Գլխավոր տեղեկություն
Համար
N 915-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2011 թվականի N 915-Ա

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Աճառյան 20/3 հասցեում գտնվող N 11 ուսանողական հանրակացարանում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով հատկացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջնորդությանը:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցնում է շենքի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո իննամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը` պայմանագրում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերն իրականացվում են սույն որոշման հավելվածի ցանկում նշված անձանց միջոցների հաշվին:

(3-րդ կետը փոփ. 15.12.11 N 1760-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հուլիսի 7
Երևան

  

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 հունիսի 30-ի N 915-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵրԵՎան քաղաքի Աճառյան 20/3 հասցեում գտնվող N 11 ուսանողական հանրակացարանում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ԵՎ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցՎած` սեփականաշնորհման ենթակա բնակելի տարածքների

 

Ազգանունը, անունը

Անձնագրային տվյալները

Բնակվող ընտանիքի անդամների թիվը

Բնակտարածու-թյան հասցեն, սենյակների
թիվը

Հատկացման տարեթիվը

Բնակա-րանի մակերեսը(քառ. մ)

Հաշվե-կշռային արժեքը (դրամ)

Սեփակա-նության տեսակը

Բնակտարածության պատկանելությունը

1

2

3

4

5 6 7 8 9

Դերձյան Լիանա Ադոլֆի

AK 0349606
տրված` 27.07.2009 թ. 006-ի կողմից

3

քաղ. Երևան, Աճառյան 20/3,
N 11 ուսանողական հանրակացարան,
NN 302, 307 սենյակներ

1988 թ.

31.2

366308

ընդհանուր համատեղ սեփակա-նություն

ՀՀ կառավարությանն
առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

Պողոսովա Ամալյա Մելիքի

AK0548828 տրված` 06.07.2010 թ. 006-ի կողմից

3

քաղ. Երևան, Աճառյան 20/3,
N 11 ուսանողական
հանրակացարան, N 415 սենյակ

1989 թ.

27.9

116545.5

ընդհանուր համատեղ սեփակա-նություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

Գրիգորյան Օֆելիյա Արշավիրի

AH0623618
տրված` 09.07.2008 թ. 006-ի կողմից

1

քաղ. Երևան, Աճառյան 20/3 
N 11 ուսանողական հանրակացարան,
NN 329, 330 սենյակներ

1989 թ.

38

158736

սեփակա-նության իրավունք

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

Ընդամենը

 

97.1

641589.5

   
 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան