«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
10 փետրվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 2004 թվականի N 56-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 26.01.12 N 67-Ն)
«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Կուսակցությունների կողմից «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` բացառությամբ կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության:
(1-ին կետը խմբ. 26.01.12 N 67-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.12.2016, N 1348-Ն | 30.12.2016, N 56-Ն | |
26.01.2012, N 67-Ն | 09.02.2012, N 56-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|