Գլխավոր տեղեկություն
Համար
N 93-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.01.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.12.29/30(413) Հոդ.416.8
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
14.12.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 դեկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60611554

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

14 դեկտեմբերի 2011 թ.
ք. Երևան

N 93-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 53-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 11-ի «Նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը, հայտարարագրի ձևը սահմանելու մասին» N 53-Ն որոշման (այսուհետ` որոշում) 2-րդ կետի հավելվածով սահմանված նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագրի ձևում.

1) «Ծախսերի կատարումը հաստատող փաստաթղթերի տվյալներ 6» սյունակում «Ծախսերի կատարումը» բառերից հետո լրացնել «կամ պայմանագրային պարտավորությունները» բառերով,

2) «Ծախսեր» մասը «Ծախսերի կատարումը հաստատող փաստաթղթերի տվյալներ 6» սյունակից հետո լրացնել նոր «Պայմանագրային պարտավորությունների չափը 7» սյունակով,

3) «Նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագիրը կազմելու և ներկայացնելու կարգի ու ժամկետների» ուղեցույցի (այսուհետ` ուղեցույց) «Ծախսեր» մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3) Ծախսերի կատարումը կամ պայմանագրային պարտավորությունները հաստատող փաստաթղթերի տվյալները 6» սյունակում լրացվում է 4-րդ սյունակում նշված յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման ծախսերի կատարումը կամ պայմանագրային պարտավորությունները հաստատող փաստաթղթերի տվյալները (պայմանագրի համարը, օրը, ամիսը, տարեթիվը, վճարման անդորրագրի համարը, օրը, ամիսը, տարեթիվը և այլն):»,

4) ուղեցույցի «Ծախսեր» մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1 կետով.

«3.1) «Պայմանագրային պարտավորությունների չափը 7» սյունակում լրացվում է 4-րդ սյունակում նշված յուրաքանչյուր ծառայության, գույքի կամ ապրանքի ձեռքբերման մասով պայմանագրային պարտավորությունների չափը,»:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան