«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 դեկտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 10014561
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 նոյեմբերի 2014 թ. N 66-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
1 դեկտեմբերի 2014 թ. N 247-Ն ք. Երևան |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱՐԴՈՒ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԵՐԱԿԱ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի «դ», 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1516-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետերը և 2012 թվականի դեկտեմբերի 13-ի նիստի թիվ 50 արձանագրային որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը.
Հրամայում ենք`
Հաստատել մարդու և կենդանիների համար ընդհանուր գերակա վարակիչ հիվանդությունների ցանկը` համաձայն հավելվածի:
ՀՀ առողջապահության նախարար |
ՀՀ գյուղատնտեսության նախարար |
Հավելված
2014 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 66-Ն
ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2014 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 247-Ն համատեղ հրամանի |
Ց Ա Ն Կ
ՄԱՐԴՈՒ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԵՐԱԿԱ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
N |
Հիվանդության անվանում |
Միկրոօրգանիզմի անվանում |
Մարդու և կենդանիների համար |
1 |
Ժանտախտ |
Յերսինիա պեստիս |
Միջազգային դասակարգման IV խումբ |
2 |
Սիբիրյան խոց |
Բացիլուս անտրացիս |
Միջազգային դասակարգման III խումբ |
3 |
Բրուցելոզ |
Բրուցելա սպեցիս Բրուցելա կանիս (Brucella melitensis biovar Ovis) |
Միջազգային դասակարգման III խումբ |
4 |
Խլնախտ |
Բուրկհոլդերիա մալեի |
Միջազգային դասակարգման III խումբ |
5 |
Տուլարեմիա |
Ֆրանցիսելա տուլարենզիս |
Միջազգային դասակարգման III խումբ |
6 |
Մելիոիդոզ |
Բուրկհոլդերիա պսևդոմալեի |
Միջազգային դասակարգման III խումբ |
7 |
Լիստերիոզ |
Լիստերիա մոնոցիտոգենես |
Միջազգային դասակարգման II խումբ |
8 |
Տուբերկուլոզ |
Միկոբակտերիում տուբերկուլոզիս (Mycobacterium bovis)
Միկոբակտերիում ավիում կոմպլեքս |
Միջազգային դասակարգման II խումբ |
9 |
Սալմոնելոզ |
Սալմոնելա` այլ ենթատեսակներ |
Միջազգային դասակարգման I խումբ |
10 |
Հեպատիտ Ա |
Ա և Ե հեպատիտի վիրուսներ |
Միջազգային դասակարգման II խումբ |
11 |
Բարձր և միջին ախտածնության թռչնագրիպ |
Օրտոմիքսովիրիդե ընտանիք |
Միջազգային դասակարգման II խումբ |
12 |
Կատաղություն |
Ռաբդովիրիդե ընտանիք |
Միջազգային դասակարգման III խումբ |
13 |
Լեպտոսպիրոզ |
Լեպտոսպիրա ինտերոգանս |
Միջազգային դասակարգման II խումբ |
14 |
Դաբաղ |
Պիկորնավիրիդե ընտանիք |
Միջազգային դասակարգման III խումբ |
15 |
Մարբուրգ և Էբոլի վիրուսներ |
Ֆիլովիրիդե ընտանիք |
Միջազգային դասակարգման IV խումբ |
16 |
Խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիա, «կովերի կատաղություն» |
Պրիոն |
Միջազգային դասակարգման III խումբ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|