Գլխավոր տեղեկություն
Համար
N 2018-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.12.2011-10.02.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.01.15/4(239) Հոդ.46
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.02.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2002 թվականի N 2018-Ն

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 05.05.05 N 546-Ն)

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի երկրորդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններին հավասարեցված պաշտոնների ցանկը»` համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 05.05.05 N 546-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
  վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. դեկտեմբերի 18
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 28-ի N 2018-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

1. Գլխավոր խմբի պաշտոններ

1

2

Գլխավոր վարչության պետ, այդ թվում` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատության պետ

Գլխավոր վարչության պետի տեղակալ

ՀՀ ոստիկանության պետի գլխավոր խորհրդական
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցչի տեղակալ

Ինքնուրույն վարչության պետ, այդ թվում` մարզային վարչության պետ

ՀՀ ոստիկանության պետի խորհրդական
ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատության ուսումնական կենտրոնի, քոլեջի, ակադեմիայի պետ

Ինքնուրույն վարչության պետի տեղակալ

ՀՀ ոստիկանության պետի օգնական
գլխավոր աուդիտոր

Բաժնի պետ

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի քարտուղարության պետ
ՀՀ ոստիկանության պետի ավագ ռեֆերենտ
գնդի հրամանատար
ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատության ֆակուլտետի, մասնագիտական առարկանների կրթաճյուղի, ամբիոնի պետ և նրանց տեղակալներ, պրոֆեսոր, դոցենտ
ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ մասի պետ
գլխավոր վարչության, մարզային վարչության շտաբի պետ
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց ժամանակավոր ընդունելու և պահելու վայրի պետ
ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության պետ
ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության հանրապետական գնդակապարկուճադարանի պետ, սպայական գումարտակի հրամանատար

2. Ավագ խմբի պաշտոններ

Բաժնի պետի տեղակալ

ՀՀ ոստիկանության պետի ռեֆերենտ
գնդի հրամանատարի տեղակալ, գնդի շտաբի պետ
առանձին գումարտակի հրամանատար,
սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ,
ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատության ավագ դասախոս

Բաժանմունքի պետ

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի մշակույթի կենտրոնի պետ
ՀՀ ոստիկանության պետի տեղակալի օգնական գնդի կազմում գումարտակի հրամանատար
առանձին գումարտակի հրամանատարի տեղակալ,
սպայական վաշտի հրամանատար,
ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատության դասախոս հերթապահ մասի պետ
ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության տպարանի տնօրեն

3. Միջին խմբի պաշտոններ

Բաժանմունքի պետի տեղակալ,

գնդի կազմում գումարտակի հրամանատարի տեղակալ
ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատության կուրսի պետ
առանձին (հատուկ) վաշտի հրամանատար,
սպայական վաշտի հրամանատարի տեղակալ,

Հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր

առանձին (հատուկ) վաշտի հրամանատարի տեղակալ
վաշտի հրամանատար,
սպայական դասակի հրամանատար,
ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատության կուրսի պետի տեղակալ
ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատության ավագ գիտաշխատող
հերթապահ մասի պետի օգնական

Ավագ տեսուչ, ավագ քննիչ, ավագ օպերլիազոր

ՀՀ ոստիկանության ընդունարանի պետ
վաշտի հրամանատարի տեղակալ,
սպայական ջոկի հրամանատար,
ավագ ինժեներ
ավագ փորձագետ
ավագ իրավախորհրդատու
ավագ պետավտոտեսուչ
բժիշկ
ձերբակալված անձանց պահելու վայրի պետ
կենտրոնացված պահպանության կետի պետ
անձնագրային սեղանի պետ

Տեսուչ, քննիչ, օպերլիազոր

դասակի հրամանատար
ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատության գիտաշխատող, կաբինետի պետ, լաբորատորիայի պետ
ուսումնական ասիստենտ
ինժեներ
իրավախորհրդատու
պետավտոտեսուչ
փորձագետ

4. Կրտսեր խմբի պաշտոններ

Կրտսեր տեսուչ

կրտսեր օպերլիազոր
դասակի հրամանատարի օգնական
հերթապահի օգնական
ավագ

Ավագ ոստիկան

ջոկի հրամանատար

Ոստիկան

վարորդ

(ցանկը խմբ. 05.05.05 N 546-Ն, լրաց. 28.07.05 N 1145-Ն, 05.04.07 N 392-Ն, լրաց., փոփ. 02.07.09 N 739-Ն, 28.04.11 N 616-Ն, լրաց. 22.12.11 N 1846-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան