Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 362-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.02.03/4(417).1 Հոդ.48.10
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.12.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հունվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012054

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 դեկտեմբերի 2011 թ.

թիվ 362-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 116-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով

Օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցման պահանջների խստացման միջոցով ապահովել միայն լավագույն օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարիչների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում մասնաճյուղերի ստեղծումը,

Ներդրումային ֆոնդի կառավարիչների, օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից Կենտրոնական բանկ պարբերաբար ներկայացվող հաշվետվությունների (տեղեկությունների) միջոցով ապահովել արդյունավետ վերահսկողության (այդ թվում` կոնսոլիդացված վերահսկողության) իրականացումը,

Իրավաբանական անձանց կողմից իրենց կանոնադրությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում տարբեր մարմիններին կամ անձանց տրամադրելու գործընթացը առավել դյուրին դարձնելու միջոցով նպաստել Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավմանը,

Հիմք ընդունելով

«Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 5-րդ մասը, 54-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերը, 56-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 57-րդ հոդվածի 2-րդ մասը, 58-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 3-րդ և 4-րդ մասերը, 60-րդ հոդվածի 2-րդ մասը, 61-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 4-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 10/01-ը հաստատելու մասին» թիվ 116-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 10/01-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Կանոնակարգի 1-ին բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Բ Ա Ժ Ի Ն  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ»:

 

2) Կանոնակարգի 1-ին գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է.

1) Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումային ֆոնդի (այսուհետ` ֆոնդ) կառավարչի (այսուհետ` կառավարիչ) գրանցման ու լիցենզավորման կարգը,

2) օտարերկրյա կառավարչի մասնաճյուղերի լիցենզավորման և գրանցման կարգը,

3) Հայաստանի Հանրապետությունում գործող կառավարչի` Հայաստանի Հանրապետությունում մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման կարգը,

4) կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ստեղծելուն համաձայնություն տալու կարգը,

5) օտարերկրյա կառավարչի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայացուցչությունների գրանցման կարգը,

6) ներդրումային ընկերությունների` որպես կառավարիչ վերալիցենզավորման և վերագրանցման կարգը,

7) կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը,

8) կառավարչի, նրա մասնաճյուղի և օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի կողմից գործարար ծրագրի ձևը, ինչպես նաև գործարար ծրագրի և դրանում փոփոխությունների ներկայացման կարգը և ժամկետները,

9) կառավարչին վերաբերող փոփոխությունների գրանցման կարգը,

10) կառավարչի գործունեության տարածքի և տեխնիկական հագեցվածության նկատմամբ պահանջները:

2. Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում տպագիր և հայերեն (եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգում)` պատվիրված նամակով, կամ առձեռն կամ ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, բացառությամբ սույն կանոնակարգի Հավելված 3-ով սահմանված ղեկավարների մասին տեղեկությունների, որոնք ներկայացվում են միայն էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով: Ընդ որում, ղեկավարների մասին տեղեկությունները ներկայացվում են էքսել (excel) ֆորմատով: Տպագիր եղանակով ներկայացվող փաստաթղթերի պատճենները ստորագրվում են կառավարչի իրավասու անձի կողմից և ներկայացվում «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ:

2.1. Գործող կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղերի, օտարերկրյա կառավարչի ներկայացուցչությունների, կառավարչի` Հայաստանի Հանրապետությունում տարածքային ստորաբաժանումների կանոնադրությունները (դրանցում փոփոխությունները, լրացումները) Կենտրոնական բանկ են ներկայացվում սքան արված էլեկտրոնային տարբերակով «Փի Դի Էֆ» ֆորմատով` էլեկտրոնային-թվային ստորագրությամբ՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով: Նոր ստեղծվող կառավարիչը (բացառությամբ ներդրումային ընկերության՝ որպես կառավարիչ վերալիցենզավորվելու և վերագրանցվելու դեպքի), օտարերկրյա կառավարչի մասնաճյուղերը, օտարերկրյա կառավարչի ներկայացուցչությունները կանոնադրությունները ներկայացնում են թղթային եղանակով, իսկ Կենտրոնական բանկի կողմից գրանցվելուց և/կամ լիցենզավորվելուց հետո, երբ արդեն միացված են Սի-Բի-Էյ-նեթ ցանցին և ստացել են անվտանգության համապատասխան հավաստագրերը, Կենտրոնական բանկի կողմից գրանցված կանոնադրությունները կրկին ներկայացնում են Կենտրոնական բանկ էլեկտրոնային եղանակով «Փի Դի Էֆ» ֆորմատով էլեկտրոնային-թվային ստորագրությամբ` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով:

2.2. Սույն կանոնակարգով նախատեսված կարգով Կենտրոնական բանկ ներկայացված կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղերի, օտարերկրյա կառավարչի ներկայացուցչությունների, կառավարչի` Հայաստանի Հանրապետությունում տարածքային ստորաբաժանումների կանոնադրությունների (դրանցում փոփոխությունները, լրացումները) սքան արված տարբերակները տեղադրվում են file.cba.am ինտերնետային կայքում` կանոնադրությունները (դրանցում փոփոխությունները, լրացումները) Կենտրոնական բանկում գրանցվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, գրանցված կանոնադրությունները (դրանցում փոփոխությունները, լրացումները) տրամադրվում են համապատասխան անձին էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով: Ընդ որում` նոր գրանցվող կառավարչի (բացառությամբ ներդրումային ընկերության՝ որպես կառավարիչ վերալիցենզավորվելու և վերագրանցվելու դեպքի), օտարերկրյա կառավարչի մասնաճյուղերի, օտարերկրյա կառավարչի ներկայացուցչությունների համար եռօրյա ժամկետը հաշվարկվում է կանոնադրությունների էլեկտրոնային տարբերակները Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից:

2.3. Սույն կանոնակարգով նախատեսված կարգով Կենտրոնական բանկ ներկայացվող կանոնադրությունները (դրանում փոփոխությունները, լրացումները) պետք է ունենան սույն կանոնակարգի Հավելված 18-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ:

2.4. Սույն կանոնակարգով սահմանված դեպքերում վարկանշող կազմակերպությունների կողմից տրված վարկանիշները կիրառելիս անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ սկզբունքներով, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով.

1) Եթե կազմակերպությունն ունի սույն կանոնակարգում նշված միայն մեկ վարկանշող կազմակերպության կողմից տրված վարկանիշ, ապա հիմք է ընդունվում միայն տվյալ վարկանիշը:

2) Եթե կազմակերպությունն ունի երկու տարբեր վարկանիշ` տրամադրված սույն կանոնակարգում նշված տարբեր վարկանշող կազմակերպությունների կողմից, ապա հիմք է ընդունվում ամենացածր վարկանիշը:

3) Եթե կազմակերպությունն ունի երեք և ավելի վարկանիշ` տրամադրված սույն կանոնակարգում նշված տարբեր վարկանշող կազմակերպությունների կողմից, ապա հիմք է ընդունվում երկու ամենաբարձր վարկանիշերից առավել ցածր վարկանիշը:

2.5. Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում կանոնադրական կապիտալի համալրումը (կանոնադրական կապիտալի յուրաքանչյուր ավելացումը) Կենտրոնական բանկում բացվող կուտակային հաշվի միջոցով իրականացնելու դեպքում կառավարչի հիմնադիրները (կառավարիչը) Կենտրոնական բանկ են ներկայացնում կուտակային հաշիվ բացելու վերաբերյալ դիմում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 19ա-ի:

2.6. Սույն կանոնակարգով սահմանված լիցենզավորման, գրանցման, թույլտվության ստացման համար Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպումներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և նման այլ բացթողումներ) առկայության դեպքում Կենտրոնական բանկի կողմից համապատասխան որոշումը կայացվում է այդ թերությունները վերացնելուց հետո: Այդ դեպքում դիմումը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկի կողմից ստանալու պահից:

2.7. Կենտրոնական բանկ սույն կանոնակարգի համաձայն փաստաթղթեր ներկայացնելիս ներկայացվող փաստաթղթերին կից ներկայացվում է նաև «Ներկայացվող փաստաթղթերի ցանկը»` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 19բ-ի` ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում) իրավասու անձի կողմից: Ցանկում նշվում են սույն կանոնակարգով ներկայացվող փաստաթղթերը հերթական դասավորությամբ:»:

3) Կանոնակարգի 5-րդ կետում.

ա. 1-ին ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. գործարար ծրագիրը (այսուհետ` ծրագիր) ներկայացվում է համաձայն սույն կանոնակարգի Հավելված 16-ի,»,

բ. 1-ին ենթակետի «դ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

գ. 2-րդ ենթակետում «պայմանագրի պատճենը» բառերից հետո լրացնել «կամ այդ պայմանագրի առկայությունը, ինչպես նաև հիմնական միջոցը ենթավարձակալության տալու իրավունքը հավաստող փաստաթուղթը,» բառերով,

դ. 5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

ե. 6-րդ ենթակետում «փոստային հասցեն» բառերը փոխարինել «փոստային հասցեի վերաբերյալ տվյալներ» բառերով,

զ. 8-րդ ենթակետը լրացնել «զ», «է», «ը», «թ», «ժ» և «ժա» պարբերություններով՝ հետևյալ բովանդակությամբ.

 «զ. հիմնավորող փաստաթուղթ առ այն, որ մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա կառավարչի վարկանիշը, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիտչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների կողմից տրամադրված վարկանիշների, առնվազն եղել է «AA-» կամ «Aa3»` սույն կետում նշված միջնորդագիրը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվա դրությամբ,

է. հիմնավորող փաստաթուղթ առ այն, որ մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա ֆոնդի կառավարչի գրանցման վայրի երկրի արժեթղթերի շուկայի կարգավորումը և (կամ) վերահսկողությունն իրականացնող մարմինը ստորագրել է Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության (IՕSCՕ) «Խորհրդատվության, համագործակցության և տեղեկատվության փոխանակման վերաբերյալ» բազմակողմ համաձայնության հուշագիրը,

ը. մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա ներդրումային կառավարչի կողմից տրված պարտավորագիր (երաշխավորագիր)` Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի կողմից այդ մասնաճյուղի գործունեությունից բխող պարտավորությունները չկատարելու դեպքում այդ պարտավորությունները օտարերկրյա կառավարչի կողմից առանց որևէ պայմանի (նախապայմանի) անհապաղ կատարելու վերաբերյալ,

թ. մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա կառավարչի գրանցման վայրի երկրի ներդրումային ոլորտի վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից տրված հավաստումն առ այն, որ օտարերկրյա կառավարիչը չի խախտել տվյալ երկրի ներդրումային գործունեության կարգավորումը և (կամ) վերահսկողությունն իրականացնող մարմնի կողմից սահմանված տնտեսական նորմատիվների պահանջները սույն կետում նշված դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան նախորդող երկու տարվա ընթացքում, իսկ եթե մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա ներդրումային ընկերության գործունեությունը պակաս է երկու տարուց, ապա` գործունեության ողջ ընթացքում,

ժ. հայտարարություն այն մասին, որ մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա կառավարչի գրանցման վայրի երկիրը համարվում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի իմաստով համագործակցող երկիր, և/կամ տվյալ երկրի համար ՖԱԹՖ-ի կամ նմանատիպ գործունեությամբ զբաղվող այլ միջազգային կառույցի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման համակարգի անհամապատասխանության վերաբերյալ որևէ հայտարարություն չի հրապարակվել,

ժա. Կենտրոնական բանկում կամ Կենտրոնական բանկի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա կառավարչի անունով ավանդի ներդրումը հավաստող փաստաթղթեր: Սույն ենթակետով սահմանված ավանդը պետք է առնվազն կազմի 20 000 000 Հայաստանի Հանրապետության դրամ կամ ավանդը ներդրվելու օրվա դրությամբ 20 000 000 Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք արտարժույթ: Ընդ որում, սույն ենթակետով սահմանված ավանդի պայմանագրով պետք է նախատեսված լինի, որ ավանդը ավանդատուի պահանջով ենթակա է վերադարձման բացառապես Կենտրոնական բանկի նախնական համաձայնության դեպքում: Միևնույն ժամանակ, մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա կառավարիչը ստանձնել է անվերապահ պարտավորություն, համաձայն որի` այն դեպքում, երբ օրենքի համաձայն, ավանդի գումարը ենթակա է անվերապահ վերադարձման` անկախ կողմերի համաձայնությունից, վերադարձված գումարը համապատասխան բանկից ստանալուց հետո պարտավոր է 5 աշխատանքային օրվա ընթացքում որպես ավանդ մուծել Կենտրոնական բանկում կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ բանկում:»:

է. լրացնել 7.1, 7.2, 7.3, 7.4, 7.5 ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.

«7.1) կառավարչի հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկություններ` համաձայն սույն կանոնակարգի համապատասխանաբար Հավելված 17ա-ի և Հավելված 17բ -ի.

7.2) կառավարչի հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկություններ` համաձայն սույն կանոնակարգի համապատասխանաբար Հավելված 17ա-ի և Հավելված 17բ-ի.

7.3) կառավարչի հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները (մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար).

7.4) անկախ աուդիտորական եզրակացությունը, որը հավաստում է սույն կետի 7.3-րդ ենթակետով սահմանված ֆինանսական հաշվետվությունների համապատասխանությունը հաշվապահական հաշվառման այն ստանդարտներին, որոնք, համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, պետք է կիրառվեն տվյալ կազմակերպության կողմից հաշվապահական հաշվառում վարելիս և ֆինանսական հաշվետվություններ կազմելիս և ներկայացնելիս, իսկ օտարերկրյա իրավաբանական անձանց համար` ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին (առկայության դեպքում): Ընդ որում` օտարերկրյա իրավաբանական անձանց համար անկախ աուդիտորական եզրակացության բացակայության դեպքում Կենտրոնական բանկ է ներկայացվում հղում այդ պետության որևէ պաշտոնական ինտերնետային էջին, որտեղ նշված է, որ տվյալ պետության հաշվապահական հաշվառման ստանդարտները համապատասխանում են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին.

7.5) եթե սույն կետի 7.3, 7.4 ենթակետերով կամ սույն կանոնակարգի 5.4 կետով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) տեղակայված են, համապատասխանաբար, իրավաբանական անձի կամ խմբի (միության) ինտերնետային կայքում, ապա Կենտրոնական բանկին ներկայացվում է համապատասխան կայքի (տնային էջի) հասցեն:»:

4) Կանոնակարգը լրացնել 5.1, 5.2, 5.3, 5.4, 5.5 և 5.6 կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«5.1. Սույն կանոնակարգի 5-րդ կետի 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունները չեն ներկայացվում տվյալ ենթակետերում նշված այն անձանց համար, որոնք հանդիսանում են՝

1) կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձ և որոնց համար ներկայացվում են սույն կանոնակարգով նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի համար պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները),

2) Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող անձ,

3) միջազգային կազմակերպություն, կամ

4) միջազգային համբավ և (կամ) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիտչ վարկանշող կազմակերպությունների կողմից սահմանված «A-» կամ ավելի բարձր կամ Մուդիզ վարկանշող կազմակերպության կողմից «A3» կամ ավելի բարձր վարկանիշ ունեցող կազմակերպություններ (Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնության առկայության դեպքում):

5.2. Սույն կանոնակարգի 5-րդ կետի 7.3-րդ և 7.4-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունները չեն ներկայացվում տվյալ ենթակետերում նշված այն անձանց համար, որոնք հանդիսանում են`

1) կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձ և որոնց համար ներկայացվում են սույն կանոնակարգով նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի համար պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները),

2) Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող անձ, որը օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված պարբերականությամբ և կարգով Կենտրոնական բանկ է ներկայացնում հաշվապահական հաշվեկշիռը, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը, կամ

3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Ա» կամ «Բ» վարկանիշ ստացած կազմակերպություն վերջիններիս կողմից Կենտրոնական բանկ ներկայացված սույն կանոնակարգի 5-րդ կետի 7.3-րդ և 7.4-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունները վերահսկողական նպատակներով օգտագործելու վերաբերյալ գրավոր համաձայնության դեպքում:

5.3. Կառավարիչը Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն կանոնակարգի 5.1-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նշված փոխկապակցված իրավաբանական անձանց անվանումները, գրանցման համարները և գտնվելու վայրերը, ինչպես նաև փոխկապակցված ֆիզիկական անձանց անունները, ազգանունները, անձնագրի սերիաները և համարները ներառող ցուցակը:

5.4. Կառավարչի հետ փոխկապակցված իրավաբանական անձանց, որոնք ընդգրկված են որևէ խմբի (միության) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, չեն ներկայացվում սույն կանոնակարգի 5-րդ կետի 7.3-րդ և 7.4-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունները, փոխարենը ներկայացվում են սույն կետում նշված հաշվետվությունը (տեղեկությունները), ընդ որում, միևնույն խմբում (միությունում) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում այլ փոխկապակցված անձի կամ նշանակալից մասնակցի առկայության դեպքում սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով պահանջվող հաշվետվությունը (տեղեկությունները) ներկայացվում է նրանցից որևէ մեկի կողմից՝

1) խմբի (միության) կառուցվածքը,

2) խմբի (միության) վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները (մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար),

3) անկախ աուդիտորական եզրակացությունը, որը հավաստում է խմբի (միության) վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների համապատասխանությունը հաշվապահական հաշվառման այն ստանդարտներին, որոնք, համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, պետք է կիրառվեն տվյալ խմբի (միության) կողմից հաշվապահական հաշվառում վարելիս և ֆինանսական հաշվետվություններ կազմելիս և ներկայացնելիս, իսկ օտարերկրյա խմբի (միության) համար` ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին (առկայության դեպքում): Ընդ որում, օտարերկրյա խմբի (միության) համար անկախ աուդիտորական եզրակացության բացակայության դեպքում Կենտրոնական բանկ է ներկայացվում հղում այդ պետության որևէ պաշտոնական ինտերնետային էջին, որտեղ նշված է, որ տվյալ պետության հաշվապահական հաշվառման ստանդարտները համապատասխանում են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին:

5.5. Եթե սույն կանոնակարգի 5-րդ կետի 7.3-րդ, 7.4-րդ ենթակետերով կամ 5.4-րդ կետով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) տեղակայված են համապատասխանաբար իրավաբանական անձի կամ խմբի (միության) ինտերնետային կայքում, ապա դրանց փոխարեն Կենտրոնական բանկ ներկայացվում է համապատասխան կայքի (տնային էջի) հասցեն:

5.6. Կենտրոնական բանկը կարող է օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի գրանցման և լիցենզավորման գործընթացի ժամանակ օտարերկրյա կառավարչի հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց մասով պահանջել սույն կանոնակարգի 5-րդ կետի 7.3-րդ և 7.4-րդ ենթակետերով, իսկ եթե օտարերկրյա կառավարչի հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված իրավաբանական անձն ընդգրկված է որևէ խմբի (միության) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, ապա նաև սույն կանոնակարգի 5.4-րդ կետով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները):»:

5) Կանոնակարգի 6-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  6

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱՌԱՎԱՐՉԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՂ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱՌԱՎԱՐՉԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼԸ, ԿԱՌԱՎԱՐՉԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ (ՆԵՐԱՌՅԱԼ` ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ) ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ»

 

6) Կանոնակարգի 9-րդ կետում «մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ստեղծելու համար նախնական համաձայնության ստացման» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված» բառերով:

7) Կանոնակարգի 4-րդ բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Բ Ա Ժ Ի Ն  4

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ (ԳՐԱՆՑՄԱՆ) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ»:

 

8) Կանոնակարգի 9-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  9

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ (ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ) ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ (ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ) ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ»:

 

9) Կանոնակարգի 17-րդ կետից հանել «և Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշումը կայացնելու պահից` 5 աշխատանքային օրվա ընթացքում, վերաձևակերպված լիցենզիան հանձնվում է կառավարչին» բառերը:

10) Կանոնակարգի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Լիցենզիան (գրանցման վկայականը) տրվում է մեկ օրինակով:»:

11) Կանոնակարգի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Լիցենզիայի (գրանցման վկայականի) կորստի (կորցնելու, հափշտակման կամ ոչնչացման) կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու (վնասվելու, պատռվելու, անընթեռնելի դառնալու և այլն) դեպքում համապատասխան անձը Կենտրոնական բանկ միջնորդագիր է ներկայացնում լիցենզիայի (գրանցման վկայականի) կրկնօրինակը ստանալու համար` նախօրոք լիցենզիայի (գրանցման վկայականի) կորստի կամ ոչնչացման մասին հայտարարություն տալով զանգվածային լրատվության միջոցով: Միջնորդագրին կցվում է լիցենզիայի) (գրանցման վկայականի) կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի դարձած լիցենզիան կամ գրանցման վկայականը (բացառությամբ կորստի դեպքերի), եթե օրենսդրությամբ նախատեսված է տուրքի վճարում»:

12) Կանոնակարգի 22-րդ կետում «կառավարչին» բառը փոխարինել «համապատասխան անձին» բառերով:

13) Կանոնակարգի 23-րդ կետում «կառավարիչը» բառը փոխարինել «համապատասխան անձը» բառերով:

14) Կանոնակարգի 24-րդ կետից հանել «` անկախ լիցենզիայի կրկնօրինակը տրամադրելու հիմքից» բառերը:

15) Կանոնակարգի 10-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  10

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ»:

 

16) Կանոնակարգի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26. Լիցենզիայի վերաձևակերպման համար կառավարիչը Կենտրոնական բանկ է ներկայացնում լիցենզիայի վերաձևակերպման մասին դիմում` կցելով լիցենզիայի բնօրինակը, համապատասխան փոփոխությունները հավաստող փաստաթղթերը և լիցենզիայի վերաձևակերպման համար նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը:»:

17) Կանոնակարգի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27. Լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ` հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա կառավարչի միջնորդագիրը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում: Ընդ որում` սույն կետով նշված Կենտրոնական բանկի որոշման ընդունումից հետո լիցենզիայի նոր օրինակը տրամադրվում է լիցենզավորված անձին լիցենզիայի հին օրինակը Կենտրոնական բանկին վերադարձնելու դեպքում:»:

18) Կանոնակարգը լրացնել 27.1 և 27.2 կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«27.1. Կենտրոնական բանկը կարող է կասեցնել լիցենզիայի վերաձևակերպման 30-օրյա ժամկետը մինչև մեկ ամիս ժամկետով, եթե լիցենզիայի վերաձևակերպումը պայմանավորված է օրենքով կամ սույն կանոնակարգով նախատեսված այլ գործընթացների իրականացմամբ:

27.2. Եթե կանոնադրության փոփոխությունը ենթադրում է նաև գրանցման վկայականի փոփոխություն, ապա Կենտրոնական բանկի կողմից կանոնադրությունը գրանցելուց հետո փոփոխված գրանցման վկայականը տրամադրվում է համապատասխան անձին գրանցման վկայականի հին օրինակը Կենտրոնական բանկի կողմից կանոնադրությունը գրանցելուց հետո փոփոխված գրանցման վկայականը տրամադրվում է համապատասխան անձին գրանցման վկայականի հին օրինակը Կենտրոնական բանկին վերադարձնելու դեպքում:»:

19) Կանոնակարգի 28-րդ կետում «ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կառավարչի» բառերից հետո լրացնել «` Հայաստանի Հանրապետությունում գործող» բառերով:

20) Կանոնակարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետում «երեք տարիների ընթացքում» բառերը փոխարինել «ժամանակահատվածում» բառերով:

21) Կանոնակարգի 32-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կառավարիչը, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղը լիցենզավորման փաստաթղթերը (Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կառավարչի մասնաճյուղի գրանցման) Կենտրոնական բանկ ներկայացնելիս, ինչպես նաև մինչև յուրաքանչյուր հաջորդող օրացուցային տարվա փետրվարի 15-ը Կենտրոնական բանկ է ներկայացնում իր ծրագիրը:»:

22) Կանոնակարգի 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«33. Կառավարիչը, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղը Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն կանոնակարգի 32-րդ կետում նշված ծրագրի փոփոխված տարբերակը` փոփոխությունը տեղի ունենալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե տեղի է ունեցել կառավարչի, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի գործունեության ռազմավարության փոփոխություն: Վերանայված ծրագրում նշվում է ռազմավարության փոփոխության հիմնավորումը: Ընդ որում, ծրագրին կից աղյուսակներում փոփոխություն կարող է կատարվել միայն մինչև հունիս ամսվա վերջին օրը: Նշված ժամանակահատվածից հետո փոփոխություն կարող է կատարվել միայն մակրոտնտեսական միջավայրի էական տատանումների (օրինակ` Համախառն ներքին արդյունքի, գների, փոխարժեքի էական տատանումների) դեպքում:»։

23) Կանոնակարգը լրացնել 34.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«34.1. Ծրագրում ընդգրկված ֆինանսական հաշվետվությունների փաստացի և կանխատեսվող ցուցանիշները ներկայացվում են Կենտրոնական բանկ ներկայացվող վերահսկողական հաշվետվությունների տրամաբանությամբ: Ծրագրին կից աղյուսակները և գրաֆիկները կազմվում են ցուցանիշների ծրագրային կանխատեսումների հիման վրա: Բոլոր կանխատեսվող ցուցանիշները, բացառությամբ մակրոտնտեսական ցուցանիշների, պետք է հիմնավորված լինեն կոնկրետ հաշվարկներով և արտացոլեն գործարար ծրագրում ամրագրված քաղաքականությունը: Կառավարիչը, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղը ծրագրի մշակման ժամանակ հիմնական կանխատեսումներն իրականացնելիս կարող են կիրառել նաև ստրես տեստեր:»։

24) Կանոնակարգի 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«35. Ծրագիրը, ինչպես նաև վերանայված ծրագիրը և ծրագրով նախատեսված տվյալները Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով:»։

25) Կանոնակարգի 36-րդ կետում «կանոնակարգով» բառը փոխարինել «կանոնակարգի Հավելված 16-ով» բառերով:

26) Կանոնակարգի 37-րդ կետում «կառավարչի» բառից հետո լրացնել «օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի» բառերով:

27) Կանոնակարգի 38-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

28) Կանոնակարգի 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«39. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կառավարիչները և օտարերկրյա կառավարիչների մասնաճյուղերը փոփոխությունները տեղի ունենալուց հետո 10 օրվա ընթացքում Կենտրոնական բանկի գրանցմանն են ներկայացնում.

1) կառավարչի կամ օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի կամ ներկայացուցչության կանոնադրությունում կատարված փոփոխությունները,

2) կառավարչի գործունեության կանոններում կատարված փոփոխությունները,

3) ղեկավարների կազմում (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) կատարված փոփոխությունները:»:

29) Կանոնակարգի 40-րդ կետում.

ա. 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում» բառերով,

բ. 3-րդ ենթակետից հանել «(6 օրինակից), ընդ որում՝ կանոնադրության թերթերը պետք է լինեն համարակալված և թելակարված, իսկ կանոնադրության վերջին թերթի հետնամասում, կարի վրա պետք է փակցված լինի պիտակ` համաձայն Հավելված 6-ի» բառերը,

գ. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե կանոնադրության փոփոխությունը առաջացնում է լիցենզիայի վերաձևակերպման անհրաժեշտություն, ապա ներկայացվում են նաև սույն կանոնակարգի 12-րդ գլխով պահանջվող փաստաթղթերը»:

30) Կանոնակարգի 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «43. Եթե կառավարչի, կառավարչի մասնաճյուղի կամ ներկայացուցչության, օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի, ներկայացուցչության կանոնադրության փոփոխությունը պայմանավորված է գործունեության վայրի փոփոխմամբ, ապա սույն կանոնակարգի 40-րդ կետում նշված փաստաթղթերից բացի Կենտրոնական բանկ են ներկայացվում նաև՝»:

31) Կանոնակարգը լրացնել 45.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«45.1. Այն դեպքում, երբ կառավարիչները Կենտրոնական բանկի նախնական համաձայնության հիման վրա կնքել են միացման պայմանագիր, ապա միացող և պահպանվող կառավարիչների գլխամասային գրասենյակների և տարածքային ստորաբաժանումների միջև տարածքների առանձնացվածության սույն գլխով սահմանված պահանջը պարտադիր չէ` միացման պայմանագիրը կնքելու օրվանից սկսած 6 ամսվա ընթացքում:»:

32) Կանոնակարգի 48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«48. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի տեղեկատվական համակարգը պետք է բավարարի հետևյալ սկզբունքներին.

1) թույլ տա տվյալների անհատական հաշվառումը յուրաքանչյուր մասնակցի գծով (կատարված կուտակային վճարներ, մասնակցին պատկանող կենսաթոշակային ֆոնդի փայեր, վճարված կենսաթոշակներ, հաշիվներից կատարված փոխանցումներ (փոխանակված փայեր) և մասնակցին վերաբերող այլ էական տեղեկատվություն),

2) չարտոնագրված մուտքից (այդ թվում` չարտոնագրված դիտումից) տվյալների պաշտպանության ապահովման բարձր հուսալիություն,

3) թույլ տա տվյալների պարբերական պահուստային կրկնօրինակում (բեք-ափ քոփի):»։

33) Կանոնակարգի 53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«53. Սույն կանոնակարգի 51-րդ կետում նշված ապահովագրության պայմանագիրը ոչ ռեզիդենտ ապահովագրական ընկերության հետ կնքվելու դեպքում վերջինը պետք է ունենա սույն կետի աղյուսակում նշված միջազգային վարկանշող կազմակերպություններից առնվազն մեկի կողմից տրված համապատասխան վարկանիշից ոչ ցածր վարկանիշ՝

 

Ստանդարտ և Փուրզ

 «A-»

Մուդիզ

 «A3»

Ա. Մ. Բեստ

 «A-»

Ֆիտչ

 «A-»:»:

 

34) Կանոնակարգի 54-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

35) Կանոնակարգը լրացնել V.1-ին բաժնով` հետևյալ բովանդակությամբ.

 

«Բ Ա Ժ Ի Ն  V.1

 

ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  13.1

 

ԿԱՌԱՎԱՐՉԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 53.1. Կառավարիչները, օտարերկրյա կառավարչի մասնաճյուղերը հետևյալ հաշվետվությունները (տեղեկությունները) Կենտրոնական բանկ են ներկայացնում մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը` ռեզիդենտների համար, մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը` ոչ ռեզիդենտների համար.

1) կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձի վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները (մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար),

2) անկախ աուդիտորական եզրակացությունը, որը հավաստում է սույն կետի 1-ին ենթակետում նշված ֆինանսական հաշվետվությունների համապատասխանությունը հաշվապահական հաշվառման այն ստանդարտներին, որոնք, համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, պետք է կիրառվեն տվյալ կազմակերպության կողմից հաշվապահական հաշվառում վարելիս և ֆինանսական հաշվետվություններ կազմելիս և ներկայացնելիս, իսկ օտարերկրյա իրավաբանական անձանց համար` ֆինանսական հաշվետվությունների համապատասխանությունը միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին,

3) եթե կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձն ընդգրկված է որևէ խմբի (միության) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, ապա սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված հաշվետվությունների (տեղեկությունների) փոխարեն Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ տեղեկությունները (հաշվետվությունները),

ա. խմբի (միության) կառուցվածքը,

բ. խմբի (միության) վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները (մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար),

գ. անկախ աուդիտորական եզրակացությունը, որը հավաստում է խմբի (միության) վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների համապատասխանությունը հաշվապահական հաշվառման այն ստանդարտներին, որոնք համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պետք է կիրառվեն տվյալ խմբի (միության) կողմից հաշվապահական հաշվառում վարելիս և ֆինանսական հաշվետվություններ կազմելիս և ներկայացնելիս, իսկ օտարերկրյա խմբի (միության) համար` ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին (առկայության դեպքում): Ընդ որում` օտարերկրյա խմբի (միության) համար անկախ աուդիտորական եզրակացության բացակայության դեպքում Կենտրոնական բանկ է ներկայացվում հղում այդ պետության որևէ պաշտոնական ինտերնետային էջին, որտեղ նշված է, որ տվյալ պետության հաշվապահական հաշվառման ստանդարտները համապատասխանում են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին,

4) կառավարչի հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները (մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար).

5) անկախ աուդիտորական եզրակացությունը, որը հավաստում է սույն կետի 4-րդ ենթակետում նշված ֆինանսական հաշվետվությունների համապատասխանությունը հաշվապահական հաշվառման այն ստանդարտներին, որոնք, համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, պետք է կիրառվեն տվյալ կազմակերպության կողմից հաշվապահական հաշվառում վարելիս և ֆինանսական հաշվետվություններ կազմելիս և ներկայացնելիս, իսկ օտարերկրյա իրավաբանական անձանց համար` ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին (առկայության դեպքում): Ընդ որում` օտարերկրյա իրավաբանական անձանց համար անկախ աուդիտորական եզրակացության բացակայության դեպքում Կենտրոնական բանկ է ներկայացվում հղում այդ պետության որևէ պաշտոնական ինտերնետային էջին, որտեղ նշված է, որ տվյալ պետության հաշվապահական հաշվառման ստանդարտները համապատասխանում են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին,

6) եթե կառավարչի հետ փոխկապակցված իրավաբանական անձն ընդգրկված է որևէ խմբի (միության) կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, ապա սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված հաշվետվությունների (տեղեկությունների) փոխարեն Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ տեղեկությունները (հաշվետվությունը).

ա. խմբի (միության) կառուցվածքը,

բ. խմբի (միության) վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները (մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար),

գ. անկախ աուդիտորական եզրակացությունը, որը հավաստում է խմբի (միության) վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների համապատասխանությունը հաշվապահական հաշվառման այն ստանդարտներին, որոնք համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պետք է կիրառվեն տվյալ խմբի (միության) կողմից հաշվապահական հաշվառում վարելիս և ֆինանսական հաշվետվություններ կազմելիս և ներկայացնելիս, իսկ օտարերկրյա խմբի (միության) համար` ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին (առկայության դեպքում): Ընդ որում` օտարերկրյա խմբի (միության) համար անկախ աուդիտորական եզրակացության բացակայության դեպքում Կենտրոնական բանկ է ներկայացվում հղում այդ պետության որևէ պաշտոնական ինտերնետային էջին, որտեղ նշված է, որ տվյալ պետության հաշվապահական հաշվառման ստանդարտները համապատասխանում են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին,

7) կառավարչի (օտարերկրյա կառավարչի) հետ փոխկապակցված իրավաբանական անձանց, ինչպես նաև կառավարչի հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց ղեկավարների անունը, ազգանունը, պաշտոնը ներառող ցուցակը (բացառությամբ սույն կանոնակարգի 5.1-րդ (5.5-րդ) կետով սահմանված դեպքերի),

8) կառավարչի (օտարերկրյա կառավարչի) հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց, ինչպես նաև կառավարչի հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց անունը, ազգանունը ներառող ցուցակը (բացառությամբ սույն կանոնակարգի 5.1-րդ (5.5-րդ) կետով սահմանված դեպքերի):

53.2. Սույն կանոնակարգի 53.1-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետերով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) Կենտրոնական բանկ չեն ներկայացվում, եթե կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձը հանդիսանում է՝

1) Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող անձ, որը օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված պարբերականությամբ և կարգով Կենտրոնական բանկ է ներկայացնում հաշվապահական հաշվեկշիռը, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը, կամ

2) Կենտրոնական բանկի կողմից «Ա» և «Բ» վարկանիշ ստացած կազմակերպություն վերջիններիս կողմից Կենտրոնական բանկ ներկայացված սույն կանոնակարգի 53.1-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունները վերահսկողական նպատակներով օգտագործելու վերաբերյալ գրավոր համաձայնության դեպքում:

53.3. Սույն կանոնակարգի 53.1-րդ կետի 4-րդ, 5-րդ ենթակետերով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) Կենտրոնական բանկ չեն ներկայացվում, եթե կառավարչի հետ փոխկապակցված իրավաբանական անձը հանդիսանում է

1) ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձ և որի համար ներկայացվում են սույն կանոնակարգով նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի համար պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները),

2) Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող անձ, որը օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված պարբերականությամբ և կարգով Կենտրոնական բանկ է ներկայացնում հաշվապահական հաշվեկշիռը, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը, կամ

3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Ա» կամ «Բ» վարկանիշ ստացած կազմակերպություն վերջիններիս կողմից Կենտրոնական բանկ ներկայացված սույն կանոնակարգի 53.1-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունները վերահսկողական նպատակներով օգտագործելու վերաբերյալ գրավոր համաձայնության դեպքում:

53.4. Սույն կանոնակարգի 53.3-րդ կետում սահմանված դեպքերում Կենտրոնական բանկ է ներկայացվում այդ անձանց անվանումները ներառող ցուցակ:

53.5. Կենտրոնական բանկը կարող է պահանջել կառավարչից (օտարերկրյա կառավարչի մասնաճյուղից) սույն կանոնակարգի 53.1-րդ կետի 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) սահմանված պարբերականությամբ ներկայացնել Կենտրոնական բանկ կառավարչի (օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի) հետ փոխկապակցված անձանց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց մասով:

53.6. Կառավարիչը լիցենզիա ստանալուց հետո յուրաքանչյուր փոփոխության դեպքում` փոփոխության օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ տեղեկությունները.

1) պետական գրանցման և լիցենզավորման համար «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն ներկայացվող կառավարչի գործունեության կանոնների նախագծերի հաստատված տարբերակները, նոր ընդունված կանոնները, Կենտրոնական բանկ ներկայացված կանոնների հետագա փոփոխությունները և այդ փոփոխությունները ներառող փոփոխված ներքին կանոնները,

2) կառավարչի, կառավարչի մասնաճյուղի` սույն կանոնակարգի գլուխ 13-ով սահմանված տարածքի և տեխնիկական հագեցվածության փոփոխությունների վերաբերյալ գրություն` ներկայացնելով նաև ներդրումային ընկերության, ներդրումային ընկերության մասնաճյուղի գործունեության տարածքի և տեխնիկական հագեցվածության` սույն կանոնակարգի գլուխ 13-ով սահմանված չափանիշներին համապատասխանելու մասին փաստաթղթերը և հայտարարություն` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 15-ի,

3) կառավարչի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղի կամ ներկայացուցչության կանոնադրության փոփոխությունները:

53.7. Օտարերկրյա կառավարչի մասնաճյուղը լիցենզիա ստանալուց հետո յուրաքանչյուր փոփոխության դեպքում` փոփոխության օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ տեղեկությունները.

1) մասնաճյուղի գործունեության նոր ընդունված կանոնները, Կենտրոնական բանկ ներկայացված կանոնների հետագա փոփոխությունները և այդ փոփոխությունները ներառող փոփոխված ներքին կանոնները,

2) օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի` սույն կանոնակարգի գլուխ 13-ով սահմանված տարածքի և տեխնիկական հագեցվածության փոփոխությունների վերաբերյալ գրություն` ներկայացնելով նաև օտարերկրյա կառավարչի մասնաճյուղի գործունեության տարածքի և տեխնիկական հագեցվածության` սույն կանոնակարգի գլուխ 13-ով սահմանված չափանիշներին համապատասխանելու մասին փաստաթղթերը և հայտարարություն` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 15-ի:

53.8. Եթե սույն գլխով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) տեղակայված են իրավաբանական անձի կամ խմբի (միության) ինտերնետային կայքում (տնային էջում), ապա կառավարիչը տեղեկացնում է այդ մասին Կենտրոնական բանկին մինչև տվյալ հաշվետվությունները (տեղեկությունները) Կենտրոնական բանկ ներկայացնելու վերջնաժամկետը: Ընդ որում, սույն գլխով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) ինտերնետային կայքում (տնային էջում) տեղադրելու դեպքում իրավաբանական անձինք ապահովում են պահանջվող տեղեկությունների առկայությունը առնվազն 1 տարվա ընթացքում:

53.9. Եթե տեղի է ունեցել սույն գլխի շրջանակներում Կենտրոնական բանկ ներկայացված իրավաբանական անձանց և (կամ) խմբի (միության) ինտերնետային կայքերի (տնային էջերի) հասցեների փոփոխություն, ապա այդ փոփոխությունից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ներդրումային ընկերությունն այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկին:

53.10. Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը հաշվետվությունների (տեղեկությունների) պարզաբանման և մեկնաբանման կարիք ունեցող կետերի վերաբերյալ, ինչպես նաև առանձին վերլուծական կամ վերահսկողական նպատակներից ելնելով կարող է պահանջել տեղեկանքներ և բացատրագրեր:

53.11. Սույն գլխով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) կարող են ներկայացվել (ինտերնետային կայքում (տնային էջում) տեղադրվել) հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:»:

36) Կանոնակարգի Հավելված 4-ը ուժը կորցրած ճանաչել:

37) Կանոնակարգի Հավելված 5-ով սահմանված միջնորդագրում.

ա. 1.2 ենթակետը լրացնել «օ Բյուրո» տողով,

բ. 3.1 ենթակետը լրացնել «օ բանկի ներքին դիտարկումների մարմնի աշխատող» տողով,

գ. լրացնել 3.4 ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«3.4. Եթե հանդիսանում եք բանկի ներքին դիտարկումների մարմնի աշխատակից, նշե'ք ստորաբաժանման և պաշտոնի անվանումը.»,

դ. 4.4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.4. Նշեք Ձեզ անձամբ ճանաչող 3 անձանց վերաբերյալ տվյալներ (ներկայացման պահի դրությամբ), որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ, ընդ որում, այդ անձանցից մեկը պետք է լինի Ձեր վերջին աշխատատեղից, իսկ մյուս երկուսը չպետք է լինեն այն կազմակերպությունից, որտեղ նախատեսում եք անցնել աշխատանքի, բայց աշխատում են կամ աշխատել են ֆինանսական համակարգում: Եթե այդպիսի անձը (անձինք) բացակայում է, ապա այլ նշումներ տողում նշեք երաշխավորություն տրամադրող անձի (անձանց) բացակայության վերաբերյալ:

 

 

Անունը,
ազգանունը

Աշխատանքի վայրը,  դրա գտնվելու վայրը

Պաշտոնը

Բնակության վայրը

Ֆինանսական համակարգում աշխատանքային տարիները

Հեռախոսա-համարը,
էլ. փոստի հասցեն

           
           
           

 

Այլ նշումներ (այս տողը լրացվում է երաշխավորություն տրամադրող անձի (անձանց)) բացակայության դեպքում)
 »:

ե. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

« 

7.Դրամային (կամ այլ) պարտավորություններ

7.1 Արդյո՞ք Դուք ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ այն ֆինանսական կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք

o Ոչ ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

7.2 Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն դրամային (կամ այլ) պարտավորություններ այն ֆինանսական կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք (պատասխանել իրազեկ լինելու դեպքում)

o Ոչ ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

7.3 Արդյո՞ք Դուք ունեք կամ ունեցել եք ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ֆինանսական կազմակերպության անվանումը, գումար, ժամկետ, այլ)

7.4. Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ ունեցել են ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ պատասխանել իրազեկ լինելու դեպքում)

o Ոչ ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

»:

 

38) Կանոնակարգի Հավելվածում 16-ում.

ա. 2-րդ կետը «ամսաթիվը» բառից հետո լրացնել «(բացառությամբ` լիցենզիա ստանալու համար դիմում ներկայացնող կառավարչի)» բառերով,

բ. 1-ին աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԱՂՅՈՒՍԱԿ 1

 

ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ

 (հազ. դրամ)

 

Փաստացի մեծությունը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ

1-ին պլա-նավոր-վող տարվա հուլիսի 1

2-րդ պլա-նավոր-վող տարվա հուն-վարի 1

2-րդ պլա-նավոր-վող տարվա հուլիսի 1

3-րդ պլա-նավոր-վող տարվա հուն-վարի 1

3-րդ պլա-նավոր-վող տարվա հուլիսի 1

4-րդ պլա-նավոր-վող տարվա հուն-վարի 1

1. Ակտիվներ

             

1) Կանխիկ դրամական միջոցներ և մնացորդներ ՀՀ կենտրոնական բանկում

             

2) Պահանջներ բանկերի և այլ ֆինանսական կազ-մակերպությունների նկատմամբ

             

3) Պահանջներ հաճախորդների նկատմամբ

             

4) Շահույթով կամ վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող
5) ֆինանսական ակտիվներ

             

6) Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ

             

7) Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ

             

8) Ներդրումներ այլ անձանց կանոնադրական կապիտալում

             

9) Հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ

             

10) Հետաձգված հարկային ակտիվներ

             

11) Այլ ակտիվներ

             

2. Ընդամենը` ակտիվներ

             
               

3. Պարտավորություններ և կապիտալ

             

1) Պարտավորություններ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ

             

2) Պարտավորություններ հաճախորդների նկատմամբ

             

3) Շահույթով կամ վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող ֆինանսական պարտավորություն

             

4) Կառավարչի թողարկված արժեթղթեր

             

5) Հետաձգված հարկային պարտավորություններ

             

6) Պահուստներ

             

7) Այլ պարտավորու-թյուններ

             

Ընդամենը` պարտավորություններ

             

2. Կանոնադրական կապիտալ

             

3. Էմիսիոն եկամուտ

             

4. Պահուստներ`

             

1) Գլխավոր պահուստ

             

2) Վերագնահատման պահուստներ

             

5. Չբաշխված շահույթ (վնաս)

             

6. Կապիտալի այլ տարրեր

             

Ընդամենը` կապիտալ

             

Ընդամենը` պարտա-
վորություններ և
կապիտալ

             

գ. աղյուսակ 5-ը լրացնել նոր տողով` հետևյալ բովանդակությամբ.

Վաճառքի խթանում`
գովազդի ծախսեր/ընդհանուր ծախսեր

       
 »:

39) Կանոնակարգը լրացնել հավելված 17ա-ով, հավելված 17բ-ով, հավելված 18-ով և հավելված 19ա-ով և 19բ-ով՝ համաձայն, համապատասխանաբար, սույն որոշման հավելված 1-ի, հավելված 2-ի, հավելված 3-ի, հավելված 4-ի, հավելված 5-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված 2.1, 2.2 կետերի, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության, 29-րդ ենթակետի «բ» պարբերության, որոնք ուժի մեջ են մտնում 2012 թվականի մարտի 1-ին:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. դեկտեմբերի 29
Երևան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 362-Ն որոշմամբ

 

Հավելված 17ա

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի մայիսի 2-ի թիվ 116-Ն

 որոշմամբ հաստատված

 կանոնակարգ 10/01-ի

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ

 

1. Փոխկապակցվածության հիմքը (Այստեղ նշվում է այն անձի մասին տվյալներ, որի միջոցով իրավաբանական անձը հանդիսանում է փոխկապակցված անձ)

Անձի անվանումը, (անունը, ազգանունը, անձնագրի համարը և սերիան)_______________________

2. Փոխկապակցված իրավաբանական անձի (կազմակերպության) տվյալներ (Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 36-րդ կետի համաձայն, ընդ որում` սույն տեղեկանքի լրացման ժամանակ միևնույն ընտանիքի անդամ են համարվում ծնողները, ամուսինը և երեխաները:)

2.1. Անվանումը __________________________________

2.2. Գտնվելու վայրը ____________ վայրը ____________

   (օր/ամիս/տարի)

2.3.Գրանցման ամսաթիվը_______________________________________________

3. Տեղեկություններ փոխկապակցված իրավաբանական անձի նշանակալից մասնակիցների վերաբերյալ (ԿԲ կողմից կարող են լրացուցիչ պահանջվել 3.1 կետում նշված կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները):

3.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս ունեցող իրավաբանական անձինք.

Կազմակերպության անվանումը

 

Գտնվելու վայրը

 

Մասնակցության չափը (դրամով)

 

Մասնակցության չափը (%)

       

3.2. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս ունեցող ֆիզիկական անձինք

     

Անունը, ազգանունը,
անձնագրի համարը և սերիան

բնակության վայրը

Մասնակցության չափը (դրամով)

Մասնակցության չափը (%)

4. Տեղեկություններ փոխկապակցված իրավաբանական անձի ղեկավարների (խորհրդի նախագահի և անդամների, գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի) վերաբերյալ (ԿԲ կողմից կարող է լրացուցիչ պահանջվել, որ կազմակերպության ղեկավարների համար լրացվի նաև սույն կանոնակարգի հավելված 1-ը):

 

 

 

       

  

Անունը, ազգանունը,
անձնագրի համարը

 

Պաշտոնը

 

Կազմակերպությունում աշխատելու
տարիները (որոնցից՝ նշված
պաշտոնում)

1.    
     
2.    
     
 

 

Այո


 

Ոչ


 

 
 

 

5. Այլ տեղեկատվություն______________________________

 

Ամսաթիվ ___________________

5.1 Արդյո՞ք փոխկապակցված անձն իրավաբանական ունի 30 և ավելի օր ժամկետանց (չմարված) պարտավորություններ:

օր/ամիս/տարի

 

 

 

Հավելված 2

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 362-Ն որոշմամբ

 

Հավելված 17բ

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի մայիսի 2-ի թիվ 116-Ն

 որոշմամբ հաստատված

 կանոնակարգ 10/01-ի

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ

 

1. Փոխկապակցվածության հիմքը (Այստեղ նշվում է այն անձի մասին տվյալներ, որի միջոցով ֆիզիկական անձը հանդիսանում է փոխկապակցված անձ)

1. Անձի անվանումը,(անունը, ազգանունը, անձնագրի համարը և սերիան) ___________________________________

2. Փոխկապակցված ֆիզիկական անձի տվյալներ (Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 36-րդ կետի համաձայն, ընդ որում՝ սույն տեղեկանքի լրացման ժամանակ միևնույն ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսինը և չափահաս երեխաները)

2.1. Անունը, ազգանունը __________________________________

2.2. Բնակության վայրը

 

2.3.Անձնագրի համարը և սերիան ____________ ____________
    

2.4 Փոխկապակցվածության տեսակ __________________________

_____________________________________________________

3. Այլ տեղեկատվություն

3.1. Արդյո՞ք ֆիզիկական անձն ունի 30 և ավելի օր ժամկետանց (չմարված) պարտավորություններ:

Այո


 

  

Ոչ


 

 

«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:

3.2 Այլ` Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն

4. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:

Ներդրումային ֆոնդի

 կառավարչի իրավասու անձի

 անունը, ազգանունը____________________________________

Ստորագրություն ___________________

Ամսաթիվ

___________________
օր/ամիս/տարի

Կ.Տ.

Հավելված 3

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 362-Ն որոշմամբ

 

Հավելված 18

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի մայիսի 2-ի թիվ 116-Ն

 որոշմամբ հաստատված

 կանոնակարգ 10/01-ի

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

_____________________________________________   (ընկերության, իրավասու մարմնի անվանումը)

--/--/ ----թ թիվ -------- որոշմամբ

 

 

Փոփոխված է -------------------- --/--/---- թիվ -- որոշմամբ 

 (իրավասու մարմնի անվանում)

 

-------------------- --/--/---- թիվ -- որոշմամբ 

 (իրավասու մարմնի անվանում)

 

 --------------------- --/--/---- թիվ -- որոշմամբ 

 

 (իրավասու մարմնի անվանում)

 

_____________________________

(իրավասու անձի պաշտոնը)

_________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀՀ կենտրոնական բանկում

--/--/ ----թ թիվ -------- որոշմամբ

 

Ընկերության (ընկերության մասնաճյուղի կամ

ներկայացուցչության) պետական

գրանցման համարը


 ______________________________

Փոփոխությունը գրանցված է -

-/--/---- թ, թիվ -- որոշմամբ

 --/--/----թ. թիվ -- որոշմամբ

 --/--/---- թ. թիվ -- որոշմամբ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`

____________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

--------------------------------------------------------------------------------------

Ընկերության (ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության) լրիվ անվանումը

 

Հավելված 4

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 362-Ն որոշմամբ

 

Հավելված 19ա

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի մայիսի 2-ի թիվ 116-Ն

 որոշմամբ հաստատված

 կանոնակարգ 10/01-ի

ԴԻՄՈՒՄ

 

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կենտրոնական բանկի

-----------------------------ին

 

Հարգելի -------------------------

 

Խնդրում ենք --------------------------------------------------------------------------------------------------------

(կազմակերպության (հիմնադրվող կազմակերպության) լրիվ անվանումը)

 

համար բացել կուտակային հաշիվ` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կանոնադրական կապիտալի համալրում իրականացնելու համար:

 

Վճարման հանձնարարական տալու իրավունք ունի (ունեն)

______________________________________________________________________

(անուն, ազգանուն, հայրանուն, անձնագրային տվյալներ, ստորագրություն)

______________________________________________________________________

(անուն, ազգանուն, հայրանուն, անձնագրային տվյալներ, ստորագրություն)

______________________________________________________________________

(անուն, ազգանուն, հայրանուն, անձնագրային տվյալներ, ստորագրություն)

 

Խնդրում ենք Կենտրոնական բանկի կողմից ներդրումային ֆոնդի կառավարչի գրանցման և լիցենզավորման կամ գրանցման և լիցենզավորման մերժման, կանոնադրության փոփոխության գրանցման կամ գրանցման մերժման դեպքում Կենտրոնական բանկում բացված կուտակային հաշվին առկա միջոցները փոխանցել հետևյալ հաշվին

____________________________________________________

(բանկի անվանում, հաշվի համար)

 

(Դիմումատուի հայեցողությամբ այլ նշումներ)

 

Դիմումը ներկայացնող անձ (անձինք)`

______________________________________________________________

(կազմակերպության (հիմնադրվող կազմակերպության) իրավասու անձի (անձանց) անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

 (հեռախոս, բնակության վայր)

Հավելված 5

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 362-Ն որոշմամբ

 

Հավելված 19բ

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի մայիսի 2-ի թիվ 116-Ն

 որոշմամբ հաստատված

 կանոնակարգ 10/01-ի

 

Ներկայացվող փաստաթղթերի ցանկը

 

ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՍԱԿԸ

1.

 

2.

 

3.

 

 

__________________________________________________________________________

_____________________________________________

(իրավասու անձի անուն, ազգանուն, ստորագրություն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան