«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 փետրվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 05012115
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
7 փետրվարի 2012 թ. |
թիվ 38-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով որակավորման քննություններին թեկնածուների հերթագրման կարգը դարձնել առավել արդյունավետ և իրականացնլ այն միասնական ձևով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի ««Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» Կանոնակարգ 3/01-ը հաստատելու մասին» թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանությա նստուգման և որակավորման կարգը» Կանոնակարգ 3/01-ի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 126-րդ կետից հանել «կամ հեռախոսով» բառերը,
2) 126.2 կետը ուժը կորցրած ճանաչել,
3) 126.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) Հերթագրվելու համար թեկնածուները հայտնում են հետևյալ տեղեկությունները.
ա. անուն, ազգանուն,
բ. որակավորման տեսակ,
գ. քննությանը մասնակցելու ամիս, օր, ժամ` ըստ հրապարակված ցանկի (ցանկության դեպքում),
դ. հեռախոսահամար,
ե. անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները,
զ. էլեկտրոնային փոստի (առկայության դեպքում) հասցեն»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի ապրիլի 1-ին:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2012 թ. փետրվարի 10 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|