Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 365-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2012.02.24/3(34) Հոդ.40.5
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.12.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 հունվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012034

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 դեկտեմբերի 2011 թ.

թիվ 365-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԹԻՎ 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերահսկվող ֆինանսական կազմակերպությունների կողմից օրենսդրությամբ սահմանված դեպքերում ներկայացվող կանոնադրությունների տրամադրման գործընթացն առավել դյուրին դարձնելու միջոցով բարելավել Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրը և

Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 7-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի ««Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» կանոնակարգ 13-ը հաստատելու մասին» թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» կանոնակարգ 13-ում (այսուհետ` Կանոնակարգ 13) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Կանոնակարգ 13-ի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում տպագիր և հայերեն (եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով)` պատվիրված նամակով, կամ առձեռն, կամ ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, բացառությամբ սույն կանոնակարգի Հավելված 2-ով սահմանված ղեկավարների մասին տեղեկությունների, որոնք ներկայացվում են միայն էլեկտրոնային տարբերակով Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով: Ընդ որում, ղեկավարների մասին տեղեկությունները ներկայացվում են էքսել (excel) ֆորմատով: Տպագիր եղանակով ներկայացվող փաստաթղթերի պատճենները ստորագրվում են համապատասխան իրավասու անձի կողմից և ներկայացվում են «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ:»:

2) Կանոնակարգ 13-ի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Գործող վարկային կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետությունում դրանց տարածքային ստորաբաժանումների կանոնադրությունները (դրանցում փոփոխությունները, լրացումները) Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային եղանակով «Փի Դի Էֆ» ֆորմատով էլեկտրոնային-թվային ստորագրությամբ` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով: Նոր ստեղծվող վարկային կազմակերպությունները կանոնադրությունները ներկայացնում են թղթային եղանակով, իսկ Կենտրոնական բանկի կողմից գրանցվելուց և լիցենզավորվելուց հետո, երբ միացված են լինում Սի-Բի-Էյ-նեթ ցանցին և ստանում անվտանգության համապատասխան հավաստագրերը, արդեն Կենտրոնական բանկի կողմից գրանցված կանոնադրությունները կրկին ներկայացնում են Կենտրոնական բանկ էլեկտրոնային եղանակով «Փի Դի Էֆ» ֆորմատով էլեկտրոնային-թվային ստորագրությամբ` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով: Գրանցված կանոնադրությունները տրամադրվում են համապատասխան անձին էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով: Կանոնադրությունների (ինչպես նաև դրանցում փոփոխությունների, լրացումների) էլեկտրոնային տարբերակները Կենտրոնական բանկի կողմից տեղադրվում են file.cba.am կայքում` կանոնադրությունները (դրանցում փոփոխությունները, լրացումները) Կենտրոնական բանկում գրանցվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, նոր ստեղծվող վարկային կազմակերպությունների համար եռօրյա ժամկետը հաշվարկվում է կանոնադրությունների էլեկտրոնային տարբերակները Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից:»:

3) Կանոնակարգ 13-ը լրացնել 6.1. և 6.2. կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«6.1. Սույն կանոնակարգի 27-րդ կետի 5-րդ ենթակետով պահանջվող կանոնադրությունը 2012 թվականի հուլիսի 1-ից հետո ներկայացվում է միայն օտարերկրյա իրավաբանական անձանց համար:

6.2. Կենտրոնական բանկ սույն կանոնակարգի համաձայն փաստաթղթեր ներկայացնելիս կից ներկայացվում է նաև «Ներկայացվող փաստաթղթերի ցանկը»` համաձայն սույն կանոնակարգի հավելված 23-ի, ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում) իրավասու անձի կողմից: Ցանկում նշվում են կանոնակարգով համապատասխան գործընթացի համար սահմանված փաստաթղթերը հերթական դասավորությամբ:»:

4) Կանոնակարգ 13-ի 7-րդ կետի 2-րդ ենթակետի 1-ին նախադասությունից հանել «վեց օրինակից» բառերը և 3-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կանոնադրությունը պետք է ունենա սույն կանոնակարգի Հավելված 17-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ:»:

5) Կանոնակարգ 13-ի 7-րդ կետը լրացնել 9-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«9) Եթե կանոնադրական կապիտալի համալրման (իսկ դրանից հետո կանոնադրական կապիտալի յուրաքանչյուր ավելացման) նպատակով վարկային կազմակերպությունը նախատեսում է հաշիվ բացել Կենտրոնական բանկում, ապա Կենտրոնական բանկ է ներկայացվում կուտակային հաշվի բացման դիմում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 22-ի, իսկ եթե կանոնադրական կապիտալի համալրման նպատակով հաշիվ է բացվել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկում, ապա ներկայացվում է կանոնադրական կապիտալը համալրած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ:»:

6) Կանոնակարգ 13-ի 20-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) Մասնաճյուղի հաստատված կանոնադրությունը, որը պետք է ունենա սույն կանոնակարգի Հավելված 21-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ:»:

7) Կանոնակարգ 13-ի 24-րդ կետի 4-րդ ենթակետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կանոնադրությունը պետք է ունենա սույն կանոնակարգի Հավելված 21-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ:»:

8) Կանոնակարգ 13-ի 73-րդ կետի 3-րդ ենթակետի 1-ին նախադասությունից հանել «(3 օրինակից)» բառերը և 3-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կանոնադրությունը պետք է ունենա սույն կանոնակարգի Հավելված 21-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ:»:

9) Կանոնակարգ 13-ի Հավելված 2-ով սահմանված միջնորդագրում.

ա. 1-ին կետի 1.2 ենթակետը լրացնել նոր տողով` հետևյալ բովանդակությամբ.

 

 «

 օ   Բյուրո

 »,

 

բ. 3-րդ կետի 3.1 ենթակետը լրացնել նոր տողով` հետևյալ բովանդակությամբ.

 

 «

 օ   բանկի ներքին դիտարկումների մարմնի աշխատող

 »,

 

գ. 3-րդ կետը 3.3-րդ ենթակետից հետո լրացնել 3.4 ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

 

 «

 3.4. Եթե հանդիսանում եք բանկի ներքին դիտարկումների մարմնի աշխատող, նշե՛ք ստորաբաժանման և պաշտոնի անվանումը.

 »,

 

դ. 4-րդ կետի 4.4. ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.4. Նշեք Ձեզ անձամբ ճանաչող 3 անձանց վերաբերյալ տվյալներ (ներկայացման պահի դրությամբ), որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ, ընդ որում, այդ անձանցից մեկը պետք է լինի Ձեր վերջին աշխատատեղից, իսկ մյուս երկուսը չպետք է լինեն այն կազմակերպությունից, որտեղ նախատեսում եք անցնել աշխատանքի, բայց աշխատում են կամ աշխատել են ֆինանսական համակարգում: Եթե այդպիսի անձը (անձինք) բացակայում են, ապա այլ նշումներ տողում նշեք երաշխավորություն տրամադրող աձի (անձանց) բացակայության վերաբերյալ:

Անուն,
ազգանուն

Աշխատանքի վայրը և դրա գտնվելու վայրը

Պաշտոնը

Բնակության վայրը

Ֆինանսական համակարգում աշխատանքային տարիները

Հեռախոսա-համար, էլ. փոստի հասցե

           
           
           

 

Այլ նշումներ (այս տողը լրացվում է երաշխավորություն տրամադրող անձի (անձանց) բացակայության
դեպքում)

 »,

ե. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «

«7.Դրամային (կամ այլ) պարտավորություններ

7.1 Արդյո՞ք Դուք ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ այն ֆինանսական կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք

o Ոչ ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

7.2 Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն դրամային (կամ այլ) պարտավորություններ այն ֆինանսական կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք (պատասխանել իրազեկ լինելու դեպքում)

o Ոչ ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

7.3 Արդյո՞ք Դուք ունեք կամ ունեցել եք ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ

o Ոչ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (ֆինանսական կազմակերպության անվանումը, գումար, ժամկետ, այլ)

7.4. Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ ունեցել են ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ (պատասխանել իրազեկ լինելու դեպքում)

o Ոչ ,

o Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)

 »:

 

10) Կանոնակարգ 13-ի Հավելված 8-ի 1-ին կետի 1.3. ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «

1.3. Գրանցման ամսաթիվը_______________վայրը______________համարը____________ 
   օր/ամիս/տարի

 »:

 

11) Կանոնակարգ 13-ի Հավելված 8-1-ի 2-րդ կետի 2.3. ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «

2.3. Գրանցման ամսաթիվը_______________վայրը______________համարը____________ 
   օր/ամիս/տարի

 »:

 

12) Կանոնակարգ 13-ի Հավելված 14-ը ուժը կորցրած ճանաչել:

13) Կանոնակարգ 13-ը լրացնել Հավելված 21-ով` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:

14) Կանոնակարգ 13-ը լրացնել Հավելված 22-ով` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:

15) Կանոնակարգ 13-ը լրացնել Հավելված 23-ով` համաձայն սույն որոշման Հավելված 3-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 12-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2012 թվականի մարտի 1-ին:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. դեկտեմբերի 23
ք. Երևան

 

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի դեկտեմբերի 20-ի

թիվ 365-Ն որոշմամբ

 

Հավելված 21

«Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների

 մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական

 կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու,

վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային

 կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության

վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» կանոնակարգ 13-ը հավելվածի

 

 ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

-------------------------------------

(ընկերության իրավասու մարմնի անվանումը)

 ԳՐԱՆՑՎԱԾ Է

 ՀՀ կենտրոնական բանկում

«--» ----------------- ----թ.

 --/--/ ----թ. թիվ -------- որոշմամբ

Ընկերության (ընկերության մասնաճյուղի կամ

ներկայացուցչության) գրանցման համարը ____________________

Փոփոխված է

 

------------------------- --/--/---- թիվ --

(իրավասու մարմնի անվանումը)

------------------------ --/--/---- թիվ -- 

(իրավասու մարմնի անվանումը) 

 ------------------------ --/--/---- թիվ --

(իրավասու մարմնի անվանումը)

-------------------------- --/--/---- թիվ -- 

(իրավասու մարմնի անվանումը) 

Փոփոխությունը գրանցված է

 

--/--/---- թիվ -- որոշմամբ

 

--/--/---- թիվ -- որոշմամբ

 

--/--/---- թիվ -- որոշմամբ

 

 --/--/---- թիվ -- որոշմամբ

 որոշմամբ

 

 ------------------------------------------

 (իրավասու անձի պաշտոնը) 

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

-----------------------------

 -----------------------------

 (անուն, ազգանուն, ստորագրություն)

 (անուն, ազգանուն, ստորագրություն)  

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

_______________________________________________________________

 Ընկերության (ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության) լրիվ անվանումը

-------------------------

 

 

Հավելված 2

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի դեկտեմբերի 20-ի

թիվ 365-Ն որոշմամբ

 

Հավելված 22

«Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների

 մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական

 կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային

 կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների

 գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության

վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» կանոնակարգ 13-ը հավելվածի

 

ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ պարոն

_____________________________

 

ԴԻՄՈՒՄ

 

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարգելի պարոն…………………….

Խնդրում ենք ——————————————————————————————————————

 (կազմակերպության (հիմնադրվող կազմակերպության) լրիվ անվանումը)

 

համար բացել կուտակային հաշիվ` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կանոնադրական կապիտալը համալրելու նպատակով:

 Վճարման հանձնարարական տալու իրավունք ունի (ունեն)

__________________________________________________________________________

 (անուն, ազգանուն, հայրանուն, անձնագրային տվյալներ, ստորագրություն)

 

___________________________________________________________________________

 (անուն, ազգանուն, հայրանուն, անձնագրային տվյալներ, ստորագրություն)

 

___________________________________________________________________________

 (անուն, ազգանուն, հայրանուն, անձնագրային տվյալներ, ստորագրություն)

 

Խնդրում ենք վարկային կազմակերպության գրանցման և լիցենզիայի տրամադրման, գրանցման և լիցենզիայի տրամադրման մերժման, կանոնադրության փոփոխության գրանցման կամ գրանցման մերժման դեպքում Կենտրոնական բանկում բացված կուտակային հաշվին առկա միջոցները փոխանցել հետևյալ հաշվին

________________________________________________

(բանկի անվանումը, հաշվեհամարը)

 

 _________________________________________________

 (դիմումատուի հայեցողությամբ այլ նշումներ)

 

Վարկային կազմակերպության ստեղծման նախաձեռնող անձինք (վարկային կազմակերպության իրավասու անձ` կանոնադրական կապիտալի ավելացման դեպքում)`

 

 Ստորագրություն

 Անուն, ազգանուն

 Անձնագրի սերիան, ում կողմից և երբ է տրված

 —————————
—————————
—————————

 ————————————
————————————
————————————

 —————————————————————
—————————————————————
—————————————————————

  

 «____» _________ 20 թ.

 

 

Հավելված 3

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի դեկտեմբերի 20-ի

թիվ 365-Ն որոշմամբ

 

Հավելված 23

«Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների

 մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական

կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների

 ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության

 կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության

 պահանջները» կանոնակարգ 13-ը հավելվածի

 

Ներկայացվող փաստաթղթերի ցանկը

 

N

ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՍԱԿԸ

1.

2.

1.

 

2.

 

3.

 

 

_____________________________________

(իրավասու անձի անուն, ազգանուն, ստորագրություն)

 

Կ. Տ.

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան