ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունվարի 2012 թվականի N 7-Ա
Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԵՎ Ա. ԵՍԱՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ռուսաստանի Դաշնության դատախազության հիմնադրման 290-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ Ա. Եսայանի՝ 2012 թվականի հունվարի 10-13-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Հովսեփյանի և Ա. Եսայանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունվարի 11 Երևան |
|