Basic information
Number
N 1038-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (24.08.2002-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2002.08.14/33(208) Հոդ.742
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
18.07.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
22.07.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
25.07.2002
Effective date
24.08.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

25 հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2002 թվականի N 1038-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 173 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 173 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշմամբ հաստատված ցանկի 173-րդ կետի՝

ա) 1-ին սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«173. Հայաստանի Հանրապետությունում օդանավ շահագործողներին օդային հաղորդակցությունների լիցենզիաներ տալու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը».

բ) 4-րդ սյունակում «2002 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2002 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 22
Երևան