Գլխավոր տեղեկություն
Համար
N 1800-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.12.2011-29.12.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2011 թվականի N 1800-Ա

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում` Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 6-ի N 957-Ն որոշման հիման վրա «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթուղային գծի հատվածում ավտոճանապարհ կառուցելու նպատակով, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի ու «Դորոժնիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնություն տալ Երևանի քաղաքապետի` «Դորոժնիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` կազմակերպություն) ուղղակի վաճառքի ձևով Երևան քաղաքի Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթուղային գծին հարող 1.0848 հեկտար, 0.1 հեկտար, 0.0488 հեկտար, և 0.1865 հեկտար, (ընդհանուր մակերեսը` 1.4201 հեկտար) հողամասերի (այսուհետ` հողամաս) օտարման վերաբերյալ առաջարկությունը հետևյալ պայմանով` հողամասի օտարումից ստացված միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են Երևան քաղաքում Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև ընկած հատվածում 2.5 կմ երկարությամբ ավտոճանապարհի (առանց Ռուբինյանց փողոցի հետ հատման հատվածում ճանապարհային հանգույցի և ուղեանցերի) (ըստ սխեմայի` N 1 հավելված) կառուցման կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը:

2. Ընդունել ի գիտություն, որ Երևան քաղաքում ավտոճանապարհ կառուցելու ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսվում է Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթուղային գծին հարակից գտնվող 1.4201 հեկտար հողամասի գնման գինը, ըստ էության, փոխանակել Երևան քաղաքի Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթուղային գծի փոխարեն կազմակերպության կողմից ավտոճանապարհ (առանց Ռուբինյանց փողոցի հետ հատման հատվածում ճանապարհային հանգույցի և ուղեանցերի) կառուցելու հետ` ներառյալ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, նախագծի փորձաքննության, հեղինակային և շինարարության որակի տեխնիկական հսկողության ծառայությունների արժեքների վճարման, ճանապարհի ուղեգծով անցնող 320 մմ տրամագծով գազատարի խողովակի տեղափոխման և ավտոճանապարհի կապիտալ շինարարության աշխատանքները: Ծրագրի իրականացման շրջանակում կազմակերպության հետ կնքվում են Երևան քաղաքի Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթուղային գծին հարակից գտնվող 1.4201 հեկտար հողամասի տարաժամկետ վճարումով առուվաճառքի և ավտոճանապարհի կառուցման կապալի պայմանագրերը, ըստ սույն որոշման N 2 հավելվածով սահմանված հիմնական պայմանների, հանդիպական վճարումները կատարելով բանկային և գանձապետական համակարգի միջոցով` միաժամանակյա վճարում-գանձում եղանակով: Կապիտալ շինարարության օբյեկտի նախագծանախահաշվային, նախագծի փորձաքննության, հեղինակային և շինարարության որակի տեխնիկական հսկողությունը և շինարարական աշխատանքների ֆինանսավորումն իրականացնում է կազմակերպությունը, որին պատվիրատուի կողմից վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետով նախատեսված` 1.4201 հեկտար հողամասի գինը կազմակերպության կողմից համամասնորեն համայնքային բյուջե մուտքագրելուց անմիջապես հետո` համաձայն N 2 հավելվածում նախատեսված գրաֆիկի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. դեկտեմբերի 21
Երևան

 

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2011 թվականի

դեկտեմբերի 15-ի N 1800-Ա որոշման

 

Ս Խ Ե Մ Ա


ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՈՒԼՆԵՑԻ-ՌՈՒԲԻՆՅԱՆՑ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՊԱՄՈՆՏԱԺՎԱԾ 2.5 ԿՄ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2011 թվականի

դեկտեմբերի 15-ի N 1800-Ա որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ «ԴՈՐՈԺՆԻԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Գործարք 1. Երևան քաղաքի Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև

ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթուղային գծին հարակից հատվածում

գտնվող 1.4201 հեկտար հողամասի տարաժամկետ վճարումով առուվաճառք

 

Վաճառողը

Երևան համայնք

Գնորդը

Կազմակերպություն

Առարկան

Հողատարածքի տարաժամկետ վճարումով վաճառքի պայմանագրի կնքում` առնվազն 3 առանձին հողակտորների տեսքով` ընդհանուրի 20%, 30% և 50% մասնաբաժինների շրջանակներում

Պայմանագրի գինը

I n I դրամ` առանց ԱԱՀ-ի (հարկման օբյեկտ չէ, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ կետ), հավասար է հողամասերի շուկայական արժեքին

Պայմանագրի կնքման և գնի վճարման ժամկետը

Հողատարածքի տարաժամկետ վճարումով վաճառքի պայմանագիրը կնքվում է հետևյալ պայմաններով`
1) շինարարական աշխատանքների ծավալի 30%-ը իրականացնելուց հետո, որը փաստագրվում է համապատասխան կատարողական ակտով, կազմակերպությունը վճարում է հողատարածքի (ամբողջ պայմանագրային գնի) 20%-ի արժեքը, որը Երևանի քաղաքապետարանն անմիջապես հետ է փոխանցում կազմակերպությանը` որպես վճարում շինարարական աշխատանքների դիմաց, և կազմակերպությանը տրամադրում է տեղեկանք հողամասի այդ հատվածի տարաժամկետ վճարումը ավարտված լինելու մասին.
2) շինարարական աշխատանքների ծավալի ևս 40%-ը իրականացնելուց հետո, որը փաստագրվում է համապատասխան կատարողական ակտով, կազմակերպությունը վճարում է հողատարածքի (ամբողջ պայմանագրային գնի) 30%-ի արժեքը, որը Երևանի քաղաքապետարանն անմիջապես հետ է փոխանցում կազմակերպությանը` որպես վճարում շինարարական աշխատանքների դիմաց և կազմակերպությանը տրամադրում է տեղեկանք հողամասի այդ հատվածի տարաժամկետ վճարումն ավարտված լինելու մասին.
3) հողատարածքի (ամբողջ պայմանագրային գնի) մնացած 50%-ի արժեքը կազմակերպությունը վճարում է կապալի պայմանագրով շինարարության ավարտի փաստագրման ավարտական ակտի հաստատման օրվանից 10 օրվա ընթացքում, որը Երևանի քաղաքապետարանն անմիջապես հետ է փոխանցում կազմակերպությանը` որպես վճարում (վերջնահաշվարկ) շինարարական աշխատանքների դիմաց և կազմակերպությանը տրամադրում է տեղեկանք հողամասի ամբողջ մնացած հատվածի տարաժամկետ վճարումն ավարտված լինելու մասին:

Պայմանագրով հողի սեփականության իրավունքի փոխանցումը

Հողատարածքի տարաժամկետ վճարումով վաճառքի պայմանագրի գնի համապատասխանաբար 20%, 30% և 50% մասնաբաժինների վճարումից հետո` 30 օրվա ընթացքում

Նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման ծախսերը

Կազմակերպության հաշվին

Հատուկ պայման

Երևան համայնքը պարտավորվում է հողատարածքի տարաժամկետ վճարումով վաճառքի պայմանագրի կնքումից հետո մեկ ամսվա ընթացքում տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք` պայմանով, որ կառուցման նախագծի համաձայնեցումը և շինթույլտվությունը կտրամադրվի տարաժամկետ վճարումները հանելուց հետո մեկ ամսվա ընթացքում, աջակցել այլ կազմակերպություններում (էլեկտրամատակարար, ջրմուղ-կոյուղի, գազամատակարար) տեխնիկական պայմանների տրամադրման հարցում

Բյուջետային պլանավորումը

2011-2012 թվականներին Երևան համայնքի բյուջեներում կապիտալի գործառույթներից մուտքեր

Կողմերի պատասխանատվությունը

Կողմերը ՀՀ օրենսդրության համաձայն պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման համար

 

Գործարք 2. Կապիտալ շինարարության կապալի պայմանագիր

 

Պատվիրատուն

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ

Գլխավոր կապալառուն

Կազմակերպություն

Առարկան

Ավտոճանապարհի կառուցման աշխատանքներ, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ, նախագծի փորձաքննություն, հեղինակային հսկողություն, որակի տեխնիկական վերահսկողություն

Պայմանագրի ավարտման ժամկետը

2012 թվականի հոկտեմբերի 1-ը

 Գինը

Հաստատուն I n1 I դրամ` ներառյալ ԱԱՀ-ն, ըստ կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքների կազմակերպության կողմից առաջարկվող ԱԱՀ-ն ներառող գնի, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, փորձաքննության ծառայությունների ԱԱՀ-ն ներառող գնի, հեղինակային և շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող անձանց ԱԱՀ-ն ներառող վարձատրության գնի և ճանապարհի ուղեգծով անցնող 320 մմ տրամագծով գազատարի խողովակի տեղափոխման աշխատանքների ԱԱՀ-ն ներառող գնի հանրագումարի, որը հավասար է հողատարածքի տարաժամկետ վճարումով վաճառքի հիմնական պայմանագրերի գների հանրագումարին` I n I-ին: Հողամասերի արժեքի փոփոխությամբ պայմանավորված` այդ գների փոփոխության դեպքում կապալի պայմանագրի գինն ինքնաբերաբար հավասար է փոփոխված գների հանրագումարին

 Գնի վճարման ժամկետը

Շինարարական կապալի պայմանագիրը կնքվում է հետևյալ պայմաններով`
1) շինարարական աշխատանքների ծավալի 30%-ը իրականացնելուց հետո, որը փաստագրվում է համապատասխան կատարողական ակտով, կազմակերպությունը վճարում է հողատարածքի (ամբողջ պայմանագրային գնի) 20%-ի արժեքը, որը Երևանի քաղաքապետարանն անմիջապես հետ է փոխանցում կազմակերպությանը` որպես վճարում շինարարական աշխատանքների դիմաց.
2) շինարարական աշխատանքների ծավալի ևս 40%-ը իրականացնելուց հետո, որը փաստագրվում է համապատասխան կատարողական ակտով, կազմակերպությունը վճարում է հողատարածքի (ամբողջ պայմանագրային գնի ) 30%-ի արժեքը, որը Երևանի քաղաքապետարանն անմիջապես հետ է փոխանցում կազմակերպությանը` որպես վճարում շինարարական աշխատանքների դիմաց.
3) կապալի պայմանագրով նախատեսված շինարարության ավարտի փաստագրման ավարտական ակտի հաստատման օրվանից 10 օրվա ընթացքում հողատարածքի (ամբողջ պայմանագրային գնի) մնացած 50%-ի արժեքը կազմակերպությունը վճարում է, որը Երևանի քաղաքապետարանն անմիջապես հետ է փոխանցում կազմակերպությանը` որպես վճարում (վերջնահաշվարկ) շինարարական աշխատանքների դիմաց:

Օբյեկտի սեփականության իրավունքը

Երևան համայնքի սեփականություն

Իրականացման փուլը

Շինարարություն` կազմված նախագծահաշվարկային փաստաթղթերի հիման վրա

Թույլտվություններ

Պատվիրատուի համար`
նախագծահաշվային փաստաթղթերի` սահմանված կարգով մշակում, փորձաքննություն, համաձայնեցում, շինարարության թույլտվություն, աջակցություն այլ կազմակերպություններում (էլեկտրամատակարար, ջրմուղ-կոյուղի, գազամատակարար) տեխնիկական պայմանների տրամադրման հարցում
Գլխավոր կապալառուի համար`
կապալի շինարարության լիցենզիա կամ լիցենզավորված ենթակապալառուի ներգրավում

Բյուջետային պլանավորումը

2011-2012 թվականներին Երևան համայնքի բյուջեներում կապիտալ շինարարության ծախսի պլանավորում

Կողմերի պատասխանատվությունը

Կողմերը ՀՀ օրենսդրության համաձայն պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման համար


Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.12.2012, N 1657-Ա 29.12.2012, N 1800-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան