Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 361-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2012.02.24/3(34) Հոդ.40.3
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.12.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 հունվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012032

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 դեկտեմբերի 2011 թ.

թիվ 361-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի ԹԻՎ 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով իրավաբանական անձանց կողմից իրենց կանոնադրությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում տարբեր մարմիններին կամ անձանց տրամադրելու գործընթացն առավել դյուրին դարձնելու միջոցով նպաստել Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավմանը,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, 49-րդ հոդվածի 1-ին մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի ««Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ում (այսուհետ` Կանոնակարգ 10) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1) Կանոնակարգ 10-ը լրացնել 2.1. կետով` հետևյալ բովանդակությամբ.

«2.1. Կենտրոնական բանկ սույն կանոնակարգի համաձայն փաստաթղթեր ներկայացնելիս կից ներկայացվում է նաև «Ներկայացվող փաստաթղթերի ցանկը»` համաձայն սույն կանոնակարգի Ձև 17-ի, ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում) իրավասու անձի կողմից: Ցանկում նշվում են կանոնակարգով համապատասխան գործընթացի համար սահմանված փաստաթղթերը հերթական դասավորությամբ:»:

2) Կանոնակարգ 10-ի 3-րդ կետում

ա. «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

բ. «ժ» ենթակետը «(ՀՎՀՀ)» բառից հետո լրացնել «պատճենը» բառով,

գ. լրացնել «ժզ» ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«ժզ. փաստաթուղթ` հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից փոխանակման կետում անվտանգության ազդարարման համակարգի և ազդարարման ուղիղ կապի ոտնակի սարքին լինելու մասին, կամ պայմանագիր` կնքած զինված անվտանգության ծառայության հետ փոխանակման կետի տարածքի անվտանգության շուրջօրյա ռեժիմով ապահովման վերաբերյալ, կամ ապահովագրության պայմանագիր, որը բավարարում է սույն կանոնակարգի 48.1-րդ կետով սահմանված դրույթներին:»:

3) Կանոնակարգ 10-ի 7-րդ կետը «լիցենզիայի ներդիրը (ձև 7)» բառերից հետո լրացնել «, որը հանդիսանում է լիցենզիայի անբաժանելի մասը» բառերով:

4) Կանոնակարգ 10-ը լրացնել 12.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«12.1. Եթե փոխանակման կետի տարածքի վարձակալության (ենթավարձակալության) պայմանագիրը լուծվել է, ապա տվյալ տարածքում կարող է լիցենզիա ստանալ և գործունեություն ծավալել այլ փոխանակման կետ:»:

5) Կանոնակարգ 10-ի գլուխ 4-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  4

 

ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ»:

 

6) Կանոնակարգ 10-ի 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25. Փոխանակման կետի աշխատակցի փոփոխության դեպքում փոխանակման կետը պարտավոր է լիցենզիայի ներդիրի վերաձևակերպման նպատակով դիմում ներկայացնել Կենտրոնական բանկ, դիմումին կցելով հետևյալ փաստաթղթերը`

ա. Լիցենզիայի ներդիրի վերաձևակերպման հայտ (ձև 10),

բ. Աշխատակցի (աշխատակիցների) մասնագիտական որակավորման վկայականի պատճենը,

գ. Տեղեկանք աշխատակցի մասին (ձև 4),

դ. Պետական տուրքի վճարման անդորրագիրը,

ե. Կենտրոնական բանկի տրամադրած լիցենզիայի` վերաձևակերպման ենթակա ներդիրի բնօրինակը,

զ. Աշխատակցի (աշխատակիցների) անձնագրի պատճենը:»:

7) Կանոնակարգ 10-ի 27-րդ կետը վերջից լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Լիցենզիայի վերաձևակերպված ներդիրի տրամադրումը կամ տրամադրման մերժումը կատարվում է Կենտրոնական բանկի նախագահի կողմից:»:

8) Կանոնակարգ 10-ը լրացնել 33.1. կետով` հետևյալ բովանդակությամբ.

«33.1. Որակավորման վկայական ունեցող և որևէ փոխանակման կետի լիցենզիայի ներդիրում ընդգրկված անձի անձնագրի փոփոխության դեպքում անձը պետք է 15-օրյա ժամկետում դիմի Կենտրոնական բանկ որակավորման վկայականում համապատասխան փոփոխություն կատարելու համար:»:

9) Կանոնակարգ 10-ը լրացնել 33.2. կետով` հետևյալ բովանդակությամբ.

«33.2. Փոխանակման կետի լիցենզիայի ներդիրում ընդգրկված աշխատակցի անձնագրի փոփոխության դեպքում փոխանակման կետը սույն կանոնակարգի 33.1. կետով սահմանված ժամկետում դիմում է Կենտրոնական բանկ լիցենզիայի ներդիրում համապատասխան փոփոխություն կատարելու և ներդիրը վերաձևակերպելու համար` դիմումին կից ներկայացնելով ներդիրի բնօրինակը, լիցենզիայի ներդիրի վերաձևակերպման համար պետական տուրքի վճարման անդորրագիրը, աշխատակցի (աշխատակիցների) հին և նոր անձնագրերի պատճենները:»:

10) Կանոնակարգ 10-ը լրացնել 36.1. կետով` հետևյալ բովանդակությամբ.

«36.1. Փոխանակման կետի կողմից մեկ տարի անընդմեջ գործունեություն չիրականացնելու դեպքում, Կենտրոնական բանկը ուժը կորցրած է ճանաչում փոխանակման կետին տրամադրած լիցենզիան:»:

11) Կանոնակարգ 10-ի 37-րդ կետը «հիման վրա» բառերից հետո ավելացնել «(որին կցվում է նաև լիցենզիայի բնօրինակը)» բառերով:»:

12) Կանոնակարգ 10-ը լրացնել 40.2-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«40.2. Առևտրի կենտրոններում կարող են գործել մեկից ավելի փոխանակման կետեր, ընդ որում` սույն կանոնակարգի 40-րդ կետի «բ» ենթակետով սահմանված պահանջներին բավարարող յուրաքանչյուր տարածքում, ինչպես նաև յուրաքանչյուր հաջորդ 1000 քառակուսի մետր տարածքում կարող է գործել մեկական փոխանակման կետ` պահպանելով սույն կանոնակարգի 41-րդ կետի պահանջները:»:

13) Կանոնակարգ 10-ը լրացնել 41.2. կետով` հետևյալ բովանդակությամբ.

«41.2. Արտարժույթի փոխանակման գործառնություններ իրականացնող անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև մինչ սույն կանոնակարգի ուժի մեջ մտնելը լիցենզավորված փոխանակման կետերը պետք է բավարարեն սույն կանոնակարգով սահմանված տեխնիկական պահանջները, ինչպես նաև գործունեության վայրի փոփոխության դեպքում սույն կանոնակարգի 5-րդ կետով սահմանված դրույթներին` բացառությամբ 5-րդ կետի «է» ենթակետի, որը չի գործում անհատ ձեռնարկատերերի համար:»:

14) Կանոնակարգ 10-ի 47-րդ կետի նախավերջին նախադասությունը «անթույլատրելի է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ դրամապահոցի տակ նկուղային տարածքը պատկանում է փոխանակման կետին սեփականության իրավունքով, անհատույց օգտագործման իրավունքով, վարձակալության (ենթավարձակալության) իրավունքով և օրենքով սահմանված այլ իրավական հիմքերով:»:

15) Կանոնակարգ 10-ը լրացնել 47.1. կետով` հետևյալ բովանդակությամբ.

 «47.1. Փոխանակման կետի դրամապահոցը կարող է տեղակայված լինել փոխանակման կետի տարածքից դուրս, բայց նույն խանութի/առևտրի կենտրոնի տարածքում, եթե փոխանակման կետը և առևտրի կազմակերպիչը հանդիսանում է նույն իրավաբանական անձը: Այս դեպքում փոխադրվող դրամական միջոցները պետք է առնվազն 5 մլն ՀՀ դրամ ապահովագրական գումարի չափով ապահովագրված լինեն փոխանակման կետի տարածքից դեպի փոխանակման կետի դրամապահոց տանող ճանապարհին հնարավոր գողության, կողոպուտի և հարձակումների ռիսկերից, իսկ փոխանակման կետի աշխատակիցների կյանքն ու առողջությունը պետք է առնվազն 10 մլն ՀՀ դրամ ապահովագրական գումարի չափով ապահովագրված լինեն փոխանակման կետի տարածքից դեպի փոխանակման կետի դրամապահոց տանող ճանապարհին անձի կյանքին ու առողջությանը հասցված վնասներից:»:

16) Կանոնակարգ 10-ի 50-րդ կետը վերջից լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ. «Փոխանակման կետերը կարող են կատարել իրենց տարածքի կամ տեխնիկական հագեցվածության պայմանների փոփոխություն միայն Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալուց հետո:»:

17) Կանոնակարգ 10-ի 53-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

18) Կանոնակարգ 10-ի 54-րդ կետից հանել «և օդանավակայանների» բառերը:

19) Կանոնակարգ 10-ի 55-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

20) Կանոնակարգ 10-ի 91-րդ կետն ու Ձև 15-ը ուժը կորցրած ճանաչել:

21) Կանոնակարգ 10-ի Ձև 1-ը «Գործունեության վայրը» տողից հետո լրացնել «Պետական գրանցման համարը____________________» տողով:

22) Կանոնակարգ 10-ի Ձև 1-ից և Ձև 5-ից հանել «Կից ներկայացնում եմ (հերթական դասավորությամբ նշել ներկայացվող փաստաթղթերը).

1. _________________

2. _________________

3. _________________ » տողերը:

23) Կանոնակարգ 10-ի Ձև 3-ի 1-ին կետի 1.4 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

1.4. Գրանցման ամսաթիվը_______________վայրը______________համարը____________ 
   օր/ամիս/տարի

24) Կանոնակարգ 10-ի Ձև 10-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:

25) Կանոնակարգ 10-ը լրացնել Ձև 17-ով` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հուլիսի 1-ին:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. դեկտեմբերի 23
ք. Երևան

 

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի դեկտեմբերի 20-ի

թիվ 361-Ն որոշմամբ

 

Ձև 10

 

««Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների

լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10»-ը հավելվածի

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՅՏ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ`

 պարոն —————————————

 

Խնդրում եմ վերաձևակերպել լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձի (անձանց) մասին լիցենզիայի ներդիրը` կապված

 ———————————————————————————————— - ին ներդիրում ընդգրկելու

 (աշխատակցի անունը, ազգանունը)

 

 ———————————————————————————————— - ին ներդիրից հանելու հետ:

 (աշխատակցի անունը, ազգանունը)

 

—————————————————————————————————

 (լիցենզավորված անձի անվանումը)

 

—————————————————————————————————

 (լիցենզիայի համարը, տրման ամսաթիվը)

 

—————————————————————————————————————————————

 (անուն, ազգանուն և ստորագրություն)

 

Կ. Տ.

 

 

Հավելված 2

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի դեկտեմբերի 20-ի

թիվ 361-Ն որոշմամբ

 

Ձև 17

 

««Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների

լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10»-ը հավելվածի

 

Ներկայացվող փաստաթղթերի ցանկը

N

ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՍԱԿԸ

1.

2.

1.

 

2.

 

3.

 

 

_____________________________________________

(իրավասու անձի անուն, ազգանուն, ստորագրություն)

 

Կ. Տ.