Գլխավոր տեղեկություն
Համար
N 633-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.01.2012-17.05.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.17/55.1 Հոդ. 712
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.01.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2005 թվականի N 633-Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագիրը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ և 4.3-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) (ենթակետն ուժը կորցրել է 17.12.09 N 1467-Ն)

դ) (ենթակետն ուժը կորցրել է 17.12.09 N 1467-Ն)

ե) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության պետական ծառայություն» գործակալության կանոնադրությունը՝ համաձայն N 5 հավելվածի։

զ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության պետական ծառայություն» գործակալության կառուցվածքը` համաձայն N 6 հավելվածի։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1400-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման վերնագրում «կառավարությանն առընթեր» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության» բառերով.

բ) որոշման 1-ին կետում «կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե (այսուհետ` ջրային տնտեսության պետական կոմիտե)» բառերով.

գ) որոշման 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետից, որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված կանոնադրության վերնագրից, 1-ին, 9-րդ և 25-րդ կետերից, որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված կառուցվածքի վերնագրից, որոշման 2-րդ կետի «գ» ենթակետով հաստատված N 3 հավելվածի վերնագրից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.

դ) կանոնադրության՝

1-ին կետում «գործադիր իշխանության հանրապետական» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող պետական» բառերով,

2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժդ» ենթակետով.

«ժդ) իր իրավասությունների սահմաններում օժանդակում է ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային համագործակցության իրականացմանը»,

9-րդ կետի 1-ին նախադասությունը «վարչապետը» բառից հետո լրացնել «` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի ներկայացմամբ» բառերով,

9-րդ կետի 2-րդ նախադասությունում «վարչապետը` խորհրդակցելով նախագահի հետ» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարը` նախագահի ներկայացմամբ» բառերով,

11-րդ կետում «և Հայաստանի Հանրապետության վարչապետին» բառերը փոխարինել «, Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին» բառերով,

12-րդ կետի «գ» ենթակետը «համապատասխան» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի միջոցով» բառերով,

12-րդ կետի «ժ» ենթակետը «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի միջոցով» բառերով,

12-րդ կետի «ժբ» և «ժգ» ենթակետերը «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի միջոցով» բառերով,

32-րդ կետը «կառավարությունը» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարը» բառերով,

36-րդ կետը «հիմնադրի» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի,» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական ռեզերվների գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1409-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման վերնագրում, որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում, որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության վերնագրում, կանոնադրության 2-րդ կետում և 8-րդ կետի «ա» ենթակետում, որոշման 1-ին կետով հաստատված կառուցվածքի վերնագրում «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «տարածքային կառավարման» բառերով.

բ) կանոնադրության 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական ռեզերվների գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության պետական ռեզերվների գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1460-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված կանոնադրության 7-րդ կետի «ժա» և 8-րդ կետի «ժգ» ենթակետերը.

բ) որոշմամբ հաստատված կառուցվածքի «առանձնացված ստորաբաժանումներ» բաժնից հանել «պետական ռեզերվի գործակալություն» բառերը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի  22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1406-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 5-րդ կետում, 1.3-րդ կետով հաստատված կանոնադրության վերնագրում և 2-րդ կետում «մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի» բառերը փոխարինել «տարածքային կառավարման» բառերով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 534-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 4-րդ կետում «կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարությանը» բառերով:

8. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1898-Ն որոշումը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 83-Ն որոշումը:

9. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմի և չափի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 1
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 19-ի N 633-Ն որոշման


Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը (այuուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է oրենքով, այլ իրավական ակտերով և uույն կանոնադրությամբ իր իրավաuությանը վերապահված բնագավառներում Հայաuտանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունն uտեղծվում և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Նախարարության լիազորությունները uահմանվում են oրենքներով, Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպեu նաև Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությանը և այլ իրավական ակտերին համապատաuխան:

5. Նախարարությունն ունի Հայաuտանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, oգնականներից և ռեֆերենտներից, նախարարության աշխատակազմից, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններից, ինչպեu նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:

7. Նախարարության նպատակներն ու խնդիրներն են`

ա) Հայաuտանի Հանրապետության տարածքային քաղաքականության մշակումը և դրանց իրագործման ապահովումը.

բ) Հայաuտանի Հանրապետության տարածքային զարգացման համամասնությունների ապահովումը.

գ) Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների կողմից Հայաuտանի Հանրապետության uոցիալ-տնտեuական զարգացման ծրագրերի իրագործման ապահովումը.

դ) Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը.

ե) Երևանում տարածքային կառավարման իրականացման ապահովումը.

զ) ոլորտի միասնական տեղեկատվական համակարգի (ՄՏՀ) կազմակերպման, դրա ընդհանրական շահագործմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովումը.

է) Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում նախարարության իրավաuությանը վերապահված բնագավառներին առնչվող առաջարկությունների ներկայացումը և միջոցառումների իրականացման ապահովումը.

ը) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխհարաբերությունների ապահովումը.

թ) պետական uեփականություն հանդիuացող ջրային համակարգերի կառավարման և անվտանգ oգտագործման ապահովումը.

ժ) ջրային համակարգերի կառավարման քաղաքականության մշակման և իրականացման ապահովումը.

ժա) միգրացիոն քաղաքականության գործընթացների պետական կարգավորման ապահովումը.

ժբ) Հայաuտանի Հանրապետությունում համայնքային ծառայության համակարգի ներդրման ու հետագա կատարելագործման ապահովումը.

ժգ) Հայաuտանի Հանրապետության արխիվային հավաքածուի պահպանության, համալրման, հաշվառման և oգտագործման ապահովումը:

(Բաժինը փոփ. 15.05.08 N 535-Ն, խմբ. 03.06.10 N 691-Ն)

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության մշակում և դրա իրականացման ընթացքի դիտարկում.

բ) նախարարության իրավաuությանը վերապահված բնագավառների իրավական կարգավորման նպատակով oրենքների ու այլ իրավական ակտերի նախագծերի մշակում և uահմանված կարգով Հայաuտանի Հանրապետության կառավարության ու Հայաuտանի Հանրապետության վարչապետի քննարկմանը ներկայացնելը.

գ) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքին և այլ իրավական ակտերին համապատաuխան վարչական վարույթի իրականացում.

դ) uահմանված կարգով Հայաuտանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվության uտացում Հայաuտանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմիններից, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից.

ե) Հայաuտանի Հանրապետության կառավարությանը և Հայաuտանի Հանրապետության վարչապետին` Հայաuտանի Հանրապետության մարզերի uոցիալ-տնտեuական վիճակին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովում.

զ) Հայաuտանի Հանրապետության մարզերի uոցիալ-տնտեuական զարգացման ծրագրերի քննարկում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

է) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման, Հայաuտանի Հանրապետության մարզային և համայնքային նպատակային ծրագրերի, միջազգային պայմանագրերի նախագծերի մշակում և սահմանված կարգով միջազգային պայմանագրեր ստորագրելու կամ դրանց միանալու վերաբերյալ առաջարկության ներկայացում.

 ը) Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը վերաբերող` քաղաքացիների նամակների (դիմումների և բողոքների) քննարկում.

թ) համայնքային ծառայության բնագավառում պետական քաղաքականության մշակում.

ժ) համայնքների ղեկավարների աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական ղեկավարում և վերահսկում, uահմանված կարգով և դեպքերում ծառայողական քննության, համայնքային ծառայության կադրերի ռեզերվի և համայնքային ծառայողների գրանցամատյանի վարում, համայնքային ծառայողների վերապատրաստման ընթացքի դիտարկում, համայնքային ծառայության մաuին Հայաստանի Հանրապետության oրենuդրության պահանջներին հակաuող գործողության և (կամ) անգործության բողոքարկում դատարան.

ժա) մարզպետների կողմից իրականացվող իրավական և մաuնագիտական հuկողության ամենամյա աշխատանքային ծրագրերի հաuտատում, ինչպեu նաև տալ համաձայնություն այդ ծրագրերում չընդգրկված միջոցառումներին.

ժբ) համայնքի ղեկավարի uեփական և պետության պատվիրակված լիազորությունների ու համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հuկողության իրականացում.

ժգ) մաuնագիտական հuկողության բարձրագույն մարմինների կողմից իրականացվող մաuնագիտական և իրավական հuկողությանը գրավոր համաձայնություն տալը.

ժդ) Հայաuտանի Հանրապետության համայնքային բյուջեների ձևավորման և կատարման ընթացքում Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված լիազորությունների իրականացում.

ժե) Հայաuտանի Հանրապետության համայնքային բյուջեների կատարման ընթացքի դիտարկում.

ժզ) տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով uեփական և պատվիրակված լիազորությունների հետ կապված պաշտոնական պարզաբանումներ և խորհրդատվություններ uահմանված կարգով տալը.

ժէ) մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ իրավական հuկողության իրականացում և, անհրաժեշտության դեպքում, դրանք ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության վարչապետին առաջարկությունների ներկայացում.

ժը) մարզպետների գործունեության արդյունքների գնահատման գործընթացում նախարարության իրավասությանը վերապահված չափորոշիչների գնահատում, հանրապետական գործադիր մարմինների իրավասությանը վերապահված չափորոշիչների գնահատականների ամփոփում և վերջնական գնահատականի հրապարակում.

ժթ) օրենքով և այլ իրավական ակտերով Հայաստանի Հանրապետության մարզպետներին վերապահված լիազորությունների իրականացում Երևանում.

ի) նախարարության տեղեկատվական քաղաքականության և հաuարակայնության հետ կապերի կազմակերպում ու իրականացում.

իա) նախարարության իրավաuությանը վերապահված բնագավառներում այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ uահմանված կարգով համագործակցելը.

իբ) արխիվային գործի պետական քաղաքականության մշակում, արխիվային գործի սկզբունքների, կանոնների, չափանիշների (նորմատիվների) և չափորոշիչների սահմանում, դրանց նկատմամբ դիտարկումների իրականացում.

իգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

(Բաժինը փոփ. 15.05.08 N 535-Ն, 17.12.09 N 1467-Ն, խմբ. 03.06.10 N 691-Ն)

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

9. Նախարարությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարը (այսուհետ՝ նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի ու հեռանկարային զարգացման ապահովման համար:

11. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

12. Նախարարը`

ա) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.

բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան՝ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության բարձրագույն ու գլխավոր պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

զ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին, ռեֆերենտներին ու օգնականներին.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում կարող է նշանակումներ կատարել նախարարության համակարգի պետական մարմինների այլ պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառել խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում համաձայնություն է տալիս նախարարության համակարգի պետական մարմինների պաշտոններում նշանակումներ կատարելու համար.

թ) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան՝ սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.

ժ) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

ժա) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալների, նախարարության համակարգի պետական մարմինների ղեկավարների, նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

ժբ) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի և պետական մարմինների գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, ուսումնասիրում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի և պետական մարմինների տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

ժգ) իրականացնում է վերահսկողություն նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օգտագործման նկատմամբ.

ժդ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության և նախարարության համակարգի պետական մարմինների կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

ժե) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության համակարգի աշխատողների թիվը.

ժզ) Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացման նպատակով հանձնարարականներ է տալիս Հայաստանի Հանրապետության մարզպետներին և վերահսկում դրանց կատարումը.

ժէ) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության մարզերում սոցիալ-տնտեսական իրավիճակի և մարզպետների գործունեության մասին ամենամյա ու ընթացիկ հաշվետվությունների քննարկումը և դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

ժը) Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում առաջարկություն Հայաստանի Հանրապետության մարզպետների, նրանց տեղակալների, իսկ մինչև քաղաքային համայնքների նորընտիր ղեկավարների` իրենց պարտականությունների ստանձնումը` քաղաքային համայնքների ղեկավարների պաշտոնակատարների նշանակման վերաբերյալ.

ժթ) օրենքով սահմանված դեպքերում շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

ի) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

իա) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(12-րդ կետը փոփ. 03.06.10 N 691-Ն)

13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:

14. Նախարարի տեղակալը`

ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.

բ) նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով իր լիազորությունների սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ իրականացվող աշխատանքները՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ.

գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումներ.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

ժ) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերաբերող հարցերի վերաբերյալ.

ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

15. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար, ռեֆերենտներ և օգնականներ:

16. Նախարարի խորհրդականները՝

ա) համաձայնեցնելով նախարարի հետ՝ կազմում են իրենց աշխատանքային ծրագրերը.

բ) պարբերաբար նախարարին են ներկայացնում զեկուցումներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրենց հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների մասին և առաջարկություններ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.

գ) կազմակերպում են քաղաքացիների ընդունելություն.

դ) նախարարի հանձնարարությամբ մասնակցում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում՝ իրենց հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.

ե) նախարարի որոշմամբ կարող են ղեկավարել նախարարին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.

զ) նախարարի հանձնարարությամբ հրավիրում են խորհրդակցություններ, կազմակերպում իրենց հանձնարարված հարցերի քննարկումներ.

է) կատարում են նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

17. Նախարարի օգնականը՝

ա) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում նախարարին.

բ) համաձայնեցնելով նախարարի հետ՝ կազմակերպում է նախարարի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում նախարարին.

գ) կազմակերպում է նախարարի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.

դ) համագործակցելով նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ՝ նախարարի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.

ե) նախապատրաստում և նախարարին է ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.

զ) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

18. Նախարարի մամուլի քարտուղարը՝

ա) նախարարի պաշտոնական տեսակետները ներկայացնում է Հայաստանի Հանրապեության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.

բ) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.

գ) իր գործունեության ծրագրման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ու վերլուծություններ է ներկայացնում նախարարին և նախարարի հետ համաձայնեցնելուց հետո հետևում դրանց իրականացմանը.

դ) կազմակերպում է նախարարի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ.

ե) նախարարի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.

զ) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

19. Նախարարի ռեֆերենտները`

ա) իրականացնում են նախարարի ելույթների և նամակների, ինչպես նաև նրա անունից նախապատրաստվող այլ փաստաթղթերի նախապատրաստումը.

բ) իրականացնում են տեղեկատվական-խորհրդատվական, վերլուծական աշխատանքներ.

գ) կատարում են նախարարի առանձին հանձնարարականներ:

20. Նախարարի սահմանած գործառույթները և հանձնարարականները կատարելիս՝ նախարարի խորհրդականները, օգնականը, ռեֆերենտները, մամուլի քարտուղարը համագործակցում են միմյանց, նախարարության աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների և նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ:

20.1. Նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախարարին կից ստեղծվում է կոլեգիա: Նախարարին կից կոլեգիան`

ա) օժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.

բ) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցությանը.

գ) մշակում և ներկայացնում է նախարարության կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ:

(20.1 կետը լրաց. 25.12.08 N 1560-Ն)

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

21. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարությանը օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

22. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման՝ իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

23. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

24. Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

25. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

26. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

27. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

28. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

29. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

30. Նախարարության աշխատակազմի անվանումն է «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

31. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն N 2 ________________:

(31-րդ կետը լրաց. 03.05.07 N 573-Ն)

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

32. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից նախարարության աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և նախարարության աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

33. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:

34. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

35. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):

36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի ներկայացմամբ:

37. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայություններ մատուցող, վերահսկողական գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

38. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:

39. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

40. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

41. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու նախարարը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը:

42. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրա մեջ կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:

43. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության ու նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

44. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

45. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

46. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալներից մեկը՝ նախարարի հրամանով:

47. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`

ա) առանց լիազորագրի՝ իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

գ1) ապահովում է աշխատակազմում` քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը:

դ) օրենքով, և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.

զ) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը կազմելը և ներկայացնելը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում արձանագրված ֆինանսական խախտումների վերացման համար.

է) նախարարին է ներկայացնում առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

ը) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցներից ծախսերի կատարումը.

թ) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժ) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից՝ սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժա) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

ժբ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության այլ մարմինների աշխատակազմերի հետ.

ժգ) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ, այդ թվում` նաև գլխավոր ֆինանսիստի պարտականությունները:

(47-րդ կետը լրաց. 23.11.06 N 1666-Ն, խմբ. 03.05.07 N 573-Ն, լրաց. 10.12.09 N 1427-Ն)

48. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

(48-րդ կետը փոփ. 10.12.09 N 1427-Ն)

49. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

50. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

(50-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն)

51. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

52. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 19-ի N 633-Ն որոշման

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

I. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

1. Կառուցվածքային ստորաբաժանումներ

Վարչություններ

Տարածքային կառավարման և զարգացման վարչություն

Տեղական ինքնակառավարման վարչություն

 

Համայնքային ծառայության հարցերի վարչություն

 

Քարտուղարություն


Բաժիններ


Միջազգային համագործակցության բաժին

Հասարակայնության հետ կապերի բաժին

Իրավաբանական բաժին

Ֆինանսատնտեսագիտական, ծրագրավորման և վերլուծության բաժին

Անձնակազմի կառավարման բաժին

 

Ինֆոտեխնոլոգիաների, տվյալների բազաների և կապի բաժին

 

Ներքին աուդիտի բաժին
(Բաժինը լրաց. 12.01.12 N 3-Ն)

 

2. Առանձնացված ստորաբաժանումներ
(Բաժինն ուժը կորցրել է 17.12.09 N 1467-Ն)


II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

 

(Ենթաբաժինն ուժը կորցրել է 15.05.08 N 535-Ն)

 

Ջրային տնտեսության պետական կոմիտե

 

Միգրացիոն պետական ծառայություն

 

(Հավելվածը փոփ. 22.12.05 N 2309-Ն, 15.05.08 N 535-Ն, փոփ., լրաց. 17.12.09 N 1467-Ն, 28.04.11 N 518-Ն, լրաց. 12.01.12 N 3-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 19-ի N 633-Ն որոշման


Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
(Հավելվածն ուժը կորցրել է 17.12.09 N 1467-Ն)

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 19-ի N 633-Ն որոշման

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
(Հավելվածն ուժը կորցրել է 17.12.09 N 1467-Ն)

 

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 19-ի N 633-Ն որոշման


Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

(Կանոնադրությունն ուժը կորցրել է 15.05.08 N 535-Ն)

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 19-ի N 633-Ն որոշման


Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

(Կառուցվածքն ուժը կորցրել է 15.05.08 N 535-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան