Գլխավոր տեղեկություն
Համար
N 43-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.02.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.02.22/9(883).1 Հոդ.78
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.01.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.01.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 2012 թվականի N 43-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 731-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության պետական կառավարչական հիմնարկների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների, օրենքով ստեղծված պետական մարմինների ղեկավարների ու Հայաստանի Հանրապետության մարզպետների ծառայողական ավտոմոբիլների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանելու մասին» N 731-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման վերնագիրը և 1-ին կետը «Հայաստանի Հանրապետության մարզպետների» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ» բառերով.

2) որոշման հավելվածի 6-րդ կետի 2-րդ սյունակը «Հայաստանի Հանրապետության մարզպետներ» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. հունվարի 25
Երևան