Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 354-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.02.01/3(416).1 Հոդ.40.2
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.12.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 հունվարի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012031

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 դեկտեմբերի 2011 թ.

թիվ 354-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, նպատակ ունենալով հստակեցնել բարձր իրացվելի ակտիվների կազմում ընդգրկվող ակտիվների ցանկը և բացառել Կանոնակարգում առկա երկիմաստությունները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշման 1.2. կետը ուժը կորցրած ճանաչել:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգի 2-ում (այսուհետ` Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 2-ի 1-ին կետի «ինվեստիցիոն և բաժանորդագրական գործունեությունը,» բառերը հանել:

2) Կանոնակարգ 2-ի Գլուխ II-ը ուժը կորցրած ճանաչել:

3) Կանոնակարգ 2-ի 28.1. կետի երկրորդ պարբերության

ա. «գ» ենթակետում «այդ թվում շահագործումից դուրս» բառերից հետո լրացնել «ոչ նյութական ակտիվների, ինչպես նաև ոչ նյութական ակտիվների վրա կատարված կապիտալ ներդրումների» բառերը,

բ. «դ» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«այլ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ֆինանսական գործառնություններ իրականացնող անձանց (բացառությամբ՝ ի պահ ընդունման, հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի ստեղծման և սպասարկման գործառնություններ իրականացնող անձանց, «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի) կանոնադրական կապիտալներում իրականացված ներդրումների զուտ հաշվեկշռային արժեքի (ֆինանսական ակտիվների արժեք՝ հանած կորուստների ծածկման պահուստները, եթե այդպիսիք կան) չափով.»,

գ. «ը» ենթակետում «կազմակերպություններից» բառից հետո լրացնել «և դրանցից սահմանված բացառություններից» բառերը:

4) Կանոնակարգ 2-ի 29.1 կետի

ա. 2-րդ ենթակետը «դեպքերի,» բառից հետո լրացնել « և, եթե ժամկետից շուտ մարման դեպքում փոխառության ամբողջ գումարն ուղղվում է փոխառու կազմակերպության կանոնադրական կապիտալի համալրմանը,» բառերով,

բ. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. փոխառությունը ենթակա չէ մարման, եթե փոխառության գումարի և/կամ դրա տոկոսների մարումը վճարման օրվա դրությամբ կհանգեցնի փոխառու կազմակերպության տնտեսական նորմատիվներից որևէ մեկի խախտմանը (նման նորմատիվներ օրենսդրությամբ սահմանված լինելու դեպքում):»:

5) Կանոնակարգ 2-ի 34-րդ կետում «և 34.7» բառերը փոխարինել «, 34.7 և 34.9» բառերով:

6) Կանոնակարգ 2-ի 34.2-րդ կետը

ա. «թղթակցային հաշիվների միջոցներ» բառերից հետո լրացնել «(բացառությամբ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում վարկային ռեսուրսների հարթակում կնքված մեկ աշխատանքային օրանոց (օվերնայթ) վարկային պայմանագրերով ներգրավված միջոցների),» արտահայտությամբ,

բ. «ներդրված ավանդներ» բառերից հետո լրացնել «(որոնց ժամկետը կամ միջոցները մինչև մարման ժամկետը պահանջի իրավունքով հետ ստանալու ժամկետը չի գերազանցում 3 աշխատանքային օրը),» բառերը:

7) Կանոնակարգ 2-ի 34.8-րդ կետի երկրորդ պարբերությունը վերջին նախադասության «չընդգրկվող» բառից հետո լրացնել ««ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում վարկային ռեսուրսների հարթակում կնքված մեկ աշխատանքային օրանոց (օվերնայթ) վարկային պայմանագրերով ներգրավված միջոցների,» արտահայտությամբ:

8) Կանոնակարգ 2-ի 53-րդ կետը ««ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունից ներգրաված միջոցների,» բառերը փոխարինել ««ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունից ներգրաված միջոցների, «ԲՆԱԿԱՐԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունից ներգրաված միջոցների,» արտահայտությամբ:

9) Կանոնակարգ 2-ի Հավելված 2-ը ուժը կորցրած ճանաչել:

10) Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ի 6-րդ կետի Աղյուսակ 1-ում

ա. 6.1-ին ենթակետում երկրորդ «արտարժույթներով» բառից հետո լրացնել «, ռուբլով» բառը,

բ. լրացնել 6.1.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

 

 «

6.1.1.

Կանխիկ դրամական միջոցներ (երկրորդ խմբի մեջ մտնող արտարժույթներով, բացառությամբ ռուբլու), ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (երկրորդ խմբի մեջ մտնող արտարժույթներով բացառությամբ ռուբլու)

-

100

 »,

 

գ. լրացնել 6.31.2 կետով` հետևյալ բովանդակությամբ.

 

 «

6.31.2.

Ճանապարհին գտնվող ոսկու ստանդարտացված ձուլակտորներ (999 հարգից ոչ պակաս)

-

75

 »:

 

11) Կանոնակարգ 2-ի Հավելված 4-ի Աղյուսակ 3-ի «Առաջին գոտին» շարադրել նոր խմբագրությամբ.

 

 «

1-ին գոտի

1

մինչև մեկ ամիս

0

2

1-ից մինչև 3 ամիս

0.5

3

3-ից մինչև 6 ամիս

1

4

6-ից մինչև 12 ամիս

2

 »:

 

12) Կանոնակարգ 2-ի Հավելված 5-ի 2-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Եթե բանկը մեկ անգամ ընտրել է գործառնական ռիսկի հաշվարկման ստանդարտացված մոտեցումը, ապա նրան այլևս չի թույլատրվում ընտրել գործառնական ռիսկի հաշվարկման հիմնական բնութագրիչների մոտեցումը հետագա տարիների համար, առանց Կենտրոնական բանկի հավանության:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. դեկտեմբերի 23
ք. Երևան