«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հունվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 50912038
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ
9 հունվարի 2012 թ. |
N 1-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Նախագահի 1997թ. մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.6-րդ կետի և ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի թիվ 198-Ն որոշման 2.1-ին կետի պահանջներով
Որոշում եմ`
1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի 2010 թվականի մարտի 31-ի թիվ 20-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին գործավարության կարգի» 44-րդ կետի «Հանձնարարականում կատարման ժամկետների բացակայության դեպքում, որպես հանձնարարականի կատարման ժամկետ սահմանվում է 15 աշխատանքային օր» բառերը փոխարինել «Հանձնարարականում կատարման ժամկետների բացակայության դեպքում, որպես հանձնարարականի կատարման ժամկետ սահմանվում է 7 աշխատանքային օր, իսկ լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ պահանջող հարցերի դեպքում՝ առավելագույնը ևս 3 աշխատանքային օր» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշումը օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական իրավական փորձաքննության և գրանցման:
Ս. Բագրատյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|