Գլխավոր տեղեկություն
Համար
N 1862-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.01.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.12.29/71(874).1 մաս 2 Հոդ.1739.45
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.01.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2011 թվականի N 1862-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի, 09 խմբի, 01 դասի «04. Սոցիալական օգնության ծառայությունների գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում» ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում պետության կողմից Երևանի քաղաքապետարանի և քաղաքային համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներ հանդիսացող և քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի յուրաքանչյուր սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի (ՍԾՏԲ) պետի մեկ հաստիքի և մասնագետի մեկ հաստիքի հաշվով ծախսերի տարեկան նորմատիվները` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 29

Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1862-Ն որոշման

 

Տ Ա Ր Ե Կ Ա Ն  Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ 10 ԲԱԺՆԻ, 09 ԽՄԲԻ, 01 ԴԱՍԻ «04. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ (ՍԾՏԲ) ՊԵՏԻ ՄԵԿ ՀԱՍՏԻՔԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԵԿ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՇՎՈՎ ԾԱԽՍԵՐԻ

NN
ը/կ

 

Պաշտոնի անվանումը

Տարեկան նորմատիվը

1.

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներ հանդիսացող ՍԾՏԲ-ներ

պետ

2019.99

մասնագետ

1124.33

2.

Գյումրու քաղաքային համայնքի ՍԾՏԲ-ներ

պետ

1773.71

մասնագետ

934.3

3.

Վանաձորի քաղաքային համայնքի ՍԾՏԲ

պետ

1816.03

մասնագետ

1072.83

4.

Արարատի քաղաքային համայնքի ՍԾՏԲ

պետ

1766.98

մասնագետ

1175.38

5.

Ջերմուկի քաղաքային համայնքի ՍԾՏԲ

պետ

1853.82

մասնագետ

1306.87

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան