ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2011 թվականի N 915-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Աճառյան 20/3 հասցեում գտնվող N 11 ուսանողական հանրակացարանում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով հատկացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջնորդությանը:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցնում է շենքի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո իննամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը` պայմանագրում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերն իրականացվում են սույն որոշման հավելվածի ցանկում նշված անձանց միջոցների հաշվին:
(3-րդ կետը փոփ. 15.12.11 N 1760-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 915-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԵրԵՎան քաղաքի Աճառյան 20/3 հասցեում գտնվող N 11 ուսանողական հանրակացարանում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ԵՎ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցՎած` սեփականաշնորհման ենթակա բնակելի տարածքների
Ազգանունը, անունը |
Անձնագրային տվյալները |
Բնակվող ընտանիքի անդամների թիվը |
Բնակտարածու-թյան հասցեն, սենյակների |
Հատկացման տարեթիվը |
Բնակա-րանի մակերեսը(քառ. մ) |
Հաշվե-կշռային արժեքը (դրամ) |
Սեփակա-նության տեսակը |
Բնակտարածության պատկանելությունը |
1 |
2 |
3 |
4 |
5 | 6 | 7 | 8 | 9 |
Դերձյան Լիանա Ադոլֆի |
AK 0349606 |
3 |
քաղ. Երևան, Աճառյան 20/3, |
1988 թ. |
31.2 |
366308 |
ընդհանուր համատեղ սեփակա-նություն |
ՀՀ կառավարությանն |
Պողոսովա Ամալյա Մելիքի |
AK0548828 տրված` 06.07.2010 թ. 006-ի կողմից |
3 |
քաղ. Երևան, Աճառյան 20/3, |
1989 թ. |
27.9 |
116545.5 |
ընդհանուր համատեղ սեփակա-նություն |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
Գրիգորյան Օֆելիյա Արշավիրի |
AH0623618 |
1 |
քաղ. Երևան, Աճառյան 20/3 |
1989 թ. |
38 |
158736 |
սեփակա-նության իրավունք |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
Ընդամենը |
97.1 |
641589.5 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.12.2011, N 1760-Ա | 20.12.2011, N 915-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|