ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2011 թվականի N 1295-Ա
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք ընտրությունների դիտարկման նպատակով 2012 թվականի հունվարի 10-18-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել դիտորդական առաքելություն՝ համաձայն N N 1 և 2 հավելվածների:
2. Դիտորդական առաքելության անդամների՝ Աստանա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Դիտորդական առաքելության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ Աստանա գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցովուղղ.:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 29 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1295-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2012 թվականի հունվարի 10-18-ը Ղազախստանի Հանրապետություն մեկնող դիտորդական առաքելության ԱՆԴԱՄՆԵՐԻ
Հ. Ղազարյան | - | ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության խորհրդատու |
Ռ. Սաֆրաստյան | - | Հանրային խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
Ա. Աղամալյան | - | Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության պատասխանատու, դատական ծառայողների միության արհեստակցական կազմակերպության արհմիության նախագահ |
Ա. Հովհաննիսյան | - | ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ |
Ա. Ազնաուրյան | - | ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության խորհրդական |
Ա. Գրիգորյան | - | ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի խորհրդական |
Ս. Բեջանյան | - | ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի քարտուղարության խորհրդական |
Տ. Օհանյան | - | ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ |
Վ. Պապիկյան | - | «Հայ պրոֆեսիոնալների դաշինք» ՀԿ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Տ. Հովհաննիսյան | - | «Արեգ» գիտամշակութային երիտասարդական ասոցիացիայի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Զ. Թաթուլյան | - | «Բարեփոխում և արդիականացում» ՀԿ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Հ. Մարտիրոսյան | - | «Երիտասարդ գվարդիա» ՀԿ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Գ. Սարգսյան | - | «Անկախության կրողները» իրավապաշտպան» ՀԿ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Ա. Սահակյան | - | «Երիտասարդ դեմոկրատների միություն» ՀԿ, ծրագրի համակարգող (համաձայնությամբ) |
Լ. Ամիրբեկյան | - | «Խաղաղության կորպուս» ՀԿ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1295-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ` ՀԱՄԱՁԱՅՆ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի ԿՈՂՄԻՑ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՇՎԱՐԿԻ
Գործունեության/տեղափոխման ծախսերը |
Եվրո |
Օդանավակայան/ե.գ կայարան տեղափոխում և հետադարձ (Աստանա և մարզեր)
Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ դիտորդների խորհրդակցության վայր և հետ)
Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և հետ)
Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում)
Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության փաթեթ, ճաշեր) |
30
15
315
10
205 |
Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ԺՀՄԻԳ-ին յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ուղարկող պետության կողմից` ընտրությունների ավարտից հետո |
575 եվրո |
Վարորդ/ավտոմեքենա (30 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)
Վառելիք (15 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)
Թարգմանիչ (30 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)
Դիտորդական հարցաթերթիկների փոխանցում յուրաքանչյուր դիտորդի կողմից
Բնակություն (9 գիշեր * առավելագույնը 110 եվրո/գիշեր)
Սնունդ և մանր ծախսեր (50 եվրո յուրաքանչյուր օր * առավելագույնը 9 օր)
Բնակություն և սնունդ թարգմանչի համար` անհրաժեշտության դեպքում (35 եվրո/գիշեր * 4 գիշեր, դիտորդի կողմից)
Բնակություն և սնունդ վարորդի համար` անհրաժեշտության դեպքում (35 եվրո/գիշեր * 4 գիշեր, դիտորդի կողմից) |
150
75
150
15
990
450
140
140 |
Ծախսեր, որոնք միանվագ պետք է վճարվեն դիտորդների կողմից |
2110 եվրո |
Ընդհանուր ծախսը յուրաքանչյուր դիտորդի համար |
2685 եվրո |
1. Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար նախատեսվում է 2685 եվրո, որից`
1) յուրաքանչյուր դիտորդի համար նախատեսված 2110 եվրոն պետք է տրամադրվի ամբողջությամբ առձեռն դիտորդին` Աստանա մեկնելուց առաջ.
2) յուրաքանչյուր դիտորդի համար հաշվարկված առավելագույնը 575 եվրո գումարն ուղարկող պետության կողմից պետք է վճարվի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին դիտորդական առաքելության ավարտից հետո` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ներկայացվելիք վերջնահաշվարկի համաձայն:
2. Վերջնահաշվարկը ներառում է ընտրությունների ընթացքում յուրաքանչյուր դիտորդի համար ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից կատարված փաստացի ծախսերը:
Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար հաշվարկված ճանապարհածախս | |
Երևան-Մոսկվա-Աստանա-Մոսկվա-Երևան տոմսի արժեքը |
400,000 դրամ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.01.2012, N 14-Ա | 17.01.2012, N 1295-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|