական գանձարանի կողմից սահմանված պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար մեկ գրամ քիմիապես մաքուր թանկարժեք մետաղների բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով:

5. Պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղների արժեքները 01.01.2015թ. դրությամբ կազմել են` ոսկի` 261.6 մլն. դրամ, արծաթ` 4.8 մլն. դրամ, պլատին` 56.1 մլն.դրամ, պալադիում` 13.2 մլն. դրամ:

Կից ներկայացվում է 01.01.2015թ. դրությամբ Պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղների գների դինամիկան գրաֆիկ 1-ի տեսքով:

6. Հայաստանի Հանրապետության «Թանկարժեք մետաղների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունն է լիազորված իրականացնելու պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի (բացառության Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում գտնվող արժեքների) հաշվառումը և կառավարումը:

7. Պետական գանձարանի կանոնադրության 8-րդ կետի «զ» ենթակետի համաձայն, սահմանված կարգով և ժամկետներում իրականացվել է պետական պահուստների մաս կազմող արժեքների գույքագրում և Պետական գանձարանին տեղեկատվության տրամադրում միջոցառումը, որի արդյունքում Պետական գանձարանը հստակեցրել է պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց (բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միջնակարգ հանրակրթական դպրոցների) հաշվեկշիռներում հաշվառված արժեքների առկայության, շարժի, որակական վիճակի, գույքագրումների և պահպանման պայմանների մասին տվյալները: Ստացված տեղեկությունները ճշգրտվել և մուտքագրվել են համապատասխան էլեկտրոնային բազա:

Արդյունքում կատարվել է ազգային հարստության գույքագրում և պետական պահուստի իրական չափի գնահատում:

8. Պետական գանձարան տեղեկատվություն է ներկայացրել թվով 85 կազմակերպություններ, որոնց հաշվեկշիռներում հաշվառված են թանկարժեք մետաղներ, թանկարժեք քարեր և դրանցից պատրաստված իրեր:

9. Պետական գանձարանի կողմից պետական հիմնարկների հաշվեկշիռներում գտնվող արժեքները տարանջատվել և դասակարգվել են ըստ պետական պահուստի արժեքների և ազգային պահուստի արժեքների:

10. Պետական գանձարանի կողմից հաշվառվել են Հայաստանի Հանրապետության թանգարաններում առկա ազգային պահուստի հետևյալ արժեքները` ոսկի 64,3 կգ (տես` կից աղյուսակ 2), արծաթ 1470,4 կգ (տես` կից աղյուսակ 2), պլատին 0,5 կգ (տես` կից աղյուսակ 2) և պալադիում 0.03 գրամ, իրեր` այլ թանկարժեք մետաղների համաձուլվածքից 178,7կգ (տես` կից աղյուսակ 2):

11. Պետական գանձարանի կողմից հաշվառվել են Պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հաշվեկշիռներում առկա պետական պահուստի հետևյալ արժեքները` ոսկի 1,2 կգ, (տես` կից աղյուսակ 3), արծաթ 17,3 կգ, (տես` կից աղյուսակ 3), պլատին 64,9 կգ (տես` կից աղյուսակ 3), պալադիում 0,3 կգ (տես` կից աղյուսակ 3), իրիդիում 10,9 կգ (տես` կից աղյուսակ 3), ռոդիում 0,2 կգ (տես` կից աղյուսակ 3), օսմիում 2.2 գրամ (տես` կից աղյուսակ 3):

Հաշվառվել են նաև սարքավորումների մեջ` ոսկի 4,4 կգ (տես` կից աղյուսակ 3), արծաթ 479,3 կգ (տես` կից աղյուսակ 3), պլատին 3,5 կգ (տես` կից աղյուսակ 3), պալադիում 9,3 կգ (տես` կից աղյուսակ 3), ռոդիում 0,1 կգ (տես` կից աղյուսակ 3), թանկարժեք մետաղների համաձուլվածք 1,2 կգ (տես` կից աղյուսակ 3), իրիդիում 0.03 գրամ (տես` կից աղյուսակ 3):

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետև` ՀՊՃՀ) 18.07.2012թ. հ.02/13/1453-12 գրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությանը տեղեկացրել է այն մասին, որ իրականացվել է ՀՊՃՀ-ի թանկարժեք մետաղների պահոցում առկա, թանկարժեք մետաղներ պարունակող ռադիոդետալների, հանգույցների, տպասալիկների վաճառք` Երևանի «Ադամանդ» ապրանքահումքային բորսայի միջոցով, հետևյալ հաշվարկային պարունակությամբ` ոսկի - 491.890314գր., արծաթ - 15189.21318գր., պլատին-28.69527գր., պալադիում-176.59189գր.:

ՀՀ կառավարության 13.05.2010թ. N 654-Ն որոշման համաձայն ՀՊՃՀ-ի տնօրինության թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերն ամրացվել է ՀՊՃՀ-ին` անհատույց օգտագործման իրավունքով:

Միևնույն որոշմամբ առաջարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ՀՊՃՀ-ին սեփականության իրավունքով հանձնված գույքի կազմից հանել թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերը և դրանք ներառել անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմում:

ՀՀ կառավարության 02.05.2003թ. N 737-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կանոնադրության 8-րդ կետի ե) ենթակետի համաձայն գործակալության գործառույթներից է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և չափով թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի՝ պետական պահուստներից բացթողումը, բաց թողնված արժեքների դիմաց վճարումների գանձումը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային մաս մուտքագրումը:

 Արդյունքում առանց ՀՀ կառավարության համապատասխան որոշման ՀՊՃՀ ՊՈԱԿ-ը վաճառել է պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը:

ՀՊՃՀ ՊՈԱԿ-ին ամրացված գույքի վաճառքին վերաբերող գրագրությունների հետագա ընթացքը լուծելու նպատակով դրանք տրամադրվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

12. Հաշվառվել են պետական հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառված մեդալները` ոսկի 1,5 կգ (տես` կից աղյուսակ 4), արծաթ 47,8 կգ (տես` կից աղյուսակ 4):

 13. Հայաստանի Հանրապետությանն է վերապահվել նշված արժեքների նկատմամբ սեփականության իրավունքը, իսկ պետական ոչ առևտրային կազմակերպություններին արժեքները տրամադրվել են միայն տիրապետման և նպատակային օգտագործման իրավունքով:

14. ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1901-Ն որոշման համաձայն սահմանվել և հրապարակվել է Պետական գանձարան գործակալության կողմից հաստատվող Լոնդոնի մետաղների բորսայի տվյալների հիման վրա մատակարարման ամսվա համար հայտարարված` գները:

15. Պետական գանձարանի կանոնադրության 8-րդ կետի «ժ» ենթակետի համաձայն, սահմանված կարգով սահմանվել և հրապարակվել է թանկարժեք մետաղների (ոսկի, արծաթ, պլատին, պալադիում, ռոդիում, իրիդիում) գնման և բացթողնման գները:

Կից ներկայացվում են 2014թ. ընթացքում Պետական գանձարանի կողմից սահմանված պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար մեկ գրամ քիմիապես մաքուր թանկարժեք մետաղների բացթողնման գների դինամիկան գրաֆիկ 2, 3, 4, 5-ի տեսքով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան