Գլխավոր տեղեկություն
Համար
N 1789-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.12.2011-20.04.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.12.22/70(873) Հոդ.1696
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2011 թվականի N 1789-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 108-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար իրականացվելիք աշխատանքների անխափան և շարունակական կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 108-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին և 1.2-րդ կետերով.

«1.1. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`

1) մինչև 2011 թվականի դեկտեմբերի 27-ը սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարների` մինչև 2011 թվականի դեկտեմբերի 26-ը չօգտագործված միջոցները որպես կանխավճար փոխանցել այդ նպատակով գանձապետարանում բացված հատուկ դեպոզիտային հաշիվներին` փոխանցումները կատարելով ուղղակի վճարման եղանակով, ներկայացնելով միայն վճարման հանձնարարագրեր.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված փոխանցումներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել ցանկ՝ ըստ օբյեկտների և ծախսատեսակների` սույն որոշման հավելվածների ցուցանիշներին համապատասխան:

1.2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) գանձապետարանում բացել հատուկ դեպոզիտային հաշիվներ՝ մինչև 2012 թվականի սեպտեմբերի 1-ը ժամկետով, սույն որոշմամբ կատարված հատկացումների ֆինանսավորումը 2012 թվականի ընթացքում իրականացնելու նպատակով.

2) ապահովել սույն կետի 1-ին ենթակետում նշված հատուկ դեպոզիտային հաշիվներից գումարների ելքագրումը` սույն որոշման, ինչպես նաև բյուջեների կատարումը սահմանող գործող ընթացակարգերին համապատասխան:»:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության մարզպետներին Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 108-Ն որոշմամբ հաստատված գումարների հաշվին 2011 թվականին կնքված գնման պայմանագրերում կատարել փոփոխություններ` դրանցով նախատեսված աշխատանքների և ծառայությունների կատարման վերջնաժամկետները երկարաձգելով մեկ անգամ՝ մինչև այդ պայմանագրերով նախատեսված աշխատանքների և ծառայությունների կատարման համար անհրաժեշտ ժամկետով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. դեկտեմբերի 21
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.03.2012, N 417-Ն 20.04.2012, N 1789-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան