Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 368-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.03.01/6(419) Հոդ.48.12
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.12.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 հունվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012040

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 դեկտեմբերի 2011 թ.

թիվ 368-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 311-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով

ապահովագրական ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգը համապատասխանեցնել ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման համակարգում կատարված փոփոխություններին,

արտարժույթի տնօրինման նորմատիվի սահմանման միջոցով նվազեցնել ապահովագրական ընկերությունների զգայունությունը արտարժութային ռիսկի նկատմամբ,

ապահովագրական ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվների համակարգում համապատասխան կարգավորման դաշտ նախատեսել ապահովագրական ընկերությունների անկանխիկ ոսկով հաշիվների, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների, դրանցով արտահայտված ակտիվների և պարտավորությունների համար,

բարձրացնել վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերի գրավչությունը,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի ««Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ը հաստատելու մասին» թիվ 311-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ում (այսուհետ` Կանոնակարգ 3/02) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 3/02-ի 2-րդ կետում.

ա. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) ածանցյալ գործիքներ` ներառում է ֆորվարդը, ֆյուչերսը, սվոպը, օպցիոնը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն այլ ածանցյալ գործիքները»,

բ. լրացնել 9.1 ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.

«9.1) թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտոր` «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ստանդարտացված ձուլակտոր,»,

գ. 15-րդ ենթակետի «բ» պարբերությունը «բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,» բառերից հետո լրացնել «և, եթե ժամկետից շուտ մարման դեպքում փոխառության ամբողջ գումարն ուղղվում է փոխառու կազմակերպության կանոնադրական կապիտալի համալրմանը,» բառերով, 15-րդ ենթակետի «ե» պարբերությունից հանել «բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,» բառերը,

դ. լրացնել 16-րդ և 17-րդ ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.

«16) հաշվային պլան` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 328-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1030-Ն հրամանով համատեղ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլան»,

17) Վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» Կանոնակարգ 14-ով սահմանված վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն:»:

2) Կանոնակարգ 3/02-ը լրացնել 3.1 կետով հետևյալ բովանդակությամբ.

«3.1. Սույն կանոնակարգով սահմանված դեպքերում վարկանշող կազմակերպությունների կողմից տրված վարկանիշերը կիրառելիս անհրաժեշտ է առաջնորդվել սույն կանոնակարգի Հավելված 2-ի 4-րդ գլխով սահմանված սկզբունքներով:»:

3) Կանոնակարգ 3/02-ի 4-րդ կետը լրացնել 8-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«8) արտարժույթի տնօրինման նորմատիվը, որը բաղկացած է 2 տարրից.

ա. արտարժութային դիրքի նորմատիվ (Ն6.1 նորմատիվ),

բ. ըստ առանձին արտարժույթների դիրքի նորմատիվ (Ն6.2 նորմատիվ):»:

4) Կանոնակարգ 3/02-ը լրացնել 12.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«12.1. Սույն կանոնակարգի գլուխ 8.1-ի համաձայն հաշվարկված արտարժութային դիրքի նորմատիվի (Ն6.1 նորմատիվ) առավելագույն սահմանաչափը սահմանվում է 10 տոկոս, իսկ նույն գլխի համաձայն հաշվարկված ըստ առանձին արտարժույթների դիրքի նորմատիվի (Ն6.2 նորմատիվ) առավելագույն սահմանաչափը սահմանվում է 7 տոկոս: Սույն կետում նշված առավելագույն սահմանաչափերը տարածվում են ինչպես բոլոր ածանցյալ գործիքները ներառյալ, այնպես էլ միայն սույն կանոնակարգի 45.3-րդ կետով սահմանված ածանցյալ գործիքները ներառյալ հաշվարկված Ն6.1 և Ն6.2 նորմատիվների վրա:»:

5) Կանոնակարգ 3/02-ի 13-րդ կետում.

ա. «Ն1.1, Ն1.2, Ն4 նորմատիվները» բառերը փոխարինել «Ն1.1, Ն1.2 նորմատիվները» բառերով,

բ. «Ն5 նորմատիվի Ռ տարրի մեջ ընդգրկվող տարրերի ծագման և այդ տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության դեպքում» բառերից հետո լրացնել «, Ն4, Ն6.1 և Ն6.2 նորմատիվները` օրական կտրվածքով» բառերով:

6) Կանոնակարգ 3/02-ի 16-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) հաշվային պլանի 50-րդ բաժնում հաշվառվող փաստացի համալրված կանոնադրական կապիտալ,»:

7) Կանոնակարգ 3/02-ի 16-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) չբաշխված շահույթ (վնաս)` նվազեցված հաշվային պլանի 52-րդ բաժնում հաշվառվող միջանկյալ շահաբաժինների չափով (այսուհետ` չբաշխված շահույթ): Ընդ որում, ապահովագրական ընկերության չբաշխված շահույթը ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի հաշվարկում ներառվում է ընկերության փաստացի համալրված կանոնադրական կապիտալի առավելագույնը 150 տոկոսի չափով:»:

8) Կանոնակարգ 3/02-ի 17-րդ կետում.

ա. 2-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել,

բ. 3-րդ ենթակետը «(այդ թվում` շահագործումից դուրս գտնվող)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ոչ նյութական ակտիվների վրա կատարված կապիտալ ներդրումների» բառերով,

գ. 9-րդ ենթակետում «տարբերության» բառը փոխարինել «տարբերություններից առավելագույնի»:

9) Կանոնակարգ 3/02-ի 19-րդ կետի՝

ա. 2-րդ ենթակետում`

1) «վերագնահատման պահուստ» բառը իր բոլոր հոլովաձևերով փոխարինել «վերագնահատումից փոփոխություն» բառով` համապատասխան հոլովաձևերով,

2) «ՎՊ» տառերը փոխարինել «ՎՓ» տառերով,

բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) օտարերկրյա ստորաբաժանման ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկման արդյունքում առաջացող օգուտներից և վնասներից,»,

գ. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) հաշվային պլանի 54-րդ բաժնում հաշվառվող այլ համապարփակ եկամտի այլ տարրերից:»:

10) Կանոնակարգ 3/02-ի 20-րդ կետում «վերագնահատման պահուստները» բառերը փոխարինել «`այլ համապարփակ եկամտի տարր հանդիսացող վերագնահատումից փոփոխությունները, օգուտները և վնասները» բառերով:

11) Կանոնակարգ 3/02-ի 25-րդ կետում.

ա. լրացնել 9-րդ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.

«9) Վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր` ընթացիկ (շուկայական) արժեքով:»,

բ. «4-6-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «4-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ ենթակետերով» բառերով,

 գ. 7-րդ ենթակետում «հաշվի մնացորդ» բառերը փոխարինել «բանկային հաշվի (ինչպես նաև` անկանխիկ ոսկով հաշվի) մնացորդ» բառերով»:

12) Կանոնակարգ 3/02-ի 30-րդ կետում սահմանված աղյուսակում.

ա. 2-րդ և 3-րդ կետերը «արժեթղթեր» և «պարտատոմսեր» բառերից հետո լրացնել «` ընթացիկ (շուկայական) արժեքով» բառերով,

բ. 3-րդ և 5-րդ կետերը «հաշիվներ» բառից հետո լրացնել «(ինչպես նաև` անկանխիկ ոսկով հաշիվներ)» բառերով,

գ. 4-րդ կետը «արժեթղթեր» բառից հետո լրացնել «` ընթացիկ (շուկայական) արժեքով, վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր` ընթացիկ (շուկայական) արժեքով» բառերով:

13) Կանոնակարգ 3/02-ի 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«33. Տեխնիկական պահուստները (նվազեցրած վերաապահովագրողների մասնաբաժնի չափով) և տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվները Ն4 նորմատիվի հաշվարկում ընդգրկվում են հաշվետու օրվա վերջի դրությամբ` հաշեկշռային արժեքով, բացառությամբ այն ակտիվների, որոնք սույն կանոնակարգի 30-րդ կետի Ն4 նորմատիվի հաշվարկում ընդգրկվում են ընթացիկ (շուկայական) արժեքով:»:

14) Կանոնակարգ 3/02-ի 34-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

15) Կանոնակարգ 3/02-ի 35-րդ կետը.

ա. «կանխավճարների,» բառից հետո լրացնել «ռեպո համաձայնագրերի,» բառերով,

բ. «հանրագումարն է» բառերից հետո լրացնել «` հաշվեկշռային (արտահաշվեկշռային) արժեքով» բառերով:

16) Կանոնակարգ 3/02-ը լրացնել 38.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«38.1. Ն5 նորմատիվի Ռ տարրի հաշվարկում Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերով, Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերով կնքված ռեպո համաձայնագրերը հաշվարկի մեջ չեն ընդգրկվում, եթե տվյալ գործառնության դիմաց ստացված արժեթղթերի ընթացիկ (շուկայական) արժեքը հավասար է կամ գերազանցում է ռեպո գործառնության արդյունքում տրամադրված միջոցների և դրանց գծով հաշվեգրված ստացվելիք տոկոսների հանրագումարը, իսկ արժեթղթերով չապահովված մասերը Ն5 նորմատիվի հաշվարկի մեջ ընդգրկվում են չապահովված մասով:»:

17) Կանոնակարգ 3/02-ի 39-րդ կետը լրացնել 5-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«5) այն պահանջները, որոնք ամբողջությամբ ապահովված են.

ա. Հայաստանի Հանրապետության կողմից թողարկված պարտատոմսերով, Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերով,

բ. կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով կամ երաշխավորություններով,

գ. սույն կանոնակարգի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ի 5-րդ կետով սահմանված կազմակերպությունների կողմից թողարկված արժեթղթերով,

դ. սույն կանոնակարգի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ի 5-րդ կետով սահմանված կազմակերպությունների կողմից տրամադրված երաշխիքներով կամ երաշխավորություններով,

ե. Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանիշային կազմակերպությունների կողմից «AA-» և բարձր կամ Մուդիզ վարկանիշային կազմակերպության կողմից «Aa3» և բարձր կամ Ա.Մ. Բեստ վարկանիշային կազմակերպության կողմից «A+» և բարձր վարկանիշեր ունեցող օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի թողարկած արժեթղթերով,

զ. Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանիշային կազմակերպությունների կողմից «AA-» և բարձր կամ Մուդիզ վարկանիշային կազմակերպության կողմից «Aa3» և բարձր կամ Ա.Մ. Բեստ վարկանիշային կազմակերպության կողմից «A+» և բարձր վարկանիշեր ունեցող օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի կողմից տրամադրված երաշխիքներով կամ երաշխավորություններով:

Ընդ որում, այդ պահանջները և դրանց ապահովվածությունները պետք է արտահայտված լինեն միևնույն արժույթով, ինչպես նաև պահանջների` մինչև մարումն ընկած ժամկետները չպետք է գերազանցեն ապահովվածություն հանդիսացող արժեթղթերի` մինչև մարումն ընկած ժամկետները, երաշխիքների կամ երաշխավորությունների տրամադրման ժամկետները: Բացի այդ, փոխառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում ապահովագրական ընկերությանը տրամադրված երաշխիքի/երաշխավորության կատարման ժամկետների առումով չպետք է լինեն պայմանագրով և/կամ այլ փոխադարձ համաձայնությամբ նախատեսված սահմանափակումներ:»:

18) Կանոնակարգ 3/02-ը լրացնել 39.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«39.1. Այն պահանջները, որոնք ամբողջությամբ ապահովված չեն սույն կանոնակարգի 39-րդ կետի 5-րդ ենթակետի ա-զ պարբերություններում նշված ապահովվածության տեսակներով, չապահովված մասով ընդգրկվում են Ն5 նորմատիվի հաշվարկի մեջ, իսկ ապահովված մասը չի ընդգրկվում Ն5 նորմատիվի հաշվարկի մեջ: Ընդ որում, Ն5 նորմատիվի հաշվարկում ընդգրկվող պահանջների չապահովված մասերն իրենց գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստների չափով նվազեցվելուց հետո չեն կշռվում, բացառությամբ օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ պահանջների, որոնք իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով:»:

19) Կանոնակարգ 3/02-ի 44-րդ կետում «10-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

20) Կանոնակարգ 3/02-ը լրացնել 8.1 գլխով` հետևյալ բովանդակությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  8.1

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԻ (ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻՐՔԻ ՆՈՐՄԱՏԻՎ, ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՆԵՐԻ ԴԻՐՔԻ ՆՈՐՄԱՏԻՎ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ

 

45.1. Արտարժութային դիրքի նորմատիվը (Ն6.1) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Ն6.1 = (Դ/ԸԿ) * 100,

որտեղ`

Դ-ն արտարժութային համախառն դիրքն է, որը հանդիսանում է տարբեր արտարժույթների բաց դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումարը` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի: Ընդ որում, արտարժութային համախառն դիրքը հաշվարկվում է ինչպես բոլոր ածանցյալ գործիքները ներառյալ, այնպես էլ միայն սույն կանոնակարգի 45.3-րդ կետով սահմանված ածանցյալ գործիքները ներառյալ:

ԸԿ-ն ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի մեծությունն է` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի գլուխ 3-ի:

45.2. Ըստ առանձին արտարժույթների դիրքի նորմատիվը (Ն6.2 նորմատիվ) հաշվարկվում է յուրաքանչյուր արտարժույթի համար` համաձայն հետևյալ բանաձևի.

Ն6.1 = (Դi/ԸԿ) * 100,

որտեղ`

Դi -ն i-րդ արտարժույթի գծով արտարժութային բաց դիրքի բացարձակ մեծությունն է` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի: Ընդ որում, արտարժութային բաց դիրքը հաշվարկվում է ինչպես բոլոր ածանցյալ գործիքները ներառյալ, այնպես էլ միայն սույն կանոնակարգի 45.3-րդ կետով սահմանված ածանցյալ գործիքները ներառյալ:

ԸԿ-ն ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի մեծությունն է` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի գլուխ 3-ի:

45.3. Ն6.1 և Ն6.2 նորմատիվները ածանցյալ գործիքները ներառյալ հաշվարկելիս հաշվարկում ներառվում են միայն ստորև նշված ածանցյալ գործիքները`

1) սույն կանոնակարգի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ի 5-րդ կետով սահմանված կազմակերպությունների հետ կնքված ածանցյալ գործիքները,

2) Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանիշային կազմակերպությունների կողմից «A+» և բարձր կամ Մուդիզ վարկանիշային կազմակերպության կողմից «A1» և բարձր կամ Ա.Մ. Բեստ վարկանիշային կազմակերպության կողմից «A» և բարձր վարկանիշեր ունեցող պետությունների, կենտրոնական բանկերի հետ կնքված ածանցյալ գործիքները,

3) Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանիշային կազմակերպությունների կողմից «A+» և բարձր կամ Մուդիզ վարկանիշային կազմակերպության կողմից «A1» և բարձր կամ Ա.Մ. Բեստ վարկանշային կազմակերպության կողմից «A» և բարձր վարկանիշեր ունեցող օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված ածանցյալ գործիքները:»:

21) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ի 2-րդ կետում.

ա. «Ա12» բառը փոխարինել «Ա13» բառով,

բ. «Պ12» բառը փոխարինել «Պ13» բառով,

գ. «Ռ12» բառը փոխարինել «Ռ13» բառով,

դ. «հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների» բառերը փոխարինել «արտահաշվեկշռային ածանցյալ գործիքների» բառերով,

ե. «հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների» բառերը փոխարինել «արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունների» բառերով։

22) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ի 1-ին Աղյուսակում.

ա. 1-ին կետը երկրորդ «արտարժույթներով» բառից հետո լրացնել «ռուբլով» բառով,

բ. 3-րդ, 9-րդ, 11-րդ կետերում «ներառյալ` ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերը և բացառությամբ` ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի» բառերը փոխարինել «ներառյալ` ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը» բառերով,

գ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ռեպո համաձայնագրեր և դրանց գծով հաշվարկված տոկոսներ, եթե տվյալ գործառնության դիմաց ստացված համապատասխան արժեթղթի ընթացիկ (շուկայական) արժեքը հավասար է կամ գերազանցում է ռեպո գործառնության արդյունքում տրամադրված միջոցների և վերջինիս գծով հաշվեգրված ստացվելիք տոկոսների հանրագումարին:»,

դ. 8-րդ կետից հանել «արժութային սվոպով վաճառված արժույթ,» և «կամ արժութային սվոպով վաճառված արժույթի մեծությանը» բառերը,

ե. 10-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության Կառավարության նկատմամբ պահանջներ կամ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից ապահովված պահանջներ, որոնք, համաձայն կենտրոնական բանկի նախագահի 2006 թվականի մարտի 28-ի թիվ 1/201Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարվող բանկային հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառելու և կատարելու կարգի» համարվում են անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորություններ, ինչպես նաև» բառերը,

զ. լրացնել 10.1 կետ` հետևյալ բովանդակությամբ.

 

 « 

10.1

Վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր (ներառյալ` ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը)

10


-

»,

 

է. 13-րդ կետը «Բանկային հաշիվներ» բառերից հետո լրացնել «(ինչպես նաև` անկանխիկ ոսկով հաշիվներ)» բառերով,

ը. 19-րդ կետի «արտարժութային ակտիվների համար» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 « 

«Ա+»-ից «Բ-» 30
«Գ+»-ից «Գ-» 75
«Դ+»-ից «Դ-» 150
«Ե+»-ից «Զ» 225
վարկանիշ չունեցող

»,

 

թ. լրացնել 21.1, 21.2, 22.1 կետերով` հետևյալ խմբագրությամբ.

 

 « 

21.1.

Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ (999 հարգից ոչ պակաս)

-

50

21.2

Ճանապարհին գտնվող ոսկու ստանդարտացված ձուլակտորներ (999 հարգից ոչ պակաս)

-

75

22.1

Կանխիկ դրամական միջոցներ (երկրորդ խմբի մեջ մտնող արտարժույթներով, բացառությամբ ռուբլու), ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (երկրորդ խմբի մեջ մտնող արտարժույթներով, բացառությամբ ռուբլու)

-

100

 »,

 

ժ. 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պահանջներ, արտահաշվեկշռային պայմանական պարտավորություններ, որոնց գծով բավարարված են ներքոհիշյալ պայմանները միաժամանակ.

1) Փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջների և արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը (այսուհետ` Պահանջ) չի գերազանցում 5 մլն ՀՀ դրամը,

2) Սույն կետի 1-ին ենթակետին բավարարող Պահանջը չի գերազանցում սույն կետի 1-ին ենթակետին բավարարող բոլոր Պահանջների հանրագումարի 0.2%-ը»,

ժա. 27-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

ժբ. 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30. Սույն կանոնակարգի 17-րդ կետի 4-րդ և 9-րդ ենթակետերով սահմանված ներդրումների այն մասը, որը չի նվազեցվում ապահովագրական ընկերության հիմնական կապիտալից, բացառությամբ նույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերում այլ ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում իրականացված ներդրումների»:

23) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ի 5-րդ կետում «անավարտ ժամկետային գործառնությունների» բառերը փոխարինել «ածանցյալ գործիքների» բառերով:

24) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Սույն հավելվածի Աղյուսակի 1-ի 7-րդ և 8-րդ կետերում նկարագրված պայմաններին չբավարարող ռեպո համաձայնագրերի, ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի, չապահովված մասերը ռիսկով կշռելու համար պետք է հիմք ընդունել տվյալ ռեպո գործառնության կողմ հանդիսացող անձի ռիսկի կշիռը: Ընդ որում, ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթերը սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 8-րդ կետով և սույն կետով սահմանված կարգով կշռելուց բացի կշռվում են նաև ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթերի թողարկողների/գործիքների կշիռներով:»:

25) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ի 7-րդ կետում «100% ռիսկի կշռով` հաշվի չառնելով այդ պահանջների անհատական վարկանիշերը: Նման մոտեցման կիրառման դեպքում ապահովագրական ընկերությունները տարին մեկ անգամ ընտրում են այն մոտեցումը (վարկանիշի կամ բոլոր ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ 100% ռիսկի կշռի կիրառում), որով պետք է առաջնորդվեն և տեղեկացնում են այդ մասին Կենտրոնական բանկին` մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ը:» բառերը փոխարինել «յուրաքանչյուր ակտիվի նկատմամբ սույն հավելվածի Աղյուսակ 1-ով համապատասխան արժույթի համար սահմանված «վարկանիշ չունեցող» ակտիվին համապատասխանող ռիսկի կշռով` հաշվի չառնելով վերջիններիս անհատական վարկանիշերը: Նման մոտեցման կիրառման դեպքում ապահովագրական ընկերությունները տարին մեկ անգամ ընտրում են սույն կետում նշված մոտեցումը, որով պետք է առաջնորդվեն և տեղեկացնում են այդ մասին Կենտրոնական բանկին` մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ը:» բառերով:

26) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ը լրացնել 8.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«8.1. Վարկային ռիսկի հաշվարկման ժամանակ ապահովագրական ընկերությունները կարող են չստուգել սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 23-րդ կետով սահմանված պայմաններին բավարարումը և համապատասխան ակտիվները կշռել սույն հավելվածի Աղյուսակ 1-ով համապատասխան արժույթի համար տվյալ ակտիվին համապատասխանող ռիսկի կշռով` հաշվի չառնելով տվյալ ակտիվի` սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 23-րդ կետով սահմանված պայմաններին բավարարման փաստը: Նման մոտեցման կիրառման դեպքում ապահովագրական ընկերությունները տարին մեկ անգամ ընտրում են սույն կետում նշված մոտեցումը, որով պետք է առաջնորդվեն և տեղեկացնում են այդ մասին Կենտրոնական բանկին` մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ը:»։

27) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ կետերում, ինչպես նաև Կանոնակարգ 3/02-ի 35-րդ կետում «հետհաշվեկշռային» բառը փոխարինել «արտահաշվեկշռային» բառով:

28) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ի 9-րդ կետում.

ա. «անավարտ ժամկետային գործառնությունների» բառերը փոխարինել «ածանցյալ գործիքների (բացառությամբ` արժութային սվոպի)» բառերով,

բ. «անավարտ ժամկետային գործառնությունները» բառերը փոխարինել «ածանցյալ գործիքները (բացառությամբ` արժութային սվոպի)» բառերով,

գ. «անավարտ ժամկետային գործառնություններն են» բառերը փոխարինել «ածանցյալ գործիքներն են (բացառությամբ` արժութային սվոպի)» բառերով:

29) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ի 11-րդ կետում նշված աղյուսակ 2-ի 1-ին կետում «անավարտ ժամկետային գործառնություններ» բառերը փոխարինել «ածանցյալ գործիքներ (բացառությամբ` արժութային սվոպի)» բառերով:

30) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ի 12-րդ կետում.

ա. «հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնության պայմանագրի» բառերը փոխարինել «ածանցյալ գործիքի» բառերով,

բ. «հետհաշվեկշռային պայմանագիրն» բառերը փոխարինել «արտահաշվեկշռային ածանցյալ գործիքն» բառերով:

31) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ի 13-րդ կետում «անավարտ ժամկետային գործառնությունները» բառերը փոխարինել «ածանցյալ գործիքները» բառերով:

32) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ի 14-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «արժութային սվոպի,» և «արժութային սվոպով վաճառված արժույթների,» բառերը:

33) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 3-ի 4-րդ կետից հանել «, արտասովոր ծախսերը/եկամուտները» բառերը:

34) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 4-ի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Արտարժութային առավելագույն դիրքը ներքոհիշյալ մեծությունների հանրագումարն է`

ա. արտարժութային երկար դիրքերի հանրագումարի և արտարժութային կարճ դիրքերի հանրագումարի բացարձակ մեծություններից առավելագույն մեծություն,

բ. բանկային ոսկու, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների, մետաղական հաշիվների բաց դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:»:

35) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 4-ի 4-րդ կետը առաջին նախադասությունից հետո լրացնել «Արտարժութային ռիսկի հաշվարկման իմաստով բանկային ոսկին, ոսկու ստանդարտացված ձուլակտորները, որոնց հարգը ցածր չէ 999-ից, դրանցով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները և մետաղական հաշիվները դիտվում են որպես արտարժույթի մեկ տեսակ:» նախադասությամբ:

36) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 4-ի 5-րդ կետը «միջին փոխարժեքը,» բառերից հետո լրացնել «իսկ բանկային ոսկու, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների, մետաղական հաշիվների դեպքում` Կենտրոնական բանկի կողմից հրապարակված թանկարժեք մետաղների հաշվարկային գները:» բառերով:

37) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 4-ի 7-րդ կետը վերջում լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Ընդ որում, արտարժութային ռիսկի հաշվարկման իմաստով` արտարժութային ռիսկ են պարունակում նաև բանկային ոսկին, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորները, մետաղական հաշիվները, ինչպես նաև բանկային ոսկով, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներով արտահայտված ակտիվները և պարտավորությունները:»:

38) Կանոնակարգ 3/02-ի Հավելված 4-ի 8-րդ կետում.

ա. «հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները` հետհաշվեկշռում արտացոլված արժեքի չափով» բառերը փոխարինել «արտահաշվեկշռային ածանցյալ գործիքները` արտահաշվեկշռում արտացոլված արժեքի չափով» բառերով,

բ. «հետհաշվեկշռում» բառը փոխարինել «արտահաշվեկշռում» բառով,

գ. «ապահովագրական» բառից հետո ավելացնել «(վերաապահովագրական)» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2)-րդ, 3)-րդ, 4)-րդ ենթակետերի, 5)-րդ ենթակետի (Ն6.1 և Ն6.2 նորմատիվների մասով), 20)-րդ, 22)-րդ ենթակետի «ը» և «ժբ» պարբերությունների, 34)-րդ, 35)-րդ, 36)-րդ, 37)-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2012 թվականի հուլիսի 1-ին:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. դեկտեմբերի 22
Երևան