«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հունվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 05012037
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
20 դեկտեմբերի 2011 թ. |
թիվ 372-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի ԹԻՎ 171-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով
Ապահովել ՀՀ տարածքում պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների կողմից պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փոփոխության դիմումի միասնական ձևի և դրա ներկայացման կարգի պարզությունը, ինչպես նաև դիմումի լրացման ուղեցույցի միջոցով խուսափել դիմումում երկիմաստ բովանդակություններից,
հիմք ընդունելով
«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, 40-րդ հոդվածի 3-րդ մասը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը և 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հունիսի 21-ի «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի ձևը և դրա ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07-ը հաստատելու մասին» թիվ 171-Ն որոշման (այսուհետ` Որոշում) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/07-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»:
2. Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակման դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07-ը` համաձայն Հավելվածի (այսուհետ` կցվում է):»:
3. Որոշմամբ հաստատված «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի ձևը և դրա ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Կանոնակարգի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կանոնակարգ 10/07. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակման դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը»:
2) Կանոնակարգի 1-ին կետում
ա. «ուղղելու)» բառից հետո լրացնել «, օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նախկինում ընտրված կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու» բառերով,
բ. «դիմումի» բառը փոխարինել «դիմումների» բառով,
գ. «ձևը» բառը փոխարինել «ձևերը» բառով,
դ. «դրա» բառը փոխարինել «դրանց» բառով:
3) Կանոնակարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն կանոնակարգի իմաստով դիմումատու է համարվում մասնակիցը, պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կամ կամավոր միանալու մտադրություն ունեցող ֆիզիկական անձը կամ նրանց լիազորված անձը, որոնք ներկայացնում են սույն կանոնակարգով նախատեսված որևէ դիմում:»:
4) Կանոնակարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Դիմումի ձևերը բաղկացած են դիմերեսից (լրացվող մաս)` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի և Հավելված 3-ի, դարձերեսից (լրացման ուղեցույց)` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի և Հավելված 4-ի: Դիմերեսի տեղեկատվությունը լրացվում է դարձերեսի ուղեցույցի օգնությամբ: Ընդ որում, սույն կարգի Հավելված 1-ի 22-րդ և սույն կարգի Հավելված 3-ի 19-րդ և 20-րդ կետերում մասնակիցների ռեեստրը վարողի տեղեկատվական համակարգի կողմից ամենօրյա պարբերականությամբ ընդգրկվում են տվյալ պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված բոլոր գործող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի անվանումները և դրանց կառավարիչների լրիվ ֆիրմային անվանումները` այբբենական կարգով:»:
5) Կանոնակարգի 5-րդ կետում
«կանոնակարգի Հավելված 1-ով նախատեսված դիմումը» բառերը փոխարինել «կանոնակարգով նախատեսված որևէ դիմում» բառերով:
6) Կանոնակարգի 11-րդ կետում
«կանոնակարգի Հավելված 1-ով նախատեսված դիմումի» բառերը փոխարինել «կանոնակարգով նախատեսված որևէ դիմումի» բառերով:
7) Կանոնակարգի Հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
8) Կանոնակարգի Հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:
9) Կանոնակարգը լրացնել Հավելված 3-ով` համաձայն սույն որոշման Հավելված 3-ի:
10) Կանոնակարգը լրացնել Հավելված 4-ով` համաձայն սույն որոշման Հավելված 4-ի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2011 թ. դեկտեմբերի |
Հավելված 1
Հաստատված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 372-Ն որոշմամբ |
«Հավելված 1 Հայաստանի Հանրապետության խորհրդի 2011 թվականի հաստատված կանոնակարգ 10/07-ի» |
ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ | ||||||||||||||||||||||||
Ա. ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ | ||||||||||||||||||||||||
1. սոցիալական քարտի համար կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համար |
2. անուն |
3. ազգանուն | ||||||||||||||||||||||
4. ծննդյան ամսաթիվ |
5. սեռ |
6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ |
7. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համար | |||||||||||||||||||||
8.քաղաքացիություն |
9. կենսական շահերի կենտրոն |
10. անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման (հաշվառման) համար |
11. ՀՎՀՀ | |||||||||||||||||||||
Բ. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԻՋՈՑ | ||||||||||||||||||||||||
12. ստացման եղանակ |
13. լեզու | |||||||||||||||||||||||
12.1. փոստով |
12.2. էլեկտրոնային փոստով |
13.1. հայերեն |
13.2. ռուսերեն |
13.3. անգլերեն | ||||||||||||||||||||
Գ. ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ | ||||||||||||||||||||||||
14. փոստային ինդեքս |
15. երկիր |
16.վարչատարածքային միավոր |
17. համայնք (վարչական շրջան) |
18. բնակավայր, փողոց, տուն (շենք), բնակարան | ||||||||||||||||||||
19. հեռախոսի համար |
20. բջջային հեռախոսի համար |
21. էլեկտրոնային փոստի հասցե | ||||||||||||||||||||||
Դ. ԸՆՏՐՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ | ||||||||||||||||||||||||
22. ընտրված կենսաթոշակային ֆոնդ | ||||||||||||||||||||||||
կառավարչի անվանում | ||||||||||||||||||||||||
ֆոնդի անվանում | ||||||||||||||||||||||||

23. ֆոնդի գաղտնագրված ծածկագիր | ||||||||||||||||||||||||
ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԻՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ: ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ, ՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՈՒՂԱՐԿՎԻ ՍՈՒՅՆ ԴԻՄՈՒՄՈՒՄ ՆՇՎԱԾ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԻՋՈՑՈՎ ԵՎ ՀԱՍՑԵՈՎ, ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ ԵՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԴՐԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻՍ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ: ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՍՈՒՅՆ ԴԻՄՈՒՄՈՒՄ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԵԼ ԵՄ ՍԹԱՓ ՄՏՔՈՎ, ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ: ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ ԸՆՏՐՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԵՏ: | ||||||||||||||||||||||||
24. ամսաթիվ |
25. մասնակցի |
26. լիազորված անձի անուն, ազգանուն |
27. լիազորված անձի ստորագրություն | |||||||||||||||||||||
Էջը լրացնելիս օգտվեք դիմումի դարձերեսին տեղադրված ուղեցույցից |
Հավելված 2
Հաստատված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 372-Ն որոշմամբ |
«Հավելված 2 Հայաստանի Հանրապետության խորհրդի 2011 թվականի հաստատված կանոնակարգ 10/07-ի» |
Դիմումի լրացման ուղեցույց
«1. սոցիալական քարտի համար կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի սոցիալական ապահովության քարտի համարը, իսկ սոցիալական ապահովության քարտի բացակայության դեպքում լրացվում է սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը (սույն վանդակը լրացվելուց 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ վանդակները լրացվում են ինքնաշխատ, եթե մասնակիցների ռեեստրը վարողի կողմից այդ հնարավորությունն ապահովված է),
«2. անուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի անունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,
«3. ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ազգանունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,
«4. ծննդյան ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ծննդյան ամսաթիվը (օր/ամիս/տարի ֆորմատով), ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես` 01/01/1990,
«5. սեռ» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի սեռը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես՝ իգական՝ Ի, արական՝ Ա,
«6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ» վանդակում պարտադիր լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ նախատեսված մասնակցի անձը հաստատող վավեր փաստաթղթի տեսակը,
«7. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի վավեր անձնագրի սերիան և համարը կամ անձը հաստատող այլ վավեր փաստաթղթի նույնականացման համարը, եթե «6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ» վանդակում լրացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ նախատեսված անձնագրից բացի այլ փաստաթուղթ, կամ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի անձնագրի կամ անձի ինքնությունը հաստատող այլ փաստաթղթի նույնականացման համարը,
«8. քաղաքացիություն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի քաղաքացիությունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, իսկ քաղաքացիության բացակայության դեպքում լրացվում է «քաղաքացիություն չունեցող անձ»,
«9. կենսական շահերի կենտրոն» վանդակում պարտադիր լրացվում է օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի կենսական շահերի կենտրոնը (կենսական շահերի կենտրոնը այն վայրն է, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Ընտանեկան կամ տնտեսական շահ է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անձի բնակելի տունը (բնակարանը), որտեղ բնակվում է անձը կամ նրա ընտանիքը (բնակության վայրն այն վայրն է, որտեղ անձը մշտապես կամ առավելապես ապրում է), և որտեղ գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը),
«10. անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման (հաշվառման) համար» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի պետական գրանցման (հաշվառման) համարը,
«11. ՀՎՀՀ» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի հարկ վճարողի հաշվառման համարը,
«12. ստացման եղանակ» դաշտում Օրենքի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն ստանալու եղանակի ընտրության համար կատարվում է ձախից V-աձև նշում (կարելի է ընտրել «12.1. փոստով» կամ «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակներից միայն մեկը): Ընդ որում, կենսաթոշակային հաշվի վերաբերյալ Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունն առաջին անգամ թղթային տարբերակով ուղարկվում է մասնակցին 14-ից 18-րդ կետերում նշված հասցեով կամ հասցե չնշելու դեպքում բնակչության պետական ռեգիստրում նշված հասցեով, իսկ երկրորդ և հետագա անգամները՝ սույն կետում ընտրված եղանակով, ընդ որում, մասնակցի ցանկության դեպքում տարեկան մեկ անգամից ավելի թղթային տարբերակով տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև այլ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու համար մասնակցից կարող է գանձվել վճար,
«13. լեզու» դաշտում ձախից V-աձև նշումով դիմումատուի ցանկությամբ ընտրվում է մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվությունը ստանալու մասնակցի նախընտրելի լեզուն, ընդ որում, կարելի է ընտրել «13.1 հայերեն», «13.2. ռուսերեն» կամ «13.3. անգլերեն» տարբերակներից միայն մեկը, իսկ եթե որևէ ընտրություն չի կատարվում, ապա կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվությունը ուղարկվում է հայերեն,
«14. փոստային ինդեքս» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության վայրի փոստային ինդեքսը,
«15. երկիր» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության երկրի անվանումը,
«16. վարչատարածքային միավոր» վանդակում պարտադիր լրացվում է մարզի անվանումը, իսկ Երևան համայնքի դեպքում` «Երևան» (օտարերկրյա հասցեի դեպքում լրացվում է տվյալ երկրի վարչատարածքային միավորի անվանումը), որտեղ բնակվում է մասնակիցը,
«17. համայնք (վարչական շրջան)» վանդակում պարտադիր լրացվում է մարզի համայնքի (քաղաքային, գյուղական), իսկ Երևան համայնքի դեպքում վարչական շրջանի (օտարերկրյա հասցեի դեպքում տվյալ երկրի համայնքային միավորի) անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը,
«18. բնակավայր, փողոց, տուն (շենք), բնակարան» վանդակում հաջորդաբար պարտադիր լրացվում են բնակավայրի անվանումը (առկայության դեպքում), փողոցի անվանումը, տան (շենքի), բնակարանի համարները, որտեղ բնակվում է մասնակիցը,
«19. հեռախոսի համար» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն հեռախոսների միջազգային կոդերը և համարները (բնակության, ծառայողական), որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ,
«20. բջջային հեռախոսի համար» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն բջջային հեռախոսների միջազգային կոդերը և համարները, որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ,
«21. էլեկտրոնային փոստի հասցե» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն, որով մասնակիցը նախընտրում է ստանալ կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողից, եթե ընտրվել է «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակը,
«22. ընտրված կենսաթոշակային ֆոնդ» դաշտում որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի օգտին պարտադիր ընտրության հավաստման համար կատարվում է ձախից V-աձև նշում, ընդ որում, տվյալ դաշտում այբբենական կարգով զետեղված բոլոր կենսաթոշակային ֆոնդերի ցանկից կարելի է ընտրություն կատարել միայն որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի առաջարկած որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի օգտին (երկու և ավելի կենսաթոշակային ֆոնդերի ընտրություն չի թույլատրվում),
«23. ֆոնդի գաղտնագրված ծածկագիր» վանդակում, եթե առկա է ընտրված կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության գաղտնիության ապահովման մասնակցի պահանջը, 22-րդ կետում ընտրության փոխարեն դիմումատուին (մասնակցին) տրամադրված` ֆոնդերի անվանումներին համապատասխանող ծածկագրերի ցանկից նախընտրելի որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի պարտադիր ընտրության համար պարտադիր լրացվում է նախընտրած կենսաթոշակային ֆոնդին համապատասխանող գաղտնագրված ծածկագիրը,
«24. ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է դիմումը ներկայացնելու ամսաթիվը (օր/ամիս/տարի ֆորմատով), մասնավորապես` 01/01/2014,
«25. մասնակցի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի ստորագրությունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին մասնակցի կողմից, իսկ եթե դիմումը ներկայացվել է մասնակցի լիազորված անձի կողմից, ապա վանդակը չի լրացվում,
«26. լիազորված անձի անուն, ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի լիազորված անձի անունը և ազգանունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին լիազորված անձի կողմից,
«27. լիազորված անձի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի լիազորված անձի ստորագրությունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին վերջինիս կողմից:
Հավելված 3
Հաստատված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 372-Ն որոշմամբ |
«Հավելված 3 Հայաստանի Հանրապետության խորհրդի 2011 թվականի հաստատված կանոնակարգ 10/07-ի» |
ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԸ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ | |||||||||||||||||||||||||||||
Ա. ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ | |||||||||||||||||||||||||||||
1. սոցիալական քարտի համար կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համար |
2. անուն |
3. ազգանուն | |||||||||||||||||||||||||||
4. ծննդյան ամսաթիվ |
5. սեռ |
6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ |
7. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համար | ||||||||||||||||||||||||||
8.քաղաքացիություն |
9. կենսական շահերի կենտրոն |
10. անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման (հաշվառման) համար |
11. ՀՎՀՀ | ||||||||||||||||||||||||||
Բ. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԻՋՈՑ | |||||||||||||||||||||||||||||
12. ստացման եղանակ |
13. լեզու | ||||||||||||||||||||||||||||
12.1. փոստով |
12.2. էլեկտրոնային փոստով |
13.1. հայերեն |
13.2. ռուսերեն |
13.3. անգլերեն | |||||||||||||||||||||||||
Գ. ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ | |||||||||||||||||||||||||||||
14. փոստային ինդեքս |
15. երկիր |
16.վարչատարածքային միավոր |
17. համայնք (վարչական շրջան) |
18. բնակավայր, փողոց, տուն (շենք), բնակարան | |||||||||||||||||||||||||
19. հեռախոսի համար |
20. բջջային հեռախոսի համար |
21. էլեկտրոնային փոստի հասցե | |||||||||||||||||||||||||||
Դ. ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ | |||||||||||||||||||||||||||||
22. պարտադիր կենսաթոշակային ֆոնդը, որի փայերը մասնակիցը ցանկանում է մարել փոխանակման արդյունքում |
23. պարտադիր կենսաթոշակային ֆոնդը, որի փայերը մասնակիցը ցանկանում է ձեռք բերել փոխանակման արդյունքում | ||||||||||||||||||||||||||||
կառավարչի անվանում Ա | |||||||||||||||||||||||||||||
ֆոնդի անվանում 1 |
|||||||||||||||||||||||||||||
ֆոնդի անվանում 2 |
|||||||||||||||||||||||||||||
ֆոնդի անվանում 3 |
|||||||||||||||||||||||||||||
կառավարչի անվանում Բ | |||||||||||||||||||||||||||||
ֆոնդի անվանում 4 |
|||||||||||||||||||||||||||||
ֆոնդի անվանում 5 |
|||||||||||||||||||||||||||||
ֆոնդի անվանում 6 |
|||||||||||||||||||||||||||||
24. պարտադիր կենսաթոշակային ֆոնդի գաղտնագրված ծածկագիր, որի փայերը մասնակիցը ցանկանում է մարել փոխանակման արդյունքում |
25. պարտադիր կենսաթոշակային ֆոնդի գաղտնագրված ծածկագիր, որի փայերը մասնակիցը ցանկանում է ձեռք բերել փոխանակման արդյունքում | ||||||||||||||||||||||||||||
26. փոխանակվող փայերի քանակը | |||||||||||||||||||||||||||||
26.1. բոլոր փայերը |
26.2. փայերի քանակը (թվերով), որը մասնակիցը ցանկանում է մարել փոխանակման արդյունքում | ||||||||||||||||||||||||||||
ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ ԸՆՏՐՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԵՏ: ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՍՈՒՅՆ ԴԻՄՈՒՄՈՒՄ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԵԼ ԵՄ ՍԹԱՓ ՄՏՔՈՎ, ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ: | |||||||||||||||||||||||||||||
27. ամսաթիվ |
28. մասնակցի ստորագրություն |
29. լիազորված անձի անուն, ազգանուն |
30. լիազորված անձի ստորագրություն | ||||||||||||||||||||||||||
Էջը լրացնելիս օգտվեք դիմումի դարձերեսին տեղադրված ուղեցույցից |
Հավելված 4
Հաստատված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 372-Ն որոշմամբ |
«Հավելված 4 Հայաստանի Հանրապետության խորհրդի 2011 թվականի հաստատված կանոնակարգ 10/07-ի» |
Դիմումի լրացման ուղեցույց
«1. սոցիալական քարտի համար կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի սոցիալական ապահովության քարտի համարը, իսկ սոցիալական ապահովության քարտի բացակայության դեպքում լրացվում է սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը (սույն վանդակը լրացվելուց 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ վանդակները լրացվում են ինքնաշխատ, եթե մասնակիցների ռեեստրը վարողի կողմից այդ հնարավորությունն ապահովված է),
«2. անուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի անունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,
«3. ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ազգանունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,
«4. ծննդյան ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ծննդյան ամսաթիվը (օր/ամիս/տարի ֆորմատով), ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես` 01/01/1990,
«5. սեռ» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի սեռը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես՝ իգական՝ Ի, արական՝ Ա,
«6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ» վանդակում պարտադիր լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ նախատեսված մասնակցի անձը հաստատող վավեր փաստաթղթի տեսակը,
«7. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի վավեր անձնագրի սերիան և համարը կամ անձը հաստատող այլ վավեր փաստաթղթի նույնականացման համարը, եթե «6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ» վանդակում լրացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ նախատեսված անձնագրից բացի այլ փաստաթուղթ, կամ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի անձնագրի կամ անձի ինքնությունը հաստատող այլ փաստաթղթի նույնականացման համարը,
«8. քաղաքացիություն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի քաղաքացիությունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, իսկ քաղաքացիության բացակայության դեպքում լրացվում է «քաղաքացիություն չունեցող անձ»,
«9. կենսական շահերի կենտրոն» վանդակում պարտադիր լրացվում է օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի կենսական շահերի կենտրոնը (կենսական շահերի կենտրոնը այն վայրն է, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Ընտանեկան կամ տնտեսական շահ է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անձի բնակելի տունը (բնակարանը), որտեղ բնակվում է անձը կամ նրա ընտանիքը (բնակության վայրն այն վայրն է, որտեղ անձը մշտապես կամ առավելապես ապրում է), և որտեղ գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը),
«10. անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման (հաշվառման) համար» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի պետական գրանցման (հաշվառման) համարը,
«11. ՀՎՀՀ» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի հարկ վճարողի հաշվառման համարը,
«12. ստացման եղանակ» դաշտում Օրենքի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն ստանալու եղանակի ընտրության համար կատարվում է ձախից V-աձև նշում (կարելի է ընտրել «12.1. փոստով» կամ «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակներից միայն մեկը): Ընդ որում, կենսաթոշակային հաշվի վերաբերյալ Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունն առաջին անգամ թղթային տարբերակով ուղարկվում է մասնակցին 14-ից 18-րդ կետերում նշված հասցեով կամ հասցե չնշելու դեպքում բնակչության պետական ռեգիստրում նշված հասցեով, իսկ երկրորդ և հետագա անգամները՝ սույն կետում ընտրված եղանակով, ընդ որում, մասնակցի ցանկության դեպքում տարեկան մեկ անգամից ավելի թղթային տարբերակով տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև այլ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու համար մասնակցից կարող է գանձվել վճար,
«13. լեզու» դաշտում ձախից V-աձև նշումով դիմումատուի ցանկությամբ ընտրվում է մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվությունը ստանալու մասնակցի նախընտրելի լեզուն, ընդ որում, կարելի է ընտրել «13.1 հայերեն», «13.2. ռուսերեն» կամ «13.3. անգլերեն» վանդակներից միայն մեկը, իսկ եթե որևէ ընտրություն չի կատարվում, ապա կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվությունը ուղարկվում է հայերեն,
«14. փոստային ինդեքս» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության վայրի փոստային ինդեքսը,
«15. երկիր» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության երկրի անվանումը,
«16. վարչատարածքային միավոր» վանդակում պարտադիր լրացվում է մարզի անվանումը, իսկ Երևան համայնքի դեպքում` «Երևան» (օտարերկրյա հասցեի դեպքում լրացվում է տվյալ երկրի վարչատարածքային միավորի անվանումը), որտեղ բնակվում է մասնակիցը,
«17. համայնք (վարչական շրջան)» վանդակում պարտադիր լրացվում է մարզի համայնքի (քաղաքային, գյուղական), իսկ Երևան համայնքի դեպքում վարչական շրջանի (օտարերկրյա հասցեի դեպքում տվյալ երկրի համայնքային միավորի) անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը,
«18. բնակավայր, փողոց, տուն (շենք), բնակարան» վանդակում հաջորդաբար պարտադիր լրացվում են բնակավայրի անվանումը (առկայության դեպքում), փողոցի անվանումը, տան (շենքի), բնակարանի համարները, որտեղ բնակվում է մասնակիցը,
«19. հեռախոսի համար» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն հեռախոսների միջազգային կոդերը և համարները (բնակության, ծառայողական), որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ,
«20. բջջային հեռախոսի համար» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն բջջային հեռախոսների միջազգային կոդերը և համարները, որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ,
«21. էլեկտրոնային փոստի հասցե» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն, որով մասնակիցը նախընտրում է ստանալ կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողից, եթե ընտրվել է «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակը,
«22. պարտադիր կենսաթոշակային ֆոնդը, որի փայերը մասնակիցը ցանկանում է մարել փոխանակման արդյունքում» դաշտում ձախից V-աձև նշումով ընտրություն է կատարվում այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի օգտին, որի փայերը մասնակիցը ցանկանում է մարել փոխանակման արդյունքում, ընդ որում, տվյալ դաշտում այբբենական կարգով զետեղված բոլոր կենսաթոշակային ֆոնդերի ցանկից կարելի է ընտրություն կատարել միայն որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի առաջարկած որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի օգտին (երկու և ավելի կենսաթոշակային ֆոնդերի ընտրություն չի թույլատրվում),
«23. պարտադիր կենսաթոշակային ֆոնդը, որի փայերը մասնակիցը ցանկանում է ձեռք բերել փոխանակման արդյունքում» դաշտում ձախից V-աձև նշումով ընտրություն է կատարվում այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի օգտին, որի փայերը մասնակիցը ցանկանում է ձեռք բերել փոխանակման արդյունքում, ընդ որում, տվյալ դաշտում այբբենական կարգով զետեղված բոլոր կենսաթոշակային ֆոնդերի ցանկից կարելի է ընտրություն կատարել միայն որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի առաջարկած որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի օգտին (երկու և ավելի կենսաթոշակային ֆոնդերի ընտրություն չի թույլատրվում),
«24. պարտադիր կենսաթոշակային ֆոնդի գաղտնագրված ծածկագիր, որի փայերը մասնակիցը ցանկանում է մարել փոխանակման արդյունքում » վանդակում, եթե առկա է ընտրված կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակման գաղտնիության ապահովման մասնակցի պահանջը, 22-րդ կետում ընտրության փոխարեն դիմումատուին (մասնակցին) տրամադրված` ֆոնդերի անվանումներին համապատասխանող ծածկագրերի ցանկից մարման նպատակով նախընտրելի որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի պարտադիր ընտրության համար պարտադիր լրացվում է նախընտրած կենսաթոշակային ֆոնդին համապատասխանող գաղտնագրված ծածկագիրը,
«25. պարտադիր կենսաթոշակային ֆոնդի գաղտնագրված ծածկագիր, որի փայերը մասնակիցը ցանկանում է ձեռք բերել փոխանակման արդյունքում» վանդակում, եթե առկա է ընտրված կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակման ընտրության գաղտնիության ապահովման մասնակցի պահանջը, 23-րդ կետում ընտրության փոխարեն դիմումատուին (մասնակցին) տրամադրված` ֆոնդերի անվանումներին համապատասխանող ծածկագրերի ցանկից ձեռք բերման նպատակով նախընտրելի որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի պարտադիր ընտրության համար պարտադիր լրացվում է նախընտրած կենսաթոշակային ֆոնդին համապատասխանող գաղտնագրված ծածկագիրը,
«26. փոխանակվող փայերի քանակը» դաշտում պարտադիր նշվում է կենսաթոշակային ֆոնդի այն փայերի քանակը, որը մասնակիցը ցանկանում է մարել փոխանակման արդյունքում, ընդ որում, «26.1. բոլոր փայերը» վանդակում ձախից կատարվում է V-աձև նշում, եթե մասնակիցը ցանկանում է փոխանակել իրեն պատկանող բոլոր ֆոնդի փայերը փոխանակման արդյունքում կամ «26.1. փայերի քանակը, որը մասնակիցը ցանկանում է մարել փոխանակման արդյունքում» վանդակում նշվում է կենսաթոշակային ֆոնդի այն փայերի քանակը (թվերով), որը մասնակիցը ցանկանում է մարել փոխանակման արդյունքում,
«27. ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է դիմումը ներկայացնելու ամսաթիվը (օր/ամիս/տարի ֆորմատով), մասնավորապես` 01/01/2014,
«28. մասնակցի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի ստորագրությունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին մասնակցի կողմից, իսկ եթե դիմումը ներկայացվել է մասնակցի լիազորված անձի կողմից, ապա վանդակը չի լրացվում,
«29. լիազորված անձի անուն, ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի լիազորված անձի անունը և ազգանունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին լիազորված անձի կողմից,
«30. լիազորված անձի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի լիազորված անձի ստորագրությունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին վերջինիս կողմից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|