«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003385
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
11 նոյեմբերի 2003 թ. |
N 385-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԸ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՁԵՎԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 421-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել.
1.1. «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ հեռանկարային զարգացման ծրագրերի ներկայացման մասին» կարգը` համաձայն հավելված 1-ի կցվում է,
1.2. «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հեռանկարային զարգացման ծրագրի ձևը»` համաձայն հավելված 2-ի կցվում է:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի հոկտեմբերի 11-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ հեռանկարային զարգացման ծրագրերի ներկայացման մասին» կարգը, «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հեռանկարային զարգացման ծրագրի ձևը» հաստատելու մասին» թիվ 316-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Կ Ա Ր Գ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի (այսուհետև` բանկեր) կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետև` Կենտրոնական բանկ) հեռանկարային զարգացման ծրագրերի (այսուհետև` ծրագիր) ներկայացման կարգը և հաճախականությունը:
2. Ծրագիրը մի ամբողջական փաստաթուղթ է, որի նպատակներն ու խնդիրներն են.
ա) ծառայել շահագրգիռ անձանց (մասնակիցներ, ներդրողներ, բանկի ղեկավարներ և այլ շահագրգիռ անձինք)` որպես մի ամփոփ փաստաթուղթ, որով կարող են գնահատվել բանկի գործունեության բնույթը և առանձնահատկությունները բանկային ծառայությունների շուկայում,
բ) օգնել բանկի ղեկավարներին` պարզաբանել, հստակեցնել և հետազոտել բանկի գործունեության զարգացման հնարավոր հեռանկարները և ծառայել բանկի ղեկավարներին` որպես հիմք, որով կարող են գնահատվել բանկի փաստացի գործունեության արդյունքները և արդյունավետությունը,
գ) օգնել բանկին` հետևողականորեն իրականացնել նախանշված նպատակները և խնդիրները պլանավորվող երեք տարիների ընթացքում:
3. Ծրագրի հիմքում դրվում են հետևյալ հիմնական սկզբունքները`
ա) իրատեսություն (առաջադրված նպատակների և խնդիրների իրականացման բավարար հիմնավորումների առկայություն),
բ) գնահատելիություն (կատարման արդյունքների գնահատման հնարավորություն),
գ) համահունչություն (ծրագրի առանձին բաժինների և բաժինների գլուխների միջև պատճառահետևանքային կապի, ծրագրի ընդհանուր տրամաբանական ընթացքի առկայություն),
դ) կոնկրետություն (վերնագրի ըստ էության ներկայացում, վերնագրից դուրս ավելորդ տեղեկատվության բացակայություն, խնդիրների ըստ էության դիտարկում):
Ծրագրի հիմքում կարող են դրվել նաև այլ, սակայն նշված սկզբունքներին չհակասող սկզբունքներ:
4. Բանկերը մինչև յուրաքանչյուր օրացուցային տարվա փետրվարի 15-ը Կենտրոնական բանկ են ներկայացնում հաջորդող երեք տարիների իրենց ծրագրերը` հավելված 2-ով սահմանված ձևով:
4.1. Ծրագրում ընդգրկված ֆինանսական հաշվետվությունների փաստացի և կանխատեսվող ցուցանիշները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններին համապատասխան:
(4.1 կետը լրաց. 20.12.11 թիվ 367-Ն)
5. Ծրագիրը հաստատվում է բանկի խորհրդի կողմից: Ծրագրին կից աղյուսակները և գրաֆիկները կազմվում են ցուցանիշների ծրագրային կանխատեսումների հիման վրա` կիսամյակային և տարեկան կտրվածքով: Բոլոր կանխատեսվող ցուցանիշները, բացառությամբ մակրոտնտեսական ցուցանիշների, պետք է հիմնավորված լինեն կոնկրետ հաշվարկներով և արտացոլեն ծրագրում ամրագրված քաղաքականությունը:
6. Ծրագիրը և ծրագրով նախատեսված տվյալները ներկայացվում են Կենտրոնական բանկ ինչպես փաստաթղթով, այնպես էլ էլեկտրոնային կրիչներով: Աղյուսակները լրացվում են Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևերին համապատասխան:
7. Ներկայացված ծրագիրը առնվազն պարունակում է հավելված 2-ով սահմանված Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հեռանկարային զարգացման ծրագրի ձևի տվյալները: Ծրագիրը կարող է ներառել հավելված 2-ով սահմանված ծրագրի ձևի տվյալներից բացի» լրացուցիչ տվյալներ: Բանկի ներկայացրած ծրագիրը հավելված 2-ով սահմանված ծրագրի ձևում նշված ծավալը զգալի չափով գերազանցելու դեպքում լրացուցիչ տվյալները պետք է էական և հիմնավոր դեր կատարեն ծրագրում:
8. Ծրագիրը կարող է օգտագործվել Կենտրոնական բանկի կողմից բանկի ռազմավարական կառավարման մակարդակը գնահատելու նպատակով:
9. Բանկերը Կենտրոնական բանկ են ներկայացնում վերանայված ծրագիրը, եթե տեղի է ունեցել բանկի գործունեության ռազմավարության փոփոխություն, ընդ որում ծրագրին կից աղյուսակներում փոփոխություն կարող են կատարել միայն մինչև հունիս ամսվա վերջին օրը: Նշված ժամանակահատվածից հետո փոփոխություն կարող են կատարել միայն մակրոտնտեսական միջավայրի էական տատանումների դեպքում (օրինակ` համախառն ներքին արդյունքի, գների, փոխարժեքի, տոկոսադրույքի էական տատանումների դեպքում), ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ: Վերանայված ծրագրում նշվում է ռազմավարության փոփոխության հիմնավորումը:
(9-րդ կետը խմբ. 20.12.11 թիվ 367-Ն)
10. Ծրագրի վերանայված տարբերակը Կենտրոնական բանկ է ներկայացվում բանկի իրավասու մարմնի կողմից հաստատվելուց հետո 10-օրյա ժամկետում:
(10-րդ կետը լրաց. 20.12.11 թիվ 367-Ն)
(Հավելվածը խմբ., լրաց. 20.12.11 թիվ 367-Ն)
Հավելված 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՁԵՎԸ
Բ Ա Ժ Ի Ն 1
ՆԱԽԱԲԱՆ
(ընդամենը` 3-5 էջ)
Գ Լ ՈՒ Խ 1
ՆԵՐԱԾԱԿԱՆ ԽՈՍՔ
Ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի (այսուհետև` բանկ) խորհրդի ընդհանուր դիրքորոշումը նախորդ մեկ տարում բանկի փաստացի և պլանավորվող ժամանակաշրջանում հնարավոր զարգացումների և բանկի ընդհանուր ստրատեգիայի վերաբերյալ (1-2 էջ):
Գ Լ ՈՒ Խ 2
ԲԱՆԿԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Ներկայացվում են բանկի մասին ընդհանուր տեղեկություններ, այդ թվում` բանկի հիմնադրման թիվը, կազմակերպական-իրավական ձևը, մասնաճյուղերի թիվը և աշխարհագրական տեղաբաշխումը, բանկի հայեցողությամբ` այլ տեղեկատվություն (1-2 էջ): Ներկայացվում է բանկի կառուցվածքը սխեմատիկորեն (1 էջ):
Գ Լ ՈՒ Խ 3
ԲԱՆԿԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Ներկայացվում են բանկի հեռանկարային զարգացման ծրագրի մշակման հիմքում դրված հիմնական ենթադրությունները, մշակող անձի կամ մշակման աշխատանքները կոորդինացնող անձի վերաբերյալ տվյալները (զբաղեցրած պաշտոնը և հեռախոսի համարը) (1 էջ):
Բ Ա Ժ Ի Ն 2
ԲԱՆԿԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
(ընդամենը` 1-3 էջ)
Գ Լ ՈՒ Խ 4
ԲԱՆԿԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Ներկայացվում է բանկի առաքելությունը` հեռանկարային նպատակը, որի համար գոյություն ունի բանկը: Առաքելությունը պետք է արտացոլի բանկի` երկարաժամկետ կտրվածքով դերը, տեղը և առանձնահատկությունները բանկային ծառայությունների շուկայում:
Գ Լ ՈՒ Խ 5
ԲԱՆԿԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
1. Նշվում են բանկի կողմից ընդունված միջնաժամկետ նպատակներն ըստ առաջնահերթության: Նպատակները կարող են լինել և' քանակական, և' որակական, և' ընդհանրական, սակայն` իրատեսական և դրանց կատարման արդյունքների տեսանկյունից գնահատելի (չափելի): Նպատակները պետք է արտացոլեն բանկի միջնաժամկետ կտրվածքով դերը և տեղը, ինչպես նաև նրա առանձնահատկությունները բանկային ծառայությունների շուկայում:
2. Ներկայացվում է 5-րդ գլխում նշված նպատակների ընտրության հիմնավորումը: Եթե 1-ին կետում նշված նպատակները վերանայվել են, ապա անհրաժեշտ է ներկայացնել դրանց վերանայման պատճառներն ու հիմնավորումը, եթե չեն վերանայվել` նպատակների` նույնը մնալու հիմնավորումը:
Գ Լ ՈՒ Խ 6
ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հակիրճ նկարագրվում են այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում է բանկն իր քաղաքականությունն իրականացնելիս, այդ թվում` քաղաքականությունը հետևյալ ոլորտներում`
1. հաճախորդների և գործընկերների հետ հարաբերություններում,
2. բանկի ղեկավարների և աշխատակիցների հետ հարաբերություններում (օրինակ` կարող է նկարագրվել, թե բանկն ինչ գործնական կուլտուրա է նախատեսում ներդնել բանկում),
3. բանկի ցանկությամբ` այլ ոլորտներում:
Գ Լ ՈՒ Խ 7
ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բնութագրվում է բանկի գործառնությունների և ծառայությունների ոլորտը պլանավորվող ժամանակաշրջանի համար: Մասնավորապես`
1. բանկի գործունեության մեջ զգալի ծավալ կազմող գործարքների և ծառայությունների տեսակները և/կամ ենթատեսակները (օրինակ` ժամկետային ավանդների մեջ ընտանեկան, անձնական ավանդների ենթատեսակները, սպառողական վարկերի կամ ֆինանսական վարձակալության ենթատեսակները և այլն),
2. ֆինանսական ծառայությունների շուկայի նպատակային հատվածներն ըստ տնտեսության ոլորտների, տարածաշրջանների,
3. հաճախորդների հիմնական խմբերն ըստ տարածաշրջանների, ռեզիդենտության, իրավական կարգավիճակի և/կամ այլ չափանիշների:
Բ Ա Ժ Ի Ն 3
ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
(ընդամենը` 6-13 էջ)
Գ Լ ՈՒ Խ 8
ՆԱԽՈՐԴ ՊԼԱՆԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ներկայացվում են (1-2 էջ).
1. նախորդ պլանային ժամանակաշրջանի նպատակներն ըստ առաջնահերթության,
2. նախորդ պլանային ժամանակաշրջանի խնդիրներն ըստ առաջնահերթության:
Գ Լ ՈՒ Խ 9
ՆԱԽՈՐԴ ՊԼԱՆԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
1. Ներկայացվում է (1-3 էջ) նախորդ պլանային ժամանակաշրջանի (նախորդ մեկ տարվա) խնդիրների կատարման ընթացքը, բացահայտվում են խնդիրների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հիմնական պատճառները:
2. Վերլուծվում է (2-5 էջ) բանկի գործունեությունը և դրա վրա նախորդ մեկ տարվա ընթացքում բանկի ներքին միջավայրում տեղի ունեցած երևույթների ազդեցությունը, նախորդ մեկ տարվա կանխատեսումների և փաստացի ցուցանիշների (տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ) շեղումների (եթե շեղումը կազմում է կանխատեսված ցուցանիշի 10% և ավելին) պատճառները, նախատեսված և փաստացի չկատարված միջոցառումների պատճառները հետևյալ կտրվածքով`
ա) բանկի կապիտալիզացիան.
բ) միջոցների ներգրավումը.
գ) միջոցների տեղաբաշխումը և բանկի ներդրումային գործունեությունը.
դ) բանկի շահութաբերությունը, եկամուտները և ծախսերը.
ե) հաճախորդների քանակը, վերջիններիս փոփոխության դինամիկան.
զ) բանկի կառավարման համակարգը, այդ թվում`
զա) բանկի կորպորատիվ կառավարման վերաբերյալ ներքին կանոնակարգումը,
զբ) ներքին հսկողության համակարգը,
զգ) բանկի համար նախորդ ժամանակաշրջանում առավել կարևոր ռիսկերի ներկայացումը, այդ ռիսկերի գնահատումը և դրանց զսպմանն ուղղված միջոցառումները.
է) տարածքային ստորաբաժանումների տեղաբաշխումը,
ը) կադրային քաղաքականությունը. աշխատակիցների թիվը և որակավորումը, աշխատակիցների նկատմամբ որակավորման պահանջները, դրանց փոփոխությունը, աշխատանքի խրախուսման մեխանիզմները.
թ) նորամուծություններ (մատուցվող ծառայությունների ցանկում և դրանց մատուցման մեխանիզմներում, բանկային տեխնոլոգիաներում, հետազոտությունների կատարումը, վճարահաշվարկային գործիքների կիրառումը), տեխնիկական հագեցվածությունը.
ժ) մարկետինգային քաղաքականությունը:
3. Վերլուծվում են (1-2 էջ) նախորդ մեկ տարվա ընթացքում արտաքին միջավայրում տեղի ունեցած երևույթների ազդեցությունը բանկի քաղաքականության և նրա գործունեության արդյունքների վրա` ըստ հետևյալ ազդեցության ոլորտների`
ա) միջազգային շուկաներում.
բ) Հայաստանի Հանրապետության տնտեսությունում.
գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսաբանկային հատվածում` մանրամասնելով մրցակիցների վարքագծի ազդեցությունը.
դ) օրենսդրական (Հայաստանի Հանրապետության օրենքների, պետական այլ մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ընդունված իրավական ակտերի) դաշտում:
Գ Լ ՈՒ Խ 10
ԲԱՆԿԻ ՈՒԺԵՂ ԵՎ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ
Գլուխ 9-ում կատարված վերլուծությունից վեր են հանվում և ամփոփ ներկայացվում են բանկի ուժեղ և թույլ կողմերը, որոնք դրական կամ բացասական են ազդել նախորդ ժամանակաշրջանի խնդիրների կատարման ընթացքի վրա (0.5-1 էջ):
Բ Ա Ժ Ի Ն 4
ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
(ընդամենը` 3-4 էջ)
Գ Լ ՈՒ Խ 11
ԲԱՆԿԻ ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
1. Նկարագրել բանկի արտաքին միջավայրում բանկի կողմից կանխատեսվող հիմնական այն երևույթները, փոփոխությունները և դրանց հետ կապված ռիսկերը, որոնց հետ բանկը կարող է բախվել պլանավորվող ժամանակաշրջանում: Մասնավորապես`
ա) Միջազգային շուկաներում. Նկարագրել միջազգային շուկաներում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական իրադարձությունները, որոնք կարող են ազդել բանկի գործունեության վրա: Նկարագրելիս կարող են օգտագործվել հիմնական գործընկեր երկրներում ֆինանսական շուկան կանխորոշող ինդիկատորները և ցուցանիշները, դրանք են` տնտեսական աճ, սղաճ (սպառողական գների ինդեքս, համախառն ներքին արդյունքի դեֆլյատոր, աշխատավարձի ինդեքս), փոխարժեք, միջոցների ներգրավման և տեղաբաշխման միջին տոկոսադրույք, ներմուծման և արտահանման, ուղղակի և պորտֆելային ներդրումների ծավալների փոփոխությունների դինամիկա, արժեթղթերի գնի ինդեքս, միջազգային բանկային պարտք, միջազգային բանկային դեպոզիտներ, արտարժութային պահուստների մակարդակ և այլն):
բ) Ներքին տնտեսությունում. Նկարագրել Հայաստանի Հանրապետության տնտեսությունում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական իրադարձությունները, որոնք կարող են ազդել բանկի գործունեության վրա: Նկարագրելիս կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական ցուցանիշները` տնտեսական աճ, փոխարժեք, սղաճ, բանկի կողմից վարկավորվող տնտեսության տարբեր ոլորտների արդյունավետության և աճի գնահատումը:
գ) Ֆինանսական շուկաներում. Նկարագրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսաբանկային հատվածում տեղի ունեցող երևույթների վերաբերյալ սպասումները և դրանց հնարավոր ազդեցությունը բանկի գործունեության վրա, այդ թվում`
գա) ֆինանսական շուկայի նպատակային հատվածների գնային ցուցանիշների (տոկոսադրույք, փոխարժեք, տոկոսային մարժա, արժեթղթերի եկամտաբերություն և այլն) կանխատեսվող միտումների ազդեցությունը,
գբ) նպատակային հատվածներում բանկի մրցակցային դիրքի վրա ազդեցությունը (հիմնական մրցակիցները, նրանց նկարագիրն ու գնահատականը, մասնաբաժինները, ուժեղ և թույլ կողմերը), հնարավոր վարքագծերը և այլն,
գգ) բանկային համակարգում ներդրված կամ ներդրվող նոր ինստիտուտների ազդեցությունը (վարկային ռեգիստր, ավանդների երաշխավորման հիմնադրամ և այլն).
դ) օրենսդրական (Հայաստանի Հանրապետության օրենքների, պետական այլ մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ընդունված իրավական ակտերի) դաշտում:
2. Վերլուծությունը կատարել վերոհիշյալ ոլորտներում բանկի կողմից կանխատեսվող փոփոխությունները, երևույթները միայն բանկի գործունեության վրա ազդեցության տեսանկյունից` դիտարկելով դրանք որպես բանկի գործունեության զարգացման հնարավորություններ կամ խոչընդոտներ, ռիսկեր, սպառնալիքներ: Խուսափել խիստ վերացական միտումներ և ազդեցություններ նկարագրելուց (օրինակ` խուսափել «Միջազգային շուկաները շատ արագ են զարգանում, և բանկը պետք է ներդնի նոր տեխնոլոգիաներ» նման արտահայտություններից` փոխարենը ընդունելով հետևյալ տարբերակը. «Միջազգային պրակտիկայում արագ զարգացող էլեկտրոնային բանկային ծառայությունների ներդրումը ազդելու է բանկի անվտանգության և հաճախորդների շահերի պաշտպանության վրա, ուստի բանկը նախատեսում է ներդնել.....»: Խուսափել երևույթներ նկարագրելուց` առանց ներկայացնելու բանկի վրա հնարավոր ազդեցությունը: Եթե նշված ոլորտներից որևէ մեկում զարգացումներն ամբողջությամբ բանկի գնահատականներով չեն ազդելու բանկի գործունեության վրա (օրինակ` միջազգային շուկաներում տեղի ունեցող երևույթները), ապա հակիրճ նշել դրա պատճառները:
Գ Լ ՈՒ Խ 12
ԲԱՆԿԻ ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ
Գլուխ 11-ում կատարված վերլուծությունից վեր հանել և ամփոփ ներկայացնել արտաքին միջավայրում կանխատեսվող երևույթները որպես բանկի համար հետագա զարգացման հնարավորություններ և զարգացմանը խոչընդոտող սպառնալիքներ, վտանգներ, ռիսկեր:
Բ Ա Ժ Ի Ն 5
ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
(ընդամենը` 4-7 էջ)
Գ Լ ՈՒ Խ 13
ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ներկայացվում են պլանավորվող ժամանակահատվածում իրականացվելիք խնդիրները: Խնդիրները պետք է լինեն խիստ կոնկրետ և դրանց կատարման արդյունքների տեսանկյունից գնահատելի (չափելի): Բոլոր խնդիրները պետք է ուղղված լինեն նպատակներին, բխեն նախորդ ժամանակաշրջանի խնդիրների կատարողականից, բանկի թույլ և ուժեղ կողմերից, արտաքին հնարավորություններից և վտանգներից (1-2 էջ):
Գ Լ ՈՒ Խ 14
ԲԱՆԿԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
1. Ներկայացվում են պլանավորվող ժամանակահատվածում իրականացվելիք խնդիրների լուծման նախատեսվող ուղիները (առանցքային կատարվելիք միջոցառումները, իրականացման մեխանիզմները), բանկի գործունեության կանխատեսվող արդյունքները: Ընտրված ուղիները պետք է համահունչ լինեն բանկի կողմից արդեն վերլուծված և ներկայացված ներքին ուժեղ և թույլ կողմերին, արտաքին հնարավորություններին և սպառնալիքներին` ներկայացնելով թույլ կողմերը խուսափելու և ուժեղ կողմերի կիրառման հնարավորությունները խնդիրների լուծման մեջ:
2. Պլանավորվող ժամանակաշրջանում խնդիրների լուծման ուղիները ներկայացվում են բանկի կողմից գործունեության հետևյալ կողմերով` տալով դրանց ընտրության հիմնավորում.
ա) բանկի կապիտալիզացիայի ուղիները (կապիտալիզացիայի անհրաժեշտ և բավարար մակարդակի ապահովման համար իրականացվելիք միջոցառումների նկարագրությունը և դրանց իրատեսության հիմնավորումը, արտաքին աղբյուրներ, ներքին աղբյուրներ).
բ) միջոցների ներգրավման քաղաքականությունը. պարտավորությունների կանխատեսվող ծավալը և կառուցվածքը (ներգրավվող միջոցների շուկայի հիմնական հատվածները, ներգրավման պայմանները (ժամկետայնություն, տոկոսադրույք և այլն), հաճախորդների խմբերը) և միջոցառումները` ուղղված շուկայի այդ հատվածների և հաճախորդների խմբերի գրավմանը.
գ) միջոցների տեղաբաշխման քաղաքականությունը. միջոցների տեղաբաշխման համար ֆինանսական շուկայի ընտրվող հատվածները տեղաբաշխվող միջոցների կառուցվածքը և պայմանները (ժամկետայնություն, տոկոսադրույք և այլն), հաճախորդների խմբերը) և միջոցառումները` ուղղված այդ հատվածների և հաճախորդների խմբերի գրավմանը.
գա) ակտիվների կանխատեսվող ծավալի և կառուցվածքի հիմնավորումը,
գբ) վարկային պորտֆելի նկարագիրն ըստ վարկերի տեսակների և տնտեսության ճյուղերի, վարկավորման գործընթացի հուսալիության ապահովման մեխանիզմները,
գգ) միջազգային փոխատվական շուկաներում միջոցների տեղաբաշխման նախատեսվող սխեմաները,
գդ) միջոցների տեղաբաշխում ոչ ավանդական բանկային գործառնություններում (ֆինանսական վարձակալություն, ֆակտորինգ, հավատարմագրային կառավարում և այլն),
գե) միջոցների տեղաբաշխում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում և այլ բանկերում,
գզ) ներդրումային գործունեություն.
դ) բանկի գործունեության կանխատեսվող ֆինանսական արդյունքները. եկամուտների և ծախսերի կանխատեսվող կառուցվածքը, շահույթ, շահութաբերության ցուցանիշների կանխատեսվող մակարդակները և դրանց հիմնավորումը, շահաբաժինների վճարման քաղաքականություն.
ե) բանկի կառավարման համակարգի կատարելագործման ուղիները.
եա) կառուցվածք, համակարգեր, մեխանիզմներ, ֆունկցիաների բաժանում, կորպորատիվ կուլտուրայի զարգացման հեռանկարներ,
եբ) ներքին հսկողության համակարգի կատարելագործման հեռանկարներ,
եգ) ռիսկերի կառավարման քաղաքականությունը. բանկի համար պլանավորվող ժամանակաշրջանում առավել կարևոր ռիսկերի ներկայացումը, այդ ռիսկերի գնահատումը և դրանց զսպմանն ուղղված միջոցառումները.
զ) տարածաշրջանային քաղաքականություն տարածքային ստորաբաժանումների տեղաբաշխում և վերակազմավորում,
է) կադրային քաղաքականության կատարելագործմանն ուղղված միջոցառումներ.
էա) կադրերի ուսուցում և վերապատրաստում (նշել այն մասնագիտացումները, որոնց գծով հաջորդ տարում մեծանալու է որակյալ կադրերի պահանջարկը),
էբ) աշխատանքի արդյունավետության բարձրացման և վարձատրության համակարգերի կատարելագործմանն ուղղված միջոցառումներ.
ը) բանկի գործառնությունները և ծառայությունները. նախատեսված նոր ծառայությունները, գործիքները, տեխնոլոգիաները (ըստ հաճախորդների, տարածաշրջանների, շուկաների հատվածների, ոլորտների) և միջոցառումները` ուղղված դրանց ապահովմանը (դրանց ներդրման ռեսուրսների հիմնավորումը).
թ) մարկետինգային քաղաքականություն. ինչ մարկետինգային տեխնոլոգիաներ է կիրառելու կամ շեշտադրելու բանկը պլանավորված գործունեությունը (ծառայությունների ծավալները ընդլայնելու, նոր գործիքները, ծառայությունները ներդնելու, ծառայությունների որակը բարձրացնելու) ապահովելու, պահանջարկը ուսումնասիրելու ուղղությամբ:
Բ Ա Ժ Ի Ն 6
ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
(ընդամենը` 1-2 էջ)
Գ Լ ՈՒ Խ 15
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ
Ներկայացնել ռազմավարական պլանավորման գործընթացը և այն ներքին փաստաթղթերի ցանկը (կանոնակարգեր, ընթացակարգեր), ուղեցույցներ և այլն), որոնց միջոցով կանոնակարգվում է հեռանկարային զարգացման ծրագրի, և դրա ներքո` աշխատանքային պլանների, ծախսերի նախահաշվի մշակման, իրականացման և կատարման հսկողությունը:
Գ Լ ՈՒ Խ 16
ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Ներկայացնել, թե ով է կատարում հեռանկարային զարգացման ծրագրի կատարողականի գնահատումը, կատարման հսկողությունը, և ինչ գործընթացով է դա կատարվում:
Գ Լ ՈՒ Խ 17
ԾՐԱԳՐԻՆ ԿՑՎՈՂ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐԸ
1. Ներկայացնել սույն ծրագրին կից հետևյալ աղյուսակները.
ա) Հայաստանի Հանրապետության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների սպասումները (հավելված 1).
բ) բանկի կանխատեսվող հաշվեկշիռը (հավելված 2).
գ) բանկի եկամուտների և ծախսերի կանխատեսումները (հավելված 3).
դ) բանկի վարկային ներդրումների կանխատեսվող ժամկետային կառուցվածքը, վարկերի, դեբիտորական պարտքերի, հետհաշվեկշռային հոդվածների և ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների դիմաց հաշվարկված պահուստների չափը (հավելված 4).
ե) բանկի կառավարման արդյունավետության ցուցանիշներ (հավելված 5).
զ) բանկային ծառայություններից օգտվող հաճախորդների, նոր տեխնոլոգիաների ներդրման կանխատեսվող ցուցանիշներ հավելված 6:
(1-ին կետը լրաց. 20.12.11 թիվ 367-Ն)
2. Ծրագրին կից աղյուսակները լրացվում են հետևյալ կտրվածքով` հետևյալ ամսաթվերի դրությամբ (օրինակ` ենթադրենք, ծրագիրը պետք է ներկայացվի Կենտրոնական բանկ 20XX թ. փետրվարի 15-ին).
ա) Փաստացի մեծությունը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ (մեր օրինակում` 20XX-1 թ. դեկտեմբերի 31),
բ) 1-ին ծրագրավորվող տարվա հունիսի 30 (մեր օրինակում` 20XX թ. հունիսի 30),
գ) 1-ին ծրագրավորվող տարվա դեկտեմբերի 31 (մեր օրինակում` 20XX թ. դեկտեմբերի 31),
դ) 2-րդ ծրագրավորվող տարվա հունիսի 30 (մեր օրինակում` 20XX+1 թ. հունիսի 30),
ե) 2-րդ ծրագրավորվող տարվա դեկտեմբերի 31 (մեր օրինակում` 20XX+1 թ. դեկտեմբերի 30),
զ) 3-րդ ծրագրավորվող տարվա հունիսի 30 (մեր օրինակում` 20XX+2 թ. հունիսի 30),
է) 3-րդ ծրագրավորվող տարվա դեկտեմբերի 31 (մեր օրինակում` 20XX+2 թ. դեկտեմբերի 31):
(2-րդ կետը խմբ. 20.12.11 թիվ 367-Ն)
3. Ծրագրին կից աղյուսակները Կենտրոնական բանկ են ներկայացվում պաշտպանված EXCEL (ԷՔՍԵԼ) ֆորմատով (այլ կերպ ներկայացված տեղեկատվությունը համարվում է չներկայացված):
(3-րդ կետը լրաց. 20.12.11 թիվ 367-Ն)
Հավելված 1 |
Հայաստանի Հանրապետության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների սպասումները
Ցուցանիշ |
Չափման միավոր |
1-ին |
2-րդ |
3-րդ |
1. Համախառն ներքին արդյունքի իրական աճ (%) |
(%) |
|
|
|
2. Սղաճ (դեկտեմբերը նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ) |
(%) |
|
|
|
3. Դրամական զանգվածի աճ (%, դեկտեմբերը նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ) |
(%) |
|
|
|
4. Ներմուծում (մլն ԱՄՆ դոլար) |
մլն ԱՄՆ դոլար |
|
|
|
5. Արտահանում (մլն ԱՄՆ դոլար) |
մլն ԱՄՆ դոլար |
|
|
|
6. Բյուջեի պակասուրդ (% համախառն ներքին արդյունքից) |
(%) |
|
|
|
7. Փոխարժեքը (ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար), ժամանակաշրջանի վերջ |
ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար |
|
|
|
8. Պետական պարտատոմսերի եկամտաբերություն |
(%) |
|
|
|
9. Պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման ծավալները |
մլրդ ՀՀ դրամ |
|
|
|
10. Ժամկետային ավանդների միջին տոկոսադրույք |
(%) |
|
|
|
դրամային |
(%) |
|
|
|
արտարժութային |
(%) |
|
|
|
11. Վարկերի միջին տոկոսադրույք |
(%) |
|
|
|
դրամային |
(%) |
|
|
|
արտարժութային |
(%) |
|
|
|
(Հավելվածը լրաց. 20.12.11 թիվ 367-Ն)
Հավելված 2 |
Բանկի կանխատեսվող հաշվեկշիռը
|
Փաստացի մեծությունը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ |
1-ին ծրագրավորվող տարվա հունիսի 30-ի դրությամբ |
1-ին ծրագրավորվող տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ |
2-րդ ծրագրավոր-վող տարվա հունիսի |
2-րդ ծրագրավոր-վող տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ |
3-րդ ծրագրավոր-վող տարվա հունիսի |
3-րդ ծրագրավոր-վող տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ |
ԱԿՏԻՎ |
|||||||
1.Կանխիկ դրամական միջոցներ |
|||||||
-այդ թվում` արտարժույթ |
|||||||
Թղթակցային հաշիվներ ՀՀ ԿԲ-ում |
|||||||
Թղթակցային հաշիվներ բանկերում |
|||||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||||
-այդ թվում` արտարժույթ |
|||||||
Բանկերում, ՀՀ ԿԲ-ում և այլ ֆինանսավարկային կազմակերպություններում տեղաբաշխված դեպոզիտներ և վարկեր |
|||||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ բանկերում և այլ ոչ ռեզիդենտ ֆինանսավարկային կազմակերպություններում |
|||||||
- այդ թվում` ռեզիդենտ այլ ֆինանսավարկային կազմակերպություններում |
|||||||
- այդ թվում` ՀՀ ԿԲ-ում |
|||||||
-այդ թվում` արտարժույթ |
|||||||
Վարկեր ֆիզիկական անձանց |
|||||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||||
-այդ թվում` արտարժույթ |
|||||||
Վարկեր իրավաբանական անձանց |
|||||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||||
-այդ թվում` արտարժույթ |
|||||||
Վարկեր բանկի հետ կապված անձանց և աշխատակիցներին |
|||||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||||
-այդ թվում` արտարժույթ |
|||||||
Պետական արժեթղթեր |
|||||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||||
Ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր |
|||||||
Ռեպո համաձայնագրեր |
|||||||
Այլ արժեթղթեր |
|||||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||||
Ֆինանսական վարձակալություն |
|||||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||||
Ֆակտորինգ |
|||||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||||
Հաշվարկված ստացվելիք տոկոսներ |
|||||||
Հիմնական միջոցներ |
|||||||
Պահուստաֆոնդ |
|||||||
Այլ ակտիվներ |
|||||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||||
-այդ թվում` արտարժույթ |
|||||||
Ընդամենը ակտիվ |
|||||||
ՊԱՍԻՎ |
|||||||
Թղթակցային հաշիվները |
|||||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||||
-այդ թվում` արտարժույթ |
|||||||
Բանկերից և ՀՀ ԿԲ-ից ներգրաված ավանդներ և վարկեր |
|||||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||||
- այդ թվում` ՀՀ ԿԲ-ի միջոցով միջազգային ծրագրերով ներգրաված միջոցներ |
|||||||
-այդ թվում` արտարժույթ |
|||||||
Այլ ֆինանսավարկային կազմակերպություններից ներգրաված ավանդներ և վարկեր |
|||||||
-այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||||
-այդ թվում` միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրաված միջոցներ |
|||||||
-այդ թվում` արտարժույթ |
|||||||
Ֆիզիկական անձանց ցպահանջ միջոցներ և հաշիվներ |
|||||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||||
-այդ թվում` արտարժույթ |
|||||||
Իրավաբանական անձանց և հիմնարկների ցպահանջ միջոցներ և հաշիվներ |
|||||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||||
-այդ թվում` արտարժույթ |
|||||||
Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներ |
|||||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||||
-այդ թվում` արտարժույթ |
|||||||
Իրավաբանական անձանց և հիմնարկների ժամկետային ավանդներ |
|||||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||||
-այդ թվում` արտարժույթ |
|||||||
Պարտավորություններ գանձապետարանի նկատմամբ |
|||||||
- այդ թվում` Ծրագրի իրագործման գրասենյակի հաշիվներ |
|||||||
- այդ թվում` վարկեր գանձապետարանից |
|||||||
Պարտավորություններ ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գծով |
|||||||
Ռեպո համաձայնագրերով ներգրավված միջոցներ |
|||||||
Հաշվարկված վճարվելիք տոկոսներ |
|||||||
Այլ պարտավորություններ |
|||||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||||
-այդ թվում` արտարժույթ |
|||||||
Ընդհանուր պարտավորություններ |
|||||||
Փաստացի լրացված կանոնադրական կապիտալ |
|||||||
- այդ թվում` ոչ ռեզիդենտ |
|||||||
Գլխավոր պահուստ |
|||||||
Բանկի կողմից հետ գնված սեփական բաժնետոմսեր |
|||||||
Ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ (վնաս) |
|||||||
Նախորդ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ (վնաս) |
|||||||
Վերագնահատման պահուստներ |
|||||||
Ընդհանուր կապիտալ |
|||||||
Ընդամենը պասիվ |
|||||||
Ծանուցում |
|||||||
Ստացված գրավ |
|||||||
Ստացված երաշխավորություն |
|||||||
Տրամադրված երաշխավորություններ |
|||||||
Ընդամենը տրամադրված գրավներ |
|||||||
Ածանցյալ գործիքներ |
|||||||
-այդ թվում` ֆյուչերս, ֆորվարդ |
|||||||
-օպցիոն |
|||||||
Հավատարմագրային կառավարում (տրաստ) |
1. «Այդ թվում արտարժույթ» տողերը վերաբերում են գլխավոր հոդվածներին:
2. «Այլ ակտիվներ» տողը ներառում է նաև հաշվարկված ստացվելիք/վճարվելիք տոկոսները, այլ անձանց կանոնադրական կապիտալում չարժեթղթավորված փայամասնակցությունը:3. «Պարտավորություններ գանձապետարանի նկատմամբ» տողում չեն ընդգրկվում հարկային պարտավորությունները և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ պարտավորությունները: Այս հաշվում ընդգրկվում են հաշվային պլանի «Պարտավորություններ Հայաստանի Հանրապետության Կառավարության նկատմամբ» 34 ենթաբաժնի «Ծրագրերի իրականացման գրասենյակների հաշիվներ», «Վարկեր գանձապետարանից», «Այլ պարտավորություններ Կառավարության նկատմամբ» հաշիվները և դրանց դիմաց հաշվեգրված տոկոսները:
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 20.12.11 թիվ 367-Ն)
5. Անհատ ձեռնարկատերերին վերաբերող տեղեկատվությունը լրացնել ֆիզիկական անձանց տակ:
(Հավելվածը խմբ., փոփ. 20.12.11 թիվ 367-Ն)
Հավելված 3 |
Բանկի եկամուտների եվ ծախսերի կանխատեսումները
ԱՆՎԱՆՈՒՄԸ Փաստացի մեծությունը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ 1-ին ծրագրավորվող տարվա հունիսի 30-ի դրությամբ 1-ին ծրագրավորվող տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ 2-րդ ծրագրավոր-վող տարվա հունիսի 2-րդ ծրագրավոր-վող տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ 3-րդ ծրագրավոր-վող տարվա հունիսի 3-րդ ծրագրավոր-վող տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ 1. ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ Բանկերում և ՀՀ ԿԲ-ում թղթակցային հաշիվներից Բանկերում, ՀՀ ԿԲ-ում և այլ ֆինանսավարկային կազմակերպություններում տեղաբաշխված միջոցներից ստացված տոկոսներ այդ թվում՝ բանկերից այդ թվում՝ այլ ֆինանսավարկային կազմակերպություններից այդ թվում՝ ՀՀ ԿԲ -ում տեղաբաշխած միջոցներից Ֆիզիկական անձանց տրված վարկերից Իրավաբանական անձանց տրված վարկերից Բանկի հետ կապված անձանց և աշխատակիցներին տրված վարկերից Վարկային քարտերից ստացված տոկոսներ այդ թվում՝ ֆիզիկական անձանց Պետական արժեթղթերից ստացված տոկոսներ Հետգնման պայմանագրերից ստացված տոկոսներ Այլ արժեթղթերից ստացված տոկոսներ Ֆինանսական վարձակալությունից ստացված տոկոսներ Ակրեդիտիվներից ստացված տոկոսներ Այլ տոկոսային եկամուտներ Ընդամենը տոկոսային եկամուտներ 2. ՏՈԿՈՍԱՅԻՆ ԾԱԽՍԵՐ Թղթակցային հաշիվների դիմաց վճարված տոկոսներ Իրավաբանական անձանց և հիմնարկների բանկային հաշիվների ու ցպահանջ ավանդների Ֆիզիկական անձանց բանկային հաշիվների ու ցպահանջ ավանդների Առևտրային բանկերից և ՀՀ ԿԲ-ից ներգրաված միջոցների դիմաց վճարված տոկոսներ այդ թվում՝ ՀՀ ԿԲ-ի միջոցով միջազգային ծրագրերով ներգրաված այդ թվում՝ ՀՀ ԿԲ-ին հետգնման պայմանագրերի գծով վճարված տոկոսներ Այլ ֆինանսավարկային կազմակերպություններից ներգրաված միջոցների դիմաց վճարված տոկոսներ -այդ թվում՝ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրաված միջոցների դիմաց վճարված տոկոսներ Իրավաբանական անձանց և հիմնարկների ժամկետային ավանդների դիմաց վճարված տոկոսներ Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների դիմաց վճարված տոկոսներ Տոկոսային ծախսեր գանձապետարանի նկատմամբ պարտավորությունների դիմաց այդ թվում՝ Ծրագրերի իրագործման գրասենյակների հաշիվների դիմաց այդ թվում՝ գանձապետարանից ստացված վարկերի դիմաց Տոկոսային ծախսեր բանկի կողմից թողարկված արժեթղթերի դիմաց Հետգնման պայմանագրերի գծով պարտավորությունների դիմաց վճարված տոկոսներ Ֆինանսական վարձակալության դիմաց վճարված տոկոսներ Տոկոսային ծախսեր ավանդների երաշխավորման դիմաց Այլ տոկոսային ծախսեր Ընդամենը տոկոսային ծախսեր Զուտ տոկոսային եկամուտներ 3. ՈՉ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ Ստացված միջնորդավճարներ Երաշխիքներից, հոժարագրերով, ակրեդիտիվներով գործառնություններից, հավատարմագրային կառավարման գործառնություններից ստացված եկամուտներ Գանձապետարանի սպասարկումից և մատուցված այլ ծառայություններից ստացված եկամուտներ Հեջավորման ածանցյալ գործիքներից զուտ եկամուտներ Ֆակտորինգից ստացված զուտ եկամուտներ Այլ կազմակերպություններում ներդրումներից ստացված եկամուտներ այդ թվում՝ ներդրումներից շահաբաժիններ այդ թվում՝ ասոցիացված կազմակերպություններում ներդրումներից զուտ շահույթ / վնաս այդ թվում՝ համատեղ վերահսկվող միավորներում ներդրումներից զուտ շահույթ / վնաս այդ թվում՝ դուստր բանկերում ներդրումներից զուտ շահույթ / վնաս այդ թվում՝ այլ դուստր ընկերություններում ներդրումներից զուտ շահույթ / վնաս Արժեթղթերի վաճառքից ստացված զուտ եկամուտներ այդ թվում՝ պետական արժեթղթերի գծով այդ թվում՝ ոչ պետական արժեթղթերի գծով Հետգնման պայմանագրերով ձեռք բերված արժեթղթերի վերավաճառքից զուտ եկամուտներ Պետական արժեթղթերի վերավաճառքից զուտ եկամուտներ Ոչ պետական արժեթղթերի վերավաճառքից զուտ եկամուտներ Արտարժույթի առք ու վաճառքից ստացված զուտ եկամուտներ Արտարժույթի վերագնահատումից ստացված դրական (բացասական) փոխարժեքային տարբերություն Հիմնական միջոցների օտարումից ստացված զուտ եկամուտներ Հիմնական միջոցների վերագնահատումից ստացված զուտ եկամուտներ Առևտրային նպատակներով պահվող և վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների վերագնահատումից ստացված զուտ եկամուտ Այդ թվում՝ պետական արժեթղթերի վերագնահատումից զուտ եկամուտներ Այդ թվում՝ ոչ պետական արժեթղթերի վերագնահատումից զուտ եկամուտներ Թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով և հուշադրամներով գործառնություններից ստացված զուտ եկամուտ Այլ ոչ տոկոսային եկամուտներ Ընդամենը ոչ տոկոսային եկամուտներ 4. ՈՉ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԾԱԽՍԵՐ Հաշվարկված աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ (տրված այլ փոխհատուցումներ և սոցիալական պահանջների ֆինանսավորում) այդ թվում՝ վարչական աշխատողների Գործուղման ծախսեր Հատկացումներ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին Հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ Ամորտիզացիոն մասհանումներ Բանկի շենքի և այլ հիմնական միջոցների վարձակալության վճար Շենքերի տնտեսական պահպանության ծախսեր Վարկերի տրամադրման և վերադարձման գծով ծախսեր Գովազդային, ներկայացուցչական ծախսեր Գրասենյակային և տպագրական ծախսեր Աուդիտային և խորհրդատվական ծառայությունների գծով ծախսեր Բանկի սարքավորումների սպասարկման և պահպանման գծով ծախսեր Տրանսպորտային ծախսեր Կապի և հաղորդակցման միջոցների գծով ծախսեր Վճարված տույժեր, տուգանքներ Ուսուցման ծախսեր այդ թվում՝ արտասահմանում Վճարված միջնորդավճարներ Ապահովագրության գծով ծախսեր Երաշխիքներից, պարտամուրհակների ընդունման, ակրեդիտիվներով և լիազորագրային գործառնությունների գծով ծախսեր Այլ ոչ տոկոսային ծախսեր Ընդամենը ոչ տոկոսային ծախսեր Զուտ ոչ տոկոսային եկամուտներ 5. Հատկացումներ ակտիվների հնարավոր կորուստների պահուստներին Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների ընդհանուր պահուստին Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների հատուկ պահուստին Արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստին Բանկային երաշխիքների և այլ պայմանական պարտավորությունների պահուստներին Ընդամենը հատկացումներ 6. Ակտիվների հնարավոր կորուստների պահուստներին կատարված մասհանումների վերադարձ Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների ընդհանուր պահուստից Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների հատուկ պահուստից Արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստից Բանկային երաշխիքների և այլ պայմանական պարտավորությունների պահուստներից Ընդամենը վերադարձ Զուտ մասհանումներ Շահույթ` մինչև հարկվելը Շահութահարկ Զուտ շահույթ Հաշվարկված շահաբաժիններ այդ թվում` արտոնյալ բաժնետոմսերի գծով սովորական բաժնետոմսերի գծով Չբաշխված շահույթ Բանկի աշխատակիցների թվաքանակը այդ թվում` վարչական աշխատողներ Բանկի մասնաճյուղերի քանակը
30-ի դրությամբ
30-ի դրությամբ
1. «Բանկերում, ՀՀ ԿԲ-ում և այլ ֆինանսավարկային կազմակերպություններում տեղաբաշխված միջոցներից ստացված տոկոսներ» տողի ԿԲ-ում տեղաբաշխված միջոցները ներառում են հետգնման պայմանագրերի գծով, ավանդներից և այլ տեղաբաշխված միջոցներից ստացված տոկոսները:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 20.12.11 թիվ 367-Ն)
3. «Այդ թվում` վարչական աշխատողներ» տողում ներառվում են բանկի այն աշխատակիցները, որոնք ուղղակիորեն մասնակցում են բանկի կողմից իրականացվող «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34 և 35-րդ հոդվածներով սահմանված գործառնություններին: Սպասարկող աշխատակիցների թիվը հավասար է ընդհանուր աշխատակիցների թվից հանած վարչական աշխատակիցների թիվը:
4. «Այլ ոչ տոկոսային եկամուտներ» տողը ներառում է նաև ստացված տույժերը, տուգանքները, արտասովոր եկամուտը:
(Հավելվածը խմբ., փոփ. 20.12.11 թիվ 367-Ն)
Հավելված 4 |
Բանկի վարկային ներդրումների կանխատեսվող ժամկետային կառուցվածքը
1. Այս աղյուսակում լրացվում է փաստացի մեծությունը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ |
(հազ. դրամ) | |||
Ժամկետները |
Ընդամենը | |||
մինչև 1 տարի |
1- 5 տարի |
5 և ավելի տարի | ||
1. Ընդամենը վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, ռեպո համաձայնագրեր (2+3) |
||||
2. Ոչ ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, ռեպո համաձայնագրեր |
||||
3. Ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, ռեպո համաձայնագրեր ըստ ճյուղերի, այդ թվում` | ||||
3.1. Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն |
||||
3.2.Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում |
||||
3.3. Մշակող արդյունաբերություն |
||||
3.4. Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում |
||||
3.5. Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում |
||||
3.6. Շինարարություն |
||||
3.7. Առևտուր |
||||
3.8. Փոխադրումներ և պահեստային տնտեսություն |
||||
3.9. Կացության և հանրային սննդի կազմակերպում |
||||
3.10. Տեղեկատվություն և կապ |
||||
3.11. Ֆինանսական և ապահովագրական գործունեություն |
||||
առևտրային բանկեր |
||||
վարկային կազմակերպություններ |
||||
ապահովագրական ընկերություններ |
||||
ներդրումային ընկերություններ |
||||
այլ ֆինանսական կազմակերպություններ |
||||
3.12. Անշարժ գույքի հետ կապված գործունեություն |
||||
3.13. Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն |
||||
3.14. Կրթություն |
||||
3.15. Առողջապահություն |
||||
3.16. Մշակույթ, զվարճություն, հանգիստ |
||||
3.17. Տնտեսության այլ ճյուղեր |
||||
3.18. Հիփոթեքային վարկեր,այդ թվում` |
||||
անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկեր |
||||
անշարժ գույքի վերանորոգման հիփոթեքային վարկեր |
||||
3.19. Սպառողական վարկեր, այդ թվում` |
||||
քարտային վարկեր |
||||
ավտովարկեր |
||||
կենցաղային և համակարգչային տեխնիկայի ձեռքբերման վարկեր |
||||
ոսկու գրավով վարկեր |
||||
այլ սպառողական վարկեր |
||||
2. Այս աղյուսակում լրացվում է 1-ին ծրագրավորվող տարվա դեկտեմբերի 31-ի համար |
(հազ. դրամ) | |||
|
Ժամկետները |
Ընդամենը | ||
մինչև 1 տարի |
1- 5 տարի |
5 և ավելի տարի | ||
1. Ընդամենը վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, ռեպո համաձայնագրեր (2+3) |
||||
2. Ոչ ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, ռեպո համաձայնագրեր |
||||
3. Ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, ռեպո համաձայնագրեր ըստ ճյուղերի, այդ թվում` |
||||
3.1. Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն |
||||
3.2.Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում |
||||
3.3. Մշակող արդյունաբերություն |
||||
3.4. Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում |
||||
3.5. Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում |
||||
3.6. Շինարարություն |
||||
3.7. Առևտուր |
||||
3.8. Փոխադրումներ և պահեստային տնտեսություն |
||||
3.9. Կացության և հանրային սննդի կազմակերպում |
||||
3.10. Տեղեկատվություն և կապ |
||||
3.11. Ֆինանսական և ապահովագրական գործունեություն |
||||
առևտրային բանկեր |
||||
վարկային կազմակերպություններ |
||||
ապահովագրական ընկերություններ |
||||
ներդրումային ընկերություններ |
||||
այլ ֆինանսական կազմակերպություններ |
||||
3.12. Անշարժ գույքի հետ կապված գործունեություն |
||||
3.13. Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն |
||||
3.14. Կրթություն |
||||
3.15. Առողջապահություն |
||||
3.16. Մշակույթ, զվարճություն, հանգիստ |
||||
3.17. Տնտեսության այլ ճյուղեր |
||||
3.18. Հիփոթեքային վարկեր,այդ թվում` |
||||
անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկեր |
||||
անշարժ գույքի վերանորոգման հիփոթեքային վարկեր |
||||
3.19. Սպառողական վարկեր, այդ թվում` |
||||
քարտային վարկեր |
||||
ավտովարկեր |
||||
կենցաղային և համակարգչային տեխնիկայի ձեռքբերման վարկեր |
||||
ոսկու գրավով վարկեր |
||||
այլ սպառողական վարկեր |
||||
3. Այս աղյուսակում լրացվում է 2-րդ ծրագրավորվող տարվա դեկտեմբերի 31-ի համար |
(հազ. դրամ) | |||
|
Ժամկետները |
Ընդամենը | ||
մինչև 1 տարի |
1- 5 տարի |
5 և ավելի տարի | ||
1. Ընդամենը վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ , ռեպո համաձայնագրեր (2+3) |
||||
2. Ոչ ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, ռեպո համաձայնագրեր |
||||
3. Ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, ռեպո համաձայնագրեր ըստ ճյուղերի, այդ թվում` |
||||
3.1. Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն |
||||
3.2.Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում |
||||
3.3. Մշակող արդյունաբերություն |
||||
3.4. Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում |
||||
3.5. Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում |
||||
3.6. Շինարարություն |
||||
3.7. Առևտուր |
||||
3.8. Փոխադրումներ և պահեստային տնտեսություն |
||||
3.9. Կացության և հանրային սննդի կազմակերպում |
||||
3.10. Տեղեկատվություն և կապ |
||||
3.11. Ֆինանսական և ապահովագրական գործունեություն |
||||
առևտրային բանկեր |
||||
վարկային կազմակերպություններ |
||||
ապահովագրական ընկերություններ |
||||
ներդրումային ընկերություններ |
||||
այլ ֆինանսական կազմակերպություններ |
||||
3.12. Անշարժ գույքի հետ կապված գործունեություն |
||||
3.13. Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն |
||||
3.14. Կրթություն |
||||
3.15. Առողջապահություն |
||||
3.16. Մշակույթ, զվարճություն, հանգիստ |
||||
3.17. Տնտեսության այլ ճյուղեր |
||||
3.18. Հիփոթեքային վարկեր,այդ թվում` |
||||
անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկեր |
||||
անշարժ գույքի վերանորոգման հիփոթեքային վարկեր |
||||
3.19. Սպառողական վարկեր, այդ թվում` |
||||
քարտային վարկեր |
||||
ավտովարկեր |
||||
կենցաղային և համակարգչային տեխնիկայի ձեռքբերման վարկեր |
||||
ոսկու գրավով վարկեր |
||||
այլ սպառողական վարկեր |
||||
4. Այս աղյուսակում լրացվում է 3-րդ ծրագրավորվող տարվա դեկտեմբերի 31-ի համար |
(հազ. դրամ) | |||
|
Ժամկետները |
Ընդամենը
| ||
մինչև 1 տարի |
1- 5 տարի |
5 և ավելի տարի | ||
1. Ընդամենը վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, ռեպո համաձայնագրեր (2+3) |
||||
2. Ոչ ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, ռեպո համաձայնագրեր |
||||
3. Ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, ռեպո համաձայնագրեր ըստ ճյուղերի, այդ թվում` |
||||
3.1. Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն |
||||
3.2.Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում |
||||
3.3. Մշակող արդյունաբերություն |
||||
3.4. Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում |
||||
3.5. Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում |
||||
3.6. Շինարարություն |
||||
3.7. Առևտուր |
||||
3.8. Փոխադրումներ և պահեստային տնտեսություն |
||||
3.9. Կացության և հանրային սննդի կազմակերպում |
||||
3.10. Տեղեկատվություն և կապ |
||||
3.11. Ֆինանսական և ապահովագրական գործունեություն |
||||
առևտրային բանկեր |
||||
վարկային կազմակերպություններ |
||||
ապահովագրական ընկերություններ |
||||
ներդրումային ընկերություններ |
||||
այլ ֆինանսական կազմակերպություններ |
||||
3.12. Անշարժ գույքի հետ կապված գործունեություն |
||||
3.13. Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն |
||||
3.14. Կրթություն |
||||
3.15. Առողջապահություն |
||||
3.16. Մշակույթ, զվարճություն, հանգիստ |
||||
3.17. Տնտեսության այլ ճյուղեր |
||||
3.18. Հիփոթեքային վարկեր, այդ թվում` |
||||
անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկեր |
||||
անշարժ գույքի վերանորոգման հիփոթեքային վարկեր |
||||
3.19. Սպառողական վարկեր,այդ թվում` |
||||
քարտային վարկեր |
||||
ավտովարկեր |
||||
կենցաղային և համակարգչային տեխնիկայի ձեռքբերման վարկեր |
||||
ոսկու գրավով վարկեր |
||||
այլ սպառողական վարկեր |
Վարկերի դիմաց հաշվարկված պահուստների չափը |
Փաստացի մեծությունը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ |
1-ին ծրագրավորվող տարվա դեկտեմբերի 31-ի համար | ||||||||||||||
Քանակ |
Գումար |
Տրված վարկերի գծով պահուստ |
Քանակ |
Գումար |
Տրված վարկերի գծով պահուստ | |||||||||||
մնացորդ |
% |
մնացորդ |
% | |||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
2 |
3 |
4 |
5 | ||||||||
Ռիսկի դասերը |
դրամ |
արտար-ժույթ |
դրամ |
արտար-ժույթ |
դրամ |
արտար-ժույթ |
դրամ |
արտար-ժույթ |
դրամ |
արտար-ժույթ |
դրամ |
արտար-ժույթ |
դրամ |
արտար-ժույթ |
դրամ |
արտար-ժույթ |
1. Ստանարտ | ||||||||||||||||
2. Հսկվող | ||||||||||||||||
3. Ոչ ստանդարտ | ||||||||||||||||
4. Կասկածելի | ||||||||||||||||
5. Անհուսալի | ||||||||||||||||
Ընդամենը |
2-րդ ծրագրավորվող տարվա դեկտեմբերի 31-ի համար |
3-րդ ծրագրավորվող տարվա դեկտեմբերի 31-ի համար | ||||||||||||||
Քանակ |
Գումար |
Տրված վարկերի գծով պահուստ |
Քանակ |
Գումար |
Տրված վարկերի գծով պահուստ | ||||||||||
մնացորդ |
% |
մնացորդ |
% | ||||||||||||
2 |
3 |
4 |
5 |
2 |
3 |
4 |
5 | ||||||||
դրամ |
արտար-ժույթ |
դրամ |
արտար-ժույթ |
դրամ |
արտար-ժույթ |
դրամ |
արտար-ժույթ |
դրամ |
արտար-ժույթ |
դրամ |
արտար-ժույթ |
դրամ |
արտար-ժույթ |
դրամ |
արտար-ժույթ |
Դեբիտորական պարտքերի դիմաց հաշվարկված պահուստների չափը |
Փաստացի մեծությունը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ |
1-ին ծրագրավորվող տարվա դեկտեմբերի 31-ի համար | ||||||||||||||
Քանակ |
Գումար |
Դեբիտորական պարտքերի գծով պահուստ |
Քանակ |
Գումար |
Դեբիտորական պարտքերի գծով պահուստ | |||||||||||
մնացորդ |
% |
մնացորդ |
% | |||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
2 |
3 |
4 |
5 | ||||||||
Ռիսկի դասերը |
դրամ |
արտար-ժույթ |
դրամ |
արտար-ժույթ |
դրամ |
արտար-ժույթ |
դրամ |
արտար-ժույթ |
դրամ |
արտար-ժույթ |
դրամ |
արտար-ժույթ |
դրամ |
արտար-ժույթ |
դրամ |
արտար-ժույթ |
1. Ստանդարտ | ||||||||||||||||
2. Հսկվող | ||||||||||||||||
3. Ոչ ստանդարտ | ||||||||||||||||
4. Կասկածելի | ||||||||||||||||
5. Անհուսալի | ||||||||||||||||
Ընդամենը |
2-րդ ծրագրավորվող տարվա դեկտեմբերի 31-ի համար |
3-րդ ծրագրավորվող տարվա դեկտեմբերի 31-ի համար | ||||||||||||||
Քանակ |
Գումար |
Դեբիտորական պարտքերի գծով պահուստ |
Քանակ |
Գումար |
Դեբիտորական պարտքերի գծով պահուստ | ||||||||||
մնացորդ |
% |
մնացորդ |
% | ||||||||||||
2 |
3 |
4 |
5 |
2 |
3 |
4 |
5 | ||||||||
դրամ |
արտար-ժույթ |
դրամ |
արտար-ժույթ |
դրամ |
արտար-ժույթ |
դրամ |
արտար-ժույթ |
դրամ |
արտար-ժույթ |
դրամ |
արտար-ժույթ |
դրամ |
արտար-ժույթ |
դրամ |
արտար-ժույթ |
Հետհաշվեկշռային հոդվածների դիմաց հաշվարկված պահուստների չափը |
Փաստացի մեծությունը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ |
1-ին ծրագրավորվող տարվա դեկտեմբերի 31-ի համար | ||||||||||||||
Քանակ |
Գումար |
Հետհաշվեկշռային հոդվածների գծով պահուստ |
Քանակ |
Գումար |
Հետհաշվեկշռային հոդվածների գծով պահուստ | |||||||||||
մնացորդ |
% |
մնացորդ |
% | |||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
2 |
3 |
4 |
5 | ||||||||
Ռիսկի դասերը |
դրամ |
արտար-ույթ |
դրամ |
արտար-ույթ |
դրամ |
արտար-ույթ |
դրամ |
արտար-ույթ |
դրամ |
արտար-ույթ |
դրամ |
արտար-ույթ |
դրամ |
արտար-ույթ |
դրամ |
արտար-ույթ |
1.Ստանդարտ |
||||||||||||||||
2. Հսկվող |
||||||||||||||||
3. Ոչ ստանդարտ |
||||||||||||||||
4. Կասկածելի |
||||||||||||||||
5. Անհուսալի |
||||||||||||||||
Ընդամենը |
2-րդ ծրագրավորվող տարվա դեկտեմբերի 31-ի համար |
3-րդ ծրագրավորվող տարվա դեկտեմբերի 31-ի համար | |||||||||||||||
Քանակ |
Գումար |
Հետհաշվեկշռային հոդվածների գծով պահուստ |
Քանակ |
Գումար |
Հետհաշվեկշռային հոդվածների գծով պահուստ | |||||||||||
մնացորդ |
% |
մնացորդ |
% | |||||||||||||
2 |
3 |
4 |
5 |
2 |
3 |
4 |
5 | |||||||||
դրամ |
արտար-ույթ |
դրամ |
արտար-ույթ |
դրամ |
արտար-ույթ |
դրամ |
արտար-ույթ |
դրամ |
արտար-ույթ |
դրամ |
արտար-ույթ |
դրամ |
արտար-ույթ |
դրամ |
արտար-ույթ | |
Ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի չափը |
Փաստացի մեծությունը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ |
1-ին ծրագրավորվող տարվա դեկտեմբերի 31-ի համար |
2-րդ ծրագրավորվող տարվա դեկտեմբերի 31-ի համար |
3-րդ ծրագրավորվող տարվա դեկտեմբերի 31-ի համար | ||||||||
Դասակարգում | Գումար | Արժեթղթերի գծով պահուստ | Գումար | Արժեթղթերի գծով պահուստ | Գումար | Արժեթղթերի գծով պահուստ | Գումար | Արժեթղթերի գծով պահուստ | ||||
Մարման ժամկետ ունեցող, այդ թվում՝ |
մնացորդը | % | մնացորդը | % | մնացորդը | % | մնացորդը | % | ||||
1. Ոչ ռիսկային |
||||||||||||
2. Ռիսկային |
||||||||||||
3. Միջին ռիսկային |
||||||||||||
4. Բարձր ռիսկային |
||||||||||||
5. Անհուսալի |
||||||||||||
Անժամկետ |
||||||||||||
Ընդամենը |
(Հավելվածը փոփ. 23.01.07 թիվ 14-Ն, խմբ. 20.12.11 թիվ 367-Ն)
Հավելված 5 |
Բանկի կառավարման արդյունավետության ցուցանիշներ
Ցուցանիշը |
Հաշվարկման կարգը |
Փաս- |
1-ին ծրա- |
2-րդ |
2-րդ |
3-րդ |
3-րդ |
4-րդ | |
1 Բանկի կառավարման տնտեսական արդյունավետությունը |
զուտ շահույթ/համախառն ծախսեր (տոկոսային և ոչ տոկոսային) |
||||||||
2 Շահութաբերությունն ըստ ակտիվների |
զուտ շահույթ/համախառն ակտիվներ |
||||||||
3 Շահութաբերությունն ըստ կապիտալի |
զուտ շահույթ/ընդհանուր կապիտալ |
||||||||
4 Անձնակազմի կառուցվածքի արդյունավետությունը |
վարչական աշխատողների թիվ/ սպասարկող աշխատակիցների թիվ |
||||||||
5 |
զուտ շահույթ/աշխատակիցների թիվ |
||||||||
5.1 | Կառավարման արդյունավետությունը |
Համախառն ակտիվներ/աշխատակիցների թիվ |
|||||||
5.2 |
Համախառն ակտիվներ/մասնաճյուղերի քանակ |
||||||||
6 Կադրերի վերապատրաստում |
ուսուցման ծախսեր/վարչական աշխատողների թիվ |
||||||||
7 | Կադրերի վարձատրություն |
վարչական աշխատողների աշխատավարձ և այլ վճարումներ/վարչական աշխատողների թիվ |
|||||||
7.1 |
Հաշվարկված աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ/ակտիվներ |
||||||||
Կադրերի վարձատրություն |
վարչական աշխատողների աշխատավարձ և այլ վճարումներ/ վարչական աշխատողների թիվ |
||||||||
8 Վաճառքի խթանում |
գովազդի ծախսեր/ընդհանուր ծախսեր |
||||||||
9 Բանկի հայեցողությամբ` այլ ցուցանիշներ |
(Հավելվածը փոփ., խմբ. 20.12.11 թիվ 367-Ն)
Հավելված 6 |
Բանկային ծառայություններից օգտվող հաճախորդների, շահագործվող նոր վճարային տեխնոլոգիաներով պայմանավորված կանխատեսվող ցուցանիշներ
|
Փաստացի ցուցանիշը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ |
1-ին ծրագրավորվող տարվա դեկտեմբերի 31 |
2-րդ ծրագրավորվող տարվա դեկտեմբերի 31 |
3-րդ ծրագրավորվող տարվա դեկտեմբերի 31 |
Բանկի գլխամասի/մասնաճյուղերի քանակը |
||||
- այդ թվում` ՀՀ մարզերում (բացի ք.Երևանից) |
||||
Հաճախորդների քանակը, - այդ թվում` |
||||
իրավաբանական անձ |
||||
ֆիզիկական անձ |
||||
Հաճախորդների հաշիվների քանակը, ներառյալ վարկային հաշիվները - այդ թվում` |
||||
իրավաբանական անձանց հաշիվներ |
||||
ֆիզիկական անձանց հաշիվներ |
||||
Տրամադրված/գործող քարտերի քանակը, - այդ թվում |
||||
Հաշվարկային (դեբետային) քարտեր |
||||
Վարկային քարտեր |
||||
Կանխավճարային քարտեր |
||||
Քարտերից օգտվող հաճախորդների քանակը, - այդ թվում |
||||
իրավաբանական անձ |
||||
ֆիզիկական անձ |
||||
Քարտերի սպասարկման միջոցներ (բացառվում են համատեղությամբ ընդգրկվածները) |
||||
Տեղադրված ՊՈՍ-տերմինալներ |
||||
- այդ թվում` ՊՈՍ-տերմինալներ ՀՀ մարզերում (բացի ք.Երևանից) |
||||
Տեղադրված ԱԳՄ-ներ |
||||
- այդ թվում` ԱԳՄ-ներ ՀՀ մարզերում (բացի ք.Երևանից) |
||||
Բանկի քարտապանների կողմից կատարված գործառնությունների ծավալը ՀՀ տարածքում և արտասահմանում` (մլն ՀՀ դրամ), - այդ թվում |
||||
Կանխիկացում |
||||
- այդ թվում` կանխիկացում արտասահմանում |
||||
Անկանխիկ գործառնություններ տերմինալներով |
||||
- այդ թվում` անկանխիկ գործառնություններ արտասահմանում |
||||
Վիրտուալ միջավայրում անկանխիկ գործառնություններ |
||||
Կանխիկի մուտքագրում (cacհ-in) |
||||
- այդ թվում` կանխիկի մուտքագրում արտասահմանում |
||||
Բանկ-հաճախորդ և այլ նմանատիպ համակարգերից օգտվող հաճախորդների քանակը, - այդ թվում` |
||||
իրավաբանական անձ |
||||
ֆիզիկական անձ |
||||
Հաճախորդների կողմից բանկ-հաճախորդ և այլ նմանատիպ համակարգերով նախաձեռնված գործառնությունների ծավալը (մլն ՀՀ դրամ) |
||||
- այդ թվում` Հանձնարարականը նախաձեռնվել է արտասահմանից |
||||
Ֆիզ. անձանց միջազգային փոխանցումներ (մլն ՀՀ դրամ), - այդ թվում` |
||||
Դեպի Հայաստանի Հանրապետություն |
||||
Դեպի արտասահման |
||||
Ոչ բանկ իրավաբ. անձանց միջազգային փոխանցումներ (մլն ՀՀ դրամ), - այդ թվում` |
||||
Դեպի Հայաստանի Հանրապետություն |
||||
Դեպի արտասահման |
(Հավելվածը խմբ. 20.12.11 թիվ 367-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.02.2020, թիվ 21-Ն | 01.04.2020, N 385-Ն | |
20.12.2011, թիվ 367-Ն | 11.02.2012, N 385-Ն | |
23.01.2007, թիվ 14-Ն | 29.03.2007, N 385-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|