ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2011 թվականի N 1931-Ն
ԱՈՒԴԻՏԻ ԵՎ ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 509-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հրապարակել և Հայաստանի Հանրապետության տարածքում կիրառության մեջ դնել աուդիտի և որակի վերահսկողության միջազգային ստանդարտները հայերենով` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Աուդիտի ստանդարտները հաստատելու մասին» N 509-Ն որոշման 1-ին կետով հաստատված ստանդարտները` բացառությամբ որոշմամբ հաստատված աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխանող ԱՍ 910, ԱՍ 920 և ԱՍ 930 ստանդարտների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 7 Երևան |