Գլխավոր տեղեկություն
Համար
N 1758-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.12.21/69(872) Հոդ.1673
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2011 թվականի N 1758-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1772-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 895 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի N 1246 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1772-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության իրավաբանական ու ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից արտահանվող ապրանքների համար Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի կողմից ծագման երկրի հավաստագրի տրամադրման վճարի չափը սահմանել`

1) փորձաքննություն պահանջող ապրանքների արտահանվող առաջին խմբաքանակին տրամադրված հավաստագրերի համար` 30000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) փորձաքննություն չպահանջող ապրանքների համար տրամադրված ծագման երկրի հավաստագրերի համար` 10000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3) փորձաքննություն չպահանջող` Հայաստանի Հանրապետությունում արտադրված՝ մինչև 2,5 տոննա ԱՏԳ ԱԱ 07 (բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ և պալարապտուղներ), 08 (ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի և սեխի կեղևներ և կճեպներ) և 10 (հատիկաբույսեր) խմբերին դասվող գյուղատնտեսական մթերքների համար տրամադրված հավաստագրերի համար` 2000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:».

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետը.

3) որոշման 1-ին կետով հաստատված կարգում`

ա. 4-րդ կետում «2000 թվականի նոյեմբերի 30-ին Մինսկում» բառերը փոխարինել «2009 թվականի նոյեմբերի 20-ին Յալթայում» բառերով, իսկ «ՍՏ-1» ձևով`» բառերը՝ «ՍՏ-1» («CT-1») ձևով` ռուսերենով» բառերով,

բ. 5-րդ կետում «Ա» ձևով`» բառերը փոխարինել «Ա» («A») ձևով` անգլերենով» բառերով,

գ. 6-րդ կետը «ընդհանուր ձևով`» բառերից հետո լրացնել «անգլերենով» բառերով,

դ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների ծագումը որոշելու և հավաստագիր տրամադրելու համար փորձաքննությունն իրականացվում է հետևյալ դեպքերում`

1) արտադրության մշտական անվանացանկի համար` տվյալ դեպքում ակտը տրամադրվում է մինչև մեկ տարի ժամկետով (ժամկետը որոշում է դիմողը).

2) մեկ պայմանագրի շրջանակներում իրականացվող առաքման (առաքումների) համար»,

ե. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.

«10.1. Հայաստանի Հանրապետությունում ապրանքի ծագումը որոշելու համար փորձաքննություն չի իրականացվում հետևյալ դեպքերում`

1) Հայաստանի Հանրապետությունում ամբողջությամբ արտադրված ապրանքների համար: Նշված ենթակետում ներառվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված ապրանքները.

2) սույն կարգի 10-րդ կետով նախատեսված` մեկ անգամ հավաստագիր ստացած արտահանվող ապրանքների խմբաքանակների արտադրության համար, եթե օգտագործված հումքատեսակները և (կամ) արտադրական գործընթացները մնում են անփոփոխ:»,

 զ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Ապրանքների ծագման երկրի հավաստագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության իրավաբանական, ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը թղթային կամ էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատ են ներկայացնում`

1) սույն կարգի 10-րդ կետում նշված դեպքերի համար`

ա. դիմում-հայտարարագիր` համաձայն N 1 ձևի,

բ. հումքի ձեռքբերմանը և ծագման երկրին վերաբերող փաստաթղթեր, ինչպես նաև՝ փաստաթղթեր, որոնք հավաստում են արտահանվող ապրանքի՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրվելու մասին,

գ. տեխնոլոգիական քարտեր կամ այլ փաստաթղթեր, որոնց հիման վրա իրականացվում են արտադրական գործընթացները,

դ. ապրանքների առաքման ձևակերպման փաստաթղթերի (հաշիվ-ապրանքագրի կամ դրան համարժեք` արտաքին տնտեսական գործունեության մեջ օգտագործվող այլ փաստաթղթերի պատճենները (սույն ենթակետով նախատեսված փաստաթղթերը ֆիզիկական անձինք ներկայացնում են ըստ իրենց ցանկության),

ե. հաշվապահական փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս պատշաճ կերպով որոշել ապրանքի ծագման երկիրը,

զ. վճարման անդորրագիր.

2) սույն կարգի 10.1-ին կետի «ա» պարբերությունում նշված դեպքերի համար՝ բացառությամբ ԱՏԳ ԱԱ 07 (բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ և պալարապտուղներ), 08 (ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի և սեխի կեղևներ և կճեպներ) և 10 (հատիկաբույսեր) խմբերին դասվող ապրանքների՝

 ա. դիմում-հայտարարագիր՝ համաձայն N 1 ձևի,

 բ. հումքի արդյունահանման և վերամշակման իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը,

գ. տեղեկանք կամ հայտարարագիր տարեկան արտադրության հզորության մասին,

դ. վճարման անդորրագիր.

3) սույն կարգի 10.1-ին կետի «բ» պարբերությունում նշված դեպքերի համար`

ա. դիմում-հայտարարագիր՝ համաձայն N 1 ձևի,

բ. վճարման անդորրագիր.

4) Հայաստանի Հանրապետությունում արտադրված ԱՏԳ ԱԱ 07 (բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ և պալարապտուղներ), 08 (ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի և սեխի կեղևներ և կճեպներ) և 10 (հատիկաբույսեր) խմբերին դասվող գյուղատնտեսական մթերքների համար`

ա. դիմում-հայտարարագիր՝ համաձայն N 1 ձևի,

բ. տեղեկանք կամ հայտարարագիր արտադրության մասին (նշված ապրանքներն արտադրող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար)` համաձայն N 5 ձևի, կամ գնմանը վերաբերող փաստաթուղթ: Նշված ապրանքները ֆիզիկական անձանցից գնելու դեպքում իրավաբանական անձինք պետք է ներկայացնեն հայտարարագիր՝ համաձայն N 6 ձևի,

գ. տեղեկատվություն ներմուծողի մասին` երկիրը և անձի անվանումը,

դ. վճարման անդորրագիր:».

է. 12-րդ կետում «11-րդ կետի 1-ին ենթակետով» բառերը փոխարինել «10-րդ կետով» բառերով,

ը. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին կետով.

«17.1. Առաքվող ապրանքի փաստացի քանակությունը կարող է գերազանցել հավաստագրում նշված քանակությունը՝ ոչ ավելի, քան 5 տոկոսի չափով:»,

թ. կարգի N 1 ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին և 4.2-րդ կետերով.

«4.1. Հաշիվ-ապրանքագրի համարը, ամսաթիվը.

 4.2. Փորձաքննության ակտի համարը, ամսաթիվը:»,

ժ. 22-րդ կետում «11-րդ կետի 1-ին ենթակետով» բառերը փոխարինել «10-րդ կետով» բառերով,

ժա. 24-րդ կետում «3-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,

ժբ. 24-րդ կետն առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Փորձաքննության հիման վրա` արտադրության մշտական անվանացանկի համար` մինչև մեկ տարի ժամկետով (ժամկետը որոշում է դիմողը) հավաստագիրը տրամադրվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում: Առանց փորձաքննության` ծագման երկրի հավաստագիրը տրամադրվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»,

ժգ. 25-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.

«4) դիմողի կողմից չի ներկայացվել համապատասխան վճարման անդորրագիրը»,

ժդ. 26-րդ կետում «երկօրյա» բառը փոխարինել «երկու աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,

ժե. կարգը լրացնել նոր՝ NN 5 և 6 ձևերով` համաձայն NN 1 և 2 հավելվածների։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 19
Երևան 

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 1-ի N 1758-Ն որոշման

 

Ձև N 5

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

 Ես՝ ____________________________________________________________________ -ս,

  (անունը, հայրանունը, ազգանունը)

 

________________________________________________________________________

 (բնակության վայրը, հեռախոսահամարը)

 

________________________________________________________________________,

  (անձնագրի տվյալները)

 

իմ սեփական հողատարածքում ______________________________________________

 (մարզը, գյուղը)

 

աճեցրել եմ______________________________________________________________,

 (ապրանքի անվանումը)

 

քանակությունը՝ ______________, քաշը՝ ______________________________________ :

    (տեղ)  (բրուտտո, նետտո)

 

Արտահանվող երկիրը ______________________________________________________

 

Տրանսպորտային միջոցը ___________________________________________________

 

Ներկայացված տեղեկատվության համար կրում եմ պատասխանատվություն:

 

_______________________________________________

 (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 1-ի N 1758-Ն որոշման

 

Ձև N 6

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

______________________________________________________________________

 (կազմակերպության անվանումը)

 

ձեռք է բերել ___________________________________________________________,

 (ապրանքի անվանումը)

 

աճեցված՝ _____________________________________________________________,

 (մարզը, գյուղը)

 

արտահանելու համար _____________________, քանակությունը՝ _______________,

   (երկիրը)   (տեղ)
 

քաշը՝ _________________________________________________:

 (բրուտտո, նետտո)

 

Կից ներկայացնում եմ`

 

↵ ձեռքբերման փաստաթղթերը.

↵ ձեռքբերման փաստաթղթերը պահպանվում են _________________________ հասցեում: Անհրաժեշտության դեպքում պարտավորվում եմ տրամադրել:

 

Ներկայացված տեղեկատվության համար կրում եմ պատասխանատվություն:

 

Տնօրեն ___________________________ ________________________________

   (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան